322.
Միայն լարման մեջ կարող է իրականացվել տիեզերական առաջադրանքը: Միայն, երբ բոլոր լարերը հնչում են, կարող է իրականացվել տիեզերական առաջադրանքը: Միայն, երբ առաջադրանքը լարված ձև է ընդունում, կարող է իրականանալ նախասահմանվածը: Երբ Տիեզերքի հիմքերն իրենց լարվածությամբ պահում են երկնքի պատվարը, ուրեմն երկինքը կարող է մնալ կանգուն: Երբ այդ հիմքերը խախտում են փոխադարձ ձգողությունը, այդ ժամանակ երկնակամարն անհավասարակշռված տատանումներ է ստանում: Այդպես հիմքերը կարող են ամրապնդել կամ կործանել առաջադրանքը: Հիմքերը միշտ կարող են իրար կապել ամենատարատեսակ էներգիաներ: Չէ՞ որ Տիեզերքն իր էներգիաները նկրտում է ըստ բևեռականության: Չէ՞ որ դրականն ու բացասականն են տալիս համակցության երևույթը:
- - - - - - -
323.
Լարված Մագնիսի իրադարձությունների հաջորդականությունը պայմանավորված է տիեզերական հողմային օղակների ձգողությամբ: Երբ իրադարձությունների շիթերը լողում են տիեզերական ձգողությունների հետ միասին, այդ ժամանակ օղակները սահուն աճում են: Իսկ երբ իրադարձությունների հաջորդականությունը դեսուդեն է ընկած ինչպես հորձանքի մեջ, հողմային օղակների պարույրը նկրտում է անհավասարաչափ:
Մտածողության գործունեության մեջ նկատելի է օղակների այդ նույն ձևավորումը: Երբ միտքն ընդգրկում է տիեզերական հոսանքների հետ համապատասխանող միևնույն շրջանները, այդ ժամանակ, իհարկե, ծնվում է սահուն, հաստատող ակորդ: Բայց երբ Տիեզերական Մագնիսը չի դիտարկվում իրադարձությունների ընթացքում, ուրեմն մտածողությունն, իհարկե, նմանվում է անորոշ պարույրի երևույթի: Այսպիսով, կարողանանք դիտարկել տիեզերական իրադարձութունների չխախտված պարույրը:
- - - - - - -
324.
Նկրտումների հաջորականությունն այդպես արարում է տիեզերական կրակների շիթերը: Երբ բոցավառ Հրեղեն Հոգու կենտրոնների կրակներն արարում են, արձագանքում են բոլոր լարված նկրտումները: Երբ բոլոր կենտրոնները պատասխանում են տիեզերական լարումների նկրտմանը, կարելի է ասել, թե որքան շատ մաքուր հուր է կուտակում մոլորակի էությունը: Երբ բոցավառ Հրեղեն Հոգին դեպի առաջադրանքի հաստատում է բաց թողնում իր նկրտումը, կարելի է ասել, որ նրա հետ է համագործակցում ամբողջ տիեզերական ուժը, քանզի որտե՞ղ է սահմանը և որտե՞ղ է տարածության շեղբը: Դա կարող է որոշել ինքը ուղղորդող Հրեղեն Հոգին: Ոգու այդ առաքումները, հիրավի, ամենահզորն են, այդ պատճառով Աշտարակում ճառագայթների ստեղծագործումը Մենք բարձր ենք գնահատում: Ոգու հուրը լավագույն հաղորդալարն է, Մենք գիտենք նրա ամբողջ հզորությունը: Մենք այդպե՛ս ենք տեսնում ոգու ստեղծագործումը:
Էջանիշներ