Մեր մեջ ասած ոչ մեկն էլ առանձնապես դուր չեկավ, թե՛ մրցույթայինները, թե՛ արտամրցույթայինները:
Սուսոն բավականին լավ էր գրված, բայց սյուժեն շատ պրիմիտիվ էր ու կանխատեսելի, մեջը մի երկու բավականին հաջողված հատվածներ կային, բայց ընդհանուր բավականին թույլ գործ էր:
Լիֆտը շատ ավելի լավն էր ու էլի կայֆ հատվածներ կային, բայց գրված էր վերին աստիճանի փնթի ձևով: Շատ inconsistent էր, գրականից մեկ էլ անցնում էր խոսակցականի, խոսակցականից էլ շատ զռռռ խոսակցականի ու հակառակը, մի խոսքով բավականին տհաճ էր կարդալը: Նախքան ուղարկելը էդ պուճուրիկ տեքստը խմբագրելը երևի մի կես ժամվա գործ էր, ինչը հեղինակն ալարել էր անել: Իմ համար սա հարգանքի բացակայություն է ընթերցողի հանդեպ:
Ամեն դեպքում Լիֆտն ինձ ավելի շատ դուր եկավ, քան Սուսոն, դրա համար էլ քվեարկել եմ սրա օգտին:
I may be paranoid but no android!
Ռուֆուսի հետ համաձայն եմ։
Սուսոն լավ ա գրած, վատ սյուժեով։
Լիֆտը շատ վատ ա գրած, տանելի սյուժեով։
Արտամրցույթայիններն էլ առանձնապես չէին տարբերվում էս երկուսից։
Ու հետաքրքիր էր, որ բոլորը հենց բառացի տուփի մասին էին գրել։
Ասենք, վթարված սուզանավը չէ՞ր կարելի որպես տուփ ընդունել, որը չէր բացվի։
Լիֆտի դեպքում հույս ունեի թե հենց վերելակի մասին կլինի, չնայած էդ դեպքում վերնագիրը ծայրահեղ անհաջող կլիներ, էն էլ չէ, էլի ինչ որ արկղիկի մասին էր։
Հայկօ (23.12.2016)
Լիֆտը և մի տուփ երջանկություն
Երրորդ անգամ էլ կարդացի, բայց տուփն այդպես էլ չգտա. ի՞նչ տուփ: Սատանան տանի, որտե՞ղ է այդ տուփը...
Տուփը վերելա՞կն է... Բայց հասարակական զուգարանի գոզահոտը լավ փչեց քթիս, իսկ տուփի տպավորություն ոչ մի կերպ չթողեց:
Պապի ուղարկած փաթե՞թը... Անհավանական է մի քիչ. ինչու՞ պետք է պապն ուզենար թոռանը գյոռբագյոռ անել:
Թե՞ ինչ-որ վերացական բան է ուղղակի այդ մի տուփ երջանկությունը, և հեղինակը համարում է, որ վերնագիրը միայն բավական է ամեն ինչ բացատրելու համար... Ինձ համար չհերիքեց:
Կամ էլ մի այլ տարբերակ կա: Ուղղակի ներվերս գնում են խոսակցական հայերենի ու անփութության վրա, ու դրա տակ տուփը չեմ կարողանում տեսնել... Ես չեմ հասկանում, թե ինչու՞ ոմանք իրենց ստիպում են խոսակացական հայերենով գրել: Ինչ է, ավելի մոդայի՞կ է այդպես, թե՞ ինչ-որ այլ պատճառներ էլ կան... Հասկանում եմ, երբեմն օգտագործել դիալոգների մեջ: Կամ ֆորումում ինչ-որ բան գրելիս... Բայց ախր հեղինակ ջան, պատմվածք ես գրել և ուղարկել քննարկման... Եվ վստահորեն կարող եմ ասել, որ ինքդ էլ առանձնապես հաճույք չես ստացել այդ խոսակցականից, հակառակ դեպքում անընդհատ այն գրականի չէիր փոխի...
Եթե այս անփութությունը չլիներ, կմտածեի, որ հեղինակը Հայկօն է: Որովհետև շատ դուր եկավ պատմվածքը: Ու նաև հիշեցրեց ինձ Սարտրի իմ շատ սիրած մի պիեսը՝ "Փակ դռների հետևում", որտեղ Սարտրն ասել է երևի թե իր ամենատարածված ֆրազը. "Դժոխքը՝ դա ուրիշներն է": Ամեն ինչ հիանալի էր նկարագրված, դիալոգներն էլ շատ լավն էին: Եվ նույնիսկ անփույթ գրված լինելը չկարողացավ արգելք հանդիսանալ, որ քվեարկեմ հենց այս գործի օգտին:
Շնորհակալություն հեղինակին:
Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 20.12.2016, 18:24:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Mr. Annoying (20.12.2016)
Սուսոն
Լավ, մաքուր գրված գործ էր: Հետո ինչ, որ վերջը կանխատեսելի էր: Մարկեսի "Հայտարարված սպանության խրոնիկայի" վերջն էլ ամենասկզբից արդեն կանխատեսելի է, ի՞նչ անենք... Հարցն այդ չէ:
Ուղղակի մի կարևոր բան չի հերիքում "Սուսոյին"... Կա՞յծ... Շնչառությու՞ն... Զարկերա՞կ...
Ինձ թվում է, կարելի է աշխատել այս գործի վրա և ավելի ազդեցիկ մի բան ստանալ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Թովչանք
Ինձ դուր չեկավ: Նախ, իմ թեման չէ: Եվ սակայն, եթե ստացված ինչ-որ տեղեր լինեին, կասեի այդ մասին: Ինձ համար չգտա ցավոք...
Ներողություն հեղինակից...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Անծանոթը
Չեմ կարող ասել, թե այսքանն ավելորդ էր, բայց ահավոր վատն էր մնացածի համեմատ: Եվ այնքան ցավալի է դա...Արշակն իրոք ապշել էր։
- Ինչի՞ առաջ չէիր ասում այ․․․ Այ ես քո ինչն եմ ասել։ Ախր պարզ չի՞, որ քո՝ հազար տարվա ընկերոջս ու ինձ հետ միշտ սեփական կամքով անկեղծ եղող մարդու գաղտնիքը առանց մտածելու կբացեմ։ Էսքան տարի էդ անտերը տան ամենահեռու ծակում խցկած ա՝ անհասանելի ու անձեռնմխելի։ Ինչի՞ չէիր ասում։
Արշակը դուրս թռավ սենյակից՝ վերադարձավ դանդաղ, ասես ձեռքերում տուփի փոխարեն ափսեի մեջ ծայրից ծայր լցված ապուր էր։
- Վերջը մի օր լինելու էր՝ վաղ թե ուշ լինելու էր։ Ինքս էլ չեմ հավատում՝ բայց իսկականից հերիք ա։ Երևի վաղուց էր պետք։
Նա խոսելով կամաց-կամաց մոտեցավ բազմոցին ու հանկարծ կանգ առավ։
- Բանալին։ Ու՞ր էի դրել բանալին․․․ Հուսով եմ․․․ հուսով եմ, որ․․․,- այստեղ նա ուղղակի ընկավ բազմոցին և բերանը բաց մնաց մի քանի վայրկյան,-․․․ որ չեմ շպրտել։
Արշակը ավելի քան մեկ րոպե այդ դիրքով նստած էր աթոռին։ Հանկարծ սկսեց խենթի պես ծիծաղել։
- Ու՞մ մտքով կանցներ, ու՞մ մտքով կանցներ,- կրկնում էր նա։
Երբ վերջապես ավարտվեց քրքիջը՝ նայեց հատակին ընկած տուփին։
- Վերջ բարեկամս։ Վերջ։ Մնաս բարով իմ երկար տարիների հոգեհան։
Մնացածը շատ էր լավն ախր: Անթերի, կարելի է ասել:
Այնքան տեսանելի պատկերացրեցի Տիկոյի անտանելի վիճակն այդ տարիների ընթացքում... Փորձել հրաժարվել անցյալից և ինքդ քեզ մատնել դրանից հրաժարվելու անկարողությանը, քանի որ նախատեսությունը քեզ ամենամոտ մարդուն քո անցյալի պահապան կարգեց...
Հիանալի միտք է, ուժեղ ու դաժան...
Հասկանում եմ, հեղինակին, շատ դժվար է նման մտքի համար արժանի վերջաբան գտնել, այն էլ այսքան կարժ ժամանակահատվածում... Ես, օրինակ, երեևի առանց վերջաբան էլ թողնեի...
Եթե այս գործը մրցույթային լիներ, հավանաբար առաջինն այն կքվեարկեի:
Շնորհակալություն հեղինակին: (Ուզում էի գրել շնորհակալություն Արէային...)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Smokie (21.12.2016)
Սուսոն լավ էր սկսվել, համ պատմությունն էր լավը, համ շարադրանքը: Որ ասում եք՝ կանխատեսելի էր վերջը, ինձ համար, ճիշտն ասած, ընդհակառակը շատ անսպասելի ու անբնական վերջ էր: Ոնց որ հեղինակը գրելով եկել-եկել էր, չէր իմացել ոնց զարգացնի իր սյուժեն, արագ-արագ հարցերը լուծել էր:
Իսկ ընթացքը լավն էր ու հետաքրքիր: Գրելու ձևն էլ էր հավես. ոնց որ մեկը կողքդ նստած պատմեր: Բայց թե ինչի էդպես վերջացավ...
Ջարդվելուց էլ էդ տուփը փաստորեն էնպես ջարդվեց, որ միջի պարունակությունն էլ փոշիացավ գնաց: Այ քեզ բան:
Բայց մենակ էսքան կոկիկ ու սիրուն շարադրանքի համար՝ մի հատ մեեեծ պլյուս հեղինակին:
Թովչանքը միակ աշխատանքն էր, որ ժամանակին եմ ստացել` մինչև վերջնաժամկետի ավարտը։
Հեղինակ, էն վերջում ե՞ս էի Պողոսին տուփը բացելուց հետ պահողը ։)) Հետո կասես ։)
Որ հարցնեք` ինչի մասին էր էս գործը, պատասխան չեմ գտնի, բայց ինձ դուր եկավ։ Պատկերները լավն են, ամբողջ շարադրանքը ոնց որ զգայական մակարդակի վրա լինի։ Լավ կարդացվեց։
Աթեիստ (21.12.2016)
Անծանոթը
Շատ արհեստական պատմություն էր, չհավատացի: Մենակ առաջին պարբերությունն էր լավը, մնացածը ինչ-որ գերդրամատիզացված, անբնական սյուժե էր:
Մի հատ պատկերացրեք՝ ինչ-որ տուփ եք գտնում փողոցում, կողքին էլ՝ նամակ, գալիս եք տուն, նամակը կարդում եք, հասկանում, որ ինչ-որ մեկի անձնական իրերը/գաղտնիքներն են տուփում: Ու մեկ էլ սկսում եք ինքներդ ձեզ հետ գոռգոռալով խոսել՝ «օ՜հ, Աստված իմ, ինչո՜ւ ես» կարգի տեքստերով: Հետո էդ տուփը էդպես էլ չեք բացում, ու չգիտես ինչու, տարիներով տանջվում եք դրա պատճառով: Հետո էլ պարզվում է՝ էդ տուփի տերը շատ պատահաբար ձեր մոտ ընկերն է: Ու դրաման դեռ շարունակվում է...
Չէ, չհավատացի:
Վերջին խմբագրող՝ ivy: 21.12.2016, 14:12:
Լիֆտը և մի տուփ երկջանկությունը սկզբից չհասկացա էլ ինչի մասին է, ինչ տուփ չբացեց (աչքիս քունս տանում ա), բայց պատկերները շատ լավն էին, լրիվ մտնում էիր մեջը, մենակ թե, վերջն ու սկիզբը չէին կպնում իրար։
Սուսն դուրս եկավ՝ կարճ, կոնկրետ, հավեսով կարդացվող ու ավելի հետաքրքիր սյուժեով, գիտեմ, համաձայն չեք, բայց մեկ ա սրա սյուժեն ավելի լավն էր։
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Հեղինակների մասին ենթադրություններ կա՞ն:
Լիֆտի հեղինակը կարա Քույր Քերին լինի։
SWTS
Սուսը Բումն ա ։)))
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ուֆ.Աստիճանների մոտ կանգնած սպասում էի, որ իջներ: Արդեն չորս անգամ կանչել էի, իսկ ինքը դեռ չէր եկել: Բայց ահա հայտնվեց նա: Ամենավերևում վառվեց լույսը ու նա դանդաղ, հեզասահք, մեղմ և վեհորեն սկսեց ներքև իջնել իր լույսով լուսավորելով աստիճանահարթակը: Դրանք ողջ օրվաս ամենաերջանիկ ակնթարթներն էին: Դուք պարզապես չեք կարող պատկերացնել թե ինչ է զգում գործից մեռած վերադարձող մարդը, որ ստիպված է բարձրանալ 15-րդ հարկ: Ու բնականաբար այսքանից հետո նրա կյանքի ամենաերջանիկ ակնթարթը պետք է լիներ այն պահը, երբ նրա առաջ վերջապես բացվում էին վերելակի, թեկուզ սովետ տեսած, ճռճռան հատակով, փտած պարաններով ահասարսուռ վերելակի դռները և կանչում իրենց գորովագութ գիրկը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ