ՀՐԵՂԵՆ ՀՈԳԻ (ԱԳՆԻ ՅՈԳԱ)
ԿԵՆԴԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՈՒՍՄՈՒՆՔԸ
ԾԱԳՈՒՄԸ : ԳՐՔԵՐԻ ԿԱԶՄԸ
Հոգևոր-փիլիսոփայական Կենդանի Բարոյականության Ուսմունքի, կամ Ագնի Յոգայի ստեղծողներն են Հիմալայան Եղբայրության Մահաթմաները (Հոգևոր Ուսուցիչները)` Ռերիխների ընտանիքի հետ համագործակցությամբ:
Ռերիխների ընտանիքը բաղկացած էր չորս հոգուց.
ավագ սերունդը (ծնողները) – Ելենա Իվանովնան (1879-1955), նշանավոր փիլիսոփա և հոգևոր մեծագործ, և Նիկոլայ Կոնստանտինովիչը (1874-1947), մեծ նկարիչ, համաշխարհային մակարդակի մշակույթային գործիչ, մեծ ճանապարհորդ;
կրտսեր սերունդը (երկու որդիները) – Յուրի Նիկոլաևիչ (1902-1960), խոշոր արևելագետ, բանասեր, և Սվյատոսլավ Նիկոլաևիչ (1904-1993), հայտնի նկարիչ, մշակույթային գործիչ:
Ռերիխների ընտանիքը ներդաշնակ և բազմակողմանի զարգացած անհատների մի արտասովոր միասնություն էր: Ավագ Ռերիխների հոգևոր-փիլիսոփայական ժառանգությունն իր մեջ ներառնում է Կենդանի Բարոյականության Ուսմունքի 17 գրքերը, որ գրվել են 1920-1930-ականներին, Ե. Ի. Ռերիխի փիլիսոփայական աշխատությունները, Մահաթմաների հետ նրա նամակներն ու Հոգևոր Զրույցների գրառումները, Ն. Կ. Ռերիխի գրական-հրապարակախոսական և գեղարվեստական ստեղծագործությունները: Հետևում է նշել, որ ամենն, ինչ ստեղծել են Ռերիխները, խորինս համակված է Կենդանի Բարոյականության Ուսմունքի գաղափարներով և պետք է ուսումնասիրվի ամբողջականորեն: Իրենց՝ Ռերիխների կյանքի անձնանվեր ճանապարհը, նրանց ակտիվ հասարակական գործունեությունը` Կենդանի Բարոյականության գաղափարների մարմնավորման, նրանց արդյունավետ կիրառման և ստեղծագործական զարգացման վառ օրինակ են ծառայում:
Ռերիխների ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի կյանքի և գործունեության մասին կարելի է երկար խոսել, բայց ժամանակն է անցնել Ագնի Յոգային, կամ Կենդանի Բարոյականության Ուսմունքին:
Կենդանի Բարոյականության Ուսմունքի առաջին գրառումն արվել է 1920 թվականի մարտի 24-ին:
1920 թիվը` շատ կարևոր ժամանակաշրջան էր Ռերիխների կյանքում: Հենց այդ թվականին կայացավ Ելենա և Նիկոլայ Ռերիխների հանդիպումն իենց Հոգևոր Ուսուցիչ Մորիայի հետ: Տեղի ունեցավ դա Ռերիխների` Լոնդոնում գտնվելու ժամանակաշրջանում: Հետագա համագործակցությունը, որը Հնդկաստանում դարձավ մշտական և ամենօրյա, արմատապես փոխեց Ռերիխների ընտանիքի կյանքը: Իսկ ամբողջ ընտանիքի սիրտը, նրա հոգևոր առաջատար կենտրոնն էր Ելենա Իվանովնա Ռերիխը:
Կենդանի Բարոյականության Ուսմունքի հիմքում ընկած են Հոգևոր Ուսուցիչների հետ Ռերիխների ընտանիքի զրույցների գրառումները: Ուսմունքը լույս աշխարհ բերելու հարցում գլխավոր դերը պատկանում է Ե. Ի. Ռերիխին: Նա պայծառատեսության և պայծառալսողության բարձր զարգացած ունակություններ ուներ` դրանք էլ հենց Հիմալայան Համայնքի Մահաթմաների հետ շփման հիմնական միջոցները դարձան: Երբ փորձում էին Կենդանի Բարոյականության Ուսմունքի հեղինակությունը վերագրել իրեն, Ելենա Իվանովնան պնդում էր. “…Սարսափելի տգիտություն և սակավամտություն է ենթադրել, որ մի մարդ, որքան էլ նա հանճարեղ լինի, կարող էր գրել տվյալ Ուսմունքի բոլոր հատորները: Հիրավի, կենսափորձի դարեր և մարդկային բնության ու բոլոր տիեզերական երևույթների անդուլ ուսումնասիրություններ են անհրաժեշտ, որ հնարավոր լինի կշռադատել նրանց մեջ շոշափված հարցերն ու խնդիրները և այդքան սպառիչ, այդքան բազմակողմանիորեն լուսավորել դրանք” (Նամակ 17.02.1934):
Ուսուցիչ Մորիան Ելենա Ռերիխին “Հրեղեն Յոգայի Մայր” անունը տվեց, դրանով նշելով նրա առանձնահատուկ դերն “Ագնի Յոգայի” ստեղծման գործում: Ուսմունքի մեզ հայտնի գրքերից վերջինը` “Վերերկրայինը” ավարտվել է 1939 թվականին: Չնայած դրան, Ե. Ի. Ռերիխը շարունակել է աշխատանքն Ուսմունքի գրառումների վրա մինչև իր երկրային կյանքի վերջը, սակայն “Վերերկրայինը” մինչև օրս հրատարակված գրքերից վերջինն է: Համաձայն Ս. Ն. Ռերիխի պնդման, Ե. Ի. Ռերիխի գրական ժառանգությունը հսկայական է` նա թողել է 300-ից ավելի ձեռագրեր ու գրառումներ, որոնց նշանակալի մասն առ այսօր հրատարակված չէ:
Ուսմունքի գրքերի անունները շատ պերճախոս են և արդեն իսկ հնչյունավորում են Կենդանի Բարոյականության փիլիսոփայության գլխավոր հասկացությունները` Հանրություն, Անսահմանություն, Սիրտը, Վերարքայություն (Հիերարխիա), Եղբայրություն, Վերերկրայինը…
Կենդանի Բարոյականության Ուսմունքի գրքերի կազմին են պատկանում նաև Ե. Ի. Ռերիխի հոգևոր-փիլիսոփայական նամակները։ Այնտեղ նա համառոտ բացատրություններ է տալիս Ուսմունքի տարբեր դրույթների վերաբերյալ, մեկնաբանում է Ուսմունքի էջերին օգտագործված արևելյան ուսմունքների, տերմինների և պատկերների` եվրոպական մարդու համար անհասկանալի գաղափարները: 1934-1936 թթ. Ե. Ի. Ռերիխը նամակագրական կապի մեջ էր ԱՄՆ պրեզիդենտ Ֆ. Դ. Ռուզվելտի հետ, որի ընթացքում Մահաթմաների օգնությունն ու խորհուրդներն էր փոխանցում ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության բազմազան հարցերում: Ե. Ի. Ռերիխի նամակագրական ժառանգությունն էլ հսկայական է: 1999-2009 թթ. Հրատարակված նամակների իննհատորյակը բոլորվին էլ ամբողջը չէ:
Կենդանի Բարոյականության Ուսմունքի փիլիսոփայությունը հասկանալու համար կարևոր նշանակություն ունեն նաև Ե. Ի. Ռերիխի ինքնօրինակ ստեղծագործությունները, ինչպես նաև Ն. Կ. Ռերիխի գրական-հրապարակախոսական աշխատությունները։ Բայց այստեղ կանգ կառնենք կոնկրետ Կենդանի Բարոյականության Ուսմունքի վրա։
Կենդանի Բարոյականությունը համամարդկային է իր էությամբ և չի ճանաչում ազգային, կրոնական և այլ սահմանափակումներ։ Ուսմունքի տեքստերը թարգմանված են արդեն աշխարհի տասնյակ լեզուներով։
Էջանիշներ