User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 222 հատից

Թեմա: Զորաց քարեր, թեմա v2.0

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մի հատ ինչ-որ ռուսի հաղորդում եմ նայում: Հաղորդման անունն էլ դրել է, մոտավորապես... "Աշխարհի սպիտակ աստվածները":
    Ու հպարտ-հպարտ պատմում է, որ հնի բոլոր մեծ պետությունները խոսել են սպիտակ աստվածների մասին: Եգիպտացիներն ասել են հյուսիսից եկած սպիտակ աստվածների մասին, և ինչ խոսք, որ ռուսական արիներին նկատի ունեին; շումերները խոսել են հյուսիսից եկած սպիտակ աստվածների մասին, և ինչ խոսք, որ ռուս արիներին նկատի ունեին...
    Ես էլ նստած մտածում եմ. հետաքրքիր է, շումերներն ու եգիպտացիները իրենց հյուսիսում գտնվող հսկայական Հայաստան երկրից բացի էլի ինչ-որ հյուսիսային երկրի մասին ինչ-որ բան գիտեի՞ն, որ նկատի ունենային "ռուս արիներին..." Պատմության մեջ որևէ մեկը ինչ-որ բան հանդիպե՞լ է այդ թեմայոով...
    Բայց ամենածիծաղելին այն էր, որ էդ ընկերը շարունակեց. չինացիները նույնպես շատ են խոսել արևմուտքից եկած սպիտակ աստվածների մասին, և ինչ խոսք, որ հյուսիսի ռուս արիներին նկատի ունեին...

    Իրոք, ծիծաղելի էր, գիտե՞ք: Բայց իմ լացն էր գալիս, որովհետև դրանից մի քանի րոպե առաջ կարդացել էի ձեր այս գրառումները...

    Ալամ աշխարհը փորձում է իր թաթը դնել ձեր ունեցածի վրա. թուրքերը, ազերները, հենա ռսները... Ամեն մեկը ջանում է իրենով անել պատմությունը...
    Եվ այսպես արդեն քանի հազար տարի...
    Հետաքրքիր է, ինչու՞:
    Մի հին ասացվածք կա, որ վատ թաքցրած իրը ինքն է հրահրում, որ իրեն գողանան, - գուցէ սա՞ է պատճառը...
    Այ, էսպես, ինչպես հիմա դուք, մեր պապերը, մեր պապուպապերն է՞լ միգուցէ ցաք ու ցրիվ են արել իրենց ունեցածը, ի՞նչ եք կարծում...

    Մինչև օրս Հերունուց առաջ էլ արդեն քանի մասնագետ պնդել են Քարահունջի աստղադիտարան լինելու մասին: Հերունու հետ էլ, լուրջ մասնագետներ եկել ու հաստատել են այդ ամենը: Հարցն այն չի, թե որքանով են ճիշտ սրանք: Հարցն այն է, որ բոլոր այս մարդիկ ձեզ համար լուրջ չեն, իսկ էս մի համբիկն եկել, երկու ոսկոր է գտել ու բստրում է, որ դա ընդամենը գերեզման է, ու դուք անմիջապես համաձայն եք դա որպես փաստ ընդունել:

    Հայկական յուրաքանչյուր եկեղեցու, յուրաքանչյուր տաճարի բակում, տո հենց ներսում, լիքը գերեզմաններ կան, դուք որ եկեղեցի եք մտնում, նրանց կողքով ու հաճախ նաև հենց վրայով եք քայլում: Եկեք սկսենք ասել, որ դրանք բոլորովին էլ տաճարներ չեն, այլ ընդամնեը գերեզմաններ են:
    Իսկ ի՞նչ եք կարծում, վեց-ութ հազար տարի առաջ, եթե դա նույնիսկ աստղադիտարան էր, այդ աստղադիտարանը չէ՞ր կարող նույնպես սրբավայր համարվել:
    Մաչու Պիկչուի պեղումների ժամանակ էլ հարյուրավոր կմախքներ են գտել, հիմա դա է՞լ գերեզման համարենք...

    Քարահունջի՝ մոտ երկու հարյուր քսան քարերից, կարծեմ ութսուն քանիսն են ընդամենը ծակերով, այսինքն մեկ երրորդն ընդամենը, ճի՞շտ է: Բա այն երկու երրորդն ինչու՞ չեն ծակել, բերելու համար, թե՞ դրանք որակապես տարբեր են ու քաշով թեթև...

    Ես ինքս էլ չեմ պնդում, որ պարտադիր է, որ դա աստղադիտարան լինի: Կգա ժամանակն ու ամեն ինչ կբացահայտվի:
    Ուղղակի տխուր է ձեր այսքան կայտառ մոտեցումը հարցին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (11.09.2017)

  3. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba ջան, էական չի թե ինչ են ասել շումերները, եգիպտացիները ու չինացիները։ Կարևոր ա, թե ինչ են ասել պոլինեզիացիները։

  4. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Sambitbaba ջան, էական չի թե ինչ են ասել շումերները, եգիպտացիները ու չինացիները։ Կարևոր ա, թե ինչ են ասել պոլինեզիացիները։
    Հա, Տրիբուն ջան, ես ասածիցդ ավելի էական կարծիք չէի էլ սպասում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Տրիբուն ջան, ես ասածիցդ ավելի էական կարծիք չէի էլ սպասում:
    Sambitbaba ջան, որ ռուսի ապուշ հաղորդում քիչ նայես, իսկ ռուսների մեջ էս ոլորտի շառլատաններ Աստված տվել չի խնայել, սենց տվայտանքների մեջ չես ընկնի։

    Մի վախտ առաջ իմ աչքով էլ մի հատ ռուսի հաղորդում ընկավ, որ եգիպտական հիերոգլիֆերի մեջ ռուսական այբուբենի տառեր էին գտել - Николай родил Рамзеса թեմաներով։ Շատ գիտական հաղորդում էր։ Շատ դուրս եկավ։ Բայց ես ել նեղվեցի փիս, քանի որ մեր ձեռքբերումները ռուսները խլում են մեազնից մեր աչքի առաջ - դե գիտես, Ռամզեսին Նարեկացին ա ծնել, Նիկոլայը չի էլի։

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև օրս Հերունուց առաջ էլ արդեն քանի մասնագետ պնդել են Քարահունջի աստղադիտարան լինելու մասին: Հերունու հետ էլ, լուրջ մասնագետներ եկել ու հաստատել են այդ ամենը: Հարցն այն չի, թե որքանով են ճիշտ սրանք: Հարցն այն է, որ բոլոր այս մարդիկ ձեզ համար լուրջ չեն, իսկ էս մի համբիկն եկել, երկու ոսկոր է գտել ու բստրում է, որ դա ընդամենը գերեզման է, ու դուք անմիջապես համաձայն եք դա որպես փաստ ընդունել:
    Ուրեմն Հերունուց առաջ էդ ասել ա Պարսամյան Էլման: Ավելին, Քարահունջ անունը ինքն ա որոշել, որ պետք ա կպցնել էդ տեղանքին: Բայց հետո եկել ա Պարիս Հերունին, ու հայտարարել «Եվ ես տեղանքը կոչեցի Քարահունջ»: Սա արդեն մի հատ շատ խոսուն բան ա էն մասին, թե ինչ արժեհամակարգով ա շարժվել նույն Հերունին: Ընդամենը փառքի տանող ճամփա ա գտել:

    Էլման էլ, Հերունին էլ ֆիզիկ են, Վահրադյանները կարծեմ մաթեմատիկ:

    Իրանցից որևէ մեկի աշխատությունը չունի գիտական աշխատության նմանություն, ոնց հիմա ես ֆորումում եմ գրում, իրանք իրանց աշխատություններն են գրել:

    Իսկ այ ոլորտի մասնագետները հակառակ պնդումներն են անում, հիմա ու՞մ հավատանք: Բնականաբար մասնագետներին, այլ ոչ թե հայուգենուտառապյալներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Glück (17.09.2017), Mr. Annoying (12.09.2017), Rammstein (12.09.2017), Տրիբուն (12.09.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զորաց քարեր` հնագույն աստղադիտարան
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 255
    Վերջինը: 01.06.2012, 17:17
  2. Թանկարժեք քարեր
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.04.2012, 14:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •