Sambitbaba-ի խոսքերից
Ակումբում անց կացրած տարիներիս, տպավորություն թողնելը միշտ ամենավերջին ցանկությունս է եղել: Բայց դու՝ հիմա ինձ վրա վատ տպավորություն թողեցիր:
Որովհետև խոսում ես տակտից առանց տակտից որևէ բան հասկանալու:
Երբ հիշատակածդ վեճի ժամանակ կուրծքդ դեմ տվեցիր երիտասարդ կնոջը պաշտպանելու, թող նույնիսկ ասածիցս բան չհասկանալով, - ես հարգեցի քեզ, քո տակտը և քո ասպետությունը. պարտադիր չի, որ նույն բանը մենք բոլորս նույն կերպ հասկանանք: Իսկ այսօրվա՝ թեմայից անկապ, նիսյա, լեղի շաղ տալուդ մեջ տակտի նշույլ անգամ չտեսա, այլ ընդամենը շքամուտքի կողքին նստած, անցող-դարձողի հետևից բամբասող հիշաչար պառավի մաղձ... Ու կներես, բայց այդպես էլ չհասկացա, թե ինչի՞ց վիրավորվեցիր կոնկրետ այս գրառմանս մեջ և ինչը քեզ դրդեց մեկ անգամ ևս ցուցադրել "հիացմունքիդ բացակայությունը":
Իսկ կրկնության կարիք կար, Շինարար: Որովհետև, երբ մեջ ես բերում ուրիշի ասածը, ուրեմն մեջ բեր այնպես, ինչպես ինքն է ասել, այլ ոչ թե այնպես, ինչպես ինքդ ես ուզում, ու մնացածը հասկանան: Եթե չես անում այդպես, ուրեմն, լավագույն դեպքում՝ չես հասկացել, իսկ վատագույն դեպքում՝ ստում ես: Բայց քանի որ այս տարիների ընթացքում կարդալով քո գրառումները, եզրակացրել եմ, որ դու սուտասան չես, ուրեմն թույլ տուր ընտրել իմ սակավ գիտակցության մեջ ունեցածս ընդամենը երկու տարբերակներից առաջինը. չես հասկացել: Թե՞ երկրորդը պետք է ընտրեի...
Ու նաև թույլ տուր, թող պատկառելի տարիքով մարդը մի փոքր խորհուրդ տա քեզ, ինչպես, ասենք, որդուն կտար:
Երբ մի բանից բան չես հասկանում, կամ երբ ուղղակի տեսնում ես, որ այն քոնը չէ, եթե հետաքրքիր չէ, մի խառնվիր, հեռացիր: Ես, օրինակ, քո համարյա բոլոր գրառումներն էլ կարդում եմ, բայց շա՞տ է եղել, որ քիթս խոթեմ: Իսկ եթե հետաքրքիր է, ուրեմն հարցրու, կամ վիճիր, փորձիր ասել քո ճշմարտությունը, լսիր դիմացինիդ կամ տուր աչքը հանիր, բայց սենց տուֆտա-տուֆտա մի ասա. "Գնա, քարոզդ ուրիշներին կարդա"... Թե չէ էնպիսի տպավորություն է, որ դունչդ չհասավ, ասացիր խակ է...
Էջանիշներ