User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Ինչո՞ւ և ինչպե՞ս եք թարգել ծխելը․ անձնական պատմություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ինչո՞ւ և ինչպե՞ս եք թարգել ծխելը․ անձնական պատմություններ

    Կողքի թեման մտնելուց արդեն իմ մոտ էլ է ծխելու ցանկություն առաջանում բայց քանի մարդիկ սկսեցին թարգելու մասին խոսել, մտածեցի, որ հետաքրքիր կլիներ անձնական պատմություններ լսել այս թեմայով։ Համ էլ միգուցե օգտակար կլինի այն ծխողների համար, ովքեր կուզենան թարգել։ Հա, գիտեմ որ տարբեր թեմաներում արդեն խոսվել է սրա մասին, բայց մի ընդհանուր տեղում այսպիսի պատմություններ ունենալը հետաքրքիր կլինի։

    Ես եմ բացել, իմ պատմությամբ առաջնորդեմ, բայց մի քիչ հեռվից պիտի սկսեմ․․․

    Պապիկս ծխելը սկսսել էր Հայրենասիրական Պատերազմի ժամանակ։ Երբ վաշտին սիգարետի պայոկը տալիս էին, ինքը իրենը բաժանում էր տղաների միջև, քանի որ չէր ծխում։ Բայց մի օր առանց իրեն ասելու իր պայոկը բաժանել էին, հետո էլ իրեն քմծիծաղով պատմել, թե բա դու մեկ ա չես ծխում։ Ջղայնացել էր սրանից, ու սկսել էր ծխել, որ էլ ոչ ոք իրեն հասանելիքի վրա ծուռ աչք չգցի։ Դե ժամանակի հետ էլ դարձել էր կանոնավոր ծխող։ Երբ արդեն երեխաներ էր ունեցել, մի օր աներձագը, ով չտեսնված բժիշկ էր, ասում է, որ ինքը փալաս է, որ երեխատեր վիճակում չի թարգում ծխելը։ Էդ էր, որ էդ․ գերսկզբունքային մարդ էր պապիկս․․․ 5 տարեկան էի, որ մահացավ, բայց շատ հարցերում մինչև հիմա շարունակում է մնալ բարոյական կողմնացույց ինձ համար։

    Ես ինքս փոքրուց փորձեր էի անում․․․ մի անգամ երեխաներով մի տոպռակ «պրիմա» էինք գտել տատիկիս տանը։ Էդ անտերը մեր ազգականներից ոչ ոք չէր ուզում ծխել, բայց տատիկս բանվոր-օգնականի էր տալիս։ Ու թռցնում փստացնում էինք երեխեքով։ Հետո ավագ դպրոցում կանոնավոր ծխող դասարանցիներ ունեի, երբեմն իրենց հետ քեֆ-մեֆերին էի ծխում։ Բայց ինքս «շուկա մտա» առաջին կուրսում՝ ձմեռային սեսսիայի ժամանակ։ Ինքս ինձ համոզեցի, որ նյարդայնացած եմ, ու պետք է նյարդերը հանգստացնել ծխելով։ Տենց էլ գնաց․․․ վերջին կուրսում արդեն օրը երկու տուփի մակարդակի ծխող էի։ Դիպլոմայինս 3-4 օրում եմ գրել․ ընկերոջս հետ փակվել էինք բնակարանում ու մարդ ա մեր դիպլոմայինն էինք գրում։ Ու այդ 3-4 օրվա ընթացքում ծխախոտով էի սնվում․ միայն օրը երկու անգամ դուրս էինք գալիս ծխելիքի պաշարները լրացնելու։ Ռոմանծիկա, մի խոսքով․․․ բայց հետն էլ ահավոր զզվում էի ծխելուց։ Շատ սուր հոտառություն ունեմ, ու ծխախոտի հոտը տանել չէի կարողանում նույնիսկ ծխելուս ժամանակ։ Ծնողներիցս երբեք չեմ թաքցրել ծխելս, բայց որ տուն էի գալիս, ոտից գլուխ լվացվում էի, որ վրայիցս էդ այլանդակ հոտը անցնի, մանավանդ ձեռքերիցս։

    Ավարտելուցս հետո էլ փորձեր էի անում թարգել․․․ մի քանի անգամ մի քանի շաբաթով թարգել ու նորից ինձ համոզել եմ, որ «նյարդերս հանգստացնել» է պետք։ Ու այդպես էլ երկար դեռ ծխում էի «թարգելու փորձեր» անելով (էս ա էս տուփը կվերջացնեմ ու էլ չեմ ծխի, մինչև կիրակի ծխեմ ու երկուշաբթի օրվանից էլ չեմ ծխի, և այլն)։ Հետն էլ միշտ էլ փորձել եմ սպորտային առումով ակտիվ մնալ (հեծանիվ, վազք, լող, ժամանակին բասկետբոլ, ֆուտբոլ ու թենիս էլ էի խաղում) ու մի պահ եկավ, երբ զգացի՝ արդեն չեմ քաշում, մոտս էլ սրտային առիթմիա էր սկսել։ Ու պլան դրեցի վրաս՝ հետզետե պակասացնել։ Մի երկու շաբաթվա մեջ ահագին պակասացրեցի, ու պապիկիս հետ կապված մի նշանավոր օր ունեցածս բոլոր ծխախոտը (բլոկներով էի առնում, ահագին կար) հավաքեցի լցրեցի աղբը, ու այլևս չծխեցի։ Առաջին մի երկու շաբաթը ինձ զսպում էի, հետո ցանկությունն էլ անցավ ու 12 տարի է չեմ ծխում։ Չնայած ես դա այդքան վառ չեմ զգացել, երևի լավ հոտառություն ունենալու պատճոռով, որին ծխելն էլ շատ չէր բթացնում, բայց մի քանի ծխել թարգած ծանոթներս խոստովանել են, որ աշխարհը շատ ավելի բուրումնավետ է իրենց համար դարձել ծխելը թարգելուց հետո։ Ցավալի է, որ մի ահագին մարդ աշխարհը իրենց զգայարաններից մեկով ամբողջովին չի կարողանում ընկալել․․․ դե մնացածի հետ մեկտեղ, էլի։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 05.06.2017, 15:44:

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.06.2017), Cassiopeia (05.06.2017), ivy (05.06.2017), John (05.06.2017), Progart (20.03.2019), S.L.V. (07.06.2017), Sambitbaba (06.06.2017), Sky (05.06.2017), Աթեիստ (05.06.2017), Անվերնագիր (06.06.2017), Բարեկամ (05.06.2017), Գաղթական (06.06.2017), Դեղին մուկիկ (05.06.2017), Հայկօ (05.06.2017), Մուշու (06.06.2017), Նաիրուհի (05.06.2017), Ուլուանա (05.06.2017), Ռուֆուս (07.06.2017), Վազգեն (08.06.2017), Վիշապ (06.06.2017), Տրիբուն (05.06.2017)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուխ, պատմելու թեմա, ես էլ պատմեմ

    Ծխել սկսել եմ 18 տարեկանում: Ուսանողական ճամբար էինք գնացել, կողքի ֆակուլտետի «առաջադեմ» աղջիկների խելքին ընկա: Մեր կուրսում առաջին «ծխող աղջիկն» էի, հետո քիչ-քիչ ընկերուհիներս էլ ինձնից հավեսի ընկան: Ինչ-որ ձգող բան կար ծխելու մեջը, «չի կարելի»-ների շարքին պատկանող բաներից էր, հետո մեզ դրանով մեծ ու ազատ էինք երևի զգում, մի քիչ էլ քուլ: Ահագին էլ շատ էի ծխում, իհարկե տանը չէի ծխում, բայց դե օրվա մեծ մասը որտեղ ասես ընկած չէինք ուսանողական ընկերներով ու հա ծխում էինք: Էլ չեմ ասում որ օրերով իրար հետ մի տեղ էինք գնում: Էդ դեռ իննսոունականներն էին, ինտերնետ-մինտերնետ չկար, շփումը կենդանի էր, մի գլուխ խոսում էինք, մի գլուխ խաղում ու մի էդքան էլ բքում: Դե արանքում էլ՝ դաս-մաս, քննություն-մննություն ու սիգարետն էլ՝ անպակաս:
    Երբ 2006-ին գնացի Գերմանիա, 26 տարեկան էի ու դեռ ծխում էի: Արդեն ահագին քչացել էր ուսանողական կյանքի ավարտի հետ միասին, բայց դեռ չէի թարգել:
    Գերմանիայում էլ դեռ մի քանի ամիս ծխում էի, հետո թողեցի: Որևէ դժվարություն չի եղել թարգելու մեջ. ուղղակի ինչ-որ պահի սկսեց ընդհանրապես չձգել: Առողջ ապրելակերպով տարվեցի, երևի էդ էլ նպաստեց:
    Ընդհանրապես ահագին մարդ գիտեմ, որ Հայաստանից գնալուց հետ ինքնաբերաբար թողել է ծխելը, քուրիկս էլ էդպես թողեց: Չեմ ուզում ասել, որ Հայաստանը նպաստավոր հող է ստեղծում ծխելու համար, բայց երևի առողջ ապրելակերպի հարցը դեռ մեծամասնության մոտ այնուամենայնիվ հեչ ակտուալ թեմա չի: Ինձնից ուշ սկսած կուրսեցիներս, որոնք Հայաստանում են ապրում, մինչև հիմա էլ ծխում են: Ընդհանուր հանդիպումներին խեղդվում եմ ծխի մեջ:
    Էստեղ գտնվելու առաջին տարիներին երբ Հայաստան այցելության էի գնում, ծխային հանդիպումներին երբեմն ես էլ էի փորձում հետները մի հատիկ ծխել, բայց մի սիգարետը չէի կարողանում վերջացնել: Հետո հասկացա, որ եթե օրգանիզմս չի տանում, ընդհանրապես չարժի պահի տակ «ընկերներին միանալու» փոորձ անել:
    Հիմա արդեն շատ վաղուց սիգարետին մոտ չեմ եկել ու դժվար էլ երբևէ մոտ գամ:
    Ու ընդհանրապես ես պատրասվում եմ դեռ շա՜տ երկար առողջ ու ջահել ապրել

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.06.2017), Glück (05.06.2017), Progart (20.03.2019), Sambitbaba (06.06.2017), Աթեիստ (05.06.2017), Բարեկամ (05.06.2017), Գաղթական (06.06.2017), Դեղին մուկիկ (07.07.2017), Ծլնգ (05.06.2017), Հայկօ (05.06.2017), Նաիրուհի (05.06.2017), Շինարար (05.06.2017), Ուլուանա (05.06.2017), Ռուֆուս (07.06.2017), Վազգեն (08.06.2017), Վիշապ (06.06.2017), Տրիբուն (05.06.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ պատմե՞մ։

    Ուրեմն ծնված օրվանից պասիվ ծխող եմ։ Պապս օրը երեք տուփ ծխում էր։ Մինչև հիմա էլ ծխում ա։ Տատս էլ էր ծխող, բայց երբ լուրջ առողջական խնդիրներ սկսվեցին, ահագին քչացրեց։ Ավելի ուշ մամաս ու պապաս էլ միացան ծխելուն։ Պապաս հետո թողեց, բայց մամաս մինչև հիմա էլ օրը երկու տուփ ծխում ա։ Իսկ շատ ավելի ուշ նաև եղբայրս։ Դե էլ չեմ խոսում հեռավոր ազգականների ու հարևանների մասին, որոնք բոլորը ծխող էին։ Երևի ամբողջ Երևանում միակ անծուխ տեղը հորական տատիկիս տունն էր։ Երբ գնում էի էնտեղ, տատիկս գրկում էր ինձ, ասում էր՝ էս ինչ հոտ ա գալիս վրայիցդ։

    Մի խոսքով, իմ ամբողջ շրջապատում միակ չծխողը ես էի։ Դե մեկ էլ ընկերներիս մեջ կային չծխողներ։ Բայց մի երեքուկես տարի առաջ իմ ծխող ընկերուհիներից մեկն ինձ ծխող սարքելու սուրբ պարտականությունը վերցրեց իր վրա։ Ես էլ էն ժամանակ շատ վատ անցումային վիճակում էի. նոր էի Հայաստան հետ էկել, բայց արդեն պատրաստվում էի նորից գնալ։ Անորոշ ու զզվելի վիճակ։ Տենց, համոզեց, կյանքիս առաջին սիգարետը ծխեցի։ Մի երկու ամիս անց էլ ինձ դուր էկած մի տղայի հետ հարբել էինք, երկուսով մի սիգարետ ծխեցինք։ Ինքն էլ ծխող չէր։ Հետո նույն ընկերուհիս փորձեց ինձ ծխող սարքել։ Նորից մի սիգարետ հետը ծխեցի։ Տուն էկա, մատերիցս հոտ քաշեցի ու մի այլ կարգի զզվեցի ինձնից։ Դրանից հետո որոշեցի, որ էլ կյանքում չեմ ծխելու։ Երկու շաբաթ անց նստեցի ինքնաթիռ, գնացի Հայաստանից ու թողեցի նաև պասիվ ծխելը։ Հիմա մենակ Երևանում եմ մեկ-մեկ պասիվ փստացնում։

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.06.2017), Progart (20.03.2019), Sambitbaba (06.06.2017), Sky (06.06.2017), Բարեկամ (05.06.2017), Ծլնգ (05.06.2017), Մուշու (05.06.2017), Վազգեն (08.06.2017), Տրիբուն (05.06.2017)

  7. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  8. #5
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էդքան չեմ ծխել, որ բանը թարգելուն հասներ. միակ ծխելուս փորձը վերջինը էղավ, բայց կարող եմ պատմել, թե ոնց եմ հորս թարգել տվել Գուցե պատմությունս ոգեշմչման աղբյուր հանդիսանա ծխող ծնողներ ունեցողների համար Հայրս սկսեց ծխել իմ պատճառով, երբ ես ծնվեցի, համենայն դեպս ինձ միշտ էդպես էր ասում: Վստահելի աղբյուրները պնդում են, որ ինձ շատ էր սիրում… Երբ դեռ նոր էի ծնվել, քնիս ժամերին նույնիսկ տանում էր ծիրանանոց, որ նոր ծաղկած ծաղիկների բուրմունքի տակ անուշ քնեի Չգիտեմ ծխել սկսելու պատճառը իրոք ես էի, թե պարզապես հոգուս հետ էր խաղում, էդպես էլ չիմացա Ամբողջ գիտակից կյանքս անցավ հետը պայքարելով որ թարգի, բանը նույնիսկ հասավ գրավոր պայմանագրերին, բայց ապարդյուն: Ի վերջո երբ արդեն պապիկ դառնալու կարգավիճակը հորիզոնում հայտնվեց, հետը մի լուրջ զրույց ունեցա ու խոստացա, որ թոռան երեսը չի տեսնի, եթե չթարգի: Ու սա ոչ թե վրեժխնդրություն էր, այլ պատասխանատու ծնողի քայլ իր բալիկին պաշտպանելու համար: Հայրս էս ամենը երևի թե հասկացավ ու ի զարմանս ու ի ուրախությունս ինձ մինչ թոռան լույս աշխարհ գալը՝ թարգեց

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.06.2017), Sambitbaba (06.06.2017), Դեղին մուկիկ (05.06.2017), Ծլնգ (06.06.2017), Տրիբուն (06.06.2017)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էդքան չեմ ծխել, որ բանը թարգելուն հասներ. միակ ծխելուս փորձը վերջինը էղավ, բայց կարող եմ պատմել, թե ոնց եմ հորս թարգել տվել Գուցե պատմությունս ոգեշմչման աղբյուր հանդիսանա ծխող ծնողներ ունեցողների համար Հայրս սկսեց ծխել իմ պատճառով, երբ ես ծնվեցի, համենայն դեպս ինձ միշտ էդպես էր ասում: Վստահելի աղբյուրները պնդում են, որ ինձ շատ էր սիրում… Երբ դեռ նոր էի ծնվել, քնիս ժամերին նույնիսկ տանում էր ծիրանանոց, որ նոր ծաղկած ծաղիկների բուրմունքի տակ անուշ քնեի Չգիտեմ ծխել սկսելու պատճառը իրոք ես էի, թե պարզապես հոգուս հետ էր խաղում, էդպես էլ չիմացա Ամբողջ գիտակից կյանքս անցավ հետը պայքարելով որ թարգի, բանը նույնիսկ հասավ գրավոր պայմանագրերին, բայց ապարդյուն: Ի վերջո երբ արդեն պապիկ դառնալու կարգավիճակը հորիզոնում հայտնվեց, հետը մի լուրջ զրույց ունեցա ու խոստացա, որ թոռան երեսը չի տեսնի, եթե չթարգի: Ու սա ոչ թե վրեժխնդրություն էր, այլ պատասխանատու ծնողի քայլ իր բալիկին պաշտպանելու համար: Հայրս էս ամենը երևի թե հասկացավ ու ի զարմանս ու ի ուրախությունս ինձ մինչ թոռան լույս աշխարհ գալը՝ թարգեց
    Լավն էր Մամայիս համար նույն մեթոդը կկիրառեմ։

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.06.2017), Sambitbaba (06.06.2017)

  12. #7
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսիլքի մեթոդը կիրառելու եմ
    Ինչ վերաբերում ա ծխելուն՝ օրորոցից պասիվ ծխող եմ, հայրիկը տանն էր ծխում, իմ ու քրոջս ներկայությամբ: Ես ծխել եմ երևի էդպես 18-ից. քննությունների ժամանակ սկսեցի, ահավոր դուր չեկավ, 23-ից հետո վերսկսեցի: Մեկ-մեկ ընկերոջս հետ էի փստացնում, երբեմն հայրիկի հետ, բայց մաքսիմում տարին 5-6 անգամ: Ծանր շրջաններ են լինում, որ կանոնավոր ծխում եմ, ինձ ահավոր նյարդայնացած ժամանակ ռեալ օգնում ա, բայց չնայած սաղ կյանքս պասիվ ծխող եմ եղել ու դժվար պահերին ամսից ավել կանոնավոր ծխել եմ, մեկ ա, կախում, ծխելու ցանկություն չկա: Ամեն պահ կարող եմ վերսկսել ու թողել ծխելը, երեք ամիս առաջ մի շաբաթ տևեց՝ օրը մի տուփի չափ ծխում էի, դրանից հետո մի հատիկ չեմ դրել բերանս ու ոչ մի կերպ ուղեղումս ծխախոտից կախում ունենալը չի տեղավորվում: Ո՞նց ա ընդհանրապես հնարավոր:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.06.2017), Sambitbaba (06.06.2017), Ծլնգ (06.06.2017)

  14. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օյին են գիտես..
    հիմա կարողա՞ էնքան անեք, մարդ բռնի թարգի կամ ծխելը, կամ էս թեման մտնելը )))


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.06.2017), Ծլնգ (07.06.2017)

  16. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    օյին են գիտես..
    հիմա կարողա՞ էնքան անեք, մարդ բռնի թարգի կամ ծխելը, կամ էս թեման մտնելը )))
    Քո գործն է, իհարկե: Բայց քո թույլտվությամբ մի բան էլ ավելացնեմ:

    Կյանքը փոխվել է: Աշխարհը փոխվել է: Եվ լինելով այս աշխարհի անբաժան մասնիկները, ուզած-չուզած մենք էլ ենք փոխվում:

    Պատկերացրու, քեզ պետք է գնալ Հոկտեմբերյան, իսկ դու նստել ես մի ավտոբուս, որը գնում է Գորիս: Դու Հոկտեմբերյան կհասնե՞ս: Ճամփորդությանդ ուրախ ավարտի հասնելու համար քեզ մնում է ընթացքում փոխես մտադրությունդ ու համաձայնվես Գորիս գնալու հետ, ճի՞շտ է: Հակառակ դեպքում քեզ պետք է ավտոբուսդ փոխել:

    Հիմա մեր մոլորակը նման է մի ավտոբուսի՝ իսկ մենք էլ նրա ուղևորներն ենք, - և այդ ավտոբուսը գնում է մի տեղ, որի հենց կանգառում մեծ-մեծ տառերով գրված է. "Այստեղ ծխել չկա": Ուշադրություն դարձրու. ոչ թե "չի կարելի", այլ "ՉԿԱ": Դա ուղղակի չծխողների տեղն է:

    Խորհուրդ եմ տալիս Հոկտեմբերյան գնալու մտադրությունդ փոխես: Հակառակ դեպքում պետք է իջնես և ուրիշ ավտոբուսի սպասես:

    Իսկ ուրիշ ավտուբուս ՉԿԱ: Այլ կանգառ էլ՝ ՉԿԱ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեղին մուկիկ (06.06.2017)

  18. #10
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գորիս? Գոնե Ղափան:
    Կյանքը ժպտում է նրանց ովքեր երբեմն փոխում են գետի հունը և ՉԿԱ-ն սարքում են ԿԱ, չի կարելին կարելի:

  19. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ թարգելը հեչ էլ վերը նշվածների պես ռոմանտիկ պատմություն չի ։ՃՃ

    Փոքրուց ատել եմ ծխախոտի ծխի հոտը, ծխելն էն ամենավերջին բանն էր, որ կարող ա անեի։ Ծխել սկսել եմ 22-23 տարեկանից, հոտը էլ վրաս չէր ազդում, որովհետև ծխողը հոտը չի զգում։ Առաջին 2-3 տարին ծխել չէր, բարակ 0,1-նոցներ էի ծխում, հետո քիչ քիչ ուժեղացրի, հետո հաստացրեցի, Իտալիայում 0,8 էի ծխում (ու քանի որ շատ թանկ էր օրական 4-5 հատիկ, հետո էլ չասեք թե գինը չի ազդում) կամ թութուն (որից ահավոր հազ էր առաջանում մոտս)։ Հայաստան հետ գալուց մի պահ կար կանկրետնի բքում էր, հետո սկսեցի թարգելու փորձեր անել, մեկ մեկ ստացվում էր, բայց հետո ինչ-որ մի բան էր կատարվում, էլի սկսում էի ծխել։ Վերջնական թարգեցի ուղիղ 215 օր առաջ։ Պատճառն այն էր, որ ատամի իմպլանտներ պետք է դնեի ու նախքան իմպանտը դնելը 1 ամիս ու դնելուց հետո մոտ մի տարի արգելվում է ծխելը։ Դա էլ վերջնական պատճառ եղավ, որ էլ չծխեմ։ Ու քանի որ ծխելն ու իմպլանտներն իրար հետ անհամատեղելի են, էլ երբեք չեմ էլ ծխի։

    Հիմա էլի տանել չեմ կարող ծխի հոտը, հազարից մեկ մոտս ծխելու ցանկություն առաջանում է, բայց գիտեմ, որ եթե փորձեմ, կարող ա սիրտս հետ տամ։ Հեռախոսիս մեջ էլ QuitNow app—ն եմ գցել, որ միշտ հիշացնի, թե քանի օր չեմ ծխել ու դա ինձ ինչքան օգուտ է տվել․

    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.06.2017), StrangeLittleGirl (06.06.2017), Դեղին մուկիկ (06.06.2017), Ծլնգ (07.06.2017), Հայկօ (06.06.2017), Նաիրուհի (06.06.2017), Շինարար (07.06.2017), Ուլուանա (06.06.2017), Վազգեն (08.06.2017), Վիշապ (07.06.2017), Տրիբուն (07.06.2017)

  21. #12
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    31
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու քանի որ ծխելն ու իմպլանտներն իրար հետ անհամատեղելի են, էլ երբեք չեմ էլ ծխի։
    Հա, ինձ վարի տակը հեչ, հա՞
    “My God - it's full of stars!”

  22. #13
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո գործն է, իհարկե: Բայց քո թույլտվությամբ մի բան էլ ավելացնեմ:

    Կյանքը փոխվել է: Աշխարհը փոխվել է: Եվ լինելով այս աշխարհի անբաժան մասնիկները, ուզած-չուզած մենք էլ ենք փոխվում:

    Պատկերացրու, քեզ պետք է գնալ Հոկտեմբերյան, իսկ դու նստել ես մի ավտոբուս, որը գնում է Գորիս: Դու Հոկտեմբերյան կհասնե՞ս: Ճամփորդությանդ ուրախ ավարտի հասնելու համար քեզ մնում է ընթացքում փոխես մտադրությունդ ու համաձայնվես Գորիս գնալու հետ, ճի՞շտ է: Հակառակ դեպքում քեզ պետք է ավտոբուսդ փոխել:

    Հիմա մեր մոլորակը նման է մի ավտոբուսի՝ իսկ մենք էլ նրա ուղևորներն ենք, - և այդ ավտոբուսը գնում է մի տեղ, որի հենց կանգառում մեծ-մեծ տառերով գրված է. "Այստեղ ծխել չկա": Ուշադրություն դարձրու. ոչ թե "չի կարելի", այլ "ՉԿԱ": Դա ուղղակի չծխողների տեղն է:

    Խորհուրդ եմ տալիս Հոկտեմբերյան գնալու մտադրությունդ փոխես: Հակառակ դեպքում պետք է իջնես և ուրիշ ավտոբուսի սպասես:

    Իսկ ուրիշ ավտուբուս ՉԿԱ: Այլ կանգառ էլ՝ ՉԿԱ:
    կարծում եմ՝ գույները մի քիչ խտացնում ես:
    ամեն ինչ տենց սև ու սպիտակ չի: արանքում շատ ուրիշ գույներ էլ կան:

    իհարկե բոլորս էլ նույն գնացքում ենք ու բոլորս էլ ծնված օրից նույն ուղղությամբ ենք շարժվում՝ լավագույն դեպքում դեպի 4 տախտակ:

    բայց մեկինը բիզնես տեղեր են, մյուսինը՝ ծխողների վագոնում, մեկի նստարանն ավելի փափուկա, մյուսի կողքը պատուհան կա ու անգամ բացվումա, իսկ երրորդի մոտակակայքում մի զուգարան էլ չկա ու, կարիք զգալու դեպքում, պիտի մի քանի վագոն հատի ու նոր մուրազին հասնի..

    ընդհանրապես աշխարհում կան ինդուստրիայի մի քանի ճյուղեր, որոնք գերշահութաբեր են ու դրա համար երբեք չեն դադարի հասանելի լինել լայն մասսաներին: առավել ևս՝ երբեք չեն վերանա:
    ու ծխախոտագործությունը դրանցից մեկնա:

    իսկ թե ում է դա ինչքան վնաս պատճառում՝ աշխարհիս մեծերի հեչ էլ մրգին չի:
    մեր դարում, երբ մասսայաբար ժողովուրդներ կարող են կոտորվել ինչ-որ մեկի գրպանի խաթր, երբ էստեղ ու էնտեղ հին երկրները կարող են վերանալ ու նորերը հայտնվել, ո՞ւմ է հետաքրքիր, թե ասենք մի հազար ծխող էլ ավել կմեռնի:

    հա՝ բոլորը մտահոգված դեմքերով խելոք-խելոք ճառեր կասեն, գլուխները կտմբտմբացնեն ու անցած լինի:

    դրա համար էլ՝ քաղաքակիրթ աշխարհի հիմնական մաս կազմող Եվրոպայում ծխախոտի գները թանկացան ու շարունակում են թանկանալ, բայց ոչ մի տեղ էդպես կտրուկ գործողություններ չեղան:
    համենայն դեպս՝ էն երկրներում, ուր ես գնալ-գալ ունեմ ու գոնե ծխախոտի գներից տեղյակ եմ:

    իսկ այ թե Հայաստանում ի՞նչ են անում՝ ես չգիտեմ..
    կամ որոշել են մի ծաղկով գարուն բերել, կամ էլ՝ խաղ են խաղում..

    բան չունեմ ասելու՝ հիմա առողջ ապրելակերպը մոդայա..
    ասենք՝ երեկ էլ ֆասթ-ֆուդն էր մոդա..
    իսկ թե վաղը ինչ կլինի՝ հեշտ չի կռահել:


    հ.գ. եթե որոշել ես Հոկտեմբերյանից կտրուկ շրջադարձ կատարել դեպի Գորիս (կամ նույնիսկ հակառակը), ուրեմն պիտի պատրաստ լինես, որ ճամփին քեզ լիքը անախորժ տեսարաններ են սպասվում:
    բայց, եթե արդեն Հոկտեմբերյանում ես ու սիրտդ կպած էլի մի տեղա ուզում, խորհուրդ կտամ դոբրի Աբովյանը


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (07.06.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զվարճալի պատմություններ
    Հեղինակ՝ Lionne_en_Chasse, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1481
    Վերջինը: 17.06.2020, 19:52
  2. Ո՞նց թարգել վատ սովորությունը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 04.11.2016, 13:05
  3. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  4. Պասիվ ծխելը
    Հեղինակ՝ docart, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.02.2012, 16:59
  5. Սարսափազդու պատմություններ
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.04.2008, 13:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •