Sambitbaba-ի խոսքերից
Հա, Շին ջան, բայց դրա հետ մեկտեղ ես ասացի նաև, որ դրանից իմ վերաբերմունքը Զաքարի հանդեպ չփոխվեց: Ու դու վստահորեն ինձ էլ կարող ես կցել Զաքարին օգնել ցանկացողների թվին:
Որովհետև ես խոնարհվում եմ նրանց առջև, ովքեր ձեռք են մեկնում ճահճում խեղդվողին: Հա, իհարկե, յուրաքանչյուր ձեռք մեկնող կանգնած է այն վտանգի առաջ, որ խեղդվողն իրեն էլ կարող է քաշել ճահճի մեջ: Եվ դուք, Աթեիստ ջան, Այվի ջան և շատեր, շատ հումանիստական եք համարում ոչ միայն զգուշացնել ձեռք մեկնողներին, որ իրենք էլ կարող են խեղդվել, այլև չթույլատրել նրանց մեկնել իրենց ձեռքերը: Եվ ձեր համար չգիտես ինչու ոչ մի նշանակություն չունի, թե ինքը, ձեռք մեկնողը, ինչն է համարում հումանիստական: Ինչու՞ նա պարտադիր ձեզ պես պետք է հասկանա ամեն ինչ: Ավելի լավ չի՞ արդյոք թողնել, որ ամեն մեկն ինքը կատարի իր ընտրությունը:
Ինձ, օրինակ, թվում է, որ դուք համոզված եք, որ հնարավոր չէ ճահճում խեղդվողին օգնել, և ուրեմն թող գնա ու խեղդվի: Ու ես չեմ ուզում ձեզ համոզել, որ այդպես չէ: Բայց.
Ես ինքս համոզված եմ, որ ճահճում խեղդվողին կարելի է օգնել: Ուղղակի դրա համար պետք է նրան ձեռք մեկնել: Ու դուք չեք կարող ինձ համոզել, որ այդպես չէ:
Ես խոնարհվում եմ առաջին հերթին Անահիտի առջև, լավ գիտենալով, թե այսքան տարիների ընթացքում նա որքան եռանդ, կարեկցանք ու ժամանակ է տրամադրել Զաքարին;
Խոնարհվում եմ Ժառի առջև, ով երջանկություն է պարգևել մարդասպանին իր ընկերը դառնալ միայն այն ներքին հավատով, որ սերը կարող է ամեն ինչ;
Խոնարհվում եմ այն "երիտասարդ զոհերի" առջև, ովքեր անտեսելով ամեն ինչ, այցելել են Զաքարին ու մեծ հույսեր են պարգևել նրան; ու շատ ցավում եմ, որ "ուժեղ" սեռի մեջ այդպիսիները չգտնվեցին:
Խոնարհվում եմ նրանց առջև, ովքեր շփվում են Զաքարի հետ, բայց ունեն պատճառներ այդ մասին Ակումբում չխոսելու:
Ես ցանկանում եմ նմանվել նրանց և ունենալ նրանց եռանդն ու ուժը վարվել նույն կերպ:
Խորին ակնածանքով ու մեծ հպարտությամբ գրկում եմ քեզ, Բյուր ջան, որ կուրծքդ դեմ տված ջանում ես ապացուցել, որ մարդու կյանքն անսահմանափակ հնարավորություններ ունի: Թքիր մեր կռիվների վրա, ամենակարևորում ես միշտ քո համախոհն եմ:
Չուկ ջան, ես երջանիկ եմ, որ Ակումբում գլխավոր խոսքը քոնն է, որովհետև Զաքարի թեմային քո սթափ, չափազանց գիտակցված ու իմաստուն մոտեցումից հետո քո հանդեպ ոչ մի կասկած այլևս չմնաց:
Ժողովուրդ, ո՞վ խորդուրդ տվեց, որ թեման տեղափոխվի հոգեբանության բաժին՝ Վիշա՞պը... Կապ չունի, համաձայն եմ:
Կարծում եմ, ժամանակն է քննարկել ոչ թե Զաքարի, այյլ մեր բոլորի հոգեբանությունը:
Էջանիշներ