User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Սառը քամիներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սառը քամիներ

    Սառը քամիները
    Պոռնկություն են բերում,
    Ես կարծում եմ վաղուց ժամանակն է.
    Հերվա, նախ անցած,
    Այս Աշունը պիտի մեռնեն,
    ...և երբևէ եղած քաղաքների փոշին
    Պիտի մնա:

    Մայրս աղաչում է չհանձնվել,
    Իսկ ես փոշոտ քաղաքներում մրտենիների եմ նման`
    Իմ սրտի եղանակներով
    հազարավոր թերթեր ունեցող,
    Ու այլանդակ գիշակեր...

    Ոչ երգեցիկ բալենիների նման,
    Իրենց ուղղով գնացող հոգիների,
    Ու մարմիների կատարելությունը
    Առաքինություն դարձնելու ժամանակ,
    Ես ավելի քան լոտոս եմ`
    Ծանծաղ ջրերում, ու ափիդ մեջ`
    Ֆլեյտահար:

    Նույն քամիների թևերին
    Ես ճամբորդ եմ,
    Ով երբեք չծածկեց մերկությունն, ու
    Վազեց բերկրանքի հետևից...

    Այնուամենայնիվ ես մարդ եմ,
    Կամ դեռևս մարդ չեմ,
    Ու քնատ թափառելն իմ առասպելն է...
    ............................................................................
    Մայրս աղաչում է չհանձնվել,
    Իսկ ես զզվելի եմ համարում աշունը:
    Ու եթե քչի մեջ ամենն ինչ ունեմ, սեր չէ,
    Ես կարծում եմ վաղուց ժամանակն է սպանել...
    Սպանվածն ինքը մեղավոր է...

    16.10.2016

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (26.01.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրախ եմ, որ նոր մտածողություն է եկել Ակումբ:
    Ինձ դուր է գալիս:
    Դուր է գալիս, որ գրածդ տեսանելի է:
    Կարող է սխալ եմ, բայց նույնիսկ Վիշնուին ու Քրիշնային ձեռք-ձեռքի տեսա ափիդ վրա կանգնած...
    Դուր է գալիս, որ որոշ քո տողեր ժխտելու կամ արդարացնելու համար էջեր կարելի է լրացնել:
    Մի խոսքով, գրածդ մեծ հաճույք է պատճառում առայժմ:
    Նույնիսկ եթե չեմ հասկանում, թե ինչու են սառը քամիները պոռնկություն բերում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #3
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ շատ
    Լինում է ինքս չեմ հասկանում))) բայց էն ինչ հանձնում եմ թղթին` ինքնաբուխ է

  5. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինում է ինքս չեմ հասկանում
    Հաճախ այդ "չհասկացված" մասերը ստեղծագործության մեջ ամենակարևոր տեղերն են դառնում, որովհետև սրտից են գալիս, մտքին զոռ տված պահեր չեն: Լավ է՝ սովորել չկողպել նրանց մուտքը:
    Բայց այստեղ մի շատ կարևոր բան կա: Այդ պահերը հենց այնպես քեզ նվիրած պահեր չեն, նրանց չնկատված թողնել չի կարելի: Ավելի ճիշտ, չնկատել նրանց դու չես կարող, նրանք շատ լավ հայտնի են քեզ, որովհետև քո միտքը չի դրանք ստեղծել: Իսկ եթե անուշադրության, մոռացության մատնես նրանց, չփորձես հետագայում վերծանել... մեկ, երկու, - և դու կդադարես այդ նվերները ստանալ:
    Ինձ թվում է, որ այդպիսի նվերներ ստեղծագործողը ստանում է այն դեպքում, երբ ոչ թե մտքին է զոռ տալիս, այլ սրտին է լսում: Այստեղ առավել կարևորն է սիրտը, հոգին: Բայց դրանք տրվում են նրան նաև միտքը զարգացնելու համար, որպեսզի միտքը սովորի աշխատել սրտի հետ համագործակցության մեջ:
    Այնպես որ, ստացածը վերծանելու համար միտքն էլ շատ կարևոր է արդեն, միայն սրտին լսելը քիչ է:

    Առայժմ չգիտեմ, թե որքանով եմ հասկանալի քեզ համար, այդ պատճառով օրինակ բերեմ:

    Ասենք թե չես հասկացել, թե ինչու ես Վիշնուին ու Քրիշնային ձեռք-ձեռքի տեսա ափիդ վրա կանգնած: Ուրեմն հենց այնպես մի անցիր դրա վրայով, այլ փորձիր հասկանա՞լ...
    Իմիջիայլոց, այս երկուսն այն դեպքն են, երբ 1 + 1 = 5: Գիտե՞ս, թե ինչու... Եթե ոչ, միգուցէ փորձես սա է՞լ պարզել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրախ եմ, որ նոր մտածողություն է եկել Ակումբ:
    «Սառը քամիները
    Պոռնկություն են բերում»

    Էս տողերից հետո ես արդեն ուրախ չեմ: Բայց, ի դժբախտություն ինձ, որոշեցի կարդալ մինչև վերջ:

    Հարգելիս, գրածի ինքնաբուխ լինելը բնավ կոմպլիմենտ չի: Կոմպլիմենտներ են ոգեշնչվածը, մշակվածը, գրագետը, մտածվածը:

    Մի մտածեք, թե նպատակ ունեմ վիրավորել ձեզ (ցավոք, աշխատանքի քննադատությունը մեր մեջ հաճախ է ընկալվում որպես վիրավորանք, նամանավանդ ունակության պակասի դեպքում), պարզապես բանաստեղծություն գրելը զուտ կարճ տողեր իրար հետևից շարել չի:

    «Գրագետ» բառը նույնպես կոմպլիմենտ է: Հիշեցնեմ, որ «ճամփորդ» բառը գրվում է փ-ով, ինչպես «ճամփա» բառը:

    Խորհուրդ կտայի բանաստեղծություն գրելուց առաջ մի քիչ բանաստեղծություն կարդալ (ցանկալի է՝ արտասահմանյան դասականներին) ու տեսությունն ուսումնասիրել:

    Ողջ եղեք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.01.2017), Աթեիստ (27.01.2017), Հայկօ (28.01.2017), մարդագայլուկ (28.01.2017), Մուշու (28.01.2017)

  8. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ պատկերացմամբ ուղղագրական սխալներով ներկայացված ստեղծագործությունն անհարգալից վերաբերմունք է ընթերցողի նկատմամբ։

    Ճամփորդի մասին Ռայադերը նշեց։ Մեկ էլ ուղով, ոչ թե ուղղով։ Ուղի բառն է, որ ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց կարա դառնա ուղղի։

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.01.2017), CactuSoul (30.01.2017), Rhayader (27.01.2017), Sambitbaba (28.01.2017), մարդագայլուկ (28.01.2017)

  10. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գրեթե վստահ եմ, որ հեղինակը չգիտի, թե ինչ է մրտենին:

    Մրտենին (Myrtus communis) մշտադալար թուփ է, Հունաստանում է շատ աճում: Ծաղիկները նման են ծիրանի ծաղիկներին: Այն «հազարավոր թերթեր» ունեցող անվանել հնարավոր է, եթե բոլոր ծաղիկների թերթերը գումարեք, իսկ այդ չափանիշին գրեթե ցանկացած ծաղկող բույս կհամապատասխանի:

    Հիմա կասեք՝ բառերից եմ կախվում, բայց իրականում հեղինակը պատկեր էր փորձում ներկայացնել: Մրտենու (բույսի, որի հետ շփում ընթերցողների բացարձակ մեծամասնությունը չի ունեցել ու երևի չունենա) իրենով չգիտեմ, ինչ պատկեր կարող է ոգեկոչել (invoke), բայց «մրտենու նման հազարավոր թերթեր ունեցող» պատկերն ընդհանրապես անիմաստ ու դատարկ է:

    Եթե մրտենին հիշատակեր, ասենք, պոլսահայ բանաստեղծը, միգուցե հասկանայի:

    Հիմա անդրադառնամ «գիշակեր» բառին: «Գիշակեր» ու «գիշատիչ» բառերը խիստ տարբեր են: «Գիշատիչը» որսում և ուտում է իր զոհերին: «Գիշակերը» սնվում է դիակներով:

    «Այլանդակ» բառը «խիստ» կամ «սարսափելի» իմաստով օգտագործելը (իրական իմաստը՝ «խիստ տգեղ») ժարգոնայինի հետ սահմանակցող խոսակցական ձև է:

    Գրողի տարած բառերի կրկնությունները: Ոչ մեկը չի ասի, չէ՞, «Մի եղիր Գագոյի նման, այլ եղիր Գեղամի նման»:

    «Իսկ ես զզվելի եմ համարում աշունը»: Իսկ ես զզվելի եմ համարում այս նախադասությունը:

    Սամ, հասկանում եմ, որ դու պատրաստ ես ամեն շարժվող բան սիրել, ու ամեն անշարժ բան՝ շարժել ու նոր սիրել, բայց հուսով եմ՝ հասկանում ես, թե ինչու երբ դու իմ գրած ինչ-որ բան գովում ես, ես դրան նույնիսկ չեմ արձագանքում: Որովհետև դու գրեթե ամեն ինչ գովում ես, կատարյալ անտաղանդությունները ներառյալ, ու ինչ-որ տեղ քո գովասանքն իմ գրածը դնում է վերևի թյուրիմացության կողքին: Այնպես որ, քո գովասանքն ինձ համար ինչ-որ տեղ նույնիսկ վիրավորական է: Ես բնավ լավագույն գրողը չեմ համարում ինձ, բայց հաստատ ոչ այսքան վատը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sky (10.02.2017), մարդագայլուկ (28.01.2017), Մուշու (28.01.2017)

  12. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես անշարժ բաներն էլ եմ սիրում, Ռայ ջան:
    Մյուս անգամ կաշխատեմ քո ստեղծագործությունները գովելով տրամադրությունդ չպղտորել:
    Բայց և այնպես, ինչ-որ բանի գնահատական տալուց թույլ տուր կարծիքդ անտեսել, լա՞վ:
    Համ էլ, օք, թող որ քեզանից բացի մնացած բոլորն անտաղանդ են:
    Համոզեցիր:

    Համ էլ շնորհակալություն նոր ակումբցու առջև ջերմ ընդունելություն կազմակերպելու համար, - դրա մեջ էլ տաղանդդ փայլեց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սառը պատերազմ 21-դ դարում:ԱՄՆ-ն ընդդեմ ՌԴ-ին
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.05.2010, 18:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •