User Tag List

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Գրական դիմակ N9. Մարսյան երազ

  1. #76
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամն ա

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.11.2016), ivy (30.11.2016), Աթեիստ (30.11.2016)

  3. #77
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին հերթին, իհարկե, շատ-շատ-շատ-շատ-շատ ներողություն եմ խնդրում Ալֆայից:
    Սիրելիս, ներող եղիր, որ նախապես չուղարկեցի քեզ այս գործը, կարծիքդ իմանալու համար...

    Բայց փորձել եմ, ազնվորեն: Ուղղակի գիտելիքներս չհերիքեցին նկարները բեռնել Ակումբի էջերի վրա: Այվիին ուղարկել եմ է-փոստով, բայց նրան էլ արդեն ամաչեցի անհանգստացնել, որ քեզ փոխանցի՝ դե, քանի որ ինձ մոտ բարդ էր, որոշեցի, որ բարդ է բոլորի համար: Իսկ հետո... հետո արդեն միացավ իմ մոտեցումը հարցին, այսինքն, ես որոշեցի, որ եթե ուղարկել չի ստացվում, ուրեմն հենց այդպես էլ պետք է, քանի որ պատահական ոչինչ չի լինում: Թե ում և ինչ մեսիջ էր անհրաժեշտ հասցնել, առայժմ չգիտեմ (միգուցէ ի՞նձ...) , բայց համոզված էի, որ եթե անգամ սկզբում ինչ-որ վրդովմունք պատճառեմ քեզ, դա կարճ կտևի, քանզի հենց որ բացահայտես հեղինակին, քեզ համար պարզ կլինի, որ նա այդ արել է միայն և միայն քո հանդեպ մեծ սիրուց:

    Իմիջիայլոց ասեմ, որ ինձ համար ամենաչհաջողված մասն այս փոքրիկ գործի մեջ Ցվետաեվային վերաբերվող մասն է, բայց դա արել էի այն պատճառով միայն, որ ստիպեմ քեզ ճանաչել հեղինակին. համոզված էի, որ կհիշես, որ թե քո պոեզիան, և թե այդ լուսանկարդ համեմատել էի Ցվետաեվայի հետ: Ցավոք, դու ինձ սկսեցիր փնտրել ոչ թե նրանց մեջ, ով քեզ սիրում է, այլ նրանց, ում "դու վատություն ես արել"... (Թե ինչպե՞ս դու կարող ես ինչ-որ մեկի վատություն անել...)

    Ամենայն լրջությամբ ասում եմ, որ քո պոեզիայի մեջ հանդիպում են տողեր, որոնք շատ հզոր ու պայծառատեսական են ինձ համար ու լուսանկարի պես տպավորվում են գլխումս: Ու բոլորովին համամիտ չեմ (ու չեմ հասկանում, թե դու ինքդ ինչու՞ ես այդպես հեշտորեն համաձայնվում) նրանց հետ, ովքեր համարում են, որ դու գրում ես պաթոսով, որովհետև սիրել գեղեցիկը, լինել պոետիկ, հուզական, մտածել վեհ, - բոլորովին չի նշանակում գրել պաթոսով: Բյուրերին մի լսիր այս հարցում, խնդրում եմ: Ազնիվ եղիր քո սրտի առջև, ինչ էլ ուզում է ուրիշներն ասեն:

    Ինչու արեցի՞ այս... Ինձ սպանում էր քո վերջին ժամանակների մռայլությունը, ու՞ր ես, գնացել ես կորել ես Ակումբից անգամ, - շատ էի ուզում ցրել այն: Այնքան, որ հա, ուզեցա ցույց տալ բոլորին, բայց ուրիշների բացասական կարծիքներն աչքիս լրիվ կորցրել էին իրենց նշանակությունը, իսկ դրականները, հուսով էի, կօգնեին ցրել քո մռայլությունը:

    Չստացվեց:

    Նորից, ներողություն, սիրելիս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (05.12.2016), Աթեիստ (30.11.2016), Արէա (30.11.2016), Մուշու (30.11.2016)

  5. #78
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարում հիշեմ՝ Սամին ինչ վատություն եմ արել

  6. #79
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ Ռուֆի ազնվությունը: Մարդն եկավ, ասեց, որ ճաշի մեջ մազ է գտել, ու դրա համար նա այդ ճաշը չի ուտի ու գնաց, առանց գլուխ ցավացնելու: Լրիվ հասկանալի վերաբերմունք:

    Հա, քանի տեղն է, ճաշի մազի վերաբերյալ մեջբերում անեմ հոմանիշների և բացատրական բառարաններից:

    ԳՈՂՏՐԻԿ
    1. - դուրեկան, քնքուշ, մեղմ, հաճելի, ախորժելի, գողտր (քնքշանք՝ ախորժանք պատճառող):
    Եվ միայն 2. - Տե՛ս Գեղեցիկ:

    Ներող եղեք բոլորդ իհարկե, որ առանց ձեր թույլտվության ընտրել եմ, "մեղմ, կամացուկ" իմաստը, բայց քանի որ կատարել եմ այդ աններելի քայլը, ուրեմն թույլ տվեք "մեղմ" բառի մի քանի հոմանիշներ էլ բերել.
    հանդարտ, հանգիստ, կամաց, կամացուկ, հուշիկ, մեղմիկ... և այդպես շարունակ:

    Ես շատ վատ գիտեմ հայերեն քերականությունը, կյանքիս երկու-երրորդը Հայաստանից դուրս եմ ապրում և իմացածս էլ, կարելի է ասել, արդեն մոռացել եմ: Բայց միևնույն է, շատ եմ հպարտանում իմ ամենասիրելի լեզվի հարստությամբ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (05.12.2016), Աթեիստ (30.11.2016)

  8. #80
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, իմ սատանաները հիմնավոր բնակռել են, էսպես դրանց չես քշի: Հավատա, ես ինքս իրենց քշելու հետ կապված լիքը ջանքեր թափում եմ: Վերջում քո ասածով արեցի, սկսեցի ինձ լավ վերաբերող մարդկանց մեջ փնդրել, դրա համար էի քեզ կամ Սմոքին կասկածում:
    Հ.Գ. երեկ գիշեր չեմ քնել՝ մտածելով ով ա

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.11.2016), Smokie (05.12.2016), Աթեիստ (30.11.2016)

  10. #81
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրերին մի լսիր այս հարցում, խնդրում եմ: Ազնիվ եղիր քո սրտի առջև, ինչ էլ ուզում է ուրիշներն ասեն:
    Սամ ջան, մի բան ասեմ. կյանքիս մեջ ոչ մի անգամ չեմ ասել, որ Ալֆան պաթոսով ա գրում: Չգիտեմ՝ ով ա ասել, բայց ես մենակ հենց Ալֆայից եմ լսել, որ ինքը պաթոսով ա գրում: Իրա պոեզիան ես էլ եմ սիրում: Ու հիմնականում քննադատում եմ արձակը, հիմնական քննադատությունս էլ մոտավորապես էս կարգի ա. էլի շըփ-թըփ կիսատ-պռատ ես գրել:

    Ալֆայի հասցեին ինչքան վատ բան կա, ես մենակ հենց իրանից եմ լսել: Շատ կուզեի, որ դադարեցներ էդ սովորությունը, որ հանկարծ հայտնվում, ինքն իր հասցեին ինչ ասես չի ասում, մյուսներն էլ կողքից մխիթարում, ասում են՝ չէ, մի նեղվի, դու լավն ես, տաղանդավոր ես, էս ես, էն ես: Ու կարծում եմ՝ քո էս փորձն էլ հենց էդ ինքնախարազանանքից ազատելու միջոց ա:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.11.2016), Աթեիստ (30.11.2016)

  12. #82
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարում հիշեմ՝ Սամին ինչ վատություն եմ արել
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Թե ինչպե՞ս դու կարող ես ինչ-որ մեկի վատություն անել...

    Ամենայն լրջությամբ ասում եմ...

    Ինչու արեցի՞ այս...

    Նորից, ներողություն, սիրելիս:

    Ու եթե դու այն կարծիքին ես, որ ես արեցի սա քեզ վատություն անելու համար, - դրա դեմ այլևս անզոր եմ ինչ-որ բա ասել:

    Հա, որևէ մեկիդ կարծիքը չեմ կիսում այս գործի վերաբերյալ: Սա պատմվածք չի, լավագույն դեպքում սրան կարելի է անվանել ուրվանկար: Բայց, եթե ես ու դու նստած լինեինք միևնույն սեղանի շուրջ, ես այն կասեի քեզ որպես կենաց:

    Ալֆ ջան, ես իրոք որ շատ եմ սիրում քո միջի ամբողջ այդ հուզականը, վեհը; քո պոեզիան ինձ համար ամենապոեզիայի մակարդակի վրա է գտնվում ու ես շատ կուզեի, որ ինքդ գիտակցեիր դա ու չհրաժարվեիր դրանից, ինչ է ուրիշներն այդ կարծիքին չեն (եթե չեն): Եթե չկորցնես այն, ինչ արդեն ունես, նրան, ինչին ձգտում ես, ավելի հեշտ կլինի հասնել: Ուրիշներին մի լսիր, ինձ էլ այդ թվում: Լսիր սրտիդ: Հոգուդ լսիր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.11.2016), Աթեիստ (30.11.2016)

  14. #83
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, մի բան ասեմ. կյանքիս մեջ ոչ մի անգամ չեմ ասել, որ Ալֆան պաթոսով ա գրում: Չգիտեմ՝ ով ա ասել, բայց ես մենակ հենց Ալֆայից եմ լսել, որ ինքը պաթոսով ա գրում: Իրա պոեզիան ես էլ եմ սիրում: Ու հիմնականում քննադատում եմ արձակը, հիմնական քննադատությունս էլ մոտավորապես էս կարգի ա. էլի շըփ-թըփ կիսատ-պռատ ես գրել:

    Ալֆայի հասցեին ինչքան վատ բան կա, ես մենակ հենց իրանից եմ լսել: Շատ կուզեի, որ դադարեցներ էդ սովորությունը, որ հանկարծ հայտնվում, ինքն իր հասցեին ինչ ասես չի ասում, մյուսներն էլ կողքից մխիթարում, ասում են՝ չէ, մի նեղվի, դու լավն ես, տաղանդավոր ես, էս ես, էն ես: Ու կարծում եմ՝ քո էս փորձն էլ հենց էդ ինքնախարազանանքից ազատելու միջոց ա:
    Հա, համաձայն եմ քեզ հետ, շատ ինքնախարազանիչ բնավորություն ունի Ալֆան: Ու նաև շատ է սիրում հոժարակամորեն համաձայնվել ուրիշների բացասական կարծիքների հետ, տեղի լինի, թե անտեղի: Բայց այս, ինչպես ասացի, ուրվանկարի մեջ, խոսքն այդ մասին չի:
    Ես ուղղակի ուզում էի ասել. Ալֆա ջան, ես շատ եմ գնահատում այն հարստությունը, որը դու ունես և շատ կուզեի, որ այն իմն էլ լիներ: Եվ Մեֆի ներվերը կերած "Աներազանք քամին հարակիրի էր անում ժամանակներում" նախադասությունը՝ Ալֆայի մի բանաստեղծության մեջ տարբեր տեղերից հավաքած բառերը համակցելու փորձերիցս մեկն էր ընդամենը: Հա, շեղագրերն էլ միայն և միայն Ալֆային էին վերաբերվում ու հիմա, եթե հնարավորություն լիներ, ես հաճույքով կհանեի դրանք...

    Քո անունն էլ հիշատակեցի ինքնահավան խոսքերիդ վրա բարկացած լինելու պատճառով: Դա քո վերաբերյալ լավագույնն էր, ինչ կարող էի անել, այսինքն, որպեսզի ավելին չասեմ հենց քեզ, կներես...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.11.2016)

  16. #84
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո անունն էլ հիշատակեցի ինքնահավան խոսքերիդ վրա բարկացած լինելու պատճառով: Դա քո վերաբերյալ լավագույնն էր, ինչ կարող էի անել, այսինքն, որպեսզի ավելին չասեմ հենց քեզ, կներես...
    Սամ, թե ասելու բան ունես, ասա: Հոգնեցի արդեն:

  17. #85
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա համարվում ա դիմա՞կ ։Ճիշտն ասած՝ մենակ վերնագիրը կարդացի, արդեն պարզ էր՝ ով ա։ Մյուս դիմակազերծող գործոնի մասին առայժմ կլռեմ։
    Հիմա դիմակ է՞ր, թե՞ դիմակ չէր...

    Մի տեսակ կարճ էր, շատ բան չասվեց, ավելի ճիշտ՝ շատ գաղափարներ կային, որ բացման, զարգացման կարիք ունեին։ Կարծես հեղինակը մի աշխարհ ասելիք է ունեցել, բայց գիտակցելով, որ էս ֆորմատում չի տեղավորվի, փորձել է հնարավորինս խտացնել ասելիքը, ու ստացվել է կիսատ ու անհասկանալի մի բան։ Նույնիսկ կասեի՝ ի սկզբանե վեպ է նախատեսված եղել։ Սպասենք էդ վեպին ։

    Ռուֆի նշած «գողտրիկ» բառի հետ կապված. գողտրիկ նշանակում է գեղեցիկ, հաճելի (հիմնականում ինչ–որ վայր նկարագրելու համար է գործածվում), ոչ թե թաքուն, գողեգող։ Բառի տեսքը բավական խաբուսիկ է, ու շատերը սխալ են պատկերացնում իմաստը։
    Հասկանում եմ, Ան ջան, դու էլ, ինձ պես, բացատրություններ ես սիրում, սիրում ես, որ ամեն ինչ պարզ լինի: Բայց ուզում եմ հիշեցնել քեզ արդեն իսկ վերնագրի մեջ տեղ գրաված "երազ" բառը:

    Իսկ քո երազներում ամեն ինչ հասկանալի՞ է քեզ համար... Չե՞ս կարծում, որ երազը հենց այդպիսին էլ պետք է լինի, որ այնպիսի տպավորություն լինի, որ նրա մեջ, ինչպես ինքդ շատ սիրուն ասացիր, "մի աշխարհ ասելիք ունես"...
    Սա երազի ֆորմատ է, սիրելիս, եթե քեզ հետաքրքիր է ֆորմատը: Ու երբ փորձում ես գրել այս ֆորմատում, երբ փորձում ես գրել երազի մասին, ինձ թվում է հենց դրան էլ պետք է ձգտես, փորձես տեղավորել աշխարհը... եթե ոչ ասեղի ծայրին, ուրեմն գոնե մատնոցի մեջ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #86
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, թե ասելու բան ունես, ասա: Հոգնեցի արդեն:
    Բոլորին չի, որ տրված է մտքին եկածն անմիջապես դուրս տալ, Բյուր ջան: Կան նաև նրանք, ովքեր դա լուրջ քայլ են համարում:
    Ու հարցը բոլորովին էլ բառերի պակասությունը չէ: Ուղղակի ամեն ինչ կարող ես հեշտությամբ գտնել քո իսկ գրառումների մեջ, ու եթե հետարքիր է, հետ գնա ու վերընթերցիր: Առանց "հոգնելու": Վայրկենապես կգտնես ամենն, ինչ բոլորին հոգնեցնելու աստիճան քոփի-փեյսթ ես անում երեևի թե բոլորի ստեղծագործություններին վերաբերվող գրառումներումդ:
    Հա, ու այդքան վստահ մի եղիր եզրակացություններումդ, հաճախ դրանք ոչ մի լավ բանի չեն բերում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. #87
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ ջան, քո վերլուծությունները ես շատ եմ սիրում: Բայց, կրկնում եմ, վերլուծություններդ, այլ ոչ թե օդ կրակոցիդ: "մենակ գողտրիկը չի... շատ բան կա..."- ի պես դատարկ փամփուշտներով: Կոնկրետ մի բան կարո՞ղ ես ասել: Առայժմ ասածդ միակ կոնկրետ բանը մնում է հեղինակին հենց տեղում ճղելու ցանկությունդ:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ պետք ա... ես կուզեի սաղ սխալներն ուղղվեին որ ճիշտ հասկանամ... կասեք, "դու ուղղի"... ես չեմ կարա որովհետև իմ համար շատ դժար ա կռահելը, թե դա դիտմամբ ա արած թե՞ վրիպակ/սխալ ա... մանավանդ որ առեղծվածային շեղատառեր կան որոնց նշանամությունը առայժմ հույժ գաղտնի ա...

    ճշգրտությունը գրականության մեջ շատ շատ շատ շատ շատ կարևոր ա... եթե սխալ կա, պտի ուղղվի, եթե չկա շատ վատ ա...
    Շատ հակասական բաներ ես ասում... Եթե ասված է, որ շեղատառերը դիտմամբ են արված, ուրեմն հեղինակը կոնկրետ պատճառ ուներ այդպես վարվելու: Ու եթե դա քեզ պարզ չի, ուրեմն այդ պատճառը քեզ հետ կապ չունի ու դու դրա վրա հանգիստ կարաս չլռվես: Իսկ եթե այդքան հետաքրքիր է քեզ, ուրեմն սպասիր, մինչև ամեն ինչ պարզ կդառնա: Սա, վերջիվերջո, ընդամենը "Գրական նախագծեր" բաժինն է, որտեղ հենց "նախագիծ" բառն իր մեջ ինչ-որ բանի նախնական (անավարտ) վիճակն է ակնարկում, չէ՞: Հենց քո իսկ ճարտարապետության մեջ, որտեղ վերոհիշյալ բառը շատ ավելի կոնկրետ նշանակություն ունի, քան "Գրական նախագծեր"-ում, երբ դու մի տան նախագիծ ես գծում, դու արդեն ստիպում ես պատվիրատուիդ այդ նախագծիդ մեջ ապրե՞լ... Կոպիտ է ասված, հասկանում եմ, բայց դե: Իսկ ինչ վերաբերվում է մեր այս թեմային, ինձ միշտ էլ թվացել է, որ այն հենց անավարտ կտավներ տեղադրելու համար է:

    Եվ ուրեմն, եթե մի "սխալը" (շեղագիրը) հեղինակը տեսել ու զգուշացրել էր այդ մասին, նշանակու՞մ է արդյոք, որ եթե այլ տեսած "սխալ" էլ լիներ, անշուշտ կնախազգուշացվեր: Եթե չի արվել դա, ուրեմն էլ սխալ չկա, կամ կա, բայց չի տեսնվել, իսկ եթե դու տեսել ես, ուրեմն բարի եղիր ցույց տուր, թող մարդն ուղղի, այլ ոչ թե հանելուկներ շաղ տուր էջեր շարունակ: It doesn't work that way...

    Հա, համ էլ հիմա եկել ու ասում եմ, որ սխալ չկա: Մնացած ամեն ինչ ճիշտ է: Հիմա դու հանգիստ ինձ ճղիր, իսկ ես կարող եմ լսել կարծիքդ, որ "շատ վատ ա..." Բայց հիշեցնելով միայն, որ քո գրառումների մեջ դու սխալվում ես հաճախ ու չես գրում մի շատ կարևոր բան, որ "շատ վատ ա" քեզ համար: Որովհետև ինձ համար բոլորովին էլ վատ չի, քանզի եթե վատ լիներ, ես այս ամենը Ալֆայի գլխին չէի սարքի: Իսկ ասացի սխալվում ես, որովհետև գրելով այդ ընդհանուր ասած "շատվատան"՝ դրանով ցուցարդում ես քո մեջ ինչ-որ գիտելիք կամ ճաշակ, որը ոչ թե այլ է, այլ ընդհանուր մի բան է, ինչը քո մեջ կա, իսկ մեկ ուրիշի մեջ՝ ոչ, և ըստ այդմ էլ կարող ես ուրիշի հետ կիսվել: Ցավոք, Մեֆ ջան, այն, ինչ հետաքրքրում է ինձ ու ինչի պակասը ես ունեմ, չեմ կարծում թե քո մեջ լինի: Ըստ այդմ էլ ուզում եմ հիշեցնել, որ նույնիսկ ամենահզոր քամուն, երբ նա զրկվում է երազներից, մի բան է մնում միայն. հարակիրի:

    Մեկ էլ մտածում եմ, թե ինչի՞ եմ այս ամենը գրում... մեկ է, դու երկար բաներ չես կարդում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.12.2016)

  21. #88
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, եթե գրական նախագիծ ես արել, կամ գրական գործ, արդեն գրածներիս ավելացնելու բան չունեմ՝ քննարկման նյութ չկա... թող քննարկեն, ես կկարդամ...

    բայց եթե նախագիծը ենթադրում ա թաքնեվել ու մենակ գուշակելը, դու խնդիրը գերազանց կատարել ես...

    էսքան բան...

  22. #89
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, նախագիծը չի ենթադրում «թաքնվել ու գուշակել մենակ», արդեն գրել եմ սրա մասին:
    Սա գրական նախագիծ է. կենտրոնում ստեղծագործությունն է:

  23. #90
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, նախագիծը չի ենթադրում «թաքնվել ու գուշակել մենակ», արդեն գրել եմ սրա մասին:
    Սա գրական նախագիծ է. կենտրոնում ստեղծագործությունն է:
    օքեյ, գրական ա, որ ասում ես...

    ... բայց մի հատ ձեռդ դիր խղճիդ ու ասա, էս էն ստեղծագործությունն ա՞ որ պտի կարդանք ու քննարկենք... չես կարծու՞մ որ պետք ա հետ տրվեր Սամին ու ասվեր... "Սամ մի քիչ վրեն աշխատի, ախպոր պես...this is not gonna work"

    եթե գտնում ես որ սխալ եմ ասում, ես խոստանում եմ էլ ձեր զահլեն էլ չտանել ու ոչ մի անգամ ակումբում ոչ մի քննարկում չանել գրական բաժնում...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (01.12.2016)

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N12
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 25.01.2017, 20:10
  2. Գրական դիմակ N6
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 40
    Վերջինը: 27.06.2016, 02:35
  3. Գրական դիմակ N3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 53
    Վերջինը: 26.06.2016, 10:08
  4. Գրական դիմակ N5
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 26.06.2016, 09:58
  5. Գրական դիմակ N2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 34
    Վերջինը: 24.06.2016, 13:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •