User Tag List

Էջ 87 96-ից ԱռաջինԱռաջին ... 3777838485868788899091 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,291 համարից մինչև 1,305 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1291
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    455.


    Առաջնորդության ուժը հագեցնում է մարդկությանը բոլոր նկրտումներով։ Դեպի առաջընթաց ուղղված ամեն նվաճում հաստատվում է Բարձրագույն Կամքով։ Երաշխավորությունն արտահայտված է միայն Բարձրագույն կամքի և ընկալման միջև համապատասխանության հաստատմամբ։ Այդպես մարդկությանը ցույց է տրված ուղիղ կապը Վերարքայության և աշակերտի միջև։ Այդպես, հիրավի, մեծ հզորություն է ներդրված արծաթե թելի մեջ, որը միավորում է բոլոր լավագույն նախաձեռնությունները։ Հիրավի, կարելի է հաստատել, որ հաղթանակը ներդրված է Բարձրագույն Կամքի հետ կապի մեջ։



    - - - - - - -



    456.


    Յուրաքանչյուրը, ում գիտակցությունն արդեն կարող է տեղավորել Վերարքայության իմաստը, պետք է, նախ և առաջ, հրաժարվի ոգուն պարսավելուց։ Շատ անարդար պարսավանք է ասվում և մտածվում օրվա և գիշերվա սովորական գործերի միջև։ Ամենավտանգավոր թույնն արտադրվում է այդ անորսալի դավաճանություններով։ Հաճախ դրանց հետևանքը լինում է ավելի սարսափելի, քան խոշոր տգիտության մեկ արարք։ Հեշտ չէ ձեռք քաշել լուտանքի զզվելիությունից, քանզի բարդ է սևի և սպիտակի միջև սահմանը։ Այդ վարակը քաղցկեղի նմանվող սև խոց ենք անվանում։ Թերևս քաղցկեղի նշանակությունն ընդհանրապես հեռու չէ հոգևոր զզվանքի հետևանքից։ Ինչպես նկրտումը դեպի Ղեկավարը, այնպես էլ պետք է դաստիարակել սեփական անձի մեջ Բարձրագույն Վերարքայության գիտակցումը։ Համարեք, որ, ամփոփելով Վերարքայության մասին գրառումները, Մենք ոչինչ չենք ավարտում, այլ ընդամենը բացում ենք հաջորդ դարպասները։



    - - - - - - -



    457.


    Ոգեստեղծագործումը ուժերի ամենահզոր ձգողությունն է։ Սերմի շուրջ խմբավորվում են տարատեսակ մասնիկներ, որոնք միավորվում են միևնույն հրեղեն ձգողությամբ։ Ամեն նախաձեռնություն կարող է գոյություն ունենալ միայն այդ հրեղեն ձգողությամբ, հետևաբար Վերարքայության հզորությունը այն մեծ Մագնիսն է, որն ամեն ինչ պահում է կապակցված և ընդլայնում է բոլոր հնարավորությունները։ Վերարքայության սկզբունքը ներդրված է բոլոր կենսական դրսևորումներում։ Վերարքայության սկզբունքն առաջնորդում է ամբողջ Տիեզերքին։ Այդպես ոգեստեղծագործումը հագեցնում է հրով տարածության բոլոր դրսևորումները։ Տիեզերքի մեջ է ներդրված Մեծ Առաջնորդության խորհրդանիշը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1292
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    458.


    Վախը այլանդակություն է ծնում։ Վախից եկած ոչ մի բան արժանի նշանակություն չունի։ Վախի միջով Վերարքայությանը մոտենալ չի կարելի։ Անհնար է հասկանալ Բարձրագույն Շղթայի կիրառումը առանց վախի վնասի գիտակցման։ Վերարքայության շատ ուղիներ կան, բայց սարսափի սայթաքուն ճոճքը չի դիմանա ժայռեր հաղթահարելուն, և դողացող ձեռքը չի զգա հոգատարորեն պատրաստված բռնակները։ Աներկյուղության պայմանը պետք է հասկանալ նվիրվածության հետ հավասար։ Լայն է նվիրվածությունը, բայց դուք հիշում եք, թե որքան բազմագույն է վախը։ Կարելի է սարսափեցնել նույնիսկ ոչ հիմար մարդուն, և այդ վարակը կարող է նրան հավերժ զրկել բարձրանալուց։ Հետևաբար վախից պետք է բուժվել։ Բացի հոգեկան էներգիան, օգտակար է նաև մուշկը, քանզի այն ամրապնդում է նյարդային համակարգը և բռնկում է պաշտպանական ցանցը։ Այդպես սրտի և թասի կենտրոնների ամրապնդումը ցանցին անհրաժեշտ ամրություն է տալիս։ Սիրտը՝ հրեղեն թա՛սն է։ Լուսավորե՛ք բարձրացողների ճամփան։



    _ _ _ _ _ _ _



    459.


    Սրտի ուղիները՝ հրեղեն ուղիներ են, որոնք տանում են դեպի ոգու վերելք, զարգանում են, հագենալով Տիեզերական Մագնիսի ձգողության միևնույն խթանիչ ուժով։ Որքա՜ն տարբեր ճյուղավորումներ ունի զգոն հրեղեն սիրտը, բայց նրա աղբյուրը մեկն է, և նրա ներուժը հագեցված է մեկ Աղբյուրով, Վերարքայությամբ։ Սրտի ուղիները, ուղիները հրեղեն գալիս են Վերարքայության Մեծ Գագաթից և տանում են դեպի Աշխարհի այդ Մարգարիտը։ Այդպես հաստատում ենք սրտի բոցը և հրաշալի արծաթե թելը, աշխարհներ կապող։ Այդպես մենք հաղթում ենք արծաթե թելի դրսևորած ստեղծագործմամբ։



    _ _ _ _ _ _ _



    460.


    Խիզախ աչքը չի մթագնի։ Խիզախ աչքը կնայի Վերարքայության արևին։ Ոչ քծնությունը, ոչ դժգոհությունը, ոչ շահը Վերարքայության դարպասներ չեն լինի։ Բայց ազատ Ծառայությունը, սրտառուչ հարգանքն ու գիտակցված վերելքը կմոտեցնեն Լույսի շեմին։
    Գրառումն ավարտում ենք Մեծ Օրվա վրա, երբ Ոսկե Դարի ևս մեկ աստիճան է սկսվել։ Վերելքի աստիճանը վաղուց ավետել են Գրերով, բայց շուկայի փոշին մթագնել է մարդկանց աչքերը։ Այդպես էլ այժմ կհարցեն. «Ու՞ր մնաց շեփորի ձայնը։ Ու՞ր են Հրեշտակների թևերը։ Ու՞ր է ծովերի և սարերի շփոթմունքը»։ Կույրերը փոթորիկն ընդունում են որպես ճաշկերույթի կա՛նչ։
    Այսպիսով, ապաքինումը Սրտի Վերարքայության ճանաչման մեջ է։ Ուսմունքը կբացահայտվի ճշմարիտ ուղին ճանաչողներին։ Լրաբերը կթակի նրանց դուռը։



    = = = = = = =


    ՎԵՐՋ ՅՈԹԵՐՈՐԴ՝ «ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1293
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ս Ի Ր Տ




    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ




    1932





    =========



    Ցերեկվա գործերից հետո հավաքվենք
    Սրտի մասին զրույցի շուրջ։ Երկրային տարածքների միջով
    այն մեզ կտանի դեպի Նուրբ Աշխարհ, որպեսզի մոտեցնի
    Հրի ոլորտին։


    = = = = = = =



    1.


    Տեսնել սրտի աչքերով. աշխարհի գվվոցը լսել սրտի ականջներով. հասկանալ ապագան սրտի ըմբռնումով. նախկին կուտակումները հիշել սրտով՝ այսպես պետք է սրընթաց գնալ վերելքի ուղիով։ Ստեղծագործումը հրեղեն ներուժ է ընդգրկում և հագենում է սրտի սրբազան կրակով։ Ուստի Վերարքայության ճանապարհին, Մեծ Ծառայության ճանապարհին, Շփման ճանապարհին համադրումը՝ սրտի միասնական լուսավոր ուղին է։ Ինչպե՞ս ճառագել դրսևորված ճառագայթները, եթե սրտում հաստատված բոց չկա։ Հենց մագնիսի հատկությունն է ներդրված սրտում։ Բարձրագույն ստեղծագործումը հագենում է այդ մեծ օրենքով։ Այդպես ամեն ավարտ, ամեն միավորում, ամեն մեծ տիեզերական միասնություն իրականացվում է սրտի հրով։ Ինչո՞վ կարող ենք դնել մեծ աստիճանների հիմքերը։ Հիրավի, միայն սրտով։ Այդպես գիտակցության կորագծերը միաձուլվում են սրտի հրի մեջ։
    Այդպես մենք կհիշենք սրտի մագնիսի սքանչելի ձգողության մասին, որը միավորում է բոլոր երևույթները։ Հիրավի, Ուսուցչին աշակերտի հետ միացնող արծաթե թելը սրտի մեծ մագնիսն է։ Ուսուցչի միասնությունն աշակերտի հետ հաստատում է բոլոր բարեշրջումների էությունը։



    - - - - - - -



    2.


    Շատ լեգենդներ նկարագրում են ցանկությունների իրականացումը, բայց չեն խոսում հիմնական պայմանի, անելանելիության մասին, որը սրում է ցանկությունները միչև աներկբայության. ամեն փոքրիկ շրջանցային ճանապարհ արդեն իսկ բթացնում է աներկբայության նետը։ Բայց ինչպես լողում է ջուրը չճանաչողը, երբ վտանքը նրան դեպի հատակ է քաշում, այդպես որոշվում է ցանկությունը ստանալը, երբ բոլոր ուղիները կտրված են։ Մարդիկ ասում են՝ հրա՛շք տեղի ունեցավ։ Բայց հաճախ ընդամենը հոգեկան էներգիան էր սրվել։ Սիրտը, օրգանիզմի այդ արևը, հոգեկան էներգիայի կենտրոնն է։ Այդպես սրտի մասին խոսելիս, մենք պետք է նկատի ունենանք հոգեկան էներգիայի օրենքը։ Սքանչելի է զգալ սիրտը, որպես Տիեզերքի արևների արև։ Բարձրագույն Վերարքայի արևը մենք պետք է որպես մեր Դրոշ հասկանանք։ Սքանչելի է այդ Դրոշը, ինչպես անհաղթելի ուժ, եթե մեր աչքերը յուրացրել են նրա՝ մեր սրտում արտացոլված լույսը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1294
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.


    Կանվանեն արդյոք սիրտը Էլոհիմի բնակավայր թե համադրությունների համադրություն, այն, միևնույն է, կենտրոնը կմնա։ Նույնիսկ նրանք, որոնք սրտին վերագրում են միայն ցածր, ֆիզիոլոգիական ֆունկցիաներ, նույնիսկ նրանք հոգատարորեն են վերաբերվում սրտին։ Որքա՛ն ուրեմն խորինս պետք է լսի սրտին նա, ով գիտի արծաթե թելի մագնիսի մասին։ Այդ պատճառով է Ուսուցիչն այդքան հեռացնում ամեն նեղ-ֆիզիկականից, որպեսզի ամեն օրգանի վրա հոգևոր աշխարհի մասին հիշեցնի։ Մեզ մոտ տոն է, երբ մտածողությունը տեղափոխվում է անտեսանելի գոյի ոլորտ։ Այնպես համառորեն է պետք ներս տանել դեպի Էլոհիմի բնակավայր, ասես թե մտնողին հետևում է վտանգը։ Կարելի է ճանաչել ընտրյալների ուղին, երբ Անտեսանելի Աշխահրը նրանց համար դառնում է տեսանելի և հասանելի. այդժամ կարելի է նկատել գիտակցության աճը և մարմնի օրգաններն էլ փոխակերպվում են, հագեցած Վերարքայության հետ կապով։



    - - - - - - -



    4.


    Սիրտը տաճար է, բայց ոչ կռատուն։ Այդպիսով Մենք հակառակ ոչինչ չունենք տաճարը կառուցելուն, բայց կռատուն և շուկա չենք ընդունում։ Ինչպես նաև, երբ խոսում ենք սրտի տեսքով տաճարի կառուցման մասին, Մենք նկատի չունենք սրտի նմանվող ուրվագծեր, այլ ներքին նշանակությունն ենք նշում։ Չի կարող գոյություն ունենալ տաճար առանց անսահման շղթայի գիտակցության, այդպես էլ սիրտն է հարակցվում Տիեզերքի բոլոր զգացումներին։ Սրտի թախիծը կամ ուրախությունը համահնչում է հեռավոր ոլորտների հետ։ Ինչու՞ է ուրեմն ավելի հաճախ զգացվում թախիծ, քան ուրախություն։ Բայց մշտական տիեզերական հանկարծաշրջումները, իհարկե, ցնցում են նրանց հաղորդակցված սրտին։ Բայց փոխարենը այդպիսի սրտի ծառայությունն էլ մեծ է աշխարհի կշեռքի վրա։ Օգնե՛ք աշխարհակառուցմանը։ Չկա ոչ օր, ոչ ժամ, երբ աշխարհը վտանգված չէր լինի։ Ոչ թե երկու աչք կարող են այս վտանգները նկատել, այլ երեք, ինչպես Վեհապետների Դրոշի վրա*։ Սրտի տաճարը պետք է հասկանալ որպես անհապաղ զգացում։ Պատահականորեն չէ սիրտը նշվել խաչի նշանով։ Այդպես խաչի նշանը հավերժ ուղեկցում է սրտի տաճարին։



    - - - - - - -



    5.


    Նոր պայմանները դրսևորում են ապագայի ուղին։ Ճշմարտությունը միշտ նույնն է, բայց համադրություններն են ուրիշ, գիտակցության համապատասխան։ Որքա՜ն սքանչելի բան է ավերվել սրտի տաճարը չճանաչելու պատճառով։ Բայց անկոտրում նկրտենք դեպի սրտի ջերմության գիտակցումը և սկսենք զգալ մեզ որպես տաճարը կրողներ։ Այդպես կարելի է անցնել Նոր Աշխարհի շեմից այն կողմ։ Որքա՜ն չնչին են ենթադրողները, որ Նոր Աշխարհն արդեն իրենց համար չէ։ Տարբեր են մարմինները, բայց ոգին Նոր Աշխարհից չի խուսափի։


    - - - - - - -
    *
    Այստեղ նկատի են առնվում Աշխարհի Երեք ՄարգարիտներըՄարգարիտը՝ այսպես կոչված Ութ Գանձերից մեկն է, որոնք պատկանում են Չակրավարտիին (նրան, ով պտտում է Տիեզերքի Չարխը)։ Սովորաբար մարմնավորում է ներդաշնակությունը, մաքրությունն ու կատարելությունը։ Տվյալ դեպքում Երեք Մարգարիտները խորհրդանշում են ինչպես աշխարհակառույցի ամրությունը, այնպես էլ աշխարհի եռամիասնականությունը (Նյութական, Նուրբ և Հրեղեն աշխարհներ), մարդու եռամիասնական բնույթը (ֆիզիկական, ոգեղեն և մտային մարմիններ), բուդդիզմի երեք Գանձերը (Բուդդա, Դհարմա, Սանգհա)։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1295
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6.


    Կասկածը որակի վախճանն է։ Կասկածը սրտի գերեզմանն է։ Կասկածն այլանդակության սկիզբն է։ Կասկածը պետք է հիշատակվի ամեն զրույցում, քանզի առանց որակ ու՞ր ենք գնալու։ Առանց սիրտ ի՞նչ ենք հասկանալու։ Առանց գեղեցկության ի՞նչ ենք հասանելու։ Կհարցնեն. «Ինչու՞ սկզբում «Անսահմանություն», հետո «Վերարքայություն» և դրանից հետո միայն «Սիրտ», ինչու՞ ոչ հակառակը»։ Բայց սկզբում ուղղությունը, հետո կապը, վերջում միջոցը։ Այդ սրբազան միջոցը պետք չէ պղծել կասկածով։ Անդրադառնանք կասկածող մարդու զարկերակի որակին և հենց նրա մոտ էլ ազնիվ նկրտման ժամին։ Եթե կասկածը կարող է փոխել զարկերակն ու արտահոսքերը, ուրեմն որքա՜ն ֆիզիկապես քայքայիչ այն կարող է ազդել նյարդային համակարգի վրա։ Կասկածներն ուղղակի խժռում են հոգեկան էներգիան։
    Կասկածից հետո հիշեցնենք իր՝ դավաճանության մասին, քանզի ուրիշ էլ ո՞վ է ավելի մոտ կասկածին, եթե ոչ դավաճանը։ Բայց այդ մութը կարելի է հաղթահարել միայն արևի փայլքի պես անխուսափելի Վերարքայության հետ առնչությամբ։ Ճշմարիտ է, այն այրում է, բայց առանց նրա՝ խավար։



    - - - - - - -



    7.


    Սիրտը կենտրոնն է, բայց ամենից քիչ՝ եսակենտրոնությունը։ Ոչ թե ինքնությունն է բնակվում սրտում, այլ համամարդկայնությունը։ Միայն խելքն է խճճում սիրտը եսակենտրոնության սարդոստայնով։ Բարեսրտությունը չափվում է ոչ այնքան այսպես կոչված բարի գործողություններով, որոնց պատճառները չափազանց տարբեր են լինում, այլ հենց ներքին բարեսրտությամբ. բարեսրտությունը վառում է այն լույսը, որը լուսավորում է մթի մեջ։ Այսպիսով սիրտը, ճշմարիտ, միջազգային օրգան է։ Եթե մեզ մոտ լույսը՝ աուրայի խորհրդանիշն է, ուրեմն նրա ծնողը կլինի սիրտը։ Այնքա՜ն անհրաժեշտ է սովորել զգալ սիրտը ոչ թե որպես սեփական, այլ որպես համաշխարհային։ Միայն այդ զգացման միջոցով կարելի է սկսել ազատվել էգոիզմից, պահպանելով կուտակումների անհատականությունը։ Դժվար է համատեղել անհատականությունը տիեզերական պարունակության հետ, բայց իզուր չէ սրտի մագնիսը Թասի հետ միավորվում։ Կարելի է հասկանալ, թե ինչպես է սիրտը հատուկ լույս արձակում, որը տարբեր ձևերով բեկվում է նյարդային նյութի շնորհիվ։ Չէ՞ որ հոգեկան էներգիայի բյուրեղը կարող է ներկված լինել տարբեր գույներով։



    - - - - - - -



    8.


    Սրտի մաքրումը շատ դժվար է, եթե ինքնության սարդոստայնը ճարպակալեցնում է նրան։ Ինքնության ճարպը անասնական ժառանգություն է։ Անհատականության մաքուր կուտակումները կարող են բացահայտել այն, ինչը գիտակցությունն անգամ ենթադրել չի կարող։ Հատկապես դժվար է ներշնչել այն, ինչը երևակայության ոլորտ ընդհանրապես չի մտել։ Սիրտը երևակայության ապարանք է համարվում։ Ինչպե՞ս շարժել, եթե երևակայության ուժ չկա։ Բայց որտեղի՞ց այն լինի, եթե բացակայում է փորձը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1296
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9.


    Անսրտությունը ոչ այլ ինչ է, քան սրտի հակա-կուլտուրական վիճակ։ Փոքրոգությունը՝ մտածողության սահմանափակություն է։ Անհանդուրժողականությունը պատկանում է սրտի սրբազան անոթը նսեմացնող նողկանքների նույն ընտանիքին։ Արդեն գիտեք, որ հղկված, հագեցած սիրտը խթան է տալիս դինամոմեքենայի նման, դրանով ցույց տալով, որ ինքը համաշխարհային էներգիայի անոթ է։ Բայց սրտի կուլտուրան չի կուտակվում առանց համապատասխան սնունդ ստանալու։ Այդպես լավագույն ուժակուտակիչն էլ կմատնվի անգործության, եթե միացած չէ և ճշգրիտ պաշտպանված չէ։ Սիրտը մշտական սնուցում է պահանջում, հակառակ դեպքում այն, զրկված բարձրագույն կապից, քայքայվում է։ Ուրեմն չմոռանանք, թե ինչպես թասի հատակին պատկերվում էր նորածինը, որպես վերելքի խորհրդանիշ։



    - - - - - - -



    10.


    Հազվադեպ փորձի վրա կարող եք տեսնել, թե ինչպես սիրտն արտացոլում է նույնիսկ հեռավոր երկրաշարժերը և այլ համաշխարհային իրադարձություններ։ Կարելի է նկատել, թե ինչպես ոչ միայն տիեզերական հանկարծաշրջումները, այլև նույնիսկ ոգու ճառագայթումների արտացոլումները ազդում են հեռավոր տարածությունների վրա։ Մեզ մոտ ուշադրություն են դարձնում Ապրանի (պրանա) փոխակերպիչի՝ թոքերի վրա, որոնք սրտի էությունը փոխանցում են որպես համաշխարհային հավասարակշռության հաստատում։
    Նոր նվաճումները նուրբ մարմիններում պսակվում են հաջողությամբ։ Այդպիսի նվաճումը հրատապ է դարձել, քանզի խախտված է Վերարքայության Մագնիսի հետ կապի հիմքը։ Խախտված հավասարակշռությանը որպես օգնություն տրվում է նուրբ մարմնի նոր տեսակ։



    - - - - - - -



    11.


    Եթե էներգիայի գանձերը գերակշռում են սրտի և զգայիմացության գանձերին, ուրեմն հավասարակշռության համար սովորաբար առաքվում է աշխատակից-խրատատու։ Իրոք, Վաշինգտոնի կողքին կանգնած էր Պրոֆեսոր և Չինգիզ Խանի կողքին էլ Սարի Իմաստունն էր։ Կարելի է բազում նման օրինակներ բերել։ Պետք է նայել նրանց, որպես գործունեության հավելում, բայց ոչ որպես անբեկանելի պայման։ Նաև կան շատ օրինակներ, երբ գործիչները հրաժարվել են նման համագործակցությունից, անուղղելի վնաս պատճառելով ոչ միայն իրենց, այլև Ընդհանուր Բարիքին։ Մենք ոչ թե մեկ անգամ ենք նման հրաժարումներ տեսել։ Հենց սրտի անզարգացածությունն է խանգարել արդեն իսկ գումարված կուտակումներով հնարավորությունների բազմապատկմանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1297
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12.


    Սրտին փրկարար թելը մեկնել Մեր Ձեռքը չի հոգնի։ Ո՞վ ուրեմն կարող է ասել, որ Մենք հապաղել ենք օգնել։ Բայց Մենք կարող ենք անվանել շատ դեպքեր, երբ Մեր Լրաբերը սառել է անսրտությունից։ Այդպես դժվար է գործի դնել սրտի ներուժը։ Պետք է դրսևորել թռիչք անդունդի վրայով, ինչպես վերջին ափից դեպի Անսահմանություն։ Որքա՜ն սրբազան է սիրտ բացող անձնվիրության արիությունը։



    - - - - - - -



    13.


    Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, թե ինչ կներկայացներ իրենից մարդկությունն առողջ մարմինների, բայց հակա-կուլտուրական սրտի ներքո։ Մթի այդպիսի խնջույք նույնիսկ դժվար է պատկերացնե՛լ։ Բոլոր հիվանդություններն ու տկարությունները չեն կարող սանձահարել սրտի համաշխարհային խելացնորությունը։ Հիրավի, քանի դեռ չի պայծառացել սիրտը, հիվանդություններն ու տկարությունները չեն վերանա, հակառակ դեպքում առողջ մարմինների ներքո սրտի մոլագարությունը կզարհուրեցնի աշխարհներ։ Այսպես է ասված հին սրբակյացների մասին. «Քայլում էր Աստծո առջև», - նշանակում է չէր խախտում Վերարքայությունը և դրանով իր սիրտն էր մաքրում։ Մարդկության սրտի փոքրագույն մաքրման դեպքում կարելի է Երանության ջրվեժ դրսևորել։ Բայց այժմ շրջահայացորեն կարելի է գործել այնտեղ միայն, որտեղ սիրտը դեռ չի նեխել։ Այդպիսով, կարելի է չհուսալքվել, այլ գիտենալ, որ մութը դաժանացել է, և շատ սրտեր գարշահոտում են։ Սրտի նշանակության արտահայտումը հին ճշմարտություն է, բայց երբեք այնքան անհրաժեշտ չի եղել, քան հիմա։



    - - - - - - -



    14.


    Կհարցնեն՝ ի՞նչ էներգիա է ենթադրված, երբ սրտի մասին են խոսում։ Իհարկե, դա այն նույն Օուհմն է, բոլոր երեք աշխարհների հոգեկան էներգիան։ Բայց ուսումնասիրելով այն, կարելի է սահմանել, որ նստվածքները բազմագույն կլինեն։ Իհարկե, նստվածքները կարող են լինել կարմիր, ծիրանեգույն կամ կապույտ, բայց, մոտենալով սրտին, նրանք կորցնում են իրենց երանգը։ Սրտի բյուրեղը սպիտակ է, անգույն։ Իհարկե, սրտի այդ հնչողությունը ոչ հաճախ է դիտարկվում, բայց պետք է ձգտել դեպի այն։ Հները խորհուրդ են տվել ձեռքերը դնել երիտասարդ մայրու փշերի վրա, որպեսզի խտացած ապրանը (պրանա) ներթափանցի մատների ծայրերից։ Բուսական արքայությունից հոգեկան էներգիայի ընդունման շատ միջոցներ կան, բայց լավագույնը պետք է համարել բաց սիրտը, երբ այն գիտի նկրտման ուղեգիծը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1298
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15.


    Թող որ մենք նվաստացված ենք տգետների երեսպաշտությամբ, բայց ուղին մեկն է, և ոչինչ այն չի պատնեշի, եթե մաքուր է սիրտը։ Որքա՜ն իմաստնորեն են սիրտն անվանել նավ, բայց նավն էլ նավավար է ենթադրում։ Արիությունը մաքուր սրտից կծնվի։ Կարելի է այն համեմատել վարդի հետ, որտեղ ծաղկի իմաստը թերթիկների բազմաթիվության մեջ է, բայց նրանք պոկելը խախտում է իրեն ծաղկին։ Ուրեմն հոգացեք սրտի պաշտպանության մասին։ Խելամիտ է հասկանալ, որ միայն ծաղկի տերը մուտք ունի դեպի բոլոր թերթիկները։



    - - - - - - -



    16.


    Ահա խոսում ենք դեպի Մեզ ուղիղ նկրտման մասին։ Խոսում ենք այդպիսի վերաբերմունքից բխող հաջողության և օգտի մասին։ Թվում էր, թե հրապուրիչ է փորձել այդ միջոցը, բայց արդյո՞ք շատերն են փորձում գնալ այդ ճանապարհով։ Այնինչ Մեր դարմանը փորձած ամեն ոք կասի, որ Մեր խորհուրդը բարեվարք է։ Կհաստատի ամենուր և միշտ, որ երբ նրա մտքերը եղել են Մեզ հետ, նա միշտ հաջողակ է եղել։ Ամեն անհաջողություն տեղի է ունեցել արծաթե թելն արատավորելու հետևանքով։ Որքա՜ն սքանչելի կլիներ, եթե, ավարտելով օրը, ամեն մեկը հարցներ իրեն այդ ժամերի ընթացքում իր մտածողության որակի մասին։ Որքա՜ն հզոր կդառնար նա գիտակցությամբ, որ իր մտքերն ամրացրել են կապող թելը։ Անարժան մտքերի դրսևորումը կարող էր անմիջապես արմատախիլ լինել։ Բայց մարդկանց հետ գործն ընթանում է այնպես, որ լսում են առանց ընկալելու, և կարդում են աչքերից ոչ անդին։
    Ուրեմն մեկ անգամ ևս խորհուրդ եմ տալիս Ուսմունքը դարձնել ամեն օրվա պահանջ։ Խորհուրդ եմ տալիս հետևել, թե որքան հաջող կդառնա շրջապատը։ Սերտ խմբավորումների ներքո պետք է հատկապես հետևել փոխադարձ դիտավորություններին, որպեսզի չծանրացնեք և չկասեցնեք հոսանքը։ Շատ Ուսմունքներ խորհուրդ են տալիս այդ հասարակ կարգապահությունը, բայց յուրաքանչյուր գիրք պետք է հիշեցնի, քանզի կյանքում չի կիրառվում ամենակարևորը, ամենաանհրաժեշտը։
    Եվ Մեզ համար մեծ երջանկություն է, երբ մեկի մասին կարող ենք ունենալ այնպիսի լիակատար համոզվածություն, ինչպես Մեզ համար։ Այդքա՛ն ամուր է բաց սրտի ամրոցը։



    - - - - - - -



    17.


    Բոլոր ժամանակներում, անընդմեջ, Կյանքի Ուսմունքը թափվում է երկրի վրա։ Անհնար է պատկերացնել երկրային գոյությունն առանց Անտեսանելի Աշխարհի հետ այդ կապի։ Ինչպես փրկակար խարիսխ, ինչպես լույս առաջնորդող, ամրապնդում է Ուսմունքն առաջընթացը մթի մեջ։ Բայց Երանության հեղեղի մեջ, ինչպես ծովի ալիքներում, կարելի է տեսնել ռիթմ առանձնահատուկ թույլատրական աճով, այդժամ ի հայտ են գալիս Ուսմունքները։ Այդպես սուզվելով և աճելով կարելի է բացահայտել այս ամբողջ աշխարհի ռիթմը, կարճ ասած, նախագծել Ամենայն Գոյի բարեշրջումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1299
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18.


    Ռիթմի խախտումը բխում է շատ պայմաններից, բայց այդ հանկարծաշրջումից խուսափելու էական միջոց է ընդհանրական դիմել Մեզ, որտեղ ամենի լուծումն է։ Կարելի է նմանեցնել՝ ինչպես ավազահատիկն է կանգնեցնում հսկայական անիվը, այդպես էլ ռիթմի խախտվելը կասեցնում է հոսանքը։ Այնինչ, հենց այժմ է մեծ լարման ժամկետը։ Ուրեմն արդեն մոտ են հնարավորությունները, ուրեմն իրադարձություններն արդեն կծիկ են կազմում և սարսափը կհայտնվի որպես փրկություն։



    - - - - - - -



    19.


    Եթե մարդիկ կարողանային գոնե մասնակիորեն զգալ պահի առանձնահատկությունը, նրանք Մեզ շատ կօգնեին։ Չխոսենք արդեն տեղի ունեցածի ճշգրիտ ճանաչման մասին, բայց ընդհանուր տրամադրությունն արդեն կհզորացներ կամային մագնիսը։ Մարդիկ իրենց հաշիվ չեն տալիս, թե անգիտակից անբովանդակ կյանքը որքան է բարդեցնում աշխարհակառույցը։ Սիրտը, որպես արարման օջախ, պետք է յուրաքանչյուրին հուշի հոգևոր մթնոլորտի ճնշման մասին։ Պետք չէ մտածել, որ սիրտը հենց մեզ համար է տառապում, իհարկե, նա ցավում է համաշխարհային անհանգստության մասին։ Պետք է ջանալ համախմբել սրտերը համաձայնության շուրջպարում, նույնիսկ ոչ այնքան փորձառու սիրտն ընդհանուր թասի մեջ իր արժեքավոր էներգիան կավելացնի։
    Ճեղքելով նոր մացառուտներ, սիրտն ուժեղացնում է Մեր առաքումները։ Շատ անփորձ սրտեր կան, բայց ավելի շատ են ծածկված սրտերը։ Շատ կայծեր են պետք ցրտի մոխիրը ճեղքելու համար։



    - - - - - - -



    20.


    Եթե արթնացած չէ զգայիմացությունը, ուրեմն նույնիսկ իրականությունը, ակներևությունը նույնիսկ անհասանելի են։ Անհնար է որևէ կերպ ստիպել տեսնել ակնհայտը, նույնիսկ ապշեցնողը։ Հետո կասեն ձեզ՝ ինչու՞ չեմ տեսնում և չեմ լսում, եթե անտեսանելի աշխարհը գոյություն ունի։ Նույնը տեղի է ունենում բուժումից հրաժարվող հիվանդների հետ։ Նրանք դեմ չեն առողջանալ, բայց միևնույն ժամանակ իրենց գիտակցությունը բժշկի դեմ են ուղղում։ Այդպես օգտակար կլիներ տեսնող մարդկանց համեմատել ոգով կույրերի հետ։ Կարելի կլիներ գտնել առաջինների հաջողության և վերջինների քայքայման պատճառը։ Այդպես ակնհայտ երևույթների համեմատությամբ կարելի է լուծել աշխարհների փոխազդեցության շատ հարցեր։
    Ըստ էության, երբ աչքն աղբակալված չէ, Անտեսանելի Աշխարհը շատ էլ տեսանելի է։ Պետք չեն ոգեհարցության երևույթներ, որպեսզի զգաք Բարձրագույն Աշխարհի Լույսը, այլ կարելի է հառնալ միայն դեպի Բարձրը, քանզի ցածրագույն մոգության բոլոր բռնի խորամանկությունները ոչինչ են սրտի առաջին լույսի համեմատությամբ։ Քչերն են ճանաչում սրտի կրակները, բայց չէ՞ որ այդ լուսատուները պետք է լուսավորեն բոլորին։ Այդ պատճառով այդքան ծանր է լուտանքը ոգու վրա և հրաժարումն Ուսուցչից։ Ասում եմ՝ կարելի է երկար մտածել Ուսուցչի մասին, բայց ընտրելով, չնահանջե՛ք։ Կառույցի հիմքերին ընբռնում ենք արտահայտում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1300
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    21.


    Խորհուրդ տվեք խոսել ոգեղենի մասին։ Ոգեղեն հիշողությունների մեջ շատ օգտակար բաներ կարելի է նշել։ Բացի այդ, ոգեղեն զրույցը պաշտպանում է կեղտից և նյարդայնացումից։ Ոգեղեն դրսևորումների հաստատումը կփոքրացնի ատելությունն անտեսանելի աշխարհի հանդեպ։ Այնտեղ, որտեղ հաճախ ոգեղեն զրույցներ են ընթանում, առանձնահատուկ աուրա է կուտակվում։ Թող նույնիսկ այդ զրույցները կատարյալ չեն, բայց ներկաների համար նրանք դրսևորվում են որպես փորձաքարեր։ Տարբեր ժողովուրդները կբերեն ոգեղենության սկիզբների իրենց սեփական մարմնավորումը։ Ըստ նրանց կարելի է դատել սրտերի պիտանիության մասին։
    Բացի այդ, խուսափեք անվիճարկելիի մասին վեճերից։ Վերջերս զարմացել էի Ժաննա դ’Արկի, Սերգիի և Մովսեսի հետևորդների միջև վեճին։ Ամեն մեկը հավատացնում էր, որ իր Հովանավորը մյուսների հետ չի համաձայնվի։ Այնինչ, գիտենալով Ճշմարտությունը, ցավալի էր լսել միմյանցից բաժան լինելու համար շարադրված այդ հերյուրանքները։ Թող թեկուզ ոչ միասին են, բայց գոնե ճակատ-չակատի չտան, չէ որ կոտոշնե՛ր են աճելու։
    Այժմ պատկերացրեք, որ Ճշմարտությունն իմացողները մնան համերաշխ և միավորեն իրենց մտքերը։ Ինչպիսի՜ հզորություն կստացվի այստեղ Երկրի վրա, չնայած մթնոլորտի այդ ամբողջ ճնշմանը։ Ով ցնծում է ոգով, նա արդեն Մերն է։



    - - - - - - -



    22.


    Խորհուրդ տվեք զարգացնել մտածողությունն ու դիտողականությունը։ Սիրտը չի կարող գիտենալ իր նշանակությունը, երբ մտքի փոխարեն ոջիլներ են և դիտողականության փոխարեն՝ խլուրդ. այդպիսի ուղեկիցներով հեռու չե՛ս գնա։ Այժմ, հատկապես, մտածողության խորացման ժամանակն է, հակառակ դեպքում ժողովրդական մասսաները ստացած գանձերի կիրառումը չեն գտնի։ Գերարտադրությունը մանր մտածողության և անդիտողականության նշան է։ Ասված է՝ դպրոցներում պետք է մտցվեն դիտողականության դրսևորման և մտածել ընտելացնելու ժամեր։ Սիրտը չի կարող սնվել միայն ներսից, նա պետք է աջակցվի նաև երկրային նկրտումներով։ Նկրտումների կայունությունը կգա նաև իմացության սրատեսությունից։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1301
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    23.


    Մեզանից ամեն մեկը գիտի քարոզիչների մի հատուկ տեսակ, որոնք, հավաքելով օտար գրերի բոլոր ոսկորները, նրանց հետ միասին ճանապարհվում են դեպի մոռացություն։ Բանականությունը հավաքում է համառոտ ապացույցներ, բայց այդ կուտակումների նպատակը մնում է անտեսանելի, քանզի լուռ է սիրտը։ Այդպես էլ անվանում ենք նրանց՝ սրտով լռողներ։ Բացի այդ, այդ քարոզիչները, ցույց տալով ուրիշներին բազմաթիվ կարգադրագրեր, ինքները, առաջին իսկ հակազդեցության դեպքում ընկնում են փոքրոգության մեջ։ Հիրավի, միայն սիրտն է անմահություն տալիս։ Սրտի հաստատումն արդեն իսկ գալիքի բացահայտում է։ Մոտ չեն սրտին նրանք, ովքեր իրենք են վախենում բանականությամբ տեղեկացած կարգադրագրերից։ Սուրբ խելակորուսության մասին խոսում են Հինավուրց Ուսմունքները, համարեք դա հակազդեցություն հաշվարկների ցրտի դեմ. համարեք դա որպես կյանքի սկիզբ՝ անկենադանության պայմաններից վեր։
    Ուսմունքը դրժողները հեռու չեն անդունդն ընկնելուց։ Ճշմարտությունը հաստատողները, լինելով նույնիսկ ոչ կատարյալ, արդեն ճանապարհին են։ Նուրբ Աշխարհ անցման ժամանակ նրանք չեն ափսոսա, որ կյանքի են կոչել սիրտը։



    - - - - - - -



    24.


    Մեզ մոտ մեծ ճակատամարտ է։ Պետք չէ վախենալ, երբ հասնում է վաղուց ավետված ժամը։ Պետք չէ մտածել, որ դժբախտությունը գալիս է գաղտագողի այն ժամանակ, երբ Մեզ մոտ Լույսի համար ճակատամարտ են տեսնում։ Պետք չէ մոռանալ, որ հետապնդումը լավագույն հաջողությունն է։ Հնչել կարող է ձգված լարը միայն։



    - - - - - - -



    25.


    Առանց չափազանցելու կարելի է ասել, որ սրտի հիվանդությունների մեծ մասը ծագում է հարստությունից, ուստի Ուսմունքին առնչված մարդիկ հեռանում են հարստությունից կամ մնում են նրա պահապանները միայն։



    - - - - - - -



    26.


    Գիտեցեք, որ ներշնչել կարելի է ցանկացած լեզվով. այդ կերպ ակներևորեն ապացուցվում է առանց պայմանական լեզուների հասկանալու իմաստն ու էությունը։ Համարում եմ, որ սրտով հասկանալը բացահայտելը Մեզ մոտենալու անհրաժեշտ քայլ է։ Նուրբ Աշխարհի լեզուն ի կատար է ածում իրար փոխադարձաբար հասկանալու մասին երազանքը։ Պետք է գիտակցել այդ հնարավորությունը, նախքան կսկսես նրանից օգտվել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1302
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    27.


    Փիլիսոփայական քարը իրական բան է։ Ընդ որում այն կարելի է հասկանալ ոգեղենորեն և ֆիզիկապես։ Քար կոչվող ոգեղեն վիճակը համապատասխանում է հոգեկան էներգիայի բոլոր նստվածքների համահնչությանը։ Ֆիզիկական պատրաստուկը բավական մոտ է Պարացելսի պատրաստուկին, բայց վերջինիս մոտ մի էական սխալ էր մնացել, որի վրա նա համառում էր իզուր։ Իսկ մնացածում Պարացելսին սնունդ տված արաբական աղբյուրները բավական ճիշտ էին։



    - - - - - - -




    28.


    Ներշնչումը լինում է մտավոր և ձայնային, կամ հայացքի միջոցով, կամ ուժեղացված խորը ներշնչումով։ Գիտական դիտարկումների համար ինչպիսի՜ հնարավորություններ են ամփոփված այդ գործողություններում։ Կարելի է հետևել, թե ներշնչումը որքան է ուժեղացնում ձայնն ու աչքերի արտահոսքերը։ Վաղուց է նկատված մարդկային հայացքի տարբեր հատկությունների մասին։ Մի շարք փորձերով կարելի է հետևել, թե որքան հեռու են ազդում աչքերի ճառագայթումները, ընդ որում ուսուցանելի է հետևել մտքի ուժի համակցությանը աչքերի ֆիզիկական արտահոսքերի հետ։ Միայն դիտարկելով, կարելի է գնահատել մարդկային ազդեցությունների անտեսանելի աշխարհը։ Բարդ է մտքի չգիտակցված գործողություններով հյուսված սարդոստայնը։ Մի զարմացեք, որ միտքը շարունակում է ապրել տարածության մեջ. նմանապես չեն վերանում հայացքի ֆիզիկական մասնիկները։ Սովորելով դիտողականության, մենք մեկ անգամ ևս կվերհիշենք սրտի մասին և կհասկանանք խոցող նետի խորհրդանիշը։
    Շատ նետեր են խոցում սիրտը, ինչպես վաղեմի պատկերներում է. նրանց վրա էլ մենք տեսնում ենք նաև սրտի հուրը։ Հնարավոր է, որ առանց նետերի անհնար է հուրն էլ։ Կարելի է հաստատել, որ հրի դրսևորման հիմքը հարվածն է, որպես նոր ռիթմի ծնունդ։ Ուսուցիչը ցանկանում է, որ ռիթմն աքսելերանդո լինի, արագացող, - այդպես ամեն ինչում։
    Պետք չէ կանխորոշել հնարավորությունները։ Հենց անհնարինն այսօր վաղը կփոխակերպվի։



    - - - - - - -




    29.


    Մեզ մոտենալու համար լիակատար ազատության հասկացում է անհրաժեշտ։ Որքա՜ն սարսափելի են վախի հետևանքն ու շահի որոնումները։ Բոլոր դժվարություններից ազատագրված չմթագնված նկրտումը ճշմարիտ ուղի է արտահայտում։ Թե որտեղ է սկսվում այդպիսի ազատությունը, կարող է դատել միայն սիրտը, որից չի թաքնվի ոչ մի հնարանք, ոչ մի կաշառք։ Բայց խրթին են սրտի ազատության սահմանները։ Ինչե՜ր ասես, որ չեն դիզում մարդիկ այդ նրբագույն հյուսվածքի մոտակայքում։ Եթե սիրտը համաչնչում է հեռավոր երկրաշարժերին, եթե ձեռքից եկող ջերմությունը մեր մաշկը զգում է նույնիսկ նշանակալի տարածության վրա, ուրեմն որքա՜ն է սիրտը թրթռում մարդկային ճառագայթումներից. հատկապես այդ հատկությունը բավականաչափ նշված չէ ժամանակակից գիտության մեջ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1303
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    30.


    Ինչի՞ց են այդքան շատ փորձեր անհետևանք մնում։ Նախ և առաջ, անհամբերությունից և պատասխանատվություն կրել չցանկանալուց։ Երբեմն Մեզ այսպես ասած կշտամբում են, որ օգնությունը ժամանակին չի եկել, բայց կշտամբելու փոխարեն հարցնողը կարող էր վերհիշել, թե ինչպես նախորոք խուսափեց կամ բեռը չափազանց համարեց։ Մենք շատ ենք վշտանում, երբ երբ տեսնում ենք փոքրոգի խուսափումներ կամ երբ չեն ցանականում կանգնեցնել սեփական անձը անդուդի եզրին։ Բայց ինչո՞վ կարելի է ներմղել էներգիան, եթե ոչ ծայրահեղ վիճակով։ Արժե միայն այդպիսի վիճակը ոչ թե վերջ համարել, այլ սկիզբ։ Այդպես էլ համբերանքի վարժության մեջ օգտակար է յուրացնել սկզբի հասկացությունը։ Ինչ-որ մեկի համար որոշակիորեն ամեն ինչ վերջ է, բայց Մեր աշակերտների համար ամեն ինչ սկիզբ է։



    - - - - - - -



    31.


    Ինչպե՞ս բացատրել, թե երբ է սիրտը լռում։ Ինչպե՞ս արագացնել, երբ սիրտը երկաթից էլ ծանր է։ Ինչպե՞ս շարժել սիրտը, երբ ոգով մեռել է։ Այդպես կարելի է սովորել գնահատել սրտի յուրաքանչյուր հնչյուն, երբ գաղտնի ծաղիկը ոգու գաղտնությունը պահպանող բազմաթիվ թերթիկներ է սփռում։



    - - - - - - -



    32.


    «Երանության Հուներ և երկրային թույնի ընդունիչներ»՝ այսպես են կոչվում իրենց աշխարհի օգտին նվիրաբերած ընտրյակները։ Առանց Երանության Ուժերի՝ թույնն ընդունելն ուժերից վեր է, բայց առանց երկրային թույնի Երանության Ուժը կտաներ. ուրեմն դեպի վեր նկրտումը երկրային հիմք ունի։ Իհարկե, թույնի ընդունումը շատերի ուժերից վեր է, բայց Երանության հաստատման համար նույնպես սրտի արտահայտված փորձառություն է անհրաժեշտ։ Մեզ մոտ նշվում է որպես գանձ, երբ սիրտն արդեն առանց լարվելու միշտ պատրաստ է հնչել շրջապատի վրա։ Հեշտ չէ դա ցույց տալ, քանի դեռ էներգիաները համահնչող բյուրեղների չեն փոխարկվել. այդ ժամանակ կազմավորվում է «Ռինգսե», Տիբեթի կողմից այդքան ճշգրտորեն նշված Հիմալայների Կտակարանում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1304
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    33.


    Ո՞վ ուրեմն կարող է հաստատել, որ հեշտ է հետևել Ուսմունքին, եթե կուտակումները բավարար չեն։ Եվ սակայն, երբ լիքն է թասը, Ուսմունքի ուղին անխուսափելի է։ Մենք կարող ենք հասկանալ երկրային թույնն ընդունելու դժվարությունը, քանզի Մեզանից ամեն մեկը թույնի անհաշիվ քանակություն է ընդունել։ Ինչպես մագնիսն է ձգում հայտնի մետաղները, այնպես էլ սիրտն է ընդունում Երանությունը։ Ինչպես սպունգն է ներծծում հեղուկը, այնպես էլ մաշկի ծակոտիներն են հավաքում երկրային թույնը։ Բայց գիտակցաբար կուլ տված Ապրանը (պրանա) խաղաղեցնում է թույների արտահոսքը։



    - - - - - - -



    34.


    Մարդիկ տարանջատվում են ոչ միայն օրգանական առանձնահատկություններով, այլև ըստ տարերքների. նրանց գիտակցության մեջ մնում են հայտնի կապվածություններ։ Այնպես, ինչպես հրի մարդիկ, ոչ ոք չի կարող դիտարկել, թե քանի երանգ ունի բոցը։ Ոչ ոք չի կարող այնպես սիրել ջուրը, ինչպես այդ տարերքի մարդիկ։ Այդպես էլ, իհարկե, հրի մարդիկ առանձնապես տրամադրված կլինեն Հրեղեն Հոգու Ումունքի հանդեպ, նրանք կզգան նրա ամբողջ անհրաժեշտությունը։ Ոչ թե գիտակցությամբ կմոտենան նրանք Հրի Ուսմունքին, այլ որպես միակ որոշման։ Ուսմունքի անհրաժեշտությունը կարելի է հասկանալ, երբ այլ ելք չկա։



    - - - - - - -



    35.


    Ամենից դժվար է մարդկանց համար ոգու ծայրահեղ մոլեգնությունը համադրել չսպառված գործողության հետ։ Հաջողության համար ոգու լարվածություն է հարկավոր, բայց ամեն գործողության մեջ պետք է պահպանված լինի չսպառված պաշար։ Սպառված գործողությունը կորցնում է գեղեցկությունն ու համոզվածության մագնիսականությունը։ Ձայնի պաշարը սպառած երգիչը նախ և առաջ խղճմտանք է հարուցում։ Ոգու ծայրահեղ լարման երևույթը չպետք է արտահայտվի հուսահատ գարծողություններում, հակառակ դեպքում ներքին էներգիայի դրսևորումը կտարրալուծվի ոգու համար օտար գործողության մեջ։ Հողմաղացի չփոխակերպվելու համար, այդ օրենքը պետք է ամուր գիտակցել։ Առաջարկում եմ հավաքել ոգու ամբողջ ուժերը, որպեսզի չփոշիացնեք նրանք անսանձ գործողություններով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1305
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    36.


    Եթե նկատեք ընտրյալության նշաններ, այդ Դեսպանի գործողությանը մի խանգարեք։ Կարելի է գիտենալ Հրեղեն Հոգու Ուսմքունքի նշանները և ըստ նրանց ճանաչել ընտրյալի ուղին։ Այդպիսով Դեսպանի երևույթը ոչ թե արտաքինի մեջ է, այլ գործողությունների առանձնահատկության։ Հասկանալի է, որ հատուկ նշանակության գործաղությունները պետք է խոցեն մարդկանց գիտակցությունը. երկու կողմերն էլ յուրովի են արտահայտելու այդ գործաղությունների ըմբռնումը։ Բայց չենք տա անունը և ոչ մի Դեսպանի, ում շուրջ էներգիայի հրաշալի կուտակում տեղի չի ունեցել։ Ամպերը նախորդում են ամպրոպին, այդպես Ճշմարտության հաստատմանը միշտ նախորդում են ամպերը, բայց այդ ոգեղեն ֆենոմենների նշանակությունը դուք արդեն գիտեք։ Կարելի է հիմնել, թե ինչպես դարերի մեջ կրկնվում է Ավետումը և ինչպես է այն ցրվում ժողովրդական բազմությունների մեջ։ Հոգևոր բարձունքից կարելի է նկատել Ուսմունքի արձագանքները տարածող ռիթմը։
    Բայց երբ նկատեք ընտրյալության գոնե որոշ նշաններ, կարողացեք չխանգարել, չէ՞ որ Հրեղեն Հոգու Ուսմունքի հիմքը՝ հուրն է, և չի կարելի այն հանգցնել։ Ո՞վ ուրեմն կհանդգնի իր դեմ ուղղել հրեղեն տարերքը։ Ամեն հանգցրած բոց կարձագանքի, այդ պատճառով հանգցնողի կարման նման է մարդասպանի ճակատագրի։



    - - - - - - -



    37.


    Հրեղեն Հոգին ամեն ինչում խնայող է ոչ թե ժլատությունից, այլ գիտենալով վերևից թափվող էներգիայի արժեքը։ Այդպես նա խնայում է ինչպես իր, այնպես էլ շրջապատող էներգիան։ Մարդկանց սխալն այն է, որ նրանք սովորաբար էներգիան ենթադրում են խոշոր գործողություններում, մոռանալով, որ փոքր գործողությունների մեջ էներգիայի ավելի մեծ ծախս կա, այն նույն էներգիայի, որն իր հիմքում թանկարժեք է։ Փոքր գործողությունները նույնպես, ինչպես մեծերը, ողողում են կյանքը. հատկապես պետք է զգուշանալ փոշուց, որը միանում է իրերի արտահոսքերի հետ և այն անհատական էներգիայի տարածողն է հանդիսանում, որը պետք է պահպանված լինի մեկ փոխանցքի մեջ։ Այդպես մենք կպահպանենք ամենը, ինչը կարող է միանալ Վերարքայության էներգիայի հետ։



    - - - - - - -



    38.


    Ինչպես է պետք սովորել ամբողջ ոգեղենի ըմբռնմանը։ Սրտից պետք չէ սպասել ոչինչ, եթե ամբողջ ոգեղենի հիշատակման մեջ մեր մտածողությունը լավագույն տոնակատարությունը չի տեսնելու։ Չէ՞ որ մենք պետք է հասնենք այն աստիճանին, երբ կլուսարձակենք մեր էության միջից, այդժամ մենք իսկական համագործակիցներ կլինենք բարձրագույն աշխարհների հետ։ Սփռելով Երանության Լույսը, մենք և բժիշկներ ենք, և ստեղծողներ, և հովանավորներ ըստ վարընթաց գծի։ Նախ մենք տեսնում ենք արտաքին Լույսը, հետո ճանաչում ենք այն ներսում և միայն «ջահը» վառելուց հետո կարող ենք Լուսարձակել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 87 96-ից ԱռաջինԱռաջին ... 3777838485868788899091 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 13 հոգի. (0 անդամ և 13 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •