Smokie (11.12.2016)
Հուշատետրը դեռահասական տետր ա, որում հարցեր են գրված, տալիս են ընկերներին, դասարանցիներին, որ պատասխանեն էդ հարցերին։ Նաև կարծիքներ են գրում իրար մասին։ Համարյա «իմ վերևի մարդը», էլի, ուղղակի տվյալ հուշատետրի մեջ ուրիշները գրում են հուշատետրի տիրոջ մասին։
Իսկ օրագիրն էն ա, որ մարդ ինքն իր համար ամեն օր կամ պարբերաբար գրի ա առնում օրվա կատարվածը կամ իր համար կարևոր իրադարձություններն ու զգացողությունները։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
CactuSoul (16.11.2016)
Հա՝ ես։ 1ին կամ 2րդ դասարանում։ Ու իմը DIY էր, ամեն ինչ հայերեն էր գրած , իսկ ով հարուստ էր կամ արտերկիր շատ էր գնում, իսկական ունեին՝ շատ սիրուն, մեջը գրած-նկարած։ Հարցերը, բնականաբար, ռուսերենով էր։ Ես ամեն տեղ՝ այո ու վոչ էի գրել։ ։Դ Չմոռանամ նշել, որ անգամ տղաները ունեին, բայց աղջիկներին չէին հասնի։
Vitam regit fortuna, non sapientia.
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Mephistopheles (14.11.2016)
Բարև Ձեզ, ես Վիշապն եմ։ Ես ինտրովերտ եմ։
Հաջողությու՛ն Ձեզ։ ։Ճ
Si vis pacem, para bellum
Չէ, շնորհակալություններս հիմնականում հումորի համար էին:
Ան ջան, եթե ազնվորեն, չգիտեմ թե ով եմ, սիրելիս...
Սկզբում կարդում էի ձեր գրառումները համապատասխան թեմայում, հետո հոգնեցի, ճիշտն ասած, - ինչ-որ լիքը հակասական բաներ ինձ թվացին... Քանի որ ժամանակ չկա ավելի խորանալու, ուղղակի որոշեցի հանգիստ թողնել ձեզ...
Ազնվորեն ասած, երկու բառերն էլ, թե ինտրովերտ, թե էքստրավերտ՝ հա, մի երրորն էլ, Բյուրն ասաց քիչ առաջ, մոռացա, - ինձ դուր չեն գալիս: ու քանի որ դուր չեն գալիս, առանձնապես հետաքրքրություն էլ չկա ավելի խորանալ դրանց իմաստի մեջ:
Ըստ իս, մեր համար ամենավատ բանը, մեր տունը քանդող ամենահիմնական բանը հենց այն է, որ մենք միշտ ցանկանում ենք ավելի ու ավելի ու ավելի փոքրացնել մեր շրջանակները, նեղացնել մեր հնարավորությունների սահմանները, կտրելով մեզ մնացած ամեն ինչից: Այսինքն, զբաղվում ենք անհնար և, ըստ այդմ էլ, անիմաստ բաներով: Եվ այդ պատճառով է, որ մեր կյանքը... եթե կարելի է այդպես ասել, չի կպնում...
Այդ մինիմալիզացիայի պատճառը երևի թե այն է, որ մեզ թվում է, թե այդպես մենք ավելի քիչ ենք պատասխանատու ինչ-որ բաների համար, բայց դա շատ սխալ կարծիք է: Եվ սակայն, հենց դա է, որ բերում է մեզ միայնակ լինելու, լքված լինելու, անտարբերության մատնված լինելու, դժբախտ լինելու և այլ զգացումները: Ես համոզված եմ, որ ինտրովերտներից մեծամասնության համար այդպես չէ և դուք կարող եք բարկանալ անգամ այս ասածիս վրա, բայց դա ոչինչ չի փոխում: Ես խոսում եմ ոչ թե ձեր, այլ իմ մասին այդ հարցի վերաբերյալ և այդ համոզմունքին եմ: Կարող է և սխալ եմ, բայց մի բան գիտեմ հաստատ. մարդ չպետք է իրեն հրահրի մեկուսացածությանը:
Չեմ հիշում, Հայկօյի՞, թե Արշակի գրառման մեջ զգացի, որ, նրա կարծիքով, ինտրովերտն ավելի շատ ներքնաշխարհի մարդ է, պատճառներ և իմաստներ ավելի շատ իր ներսում է փնտրում, այլ ոչ թե դրսում և այլն: Եթե դրանով առաջնորդվենք, ես երևի թունդ ինտրովերտ համարվեմ, քանզի օրը համարյա քսանչորս ժամ հենց այդ ներսում եմ գտնվում և նույնիսկ դրսին փորձում եմ նայել ներսից... Բայց սպանես, ինձ չեմ սահմանափակի ինչ-որ կոնկրետ բաներով, եթե դրա հնարավորությունն իմ ձեռքին է... Դրա երևի ամենավառ օրինակ էր ինձ համար, և ինչի մասին կարող եմ համոզված ասել, - թե կրոնից և թե աթեիզմից հրաժարվելը:
Ինձ համար ոչ մի կապ չունի, մի՞ հոգի է զրուցակիցս, թե՞ հարյուր, - շատ եմ սիրում զրույցներ ամեն ցանկացածդ դեպքում: Եվ ցանկացած հարցի շուրջ մեկ հոգու հետ զրույցն ինձ համար նույնքան կարևոր է, որքան հարյուր հոգու հետ:
Չէ, երևի թե ինտրովերտ չեմ, Ան ջան... Բայց երևի մնացածն էլ չեմ, չգիտեմ...Դուք ավելի լավ կիմանաք:
Բայց, թույլ տուր կրկնել, պարտադիր չի, որ ներքնաշխարհը փորփրելով ինտրովերտ դառնաս: Կարող է լրիվ հակառակին գաս...
Կասկածում եմ, որ ճիշտ հասկացա, թե ինչ էիր ինձանից ուզում և բավարար պատասխան տվեցի քեզ: Բայց ինձ թվում է, թե դու ինձ հասկացար:![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba (14.11.2016)
CactuSoul (16.11.2016), Mephistopheles (14.11.2016), Progart (20.05.2019), Արշակ (15.11.2016), Վիշապ (14.11.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ