Էս էլ, ձեր խաթր, մեջբերում եմ ՀՀԿ-ի
պաշտոնական էջից: Մեր իշխող կուսակցության
պաշտոնական ծրագրի առաջին կետերն են: Թվում ա, թե խնդալու են, բայց մինչև մենք խնդում ենք, իրենք իրենցին հասել են. ամբողջ երկրով անտանելի ներծծված ենք հենց սրանով, զռռում ա: Մի հատ կարդացեք, էլի, մի ալարեք:
ՀՀԿ ԾՐԱԳԻՐ
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ազգային պահպանողական կուսակցություն է, որի նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենության գաղափարներից: Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը Հայոց անփոխարինելի հայրենիքն է
- Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր գոյության, հարատևումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է, որում էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը
- Իր առաքելության գիտակցումն ունեցող յուրաքանչյուր ազգ, ելնելով սեփական աշխարհընկալումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատևման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջությունը հանդես է գալիս իբրև տվյալ ազգի գաղափարախոսություն: Հայ ազգային գաղափարախոսությունը կառուցվում է հայոց արժեհամակարգի ու պատմամշակութային փորձի զուգակցումով` ազգային և համամարդկային արժեքների համադրմամբ: Այն պետք է ամրապնդի հայության հավատը սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ և իբրև գաղափարախոսական համակարգ` մշտապես զարգացում ապրի
- Մենք հավատում ենք, որ գոյություն ունի Աստծո կողմից մարդուն տրված բարոյական նորմերի հաստատուն համակարգ, որին հետևելը ինչպես անհատի, այնպես էլ հասարակության սրբազան պարտքն է
- Ազգերի մշակութային մերձեցում (բայց ոչ ձուլում), գիտատեխնիկական, տնտեսական միավորում (և ոչ մեկուսացում), այսինքն` հոգևոր-մշակութային ինքնատիպություն և քաղաքակրթական ընդհանրություն. այսպես ենք մենք հասկանում աշխարհի բնական կարգը, այսպիսին է ազգայինի և համամարդկայինի մեր ընկալումը
- Աստծո կամոք մենք արարվել ենք որպես հայեր, հետևապես` մեր և Արարչի միջև հարատև կապն ապահովվում է Հայ տեսակը հավիտենականացնելու ճանապարհով: Այս ելակետն ունենալով` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեր պատմության հեթանոսական և քրիստոնեական ժամանակաշրջաններն արժևորում է ազգայինի առաջնայնության սկզբունքով:
Մնացած կետերը սրանցից շատ տարբեր չեն, ու հա, մինչև հիմա ՀԱԿ-ի դիրքորոշմանը հակադարձ ասված ամեն ինչ սրանցից համարյա ոչ մի բանով չի տարբերվում:
Էջանիշներ