Շինարար-ի խոսքերից
Ինձ թվում ա՝ դրա փոխարեն արժե խրախուսել ուղղակի ևս մեկ օտար լեզու, այդ թվում՝ ռուսերենը: Քանի գնում, սիրիահայերի, դրանից առաջ՝ իրաքահայերի գալով, արդիական ա դառնում արաբերենի ուսուցումը: Չէր խանգարի ֆրանսերենի ուսուցումը: Չեմ կարծում, թե էս լեզուների համեմատ ռուսերենը որևէ առումով առաջնայնություն ունի: Ռեսո՞ւրս, հա, ունենք: կարելի ա փոխարենը զարգացնել այլ լեզուների ուսուցման ռեսուրսները: Նույն արաբերենի ռեսուրս էս պահի դրությամբ ավելի շատ ունենք, հսկայակն քանակությամբ լեզվակիրներ կա, որոնք ավելի լավ են տիրապետում արաբերենին, քան դպրոցների ռուսերենի շատ դասատուներ՝ ռուսերենին: Համ էլ աշխատատեղի հարց կլուծվի՝ հումանիտար կրթություն ունեցող սիրիահայերի համար:
Էջանիշներ