John-ի խոսքերից
Դժվար բան ես ուզում եղբայր։ Մեր օրերում էնքան ա ամեն ինչ նյութականացվում, որ էդ քո ուզած պարզ, մարդկային շփումը, մեղմ ասած, եզակի երևույթ է։ Նենց մանր բաներ են պետք մեծ խնդիրներ դառնալու համար, էլ դու սուս։
Իմ կարծիքով ինտերնետը նպաստում ա պարզ, մարդկային շփման վերացմանը։ Ասեմ ինչու․ սոց ցանցերում հարյուրավոր ընկերներ ունենալով, մարդու մոտ ենթագիտակցորեն ստեղծվում է տպավորություն, որ լիքը ընկերներ ունի, որ մեկը չլնի մյուսը կլնի և այլն։ Ու տենց մատների արանքով են նայում մարդկային հարաբերություններին։ Քիչ ջանք են գործադրում, շատ են պահանջում, փոքր բանից նեղանում են, փակվում իրենց նյուզֆիդում ու տենց տխուր բաներ։
Ու հա, սոց․ցանցերը նպաստում են նաև ինքնագնահատականի արհեստական բարձրացմանը։ Մարդիկ սկսում են իրենց մասին ավելի մեծ կարծիք ունենալ, քան իրականում կան։ Տես՝ Ա-ն օրը 3-4 մեջբերում է անում գրքերից, որոնք չի կարդացել (կամ կարդացել է, էական չէ իրականում)։ Հավաքում է լայքեր, ու, բլին, մոռանում, որ մարդիկ էդ մտքերն են հավանում, որոնք իրենը չեն, ինքը դրանցում ներդրում չունի, եթե քոփի-փեյստը չհաշվենք։ Կամ էն օր անվերջ քանակի ռակուրսներից միայն մեկում են սիրուն, այ էդ ռակուրսից են հա նկարվում, ռետրիկա ու փիքսարտ իրար խառնելով ստանում քիչ թե շատ հաջող նկար, հավաքում լայքեր ու պիի՜․․․, այլ կերպ ասված կրկին ինքնագնահատականի սուր ու անհիմն բարձրացում։
Էդ նեղ կռուգներով շփվելու պահն էլ ես ճիշտ նկատել․ քանզի մարդիկ էլ ավելի նյութապաշտ են դառնում ժամանակի հետ, ամեն նոր/անծանոթ մարդու էլ որպես նյութապաշտ են ընկալում, ու հազիվ թե հազարից գոնե երկուսը շանս տա փորձով համոզել, որ եղբայր, ես քեզ չեմ ուզում կպցնել, փողերդ ինձ պետք չեն, այֆոնդ, հըմ, լավն ա, բայց ես նոկիա եմ նախընտրում, ինձ մարդկային շփում ա պետք քեզնից, փոխադարձ հարգանքով պարուրված հաճելի ժամանց։ Չի ստացվում ու վերջ։
Թեման իրականում շատ ծավալուն է, կարծում եմ։ Ուրախ կլինեմ կարդալ մյուսների կարծիքներն էլ։
Էջանիշներ