Ժամանակն է դուրս գալ «Քաղաքական քննարկումներ թեմայից դուրս» թեմայի շրջանակներից ու էս հարցը ավելի հանգիստ ու կոնկրետ քննարկել: Լրիվ առանձացված:
Ավելի լավ վերնագիր, թեմայի համար, քան Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թ. նոյեմբերի 1-ի հայտնի հոդվածի վերնագիր էր, չգտա:
Թեման շատ զգայական է բոլորիս համար, տեսակետներս կարող են կտրուկ տարբերվել միմյանցից: Դրա համար կոչ եմ անում էս հարթակում պահպանել հնարավորինս պոլիտկոռեկտություն, զերծ մնալ միմյանց պիտակումներից, հասկանանք, որ անկախ նրանից, թե ով հարցի լուծումը ոնց է տեսնում կամ պատկերացնում, նպատակը ամեն դեպքում երկրի անվտանգությունն է, Արցախի պահպանումն է, երկրի ծաղկումն է:
Ես ինքս ասելիք շատ ունեմ, բայց խնդրում եմ ներողամիտ լինել, որ շատ հաճախ ձեր հետ խոսելու եմ «այլոց շուրթերով», ավելի կոնկրետ այս թեմայում ձեզ եմ ներկայացնելու տարբեր հոդվածներ կամ հարցազրույցներ, որովհետև շատ հաճախ իմ ասելիքը ինձնից ավելի լավ ձևակերպել են ոլորտին ավելի լավ առնչություն ունեցողներն ու մասնագետները, պետական գործիչները, բանակցություններին անմիջապես առնչված մարդիկ:
Հիշեցնեմ, որ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» բանավեճի նոր ալիքը բարձրացավ 2016 թ. դեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո: Հաջորդ գրառման մեջ կտեղադրեմ այդ ելույթի տեքստն ու տեսահոլովակը:
Բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ, նույնիսկ մեկից ավելի անգամ այդ ելույթը, ու փորձել կարդալ սառը՝ անկախ Տեր-Պետրոսյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Ու ընդհանրապես, այս թեմայում ցանկացած նյութ, փաստարկ, տեսակետ խորհուրդ եմ տալիս ուշադիր ուսումնասիրել՝ հնարավորինս ոչ զգայական մակարդակում:
Էջանիշներ