User Tag List

Էջ 47 47-ից ԱռաջինԱռաջին ... 374344454647
Ցույց են տրվում 691 համարից մինչև 694 համարի արդյունքները՝ ընդհանուր 694 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #691
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    389.


    Իհարկե, իմպերիլը հոգեկան էներգիայի գլխավոր ավերիչն է: Բայց չպետք է մոռացվեն նաև երեք այլ կազմալուծողներ. վախը, կասկածը և ինքնակարեկցանքը: Երբ հոգեկան էներգիայի տարածքը մեխանիկորեն հիմնվի, այդ ժամանակ ուսուցանելի կլինի տեսնել, թե ինչպես են այդ պղտորողները կասեցնում էներգիայի հոսքը: Հոսանքի այդ շղթան կպահպանեն այնպիսի լարումներ, ինչպիսիք են անձնվիրությունն ու սխրանքը: Վերացական հասկացությունները էներգիաների ճանաչելի և չափելի կենդանի սկզբի ընդունման վկայականը կդառնան:
    Պնդում եմ, որ նշված ռիթմով հրահրված կրակները կարող են ոչ միայն բազմապատկվել, այլև օգտակար ծառայություն մատուցել, որպես հոգեկան էներգիայի ամրապնդում: Տարածության կրակը, սրի նման, խոցում է մթագնողներին:



    - - - - - - -



    390.


    Հրի և հզորության դրսևորումը հաջող է, երբ ցույց է տրված լարման համաչափելիությունը: Հոգեկան էներգիայի, որպես ճանաչելի նյութի հիմնավորումը նոր մտածողություն կտա ամբողջ կյանքում:



    - - - - - - -



    391.


    Վերջերս ձեզ տիբեթյան մետաղադրամ ուղարկեցի*, և այն դրվել էր սեղանի կենտրոնում գրառումների գրքի տակ, որպեսզի հեշտ գտնեք: Բայց ոչ ոք գիրքը չբարձրացրեց: Առավոտյան աղջիկը մետաղադրամը դրեց մի տեսանելի տեղ, բայց մինչև երեկո ոչ ոք այն չտեսավ, մինչև մի նոր հրահանգով այն չվերցրեցիք: Կարմայի հետևանքների հետ հաճախ է նման բան լինում: Առաքումը տրվում է, սակայն այն պետք է վերցնել: Բայց այնքան իրեր կան աչքերի առջև, որ նվերը չնկատված է մնում:
    Կարմայի հետևանքը լինում է երկու տեսակի. այն կամ կապված է միայն ժամկետի հետ, կամ էլ կապվածություն ունի անձի հանդեպ: Երբեմն ժամկետային կարման կարելի է փոխակերպել անձնականի, բայց երկու դեպքում էլ Ուսուցչին կշտամբել չի կարելի: Ինչպե՞ս կարելի է գիտենալ շրջապատող բոլոր հանգամանքների համակարգը: Վերցնենք օրինակ: Երկու տեսակի կարմաների համար էլ կարելի է կանխատեսել ապագայի պատկերները, բայց եթե արտաքին հանգամանքներն իրենց վրա են վերցնում կարման, դա չի նշանակում, որ տարածության մեջ արդեն ծնվել սկսած ինչ-որ բան կտարրալուծվի: Այն կարող է նոր ձևեր ստանալ, բայց չպետք է ոչնչանա: Այդպես այստեղ էլ լավ կազմակերպված հոգեկան էներգիան կարող է օգնել, պահելով ժամկետային կարման անձի կողքին:

    - - - - - - -
    *
    Ուսուցչի կողմից տարածության մեջ նյութական առաքում հղելը մատնացույց է անում նրա առանձնահատուկ մոտիկության աստիճանը ստացողի հանդեպ և միայն քչերը կարող են դրան արժանանալ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #692
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    392.


    Կրակներին տիրապետելը կապված է շատ վտանգների հետ: Հեշտ չէ ի հայտ բերել կրակները, բայց գիտակցելով դրանք, դժվար է հաղթահարել ամենաթափանց տարերքի հատկությունները: Կրակները գիտակցած էությունն արձագանքող է դառնում բոցի կոչին կամ դառնում է հրահունչ: Դրա օրինակը կարելի է տեսնել երեկ տեղի ունեցած երկրաշարժի մեջ: Քույր Ուրուսվատիի սիրտը վտանգավոր երերաց, քանզի երկրաշարժը կրակի հետևանք է: Հիրավի, ամբողջ էությունն է ցնցվում տարբեր որակների կրակի բախումից: Բայց որպես բարեշրջման քայլ կրակի դրսևորումն այնքան կարևոր է, որ խորհուրդ եմ տալիս առանձնահատուկ ուշադրություն դրսևորել այդ տարերքին տիրապետելու ժամանակ: Չէ՞ որ դա տիեզերական հարաբերությունների փորձի նշանակալի մասն է կազմում:
    Կրակի ուղին հասանելու ճանապարհն է: Այդ պրոցեսը հարկ է անց կացնել առանց շտապելու, առանց դժգոհության և հանգստի մեջ: Կարելի է կռահել, որ Մենք կօգնենք, որպեսզի արտաքին հանգամանքները ձեզ չանհանգստացնեն: Բայց պետք չէ հաջողության նշանները որպես սարսափի նշաններ ընկալել: Մարդկությունը սիրում է աղբի մաքրումը որպես ավերում և կառուցման սկիզբը որպես անկարգություն ընկալել: Հետևաբար շրջահայաց եղեք և գործեք առանց շտապելու: Ժամկետները Մենք կնշենք:



    - - - - - - -



    393.


    Չի կարող լինել այնպիսի խոչընդոտ, որը մարդու կամքը չէր կարողանա հաղթահարել: Ասում եմ սա ոչ թե սփոփելու համար, ոչ թե խրախուսելու համար, այլ որպես աներկբայություն: Մարդիկ վաղուց արդեն սրում են իրենց կամքը, բայց չեն հասկանում գիտակցության այն անհրաժեշտ աստիճանը, որը կամքին տալիս է գործելու լիազորություն, և երբ կարելի է ասել՝ ամեն ինչ թույլատրված է:
    Ուրեմն ու՞մ կարելի է վստահել ամբողջ հարստությունը: Նրան միայն, ով չի չարաշահի և չի աղավաղի: Նրան, ով կուռ է գիտակցությամբ: Նրան, ով գիտի Ուսմունքը: Որքա՜ն շատերն են պարծենում Ուսմունքի իմացությամբ և սակայն չգիտեն այն: Նրանց ձանձրալի է ծանոթ խոսքեր վերընթերցելը:
    Հրեղեն կոչով, ինչպես բազեին երկնքից, պետք է կանչել ըմբռնման սրությանը: Կանչում էին բազեին, և նա հնազանդորեն իջնում էր ձեռքին: Այդպես գիտակցության կրակի վրա կգա իսկական ըմբռնումը: Առանց կրակ մթի միջով չես անցնի: Երևակայու՜մ եք, ի՞նչ մի չլսված խորհուրդ է: Բայց չէ՞ որ կրակները չեք վառում: Չեք զննում նույնիսկ, որտե՛ղ է այն, կրակի աղբյու՛րը: Մի՞թե դուք չէք կրակը գտնողների վրա ծիծաղողները: Չգիտեք այն, որ կրակը գտնում են ոչ թե սեփական անձի, այլ մարդկության համար:
    Բայց կրակը գտնողներին ասում եմ՝ ամեն ինչ թույլատրված է: Դուք գիտեք, թե ինչպես անցնել անդունդի վրայով: Վտանգը ձեզ համար ուրախություն է: Ուսմունքի խոսքերի միջև ձեր համար բոցկլտում են հրեղեն նշանները և մարմնավորում են չասվածը:
    Թանկ արժե այն, որ կրակը ոչ թե վերացական բան է, այլ հասանելի է աչքին: Կրակը ամենաթողության չափանիշն է: Կրակն ամենավստահության նշանն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #693
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    394.


    Ջանասիրությունն անհրաժեշտ հասկացություն է: Այդպես էլ Վերարքայության ճանաչումն է հազվադեպ որակ:
    Մարդկության մառախուղը մեծ է, և մտքերն առաջ մղել կարելի է ամենաանսպասելի միջոցներով, այդ պատճառով ավելի հեշտ է առանձին կտորներից խճանկարը հավաքելը: Պետք չէ ավարտուն ինչ-որ գիծ պահանջել: Նրա մասերը ստեղծվելու են տարբեր տրամադրությունների տակ:
    Չի կարելի ստիպել, չի կարելի նույնիսկ համոզել, կարելի է միայն ներդնել, ամրապնդելով զգացմունքները, բայց զգացմունքը ոչ միշտ է այրվում:



    - - - - - - -



    395.


    Բոլոր մարդիկ իրենց շնորհն ունեն: Հակադրություններից կարելի է առանձնահատուկ նշանակության պատկեր ստեղծել:



    - - - - - - -



    396.


    Արևմուտքում շատ են խոսում տարածության վրա միտքը փոխանցելու մասին, բայց այդ գործողությունը կիրառել բացարձակապես չեն կարողանում: Օրինակ, ապացուցելու համար հիմնում են երկու կայաններ, որոնք պետք է աշխատեն միաժամանակ, և հաշվում են տարածության մղոնները, ասես թե մտքի հզորությունը մղոններո՛վ է հաշվվում: Ամենագլխավորն այդ փորձի ժամանակ բաց է թողնվում՝ հիրավի, մտքի հետևանքը:
    Դուք գիտեք, որ Իմ պատասխանները տարաժամանակ են գալիս, քանզի ազդեցություն են գործում մագնիսական շատ պայմաններ և մթնոլորտային երևույթներ: Մի՞թե մտքի հետևանքի համար կարող է նշանակություն ունենալ մի քանի րոպեների տարբերությունը: Այնինչ արևմտյան հարցադրումով փորձը չկայացած կհամարվեր:
    Մտքի ազդեցության երևույթը բացարձակապես չի նկատվում Արևմուտքի կողմից, որը միայն փաստերի համարակալում է ակնկալում: Բայց գիտական հետազոտությունը կնկատի մտքի տարածման օրենքները կապված ֆիզիկական պայմանների ամբողջության հետ: Մտքի զարգացումը շատ լուծումներ կտա ամենատարբեր ալիքների հետ կապված: Կարելի կլինի նկատել ասես թե մտքի ցատկեր, ճիշտ ինչպես քարն է դիպչում ալիքներին: Այդպես միտքն անսպասելի տեղեր է հասնում: Մտքի այդպիսի տարածումը պատասխանատվություն է դնում մտածողի վրա:
    Երբ սովորենք ուրախանալ պատասխանատվության լայնությանը, կգնահատենք նաև մտքի նշանակությունը և կսովորենք ուսումնասիրել նրա օրենքները: Շատ զգայուն մարդիկ հնարավորություն կընձեռնեն արձանագրել մտքի հետևանքները: Այդպես ևս մեկ արժեք դուրս կհանենք քաոսից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #694
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    397.


    Ուսումնասիրելով մտքի փոխանցումը, մարդկությունն ուշադրություն կդարձնի դրան ուղեկցող բոլոր երևույթների վրա, բոլոր դրական և բացասական: Մտքի հետևանքները կտարածվեն երևակայության սահմաններից շատ ու շատ հեռու: Սկզբում մարդիկ կհասկանան, թե հափշտակելով ու ծանրաբեռնելով ուրիշների ուժերը, որքան վնաս են պատճառում մեկմեկու: Մենակյացության նշանակություններից մեկն էր հոգեկան էնեգրիայի պահպանման համար այն թաքցնելը: Մեր լավ աշխատակիցներից մեկն իրեն մահացած հայտարարեց, որպեսզի հեռանա մարդկային տեսադաշտից: Նա ասում էր թեթևացած. "Ասես թե ինձ մոռացել են": Այդ ժամանակ կարելի է դիտարկել, թե ինչպես են կողքովդ թռչում մտքերը, անդեմ տարածական մտքերը չհաշված: Բայց անդեմ մտքերը սովորաբար իրենց մեջ վնաս չեն պարունակում: Չեմ ասում, որ պետք է հրաժարվել անձնական մտքերից, բայց պետք է գիտակցել ամբողջ պատասխանատվությունը:
    Երեխաների համար որպես պատասխանատվության դաստիարակման պայման կարող է հանդիսանալ կյանքի խստությունը: Նաև կարող է օգնել մարմինները փոխելու գիտակցությունը: Բայց պայմանական պետականությունն ու կրոնը դաժանորեն խանգարում են այդ պատասխանատվությանը:
    Առանց նախախնամությունների դիտարկելով շրջապատը կգաք եզրակացության, որ Մեր մեթոդները տարբերվում են պայմանական օրենքներից: Եթե պետք է կյանք ներդնել վերաբերմունքը կրակի նկատմամբ, ուրեմն դա չի կարելի իրականացնել պայմանական քաղաքականության չափանիշներով: Այնինչ դուք գիտեք, որ սովորականի փոխարինումը "անբնականով" ոչ թե այլանդակում է կյանքերը, այլ գեղցկություն և լայնություն է տալիս նրանց:



    - - - - - - -



    398.


    Ճշմարիտ փոխհարաբերությունը անհատականության բռնկումների և օրենքի անխախտության մեջ տալիս է այն ոսկե ճանապարհը, որը կայծկլտում է յուրաքաքնչյուր լայնացած գիտակցության խորքում: Որքա՜ն անհրաժեշտ դիտարկումներ կարելի է կատարել նույնիսկ առանց նուրբ ապարատների: Մթնոլորտային պայմանների համեմատումը մարդկության վիճակի հետ մի՞թե բանալի չի տա կառավարիչների խելամիտ եզրակացությունների համար: Մի՞թե մագնիսական մրրիկները մատնացույց չեն անի հասարակական որոշումների տարբերությունները: Արևաբծերը, լիալուսինը, մոլորակային մարմինների անցումը և բազում նմանատիպ հզոր պայմաններ ազդում են զգոն օրգանիզմների հիմնական շարժումների վրա: Նույնիսկ բույսերն ու կենդանիներն են արձագանքում տիեզերական երևույթներին: Մի՞թե մարդը, որպես տնօրեն, արժանի չէ ուշադրության:
    Նույնիսկ ասուպների ու երկրաշարժերի ազդեցությունն ուսումնասիրված չէ: Ասուպների պարունակության հետազոտության հետ միասին, կարևոր չէ՞ արդյոք ուսումնասիրել ասուպների հետևանքների դրսևորումը բնակչության հոգեկան էներգիայի վրա:
    Հետևեք, թե ինչ ազդեցություն են թողնում ստորգետնյա գազերը, որոնք շատ ավելի են, քան ենթադրվում է: Բայց գիտական ոստիկանությունն ուշադրության է արժանացնում միայն ամենակոպիտ ակնհայտ իրադարձությունները, այնինչ առավել կարևոր մասսայական ազդեցությունները դեն են նետվում:
    Մարդկության հոգեկան էներգիային հետևելը շատ ավելի կարևոր է, քան խոնավության փոփոխությունների ու շոգի հաշվարկները: Մարդկային հզորությունը հոգատարության կարիք ունի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 47 47-ից ԱռաջինԱռաջին ... 374344454647

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •