Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Mephistopheles (14.11.2016)
Բարև Ձեզ, ես Վիշապն եմ։ Ես ինտրովերտ եմ։
Հաջողությու՛ն Ձեզ։ ։Ճ
Si vis pacem, para bellum
Sambitbaba (14.11.2016)
Չէ, շնորհակալություններս հիմնականում հումորի համար էին:
Ան ջան, եթե ազնվորեն, չգիտեմ թե ով եմ, սիրելիս...
Սկզբում կարդում էի ձեր գրառումները համապատասխան թեմայում, հետո հոգնեցի, ճիշտն ասած, - ինչ-որ լիքը հակասական բաներ ինձ թվացին... Քանի որ ժամանակ չկա ավելի խորանալու, ուղղակի որոշեցի հանգիստ թողնել ձեզ...
Ազնվորեն ասած, երկու բառերն էլ, թե ինտրովերտ, թե էքստրավերտ՝ հա, մի երրորն էլ, Բյուրն ասաց քիչ առաջ, մոռացա, - ինձ դուր չեն գալիս: ու քանի որ դուր չեն գալիս, առանձնապես հետաքրքրություն էլ չկա ավելի խորանալ դրանց իմաստի մեջ:
Ըստ իս, մեր համար ամենավատ բանը, մեր տունը քանդող ամենահիմնական բանը հենց այն է, որ մենք միշտ ցանկանում ենք ավելի ու ավելի ու ավելի փոքրացնել մեր շրջանակները, նեղացնել մեր հնարավորությունների սահմանները, կտրելով մեզ մնացած ամեն ինչից: Այսինքն, զբաղվում ենք անհնար և, ըստ այդմ էլ, անիմաստ բաներով: Եվ այդ պատճառով է, որ մեր կյանքը... եթե կարելի է այդպես ասել, չի կպնում...
Այդ մինիմալիզացիայի պատճառը երևի թե այն է, որ մեզ թվում է, թե այդպես մենք ավելի քիչ ենք պատասխանատու ինչ-որ բաների համար, բայց դա շատ սխալ կարծիք է: Եվ սակայն, հենց դա է, որ բերում է մեզ միայնակ լինելու, լքված լինելու, անտարբերության մատնված լինելու, դժբախտ լինելու և այլ զգացումները: Ես համոզված եմ, որ ինտրովերտներից մեծամասնության համար այդպես չէ և դուք կարող եք բարկանալ անգամ այս ասածիս վրա, բայց դա ոչինչ չի փոխում: Ես խոսում եմ ոչ թե ձեր, այլ իմ մասին այդ հարցի վերաբերյալ և այդ համոզմունքին եմ: Կարող է և սխալ եմ, բայց մի բան գիտեմ հաստատ. մարդ չպետք է իրեն հրահրի մեկուսացածությանը:
Չեմ հիշում, Հայկօյի՞, թե Արշակի գրառման մեջ զգացի, որ, նրա կարծիքով, ինտրովերտն ավելի շատ ներքնաշխարհի մարդ է, պատճառներ և իմաստներ ավելի շատ իր ներսում է փնտրում, այլ ոչ թե դրսում և այլն: Եթե դրանով առաջնորդվենք, ես երևի թունդ ինտրովերտ համարվեմ, քանզի օրը համարյա քսանչորս ժամ հենց այդ ներսում եմ գտնվում և նույնիսկ դրսին փորձում եմ նայել ներսից... Բայց սպանես, ինձ չեմ սահմանափակի ինչ-որ կոնկրետ բաներով, եթե դրա հնարավորությունն իմ ձեռքին է... Դրա երևի ամենավառ օրինակ էր ինձ համար, և ինչի մասին կարող եմ համոզված ասել, - թե կրոնից և թե աթեիզմից հրաժարվելը:
Ինձ համար ոչ մի կապ չունի, մի՞ հոգի է զրուցակիցս, թե՞ հարյուր, - շատ եմ սիրում զրույցներ ամեն ցանկացածդ դեպքում: Եվ ցանկացած հարցի շուրջ մեկ հոգու հետ զրույցն ինձ համար նույնքան կարևոր է, որքան հարյուր հոգու հետ:
Չէ, երևի թե ինտրովերտ չեմ, Ան ջան... Բայց երևի մնացածն էլ չեմ, չգիտեմ...Դուք ավելի լավ կիմանաք:
Բայց, թույլ տուր կրկնել, պարտադիր չի, որ ներքնաշխարհը փորփրելով ինտրովերտ դառնաս: Կարող է լրիվ հակառակին գաս...
Կասկածում եմ, որ ճիշտ հասկացա, թե ինչ էիր ինձանից ուզում և բավարար պատասխան տվեցի քեզ: Բայց ինձ թվում է, թե դու ինձ հասկացար:![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Հիմա որ ես իմ մասին բաներ եմ գրում էստեղ ու Ակումբում օրագիր ունեմ, ինչավե՞րտ եմ։
31. ՖԲ-ում Նաիրուհու պատճառով բոլորը կարծում են, թե ես թունդ ռազմահայրենասեր եմ, հետո էլ ամոթանք են տալիս, երբ որևէ քննարկման մեջ «հայ կնոջը» «ոչ հարիր» հայացքներ եմ արտահայտում։
32. Մոտ 6 տարի (2007-2013) դաշնակցական եմ եղել, կուսակցությունից հեռացվել եմ Րաֆֆիի միտինգների ժամանակահատվածում «հակականոնադրական պահվածքի» համար։ Հեռացմանս մասին իմացել եմ մի քանի ամիս անց, երբ պատահաբար խմբեցիներիցս մեկին տեսա։
33. 2008 թվին հա´մ ՖԲ-ում էի արդեն գրանցված, հա´մ «Օդնոյում», բայց չգիտեի, որ դրանք կոչվում են սոցիալական ցանցեր, մի հարցազրույցի ժամանակ խայտառակ եղա։
34. Կրտսեր դպրոցական տարիքում տևական ժամանակ բռնության եմ ենթարկվել, որի մասին ընտանիքս չգիտի։ Ու ընդհանրապես էդ մասին առաջին անգամ խոսել եմ էդ ամենից մոտ 10 տարի անց։ Վստահ եմ՝ գիտակցական մակարդակում բարդույթներիս մեծ մասը հաղթահարել եմ, բայց ենթագիտակցականում չի ստացվում։
35. Վստահ եմ, որ երեխաներս Հայաստանից դուրս են մեծանալու։ Հայերեն շատ լավ կիմանան, բայց առանց «Գինի լիցի», «մեր կորցրած հողերի», թուրքերի հանդեպ ատելության ու մնացած «սփյուռքահայական ատրիբուտիկայի»։
36. Ամուսնացած եմ (առայժմ՝ քաղաքացիական) տրանսգենդեր մարդու հետ (հուհ, առաջին անգամ հրապարակավ սենց բան ասացի)։
37. Մեր մասին վավերագրական ֆիլմ են նկարում (մի քանի տարուց ավելի հրապարակային կասեմ այսինքն)
38. Հայաստանից մենակ ուտելիքն եմ կարոտում ու մի քանի հոգու, բայց ստեղ ավելի կարևոր նպատակների համար ենք, ուստի երևի լավ է նույնիսկ էլ երբեք լավաշ չուտեմ, բայց կարողանամ ինձ լիարժեք մարդ զգալ։
39. Հիմա Հոլանդիայում ենք։ Հուսով եմ՝ շատ երկար ժամանակով։ Ժամանակը ցույց կտա։
40. Հոլանդիայի ամենասիրուն բանը մեծ լուսամուտներն են։
41. «Դեքստերի» 96 սերիան նայել եմ մի շաբաթում։
42. Ծնվելիս կապտած եմ եղել ու ոսկրացած գաղտունով, դրա համար էլ բժիշկները որոշել են, որ կա´մ մի քանի օրից կմեռնեմ, կա´մ մտավոր թերզարգացած կլինեմ։ Չորս օր սոված են պահել ու մամայիս մոտ չեն տարել, որ «սիրտը վրաս չտաքանա» ու մեռնելս ծանր չտանի։
43. 5 տարեկանում մեր շունն ինձ հավեսով գզել էր, ու ես վստահ էի, որ երբ մեծանամ՝ մի կուրծք եմ ունենալու
44. Ինձ թվում է՝ իմ կյանքում վաղուց ոչ մի նոր կամ ուշադրության արժանի բան չի կատարվում։
45. Ամենահավես բանը սիրած մարդուց վերջնական բաժանվելուց կես ժամ հետո բարիշելն է։
46. Մի ակումբցուց նեղացած եմ։ Ինչքան էլ իրեն հասկանում եմ, մեկ է՝ ինձ ոչնչացած եմ զգում մեր հարաբերությունների չգոյության փաստից։
47. Չեմ սիրում, երբ որևէ միջոցառման ժամանակ ինձ փորձում են «կպցնել»։ Վերջին անգամ ստեղ ԼԳԲՏ փարթիի ժամանակ մեկը փորձեց։ Ես էլ արխային խոսում էի հետը, գիտեի՝ գեյ էմինչև հիմա հիշում եմ ու սրտխառնոց զգում։
48. Ինձ մտերիմ համարող մարդկանց հոմոֆոբ լինելն ու էդ թեմայով կատակները որպես անձնական վիրավորանք եմ ընդունում։
49. Երբեք ծով չեմ տեսել։
50. Երբ Երևանն եմ կարոտում, Մադրիդն եմ հիշում։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Apsara (25.11.2016), Arpine (15.11.2016), boooooooom (15.11.2016), CactuSoul (16.11.2016), Cassiopeia (15.11.2016), einnA (18.11.2016), Jarre (17.11.2016), John (15.11.2016), Life (16.11.2016), Progart (08.07.2017), Quyr Qery (18.11.2016), Sambitbaba (16.11.2016), Smokie (11.12.2016), unknown (27.11.2016), Աթեիստ (15.11.2016), Անվերնագիր (15.11.2016), Գաղթական (15.11.2016), Հայկօ (15.11.2016), Մուշու (14.11.2016), Ներսես_AM (15.11.2016), Նիկեա (15.11.2016), Շինարար (15.11.2016), Տրիբուն (15.11.2016)
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 15.11.2016, 01:23:
31.Գորտուկի նկարները հիշելուց էքստազ եմ ապրում,իսկ էն չարաբաստիկ օրը,երբ Գորտուկի դեմքին մի 30հոգի ակումբից կար,էդ ուղղակի անմահություն էր ։D
Հ.Գ Եթե դու կարդում ես սա,դարձիր այստեղ,վերադարձիր դու կրկին ։))
Յոհաննես (15.11.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ