Դե որ նկարներով է, նկարներով էլ բացենք դիմակը։ Էս մեկն ինտերնետից վերցրած չի։
Դիմակի տակ թաքնված ակումբցին`
Նկարի հեղինակ` Ֆրունզիկ Մկրտչյան։
Դե որ նկարներով է, նկարներով էլ բացենք դիմակը։ Էս մեկն ինտերնետից վերցրած չի։
Դիմակի տակ թաքնված ակումբցին`
Նկարի հեղինակ` Ֆրունզիկ Մկրտչյան։
ինձ էս նկարը բան չասեց![]()
Սամն ա![]()
Առաջին հերթին, իհարկե, շատ-շատ-շատ-շատ-շատ ներողություն եմ խնդրում Ալֆայից:
Սիրելիս, ներող եղիր, որ նախապես չուղարկեցի քեզ այս գործը, կարծիքդ իմանալու համար...
Բայց փորձել եմ, ազնվորեն: Ուղղակի գիտելիքներս չհերիքեցին նկարները բեռնել Ակումբի էջերի վրա: Այվիին ուղարկել եմ է-փոստով, բայց նրան էլ արդեն ամաչեցի անհանգստացնել, որ քեզ փոխանցի՝ դե, քանի որ ինձ մոտ բարդ էր, որոշեցի, որ բարդ է բոլորի համար: Իսկ հետո... հետո արդեն միացավ իմ մոտեցումը հարցին, այսինքն, ես որոշեցի, որ եթե ուղարկել չի ստացվում, ուրեմն հենց այդպես էլ պետք է, քանի որ պատահական ոչինչ չի լինում: Թե ում և ինչ մեսիջ էր անհրաժեշտ հասցնել, առայժմ չգիտեմ (միգուցէ ի՞նձ...) , բայց համոզված էի, որ եթե անգամ սկզբում ինչ-որ վրդովմունք պատճառեմ քեզ, դա կարճ կտևի, քանզի հենց որ բացահայտես հեղինակին, քեզ համար պարզ կլինի, որ նա այդ արել է միայն և միայն քո հանդեպ մեծ սիրուց:
Իմիջիայլոց ասեմ, որ ինձ համար ամենաչհաջողված մասն այս փոքրիկ գործի մեջ Ցվետաեվային վերաբերվող մասն է, բայց դա արել էի այն պատճառով միայն, որ ստիպեմ քեզ ճանաչել հեղինակին. համոզված էի, որ կհիշես, որ թե քո պոեզիան, և թե այդ լուսանկարդ համեմատել էի Ցվետաեվայի հետ: Ցավոք, դու ինձ սկսեցիր փնտրել ոչ թե նրանց մեջ, ով քեզ սիրում է, այլ նրանց, ում "դու վատություն ես արել"... (Թե ինչպե՞ս դու կարող ես ինչ-որ մեկի վատություն անել...)
Ամենայն լրջությամբ ասում եմ, որ քո պոեզիայի մեջ հանդիպում են տողեր, որոնք շատ հզոր ու պայծառատեսական են ինձ համար ու լուսանկարի պես տպավորվում են գլխումս: Ու բոլորովին համամիտ չեմ (ու չեմ հասկանում, թե դու ինքդ ինչու՞ ես այդպես հեշտորեն համաձայնվում) նրանց հետ, ովքեր համարում են, որ դու գրում ես պաթոսով, որովհետև սիրել գեղեցիկը, լինել պոետիկ, հուզական, մտածել վեհ, - բոլորովին չի նշանակում գրել պաթոսով: Բյուրերին մի լսիր այս հարցում, խնդրում եմ: Ազնիվ եղիր քո սրտի առջև, ինչ էլ ուզում է ուրիշներն ասեն:
Ինչու արեցի՞ այս... Ինձ սպանում էր քո վերջին ժամանակների մռայլությունը, ու՞ր ես, գնացել ես կորել ես Ակումբից անգամ, - շատ էի ուզում ցրել այն: Այնքան, որ հա, ուզեցա ցույց տալ բոլորին, բայց ուրիշների բացասական կարծիքներն աչքիս լրիվ կորցրել էին իրենց նշանակությունը, իսկ դրականները, հուսով էի, կօգնեին ցրել քո մռայլությունը:
Չստացվեց:
Նորից, ներողություն, սիրելիս:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սիրում եմ Ռուֆի ազնվությունը: Մարդն եկավ, ասեց, որ ճաշի մեջ մազ է գտել, ու դրա համար նա այդ ճաշը չի ուտի ու գնաց, առանց գլուխ ցավացնելու: Լրիվ հասկանալի վերաբերմունք:
Հա, քանի տեղն է, ճաշի մազի վերաբերյալ մեջբերում անեմ հոմանիշների և բացատրական բառարաններից:
ԳՈՂՏՐԻԿ
1. - դուրեկան, քնքուշ, մեղմ, հաճելի, ախորժելի, գողտր (քնքշանք՝ ախորժանք պատճառող):
Եվ միայն 2. - Տե՛ս Գեղեցիկ:
Ներող եղեք բոլորդ իհարկե, որ առանց ձեր թույլտվության ընտրել եմ, "մեղմ, կամացուկ" իմաստը, բայց քանի որ կատարել եմ այդ աններելի քայլը, ուրեմն թույլ տվեք "մեղմ" բառի մի քանի հոմանիշներ էլ բերել.
հանդարտ, հանգիստ, կամաց, կամացուկ, հուշիկ, մեղմիկ... և այդպես շարունակ:
Ես շատ վատ գիտեմ հայերեն քերականությունը, կյանքիս երկու-երրորդը Հայաստանից դուրս եմ ապրում և իմացածս էլ, կարելի է ասել, արդեն մոռացել եմ: Բայց միևնույն է, շատ եմ հպարտանում իմ ամենասիրելի լեզվի հարստությամբ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սամ, իմ սատանաները հիմնավոր բնակռել են, էսպես դրանց չես քշի: Հավատա, ես ինքս իրենց քշելու հետ կապված լիքը ջանքեր թափում եմ: Վերջում քո ասածով արեցի, սկսեցի ինձ լավ վերաբերող մարդկանց մեջ փնդրել, դրա համար էի քեզ կամ Սմոքին կասկածում:
Հ.Գ. երեկ գիշեր չեմ քնել՝ մտածելով ով ա![]()
Sambitbaba (30.11.2016), Smokie (05.12.2016), Աթեիստ (30.11.2016)
Sambitbaba (01.12.2016), Նաիրուհի (07.12.2016)
Չեմ կարում հիշեմ՝ Սամին ինչ վատություն եմ արել
![]()
Ու եթե դու այն կարծիքին ես, որ ես արեցի սա քեզ վատություն անելու համար, - դրա դեմ այլևս անզոր եմ ինչ-որ բա ասել:
Հա, որևէ մեկիդ կարծիքը չեմ կիսում այս գործի վերաբերյալ: Սա պատմվածք չի, լավագույն դեպքում սրան կարելի է անվանել ուրվանկար: Բայց, եթե ես ու դու նստած լինեինք միևնույն սեղանի շուրջ, ես այն կասեի քեզ որպես կենաց:
Ալֆ ջան, ես իրոք որ շատ եմ սիրում քո միջի ամբողջ այդ հուզականը, վեհը; քո պոեզիան ինձ համար ամենապոեզիայի մակարդակի վրա է գտնվում ու ես շատ կուզեի, որ ինքդ գիտակցեիր դա ու չհրաժարվեիր դրանից, ինչ է ուրիշներն այդ կարծիքին չեն (եթե չեն): Եթե չկորցնես այն, ինչ արդեն ունես, նրան, ինչին ձգտում ես, ավելի հեշտ կլինի հասնել: Ուրիշներին մի լսիր, ինձ էլ այդ թվում: Լսիր սրտիդ: Հոգուդ լսիր:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ