Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Ան, ինձ թվում ա՝ սա հեղինակը չի, սա ավելի շատ Հայդին ա տենց մտածում, հենց էս կերպարների մտածելը հեղինակի խոսքին խառնվելն էլ հենց ավելի համով ա դարձնում պատումը, փորձիր Հայդիի դիտակետից դա կարդալ, մենակ ես ու Անկեն չենք տենց, իսկ էս նամշահոտները...
Չէ, Շին, հենց էդ ա, որ էդ հատվածը լրիվ հեղինակն ա, էնտեղ Հայդի չեմ տեսնում ես։ Փորձեցի քո ասածով կարդալ, բայց, մեկ ա, չհաջողվեց տենց ընկալել։ Համ էլ իրականում մի նամշահոտ էլ Հայդին էր (Անկեի մասին դժվարանում եմ ասել), իսկ հեղինակն ընդամենը Հայդիին ու Անկեին էդ առումով առանձնացրել էր մնացած նամշահոտներից ։ Ես որ տենց եմ հասկանում։ Ուղղակի Ջենիին, չգիտես ինչի, հավանել էր Հայդին, թե չէ՝ նա հո տենց լայնամիտը չէր, մեղմ ասած, որ Ջենիի նմաններին հավաներ ընդհանրապես։