Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Քվերակությանը չեմ մասնակցելու, քանի որ հարցերը կոռեկտ չեն ձևակերպված ու համադրելի չեն։ Առաջինի հիմքում դրված ա ժամանակ/իրավիճակ ենթադրություն (ինչ-որ մի պահի, հեռավոր ու լուսավոր ապագայում, երբ բոլորը հարուստ են ու երջանիկ, ու Հիսուսը Մուհամեդի հետ երաշխավորում են բոլորի դրախտային սւ խաղաղ ապագան): Երկրորդը ենթադրում ա կոնկրետ գործողություն առանց ենթադրությունների։ Հարցերի ձևակերպումը հակվածություն ա առաջացնում քվերակել առաջինի օգտին, քանի որ մարդիկ որպես կանոն optimism biased են։
Չեմ կիսում կարծիքդ: Հարցերն էնպես են, որ հստակեցնում են կոնկրետ դիրքորոշում. փոխզիջման ընդունելի կամ չընդունելի լինելը, ինչը բերում ա նրան, որ եթե մարդը ընդհանուր դեմ չի, բայց կոնկրետ պահին դեմ ա, դա պայմանավորված ա կոնկրետ հանգամանքներով: Հետագայում կարելի ա ուրիշ հարցում անել, որով արդեն պարզ կլինի, տվյալ պահին նման լուծման գնալը ովքեր են կողմ, ովքեր դեմ: Բայց կոնկրետ այս հարցման արդյունքները ունակ կլինեն ահագին հարցերի պատասխան տալ ու դիսկուրսի ուղղություն որոշել: