User Tag List

Էջ 4 24-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 360 հատից

Թեմա: 30 փաստ մեր մասին

  1. #46
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Միևնույն ա, տարօրինակ ա։ Ու պատասխանն էլ անհասկանալի։
    Ինչևէ, արդեն ուշ ա, կարդացել ես, մի կերպ հաշտվի։
    Հարգելիս հարցը ստեղ տարօրինակ լինել կամ չլինելու մեջ չի։ Հարց ես տալիս ու հետո երկրորդ հարցն ես տալիս առանց հաշվի առնելու պատասխանս։
    Չնայած դու անհամբեր էիր չէ?։ճճ

  2. #47
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու պատասխանն էլ անհասկանալի։
    Սպասի բացատրեմ։ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԵՐԲ ՍԽԱԼՎՈՒՄ ԵՄ։

  3. #48
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, անուններ տալու պայմանը կարելի է ընդհանրապես հանել թեմայից. ով ուզում է, երբ ուզում է, թող գրի իր մասին:
    Գուցե մարդ կա, որ կուզեր գրել, բայց իր անունը չի հնչել:
    Էդպես նոր ակումբիցներն էլ կարող են մի օր թեման գտնել ու գրել:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (10.11.2016), Cassiopeia (10.11.2016), Meme (27.11.2019), Sambitbaba (10.11.2016), Աթեիստ (10.11.2016), Ուլուանա (10.11.2016), Վոլտերա (10.11.2016), Տրիբուն (10.11.2016)

  5. #49
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գա՞լ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (10.11.2016)

  7. #50
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, անուններ տալու պայմանը կարելի է ընդհանրապես հանել թեմայից. ով ուզում է, երբ ուզում է, թող գրի իր մասին:
    Գուցե մարդ կա, որ կուզեր գրել, բայց իր անունը չի հնչել:
    Էդպես նոր ակումբիցներն էլ կարող են մի օր թեման գտնել ու գրել:
    Հա, լրիվ նույն բանն էի որոշել էսօր գրել։ Ինչքան հասկանում եմ, ցանկացողները շատ են, ու իմաստ չունի սահմանափակել։ Մյուսների մասին չգիտեմ, բայց ես բոլորի գրածներն էլ կուզենայի կարդալ, ինձ համար հետաքրքիր է, ու կարծում եմ՝ ոչ միայն ինձ համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.11.2016), Sambitbaba (10.11.2016), Աթեիստ (10.11.2016), Գաղթական (10.11.2016), Մուշու (10.11.2016), Վոլտերա (10.11.2016), Տրիբուն (10.11.2016)

  9. #51
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ակումբ հաճախ եմ մտնում, կարելի է ասել՝ ամեն օր: Գրառումներ հազվադեպ եմ անում, հիմնականում կարդում եմ: Զգացել եմ, որ ակտիվ մասնակիցների մեծամասնությանը իմ կարծիքը առանձնապես չի հետաքրքրում, ինչպես և ինձ՝ իրենցը: Այդուհանդերձ, կան որոշ ակտիվ մասնակիցներ, ում գրառումները հաճույքով եմ կարդում:
    2. Ապրում եմ Ավստրալիայում: Սիրում եմ այս երկիրը, մարդկանց, լեզուն, կենդանական աշխարհը, օվկիանոսները, անապատները: No worries, mate.
    3. Հայաստանը չի ձգում, դժվար թե երբևէ վերադառնամ:
    4. Հայերը նույնպես չեն ձգում: Այստեղ ուղիղ երկու հայ ծանոթ ունեմ, որոնցից մեկը ինձ այս էստաֆետը փոխանցեց, իսկ մյուսը այնքան էլ հայ չէ: Չեմ սիրում, երբ հարցուփորձ են անում, թե ինչու հայերի հետ չեմ շփվում:
    5. Ներկա պահի դրությամբ ես բոմժ եմ, բառացի իմաստով (ինչը ամենևին չի նշանակում, որ փողոցում եմ քնում): Աշխատանքիս բնույթը թույլ է տալիս այդպես ապրել: Երբ հասցե է պետք լինում, ընկերներիս հասցեն եմ տալիս: Բացառված չէ սակայն, որ մոտ ապագայում պատճառ ունենամ կրկին Մելբուրնում հաստատվել:
    6. Ես մոռացել եմ, թե ինչ է ազգային խտրականությունը, ռասիզմը, նացիոնալիզմը: Որ լսում եմ Եվրոպայում կատարվող դեպքերի մասին, մի տեսակ զարմանում, ինչ դժվար բան կա հանգիստ կողք կողքի ապրելու մեջ: Գիտակցորեն իհարկե հասկանում եմ, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, բայց ենթագիտակցորեն արդեն դա ինձ խորթ է դարձել:
    7. Քաղաքականությամբ առանձնապես չեմ հետաքրքրվում: Չեմ սիրում, երբ գլուխս տանում են այդ թեմաներով ու պնդում, որ դու կարող ես քաղաքականությամբ չզբաղվել, բայց քաղաքականությունը քեզանով հաստատ կզբաղվի: Տո ջհանդամը թե չի զբաղվի:
    8. Քաղաքագիտության պահով մի սիրած անեկդոտ ունեմ, որ հաճախ մեջբերում եմ գլուխս տանելու դեպքում.
    Զրուցում են երկու քաղաքագետ:
    - Դու հասկանու՞մ ես, թե ինչ է կատարվում:
    - Ուզու՞մ ես բացատրեմ:
    - Բացատրել ես էլ կարող եմ: Դու հասկանու՞մ ես:
    9. Արվեստներից այս պահի դրությամբ սիրում եմ կինո և գեղարվեստ, հատկապես առաջինը: Կարող է տասնյակ անգամներ նայեմ հավանածս ֆիլմը: Երբ սցենարին արդեն ծանոթ եմ, ուշադրությունս գրավում են դերասանական խաղի նյուանսներն ու ռեժիսյորային հնարքները, կարող է ամեն նայելուց մի նոր բան բացահայտեմ: Երաժշտության նկատմամբ համեմատաբար անտարբեր եմ, լսում եմ միայն այն, ինչ ժամանակին լսել ու սիրել եմ: Գրականությունից ընդհանրապես կտրվել եմ:
    10. Լուսանկարչությունը հոբբիս է: Լիքը փող եմ ծախսել տեխնիկայի վրա, ունեմ micro four thirds համակարգի լավագույն օբյեկտիվներից շատերը: Հաջողված լուսանկարից մեծ բավականություն եմ ստանում: Նաև վաճառում եմ որոշ նկարներ shutterstock.com-ում: Մի քանի նկար ունեմ, որ ստաբիլ գնում են: Չեմ կարծում, որ դա երբևէ եկամտի լուրջ աղբյուր դառնա, բայց դե ով գիտի:
    11. Ճաշ եփելու սիրածս շաբլոնը հետևյալն է: Ինչ-որ մանր կտրատած միս ու սունկ տապակել բադի յուղի մեջ, որոշ ժամանակ հետո պոմիդոր ավելացնել, գուցե նաև պղպեղ: Որպես խավարտ հիմնականում խաշած կարտոֆիլ: Ինքս եմ հորինել: Հաճախ բավական համեղ է ստացվում:
    12. Պատրաստի սոուսներ ու այլ կիսաֆաբրիկատներ չեմ սիրում: Նախընտրում եմ կամ ինքս պատրաստել թարմ մթերքներից, կամ ճաշել սրճարանում:
    13. Նախորդ պունկտը վերաբերվում է նաև աշխատանքին. չեմ սիրում ուրիշների կողմից գրված պատրաստի կտորներ օգտագործել, որը չգիտես թե ոնց է աշխատում ու մի բան սխալ գնալու դեպքում կրակն ես ընկնում: Ավելի լավ է մի քիչ ավել ժամանակ ծախսեմ, ինքս այդ կտորը սարքեմ: Սա հաճախ շեֆիս հետ թեժ վեճերի է բերում:
    14. Ոչ լիցենզիոն ծրագրեր չեմ օգտագործում: Ֆիլմերն էլ աշխատում եմ հնարավորինս օրինական ճանապարհով ձեռք բերել:
    15. Uber-ից չեմ օգտվում, համարում եմ որ դա անարդար է սովորական տաքսիստների նկատմամբ: Եթե պահանջները թեթևանցնել, ապա բոլոր տաքսիստների համար, ոչ թե միայն Uber-ի, ով դրա անունը ride sharing է դրել ու համարում է, որ օրենքները իրեն չեն վերաբերվում:
    16. Յահ, էսքան գրեցի, հլը նոր կեսն եմ հասե՞լ:
    17. Airbnb-ից օգտվում եմ: Չգիտեմ, ինչքանով է դա արդար հյուրանոցների նկատմամբ: Հավես ունենամ, կուսումնասիրեմ:
    18. Սիրում եմ մեքենա վարել, հատկապես դժվարանցանելի տեղերով: Հուսով եմ մի օր Nissan Patrol կամ նմանատիպ մեքենա կգնեմ:
    19. Հավատում եմ, որ պարկավոր գայլը դեռ ապրում է Ավստրալիայում, ու ես իրեն մի օր կտեսնեմ ու կլուսանկարեմ:
    20. Սիրում եմ տարատեսակ ալկոհոլային խմիչքներ: Թունդ հարբել չեմ սիրում:
    21. Ունեմ կարճատեսություն, -0.7-ի կողմերը: Դրա մասին առաջին անգամ իմացա 29 տարեկանում: Ինձ թվում էր, որ եթե հեռվից հեռու հստակ չեմ տեսնում, դա նորմալ է, բա հեռու է: Ակնոցները ձեռք բերելիս առաջին մի քանի օրը հրճվանքի մեջ էի: Ոնց որ աշխարհը SD-ից HD դարձավ:
    22. Սիրում եմ արևածագ դիմավորել: Հատկապես Ավստրալիայի չոլերում, երբ դա փոխարինում է աստղազարդ երկնքին:
    23. Տարբեր երկրների փողերի կոլլեկցիա եմ հավաքում: Ուրիշներից չեմ վերցնում, միայն իմ այցելած երկրներից: Մագնիսներ ու այլ սուվենիրներ չեմ հավաքում:
    24. Մտածում եմ երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Բավական խնդալու է, կարող է նույնիսկ մի նախադասության շրջանակներում բազմալեզու մտածեմ:
    25. Քանի հարց մնաց, վե՞ց: Լավ, այս կետը հաշվենք անցած, էս է փորձեմ հինգ բան էլ մտածել:
    26. Ունեմ ծովային հիվանդություն: Լուծումը իմ դեպքում աչքերս փակելն է: Այդ դեպքում նույնիսկ ուժեղ ճոճումների դեպքում չեմ վատանում:
    27. Ինչ-որ միտքս ոչ մի բան չի գալիս: Էս մի կետն էլ սենց ցրենք:
    28. Մասսաժ եմ սիրում: Հարավ-արևելյան Ասիայում կայֆ է, կոպեկների դիմաց մի ժամ մասսաժ կանեն: Որ էդ կողմերում եմ լինում, ամեն օր ինձ թույլ եմ տալիս այդ հաճույքը:
    29. Կինոֆոբ եմ: Եթե տեսադաշտում շուն կա, ապա ինձ թվում է, որ նա անպայման ինձ ուզում է կծել:
    30. Չէ, էս կետն էլ ցրելը արդեն շատ կլինի: Հեսա մի բան հորինեմ... Օ, հորինեցի: Եթե գիշերը պառկել եմ, ու մեկ էլ ականջիս տակ մոծակ տզզա, մինչև չգտնեմ ու չսատկացնեմ, հանգիստ չեմ կարողանա քնել:

    Կուզենայի Վիշապին կարդալ: Մեկ էլ, գիտեմ որ քիչ է հավանականությունը, բայց եթե Hack-ն ու Բիձան այս կողմերով անցնեն ու ուզենան գրել, հետաքրքիր կլինի:

  10. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.11.2016), boooooooom (10.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), GriFFin (10.11.2016), ivy (10.11.2016), Life (16.11.2016), Mr. Annoying (10.11.2016), Progart (08.07.2017), Sambitbaba (10.11.2016), Smokie (04.03.2017), Tiger29 (10.11.2016), unknown (27.11.2016), Աթեիստ (10.11.2016), Բարեկամ (10.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (10.11.2016), Յոհաննես (10.11.2016), Ներսես_AM (10.11.2016), Նիկեա (10.11.2016), Ուլուանա (10.11.2016), Վոլտերա (10.11.2016), Տրիբուն (10.11.2016)

  11. #52
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քույր Քեռի ու Մուշու, շնորհակալություն:

    1. Ես գտնվում եմ նորմալ մարդկանց ու աննորմալ մարդկանց միջանկյալ մասում: Ու անկեղծ չգիտեմ, որ կողմ շեղվեմ:
    2. Ինքս իմ մոտ բիպոլյար խանգարում եմ ախտորոշել:
    3. Մազերս չեմ սանրում: Չեմ սիրում, ցավոտ ա:
    4. Մինչև 8րդ դասարան նկարիչ էի ուզում դառնալ: Բժիշկ ուզեցել եմ դառնալ մոտ չորս տարի առաջ:
    5. Ատում եմ իմ արտացոլանքը հայլու մեջ:
    6. Ամենամոտ ընկերս իմ փոքր ախպերն ա: Ինքը ինձանից 13 տարի փոքր ա:
    7. Իմ ուղեղում խոսակցություններ եմ ունենում մարդկանց հետ, որոնք երբեք տեղի չեն ունենա: Ու միշտ արդյունքում տխրում եմ:
    8. Ըստ իս, իմ երջանկությունը Հայաստանից դուրս ա:
    9. Ամենակայֆ բաներից մեկը իմ համար, էդ նայելը թե երեխեն ոնց ա զարգանում: Մի շաբաթ առաջ նախադասություն չէր կարում կազմել, էսօր պատմություն ա պատմում:
    10. Կյանքում շատ բան եմ եղել, բացի աթեիստից:
    11. Բոլոր տղամարդիկ, ում ես երբևէ կարևորել եմ, իմ կյանքից հանկարծակի/անսպասելի/առանց վերջին ցտեսություն ասելու են հեռացել:
    12. Ես ահավոր ձևով ուզում եմ շուն ունենալ:
    13. Էն կյանքը որով ես հիմա ապրում եմ՝ ինձ հեչ դուր չի գալիս:
    14. Շատ հեշտ եմ լացում: Ու չեմ սիրում, երբ ինձ տեսնում են լացելուց:
    15. Ամենամեղավորը ու ամենաանարդարը, էս կյանքում, մամայիս նկատմամբ եմ:
    16. Ամենաչսիրածս կոլեկտիվը էդ միայն կանանցից կազմվածն ա: Որում ես գտնվելու եմ իմ ամբողջ կյանքում:
    17. Չեմ սիրում սիրահարվածության զգացողությունը: Ես՝ սիրահարված, ահավորն եմ:
    18. Զարմանում եմ, երբ մարդիկ զարմանում են թե ինչու՞ եմ ես անինքնավստահ ու տխուր:
    19. Չգիտեմ ինչու, բայց միշտ նեղվում եմ, որ ինձ շպարված ավելի գեղեցիկ են համարում քան չշպարված:
    20. Հերթապահել լռության համար եմ սիրում:
    21. Համարում եմ, որ ես անհետաքրքիր ու միջին վիճակագրական մարդ եմ, ով ամբողջ ուժով ուզում ա դուրս գալ էդ միջինից:
    22. Հագուստիս մեծ մասը սև ա:
    23. Մաթեմաթիկայից շատ վատ եմ: Էն որ շատ-շատ վատ եմ: Չորս ընկերներիցս վեցը կհաստատեն դա:
    24. Իմ համար կապ չունի մարդու մաշկի գույնը, տարիքը, սեռը, սեռական կողմնորոշումը, հասարակությունում իրա կարգավիճակը: Ես բոլորին հավասարապես չեմ սիրում: Այլ բաներ եմ գնահատում ու սկսում սիրել:
    25. Ինձ թվում ա, ես մի օր լինելու եմ կույր ու ճաղատ:
    26. Ուզում եմ Աֆրիկայում աշխատել: Էն քիչ երազանքներից ա, որ փոքր տարիքից հետս բերել եմ:
    27. Պապաս ասում էր, որ իմ մեջ մի բան ա հաստատուն՝ աչքերս:
    28. Ես միշտ սպասելու եմ իմ միստեր Դարսիին:
    29. Ամեն ինչի շուրջ ահավոր շատ եմ խորանում:
    30. Ես անեկդոտ չգիտեմ ոչ մի հատ:

    Հաջորդը՝ Մարդ, ով ուզում ա իրա մասին 30 փաստ գրի:
    Vitam regit fortuna, non sapientia.

  12. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (10.11.2016), boooooooom (10.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), ivy (10.11.2016), John (10.11.2016), laro (11.11.2016), Mr. Annoying (10.11.2016), Progart (08.07.2017), Quyr Qery (12.11.2016), Sambitbaba (10.11.2016), Smokie (04.03.2017), Tiger29 (10.11.2016), unknown (27.11.2016), Զաքար (10.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (10.11.2016), Նիկեա (10.11.2016), Ուլուանա (10.11.2016), Վոլտերա (10.11.2016)

  13. #53
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էս ամեն ինչից հասկացա, որ բոլոր կանայք իրոք ահավոր շատ են լացում :Դ
    Vitam regit fortuna, non sapientia.

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.11.2016), Նիկեա (10.11.2016)

  15. #54
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էս ամեն ինչից հասկացա, որ բոլոր կանայք իրոք ահավոր շատ են լացում :Դ
    Կամ էլ ուղղակի լացկաններով իրար գլխի ենք հավաքվել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #55
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ ուղղակի լացկաններով իրար գլխի ենք հավաքվել ։
    Ես էլ կարծում էի մենակ ես եմ

  17. #56
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ աղջիկները չեն
    Տրիբունն էլ ա լացում, հլը մնացածներն էլ՝ հաստատ թաքուն

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (27.11.2019), Mr. Annoying (11.11.2016), Sambitbaba (11.11.2016), Smokie (11.12.2016), Աթեիստ (11.11.2016), Արշակ (11.11.2016), Նաիրուհի (12.11.2016), Նիկեա (11.11.2016), Ուլուանա (11.11.2016), Վոլտերա (11.11.2016), Տրիբուն (11.11.2016)

  19. #57
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, որ անուններ եք գրում, էդ մարդկանց գոնե տեղեկացնու՞մ եք դրա մասին, որ իմանան։ Ուղղակի սենց որ նայում եմ, շատերը նենց ակումբցիների են նշում, որոնք հազար տարի Ակումբ չեն մտնում, ու եթե հատուկ չտեղեկացվեն, հաստատ չեն իմանա, որ սենց բան կա։ Եթե չեն էլ գրելու, ասեք, թող գոնե իրենց շոյված զգան մարդիկ, որ իրենց հիշել են ։

    Մեկ էլ ուզում էի ասել, որ չնայած անուններ տալու պահանջը հանվեց, բայց ցանկացած ակումբցի՝ անկախ իր մասին գրել–չգրելուց, ցանկության դեպքում կարող է նշել էն ակումբցիների անունները, որոնց մասին կուզենար կարդալ 30 փաստ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (11.11.2016), Գաղթական (11.11.2016), Մուշու (11.11.2016), Նաիրուհի (12.11.2016)

  21. #58
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ աղջիկները չեն
    Տրիբունն էլ ա լացում, հլը մնացածներն էլ՝ հաստատ թաքուն
    Ու հլը ինչքան տղամարդիկ էլ կլինեն, որ լացում են, բայց ամաչել են գրել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (11.12.2016), Աթեիստ (11.11.2016)

  23. #59
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ աղջիկները չեն
    Տրիբունն էլ ա լացում, հլը մնացածներն էլ՝ հաստատ թաքուն
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու հլը ինչքան տղամարդիկ էլ կլինեն, որ լացում են, բայց ամաչել են գրել ։
    Վայ, գրածիդ վերջին մասը սկզբում չէի նկատել. նույն բանը գրեցի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.11.2016), Smokie (11.12.2016)

  25. #60
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ թվում է թե բոլորը նստած են բուխարու մոտ մի հին տան մեջ, որը բացի բուխարուց լուսավորվում է ընդամենը մոմերով, ու էսպես բոլորը պատմում են ընթացքում էլ որոշ մարդիկ գալիս գնում են

    Շնորհակալ եմ ինձ հիշելու համար։


    1․ Մայրիկս կարծում է, որ ես շշմած եմ․ երեկ նոր հեռախոս եմ գնել, վերիջին մի քանի ամսվա մեջ երեքը ջարդելուց հետո։ Մաման վերջինի մասին չգիտի։

    2․ Շատ եմ սիրում կանոնակարգվածություն ու պլանավորվածություն։ Ինձ մոտ ամեն ինչ իր տեղում է ու դասավորված։ Ինձ թվում է սա ինձ, ինչ որ տեղ, խանգարում է վայելել կյանքը։

    3․ Ես միշտ ժպտում եմ։ՃՃ շատ են ասում, էլ չեմ կոմպլեքսավորվում։

    4․ Վերջերս դարձա 23 տարեկան։ Մինչ այժմ եղել եմ 8 երկրում, և ապրել եմ 3 տարբեր երկրներում հայաստանը չհաշված։ Կարողանում եմ հաղոդակցվել չորս լեզվով։

    5․ Զբաղվում եմ սպորտով, մարմնի բալանս, յոգա ու նման բաներ մեկ-մեկ վազում եմ՝ դրսում։ Սիրում եմ վոլեյբոլ խաղալ, այ իսկ լողալ չգիտեմ։

    6․ Մեծացել եմ գյուղում, որի համար շատ երջանիկ եմ, հետո տեղափոխվել, սրա համար էլ եմ դեռ շատ ուրախ։

    7․ Ստիպված աշխատում եմ օրը գոնե մի լիտր ջուր խմել, դժվար եմ նման բաները սովորություն դարձնում, փորձում եմ լավ սնվել ու ապրել առողջ։

    8․ Շատ վատ քնող եմ, պարբերաբար գիշերները զարթնում եմ զռռալով որովհետև պարբերաբար տեսնում եմ իմ սիրելի մարդկանց մահանալը։

    9․ Շատ եմ սիրում ճանապարհորդել, ու ամեն ինչ անում եմ սա իրականացնելու համար։ Ամենաշատը երազում եմ լինել արևելքներում ու հարավներում․ դժվար երբևէ մենակ գնամ։ Սակայն ուզում եմ ամեն տեղ լինել ու տեղացիների հետ շփվել։

    10․ Շատ եմ սիրում տարբեր մշակույթների մասին իմանալ, ապրել ուրիշ մարդկանց մեջ, անծանոթների հետ րոպեական խոսակցություններ ունենալ․․․

    11․ Երբևէ որևք մեկի հետ կռված կամ վատ հարաբերություն ունեցած չկամ։

    12․ Ես էն այտի փոսիկից ունեմ։Ճ։ Շպարվելու ժամանակ հիմնականում չեմ ունենում, բայց միշտ օգտագործում ծածկող կրեմ դեմքի համար քանի որ կարմրում եմ։Ճ

    13․ Երազում եմ Տրիբուն ձյայի աշխատանքից ունենալ։Դ, որով կկարողանամ ճանապարհորդել։

    14․Մարդիկ ասում են իբր ես ռիսկով եմ, իրականում վախկոտի մեկն եմ, ուղղակի հետաքրքրասիությունը, նորի գտնելու, բացահայտելու, փորձելու ցանկությունը ինձ ներսից ուտում են։

    15․ Չափազանց զգուշավոր եմ։

    16․ Կարծում եմ, որ եթե մարդիկ ռացիոնալ լինեին իրենց որոշումներում ու արարքներում, ապա «աշխարհը դուզը կլներ», բայց հետո էլ մտածում եմ ինչ-որ ձանձրալի միօրինակության ու զգացմունքներից զուրկ միջավայրի մասին։

    17․ Կուզեի, որ պապան միշտ մեր հետ ապրեր, ոչ թե երկու տարին մեկ գար-գնար։

    18․ Երկու եղբայր ունեմ ու տանը ինձ լրիվ արքայադուստր եմ զգում։love։

    19. Փոքր ժամանակ ձանձրանում էի, հետո էլի էի ձանձրանում ու էլի․․․մեր տանը գրքեր չկային, գրադարանից էլ, որը համարյա միշտ փակ էր, միշտ ինչ որ խառը բաներ էի վերցնում հիմա չեմ էլ հիշում։ Ուզում էի «ի՞նչ է, ո՞վ է» հգը ունենալ։

    20․ Նենց հավես է, որ օրվա վերջում հոգնած եմ լինում, համ ինձ արժեքավոր եմ զգում, համ էլ չեմ ձանձրանում։

    21․ Էկզիստենցիալ գրականություն ու նման թեմաներից խոսել շատ եմ սիրում, բայց էլ ճգնաժամեր չեմ ունեում, հանգեցի նրան, որ կյանքի իմաստ չկա, այլ կան իմաստներ։

    22․ Ազատությո՜ւն. հանդուրժաղականություն, բազմազանություն, հավասարություն․․․

    23․ Ես ինձ չեմ համարում որևէ կրոնի կամ ուղղության ներկայացուցիչ։

    24․ Մարդու կամային հատկություննրը շատ կարևոր են, մարդիկ կարող են անել, հասնել շատ բաների եթե միայն ցանկական, ուղղակի չասեն հա ուզում եմ չէ իսկապես ուզեն ու ամեն ինչ անեն, իրենց ամեն մի բջիջով պայքարեն ոի հաղթահարեն ամեն ինչ, ոչ թե բախտ չունեմ, դե չի լինի, դե հա դե հիմա, աստված սենց ուզեց ուրեմն, ջղայնանում եմ էս մի երևույթից։ Եթե քո կյանքը քո համար էդքան արժի ուրեմն արժանի ես դրան։

    25․ Դոգմատիկ բաներից ու մարդկանցից ինչքան հեռու էնքան լավ։ Ես սկզբունքներ չունեմ։ Վերջիններիս ընկալում որպես դոգմաներ ու խոչընդոտներ, ազատությունը սահմանափակող հանգամանքներ։ Առաջնորդվում եմ համոզմունքներով, որոնք երբեմն փոփոխվում են։

    26․ Պաշտում եմ մինիմալիզմը․ շատ կուզեմ իմ տունը նման ոճով ձևավորել։ Սիրում սպիտակը, վերջերս սկսել եմ շատ բաց գույների հագուստ առնել։

    27․ Սիրում եմ ցնդած ընկերների հետ համապատասխան գաղափարները իրագործել, ուզում եմ փորձել ամենը ինչ կարող եմ։

    28․ Սիրում եմ նվերներ ընտրել կամ պատրաստել ու նվիրել կամ անակնկալներ անել։ Բայց որ չեն հավանում, էհ․․, ախր շատ էներգիա ու ժամանակ եմ ծախսում, դե հիմնականում հավանում են։Ճ։

    29․ Բացի էն մյուսից երազում եմ(ուզում եմ) վերջապես մասնագիտանալ ու աշխատել որպես կոնսուլտանտ թերապևտ կամ էս բնագավառի մի ինչ որ ուղղությամբ։ Չնայած էնտուզիազմս ու էներգիաս մենակ երեխեքի հետ եմ կարողանում ծախսել։Ճ։

    30. Չեմ կարողանում միշտ պատասխանած լինել բոլորին սոցցանցերում կամ հաղորդագրություններին, բայց շատ եմ ուզում, պարզապես ժամանակ չեմ ունենում։ Վիրտուալ աշխարհը էնքան էլ էական չի իմ կյանքում։ Չնայած սիրում եմ մեկ մեկ երկար բարակ զրույցներ ունենալ։

    Բոլորինն էլ ուզում եմ կարդալ․
    Վերջին խմբագրող՝ Arpine: 11.11.2016, 06:55:
    "Non est ad astra mollis e terris via."

  26. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.11.2016), CactuSoul (12.11.2016), einnA (18.11.2016), ivy (11.11.2016), John (11.11.2016), kitty (11.11.2016), Mr. Annoying (11.11.2016), Sambitbaba (11.11.2016), Smokie (04.03.2017), unknown (27.11.2016), Հայկօ (13.11.2016), Մուշու (11.11.2016), Յոհաննես (11.11.2016), Նաիրուհի (12.11.2016), Նիկեա (11.11.2016), Շինարար (11.11.2016), Ուլուանա (11.11.2016), Վոլտերա (11.11.2016)

Էջ 4 24-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  2. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •