boooooooom (02.09.2017), GriFFin (25.08.2017)
Լիզ, ընդհանուր կարդալուց վրիպակներ էին աչքովս ընկնում(ոնց որ ես գրած լինեի ), դրա համար խմբագրած չլինելու զգացողություն էր, մի հատ էլ կարդամ, կենտրոնանամ էդ մասերի վրա ))
Հետո ավելացված՝
Լիզ, ինչ հպանցիկ նկատեցի, ընդգծեցի, քեզ մոտ վրիպակներ առաջ չեմ նկատել, դրա համար թվաց խմբագրած չի, բայց կարող ա ուղղակի որ հերթով գրածներդ ավելի եմ սիրում, սկսում եմ ավելի կենտրոնացած կարդալ, արդեն նկատում եմ
LisBeth (26.08.2017)
Լավ, բայց ինչքան հասկացա Ալֆայի գրառումից Վոլտերայի (ով գրել էր առաջին դեմքով) իսկական անունը Մարի՞ է..
Այսինքն էն անունը, որն ինքն ի վերջո տվեց
Օք, բայց Ռոբի վզից հանած մոգական դրաուպնիրի շնորհիվ ինքը Մարին էնտեղից վերադարձավ:Իսկ այնտեղից որտեղից վերադարձ չկա սովորաբար կարա լինի ասենք ինչ որ մոգական իրի շնորհիվ: Դրա համար Ռոբը վզից հանեց դրաուպնիրը: Սրա հետևում էլ մի սիրուն առասպել կա: Ինչ ասեմ էլ? Դրա համար էր էդ իրը տենց պետք Հելհեյմի թագուհուն: Սենց մի բան)
Բա Ռոբը նախօրո՞ք էր եկել պատուհանին գրություն թողել...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մի երկու բան էլ ես ասեմ
Ինձ շատ դուր եկավ էն, որ ամեն մեկս մեր գրական կոմֆորտ զոնային մինչև վերջ հավատարիմ մնացինք, բայց դրանից երևի թե սկի չտուժեց էլ պատմվածքը: Չնայած եթե կողքից մեկը որպես ամբողջական պատմվածք կարդա, չգիտեմ ինչ կհասկանա դրանից:
Այվին շատ սահուն էր իմ սկիզբը իրենը դարձրել, ինձ շատ դուր եկավ իր անցումը, Լիզբեթը լրիվ խորքերն էր տարել ու մի տեսակ փսիխոդելիկություն հաղորդել պատմվածքին: Բայց հավես փորձ էր իրականում, համ էլ իմ շատ սիրելի ստեղծագործողներ Այվիի ու Լիզբեթի հետ պատմվածք ունեցա
Լիզ, բայց ես վաղուց արդեն միայն արյան ու ածելիների մասին չեմ գրում, ափսոս որ էդ հեչ չի զգացվում
Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 25.08.2017, 12:53:
Blessed the poison which brings the end
Alphaone (27.08.2017), GriFFin (25.08.2017), LisBeth (26.08.2017), Mr. Annoying (25.08.2017), Sambitbaba (29.08.2017)
Վոլտերա (25.08.2017)
Երբ տեսա "Վոլտերայի, ivy-ի և LisBeth-ի համատեղ պատմվածքը", - էնքան հետաքրքրվեցի, որ երկու օր ստիպել եմ ինձ չկարդալ, մինչև գլուխս ազատվի ճամփորդութանս տպավորություններից, որովհետև համոզված էի, որ թույն պատմվածք է լինելու: Չսխալվեցի:
Ու սպանեք, չեմ կարող ասել, թե երեք մասից որն ավելի դուր եկավ՝ երեքն էլ հիանալի էին:
Մարիշի ներկերը՝ միշտ էլ Մարիշի ներկերն են՝ մառախուղի միջից, մութ ամպերի հետևից կայծկլտացող, շնչող աստղեր: Խելքս գնում է, երբ դրա հետ մեկտեղ տեսնում եմ նրա զարգացումը: Իր ամենափոքր հատվածով թե Այվիին, թե Լիզին լիքը հնարավորություններ տվեց անսահմանափակվելու... Նույնիսկ մի պահ նախանձեցի իրենց...
Այվիի համար վախեցա... ո՞նց է իր բարի ռեալիզմով դուրս պրծնելու այս երկուսի սմուռ մտքերի տակից... Հմ, վարպետությամբ: Եվ հիանալի դիալոգով համ հոյակապ հենարան եղավ Լիզին, համ էլ այնքան լավ կապեց սկիզբն ու վերջն իրար, որ ասես երեքով հավաքվել, նստել մի սենյակում ու միասին էին գրել:
Բայց ամենից շատ ուրախացրեց ինձ Լիզը: Այ, այսպիսի Լիզ եմ ուզում միշտ տեսնել. ուրախ, հումորով, գաղափարներ ոչ թե հերքող, այլ սփռող՝ արեք ինչ կուզեք դրանց հետ... Ու նաև ինքնավստահ ու հեգնող: Հա, կարելի էր հազար ու մի ավարտ ընտրել, բայց ինչ Լիզն ընտրեց, դա էլ հիանալի ավարտ է այս պատմության համար: Ուղղակի ինձ թվում է, որ Լիզը հերոսների մասին ավելի շատ բան գիտեր ու համարում էր, որ ընթերցողներն էլ այդ ամենը գիտեն. հաշվի չառավ, որ կարող են նաև չգիտենալ: Դա էր երևի պատճառը, որ ոմանց համար ինչ-որ թերի տեղեր մնացին:
Մի խոսքով, շատը ապրեք երեքդ էլ: Գրել եք մի մարդու պատմվածք: Շատ ուրախ կլինեի ձեր եռյակի նոր գործեր կարդալ: Գրկում եմ ձեզ պինդ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
boooooooom (02.09.2017), Աթեիստ (30.08.2017), Վոլտերա (31.08.2017)
Էնպիսի տպավորություն էր, որ Վոլտերայի ձեռագիրը պահպանվել ա, ոնց որ շարունակությունն էլ ինքը գրած լիներ` այ էդքան համահունչ էիք իր հետ: Ասեմ ավելին` ամենամեղմն ու պուպուշը իր հատվածն էր` իսկական ուժաստիկը սկսվում էրԱյվիի մոտ, բազմապատկվում ԼիզԲեթի մոտ:
ԼիզԲեթի առաջին մասերը` երբ դեղին գլխարկով տատիկի հետ էր քայլում ու երկուսով փոխակերպվում էին` Ходячий замок անիմեն էին հիշացնում:
Ապրեք, լավն էր:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ