Էլի կա՞ն կարծիքներ. շուտով կիմանաք հեղինակին։
Էլի կա՞ն կարծիքներ. շուտով կիմանաք հեղինակին։
Հեղինակ` Ծլնգ։
Sambitbaba (17.12.2016), Smokie (02.01.2017), Աթեիստ (16.12.2016), Արէա (16.12.2016)
Սպասենք մանրամասներին։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Arpine (16.12.2016)
Ճիշտն ասած չգիտեմ ինչ կարգի մանրամասներ են ակնկալվում, բայց փորձեմ մի քիչ պատմել գրվածիս ծնունդի մասին, ու արտահայտված տպավորությունները մեկնաբանեմ այդ կոնտեքստում։
Գրական դիմակին գործ ներկայացնելու միտքը առաջացավ «դիմակ խաղալու» հրավերքից հետո. թե դիմակ ենք խաղում, գոնե ստեղծագործական հաճույք էլ ստանանք... բայց չգիտեի ինչ ու ինչի մասին գրել։ Հետո հիշեցի, որ վերջերս մի երաժշտության տեսության թեմայով տեսանյութ դիտելիս հրապուրվել էի ապոջիատուռայի (appoggiatura) գաղափարով, և ինչպես հարմոնիայից դուրս ելևէջը ու արագ՝ երբեմն մեկ նոտայով, վերադարձը նույն հարմոնիային հարստացնում են երաժշտական մոտիվը ինտրիգայով` փոխակերպելով տաղտկության մակարդակի դուրալի մոտիվը մի պայքարի՝ հարմոնիայի ու էնթրոպիայի միջև։
Ես էլ, երաժշտությունից հեռու մարդ լինելով, որոշեցի ստեղծել մի «գրական ապոջիատուռա»-յով մոտիվ (ի դեպ, եթե անուն ընտրելիս լինեի այս գործին, հենց սա էր լինելու ընտրությունս, բայց այս անգամ չէի ուզում մտադրությունս նախօրոք հայտարարել՝ գերադասելով լսել տպավորությունները բուն գործից)։ Այսպիսով, գործը իսկապես ինքնանպատակ էր (StrangeLittleGirl-ը սա ճիշտ կռահեց). փորձել էի գրել մի գործ, որը իր հարմոնիայի խանգարումներով կստեղծեր լարում, ինտրիգ, ու որը կավարտվեր «մեկ նոտայանոց» լուծում-վերադարձով հարմոնիկին (resolution)։ Այս խնդրի պայմաններում սյուժեն ինչ-որ չափով անկարևոր էր ինձ համար՝ միայն թե ընձեռներ ռեալիստիկ տագնապի կոնտեքստ և մեկ բառանոց «հարմոնիային վերադարձի » հնարավորություն։ Ու շատ հեշտ գտնվեց մանկական սթրեսային լացի (վախ եմ անվանել, բայց պարտադիր չի վախ լինի) ու մորը իբրև փրկություն հայտնաբերելու հակատեղումը որպես ապոջիատուռայի հումք։
Ստեղծագործության կառուցվածքը այս առումով հետևյալն է.
- Արթնացում, լույսի ներթափանցում՝ լավատեսության ներշնչանք (հարմոնիայի սկիզբ)
- Գույների զանազանություն՝ համ ու հոտի ներթափանցում (հարմոնիկ մոտիվի խորացում)
- Հետաքրքրասիրությունից ծնված ձգտում դեպի գույները՝ մոտիկն ու հեռուն (հարմոնիայի անձնավորում գլխավոր կերպարի կողմից)
- Շարժումների սահմանափակում՝ տագնապի սկիզբ (առաջին ապոջիատուռան, որը առեվանգում է հարմոնիան)
- Տագնապի խորացում (հարմոնիան լրիվ մարում է)
- Դադար տագնապից այլ անձի մերձվարության պատճառով (ապոջիատուռայի լուծարման փորձ)
- Անծանոթը հսկա է, ով իր մոտ է տանում հերոսին. տագնապին նոր էներգիա է ներարկվում (լուծարման փորձը կասեցվում է, հարմոնիայի մասին հիշող մնացե՞լ է)
- Հսկան կարող է և ծանոթ լինել (ևս մեկ փորձ ապոջիատուռայի լուծարման)
- Ճիչը ձևավորված է արդեն (ապոջիատուռան արդեն իր մոտիվն է ստեղծել, միապաղաղ անհանգստություն, հարմոնիային դեռ չենք վերադառնում)
- Հսկայի ձայնը ծանոթ է, հերոսի արտաբերածն էլ ջինջ է իր պարզությամբ (շուտափույթ լուծարման հստակության հոտ է գալիս)
- Հսկան հերոսի մայրն էր, տագնապն էլ՝ մանկական (մեկ-բառանոց ապոջիատուռայի լուծարում, և վերադարձ լավատեսությամբ լի հարմոնիային)
Եթե հանվեր ապոջիատուռան, ապա մոտիվը կլիներ՝ երեխան արթնացավ, մայրը մոտը եկավ. բավականին հաճելի, բայց հենց իսկ դրանով տաղտկություն առաջացնող մոտիվ։ Իսկ ապոջիատուռան ստեղծում է պայքար՝ իմաստավորելով մոր դերը որպես երեխայի տագնապների փարատող։
Սյուժեի իմաստով գործը էսքիզ էր. 7-8 ամսեկան երեխայի արթնանալու մի 5 վայրկյանների հուզային նկարագրություն։ Ոտքերի կապվածությունը շատ խորիմաստություն չի պարունակում. կարող է լինել և՛ բարուրվելուց (հեղինակը ծոնոթ է և' արդի ծնողության նորմերին, և' դրանց ժղտող պրակտիկաներին), և՛ քնի ընթացքում վերմակով փաթաթված լինելուց, և' նույնիսկ կիսա-արթուն անշարժունակությունից։ Նաև չկար փորձ ինչ-որ խորիմաստ փիլիսոփայության տարածման վերամարմնավորման կամ մահ-ու-ծնունդի վերաբերյալ։
Գործի իմաստը հենց ընթերցողին պայքարով բեղուն կարճ մոտիվի ներկայացնելն էր։ Կարելի է ասել՝ երաժշտություն էի գրում ինձ հասանելի միջոցներով՝ գրական խոսքով։ Եվ այո՛, համաձայն եմ, քննարկումները ավելի հետաքրքիր էին քան ինքը գործի սյուժեն։ Բայց դա էլ հիմնական նպատակն էր՝ արթնացնել երևակայություն կերտող հույզեր «ունկնդրի» մոտ։ Այնպես որ, կարծես թե փորձս հաջողակ էր այդ իմաստով...
Որակի համար էլ ասեմ, որ գործը գրվել է մեկ ժամից կարճ ժամկետում ու չի ենթարկվել հետագա վերամշակման (Alphaone-ը սա ճիշտ էր նկատել)։ Ինձ հետաքրքիր էր հենց ապոջիատուռայի ստեղծման փորձը, ու այս գործը «proof of concept» էր այդ մտադրության սահմաններում։ Երբ հասկացա, որ հաջողվել է փորձը, հետաքրքրությունս կորավ։ Բայց մտածեցի՝ մեկ է կուտվի, քանի որ շարադրանքը երեխայի անձից է արված։
Ու տենց...
Appoggiatura...
Հուզիչ բառ է: Ինձ, օրինակ, հուզեց:
Կան էսպիսի բառեր՝ միանգամից հարգանք են ներշնչում: Ու հա, նաև ինչ ուզենաս, կարող ես այդ բառի մեջ խցկես:
Բայց, Ծլնգ ջան...
Հա, նախ և առաջ, բարի գալուստ Ակումբ:
Մենք շատ ուրախ ենք քեզ այստեղ տեսնել: Ինձ դուր եկան թե լեզուդ և թե ձեռքդ: Եվ հուսով եմ, որ այս ստեղծագործությունդ Ակումբում բազումներից առաջինն է ընդամենը:
Եթե հանվեր ապոջիատուռան, ոչինչ չէր մնա, որովհետև, ինձ թվում է, որ չկա շատ կարևոր մի բան՝ քիչ թե շատ գիտելիքներ 7-8 ամսեկան երեխայի մասին, և այս դեպքում արդեն նույնիսկ ապոջիատուռայի մասին գիտելիքներդ էլ առնաձնապես չեն օգնում...
Դու երեխայի՞ մասին ես գրում, թե քո մասին:երեխան արթնացավ, մայրը մոտը եկավ. բավականին հաճելի, բայց հենց իսկ դրանով տաղտկություն առաջացնող մոտիվ։ Իսկ ապոջիատուռան ստեղծում է պայքար՝ իմաստավորելով մոր դերը որպես երեխայի տագնապների փարատող։
Եթե երեխայի, ապա ինչո՞վ է նրա համար տաղտկալի իր արթնանալն ու մորը տեսնելը: Էդ յոթ-ութ ամսվա մեջ խեղճն արդեն զզվե՞լ է մոր՝ իրեն անընդհատ կերակրելուց, խնամելուց ու գուրգուրելուց, որ հիմա էլ որոշում է, որ լավ, չէ՞ որ զապաս ապոջիատուռա ունեմ, եկ հիմա էլ վախենամ մորիցս ու տաղտկալի կյանքս քիչ թե շատ հետաքրքիր դարձնեմ:
Որքան էլ ոտքերի կապվածությունը քիչ խորիմաստություն պարունակի, այնուամենայնիվ սկզբում պետք է պարզել. արդյո՞ք յոթ-ութ ամսեկան երեխայի ոտքերը բարուրում են: Եթե ոչ, ուրեմն գրածն ընդհանրապես ոչ մի իմաստ չի պարունակում:Սյուժեի իմաստով գործը էսքիզ էր. 7-8 ամսեկան երեխայի արթնանալու մի 5 վայրկյանների հուզային նկարագրություն։
Եվ սա միակ անհամապատասխանությունը չէ: Եվ "այդ իմաստով" չէի ասի, թե փորձդ առանձնապես հաջող էր:
Որպես նորածին երեխայի առաջին զգացմունքներ, պատմությունդ որոշակիորեն մարսելի էր ու հաջողված: Բայց ապոջիատուռան համը հանեց...
Մի խոսքով, սիրելիս, կներես, բայց հերոսդ չի համապատասխանում իր տարիքին: Եթե հերոսդ, իհարկե, ևս մեկ ֆոլկներյան Բենջամեն չէ, ում զարգացումը կանգ է առել վաղ մանկության մեջ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba ջան, վերընթերցի խնդրում եմ վերջին գրածս, ու հետո եթե էլի կուզենաս քննարկել, մեծ հաճույքով կքքնարկեմ գործը և տարբեր ընտրություններս։ Բայց այս վերջին գրածիցդ երևում է, որ չես էլ փորձել հասկանալ բացատրությունս։ Հենց օրինակ «տաղտկալին» ոչ թե երեխայի զգացողություններին էր վերաբերվում, այլ բուն գործին ընկալմանը ընթերցողի կողմից։ Մի քանի անգամ նշեցի, որ սա ոչ թե գրական գործ է ոչ թե գրվել, այլ որպես «երաշժտական մոտիվ բառերով»։
Sambitbaba (18.12.2016)
Անհասկանալի, տարօրինակ ու խճճված էր, մինչև չհասկացա, որ հերոսը նորածին է: Իսկ դա հասկացա, երբ հասել էի հսկային: Մը մը-ները տեսել էի նախօրոք, երբ հասկացա` պարզ դարձավ, թե ինչ են նշանակում: Ստեղծագործությունն արդեն ինձ էլ էր ուժասծիկ թվում` մինչև հասկանալս, թե ինչի մասին է խոսքը, հենց այդ պատճառով էլ չէր ձգում: Բայց դե մեկ ա, ես` դոդիկս լրիվ աչքաթող էի արել, որ բալիկը բարուրով չի ծնվում ու դրանից չի իր կապվածությունը, ոչ էլ ինձ համար շաատ տարօրինակ էր, որ հսկային ճանաչում ա: Ես պատկերացնում էի, որ բժիշկն ա նորածնին գրկել, մայրը ի վիճակի չէր ծնելուց հետո: Ընդհանրապես` հսկա լսելիս սովորաբար արական սեռի եմ պատկերացնում:
Ծլնգ ջան շատ հետաքրքիր մեկնաբանեցիր:Ես, որպես երաժշտությսն սիրահար անպայման ավելի մանրակրկիտ կուսումնասիրեմ, թե ի՞նչ է ապոջիատուրան: Ու եթե այսքանը դու գրել ես մեկ ժամից քիչ ժամանակում` ինձ համար դու հանճար ես:
Անկեղծ եմ ասում` անգամ երբ չէի հասկանում թե ինչի մասին է խոսքը, մտածում էի "աաայ քեզ երևակայություն, աայ քեզ շարադրանք, աայ քեզ ոճ, ո՞նց են հաջողացրել":
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ծլնգ (02.01.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ