Կողքի թեման մտնելուց արդեն իմ մոտ էլ է ծխելու ցանկություն առաջանումբայց քանի մարդիկ սկսեցին թարգելու մասին խոսել, մտածեցի, որ հետաքրքիր կլիներ անձնական պատմություններ լսել այս թեմայով։ Համ էլ միգուցե օգտակար կլինի այն ծխողների համար, ովքեր կուզենան թարգել։ Հա, գիտեմ որ տարբեր թեմաներում արդեն խոսվել է սրա մասին, բայց մի ընդհանուր տեղում այսպիսի պատմություններ ունենալը հետաքրքիր կլինի։
Ես եմ բացել, իմ պատմությամբ առաջնորդեմ, բայց մի քիչ հեռվից պիտի սկսեմ․․․
Պապիկս ծխելը սկսսել էր Հայրենասիրական Պատերազմի ժամանակ։ Երբ վաշտին սիգարետի պայոկը տալիս էին, ինքը իրենը բաժանում էր տղաների միջև, քանի որ չէր ծխում։ Բայց մի օր առանց իրեն ասելու իր պայոկը բաժանել էին, հետո էլ իրեն քմծիծաղով պատմել, թե բա դու մեկ ա չես ծխում։ Ջղայնացել էր սրանից, ու սկսել էր ծխել, որ էլ ոչ ոք իրեն հասանելիքի վրա ծուռ աչք չգցի։ Դե ժամանակի հետ էլ դարձել էր կանոնավոր ծխող։ Երբ արդեն երեխաներ էր ունեցել, մի օր աներձագը, ով չտեսնված բժիշկ էր, ասում է, որ ինքը փալաս է, որ երեխատեր վիճակում չի թարգում ծխելը։ Էդ էր, որ էդ․ գերսկզբունքային մարդ էր պապիկս․․․ 5 տարեկան էի, որ մահացավ, բայց շատ հարցերում մինչև հիմա շարունակում է մնալ բարոյական կողմնացույց ինձ համար։
Ես ինքս փոքրուց փորձեր էի անում․․․ մի անգամ երեխաներով մի տոպռակ «պրիմա» էինք գտել տատիկիս տանը։ Էդ անտերը մեր ազգականներից ոչ ոք չէր ուզում ծխել, բայց տատիկս բանվոր-օգնականի էր տալիս։ Ու թռցնում փստացնում էինք երեխեքով։ Հետո ավագ դպրոցում կանոնավոր ծխող դասարանցիներ ունեի, երբեմն իրենց հետ քեֆ-մեֆերին էի ծխում։ Բայց ինքս «շուկա մտա» առաջին կուրսում՝ ձմեռային սեսսիայի ժամանակ։ Ինքս ինձ համոզեցի, որ նյարդայնացած եմ, ու պետք է նյարդերը հանգստացնել ծխելով։ Տենց էլ գնաց․․․ վերջին կուրսում արդեն օրը երկու տուփի մակարդակի ծխող էի։ Դիպլոմայինս 3-4 օրում եմ գրել․ ընկերոջս հետ փակվել էինք բնակարանում ու մարդ ա մեր դիպլոմայինն էինք գրում։ Ու այդ 3-4 օրվա ընթացքում ծխախոտով էի սնվում․ միայն օրը երկու անգամ դուրս էինք գալիս ծխելիքի պաշարները լրացնելու։ Ռոմանծիկա, մի խոսքով․․․ բայց հետն էլ ահավոր զզվում էի ծխելուց։ Շատ սուր հոտառություն ունեմ, ու ծխախոտի հոտը տանել չէի կարողանում նույնիսկ ծխելուս ժամանակ։ Ծնողներիցս երբեք չեմ թաքցրել ծխելս, բայց որ տուն էի գալիս, ոտից գլուխ լվացվում էի, որ վրայիցս էդ այլանդակ հոտը անցնի, մանավանդ ձեռքերիցս։
Ավարտելուցս հետո էլ փորձեր էի անում թարգել․․․ մի քանի անգամ մի քանի շաբաթով թարգել ու նորից ինձ համոզել եմ, որ «նյարդերս հանգստացնել» է պետք։ Ու այդպես էլ երկար դեռ ծխում էի «թարգելու փորձեր» անելով (էս ա էս տուփը կվերջացնեմ ու էլ չեմ ծխի, մինչև կիրակի ծխեմ ու երկուշաբթի օրվանից էլ չեմ ծխի, և այլն)։ Հետն էլ միշտ էլ փորձել եմ սպորտային առումով ակտիվ մնալ (հեծանիվ, վազք, լող, ժամանակին բասկետբոլ, ֆուտբոլ ու թենիս էլ էի խաղում) ու մի պահ եկավ, երբ զգացի՝ արդեն չեմ քաշում, մոտս էլ սրտային առիթմիա էր սկսել։ Ու պլան դրեցի վրաս՝ հետզետե պակասացնել։ Մի երկու շաբաթվա մեջ ահագին պակասացրեցի, ու պապիկիս հետ կապված մի նշանավոր օր ունեցածս բոլոր ծխախոտը (բլոկներով էի առնում, ահագին կար) հավաքեցի լցրեցի աղբը, ու այլևս չծխեցի։ Առաջին մի երկու շաբաթը ինձ զսպում էի, հետո ցանկությունն էլ անցավ ու 12 տարի է չեմ ծխում։ Չնայած ես դա այդքան վառ չեմ զգացել, երևի լավ հոտառություն ունենալու պատճոռով, որին ծխելն էլ շատ չէր բթացնում, բայց մի քանի ծխել թարգած ծանոթներս խոստովանել են, որ աշխարհը շատ ավելի բուրումնավետ է իրենց համար դարձել ծխելը թարգելուց հետո։Ցավալի է, որ մի ահագին մարդ աշխարհը իրենց զգայարաններից մեկով ամբողջովին չի կարողանում ընկալել․․․ դե մնացածի հետ մեկտեղ, էլի։
![]()
Էջանիշներ