Եթե հետաքրքիր է, խնդրեմ, բայց ամենակարևորն այստեղ Վեռայի ասածն է, իսկ իմը դրա առջև ի սկզբանէ պարտություն է կրելու...
Յուրաքանչյուր հարցի ճշգրիտ պատասխանը քո մեջ է, ուղղակի կախված է նրանից, թե ինչն ես ընդունում որպես ելակետ:
Տվյալ դեպքում առաջին, ամենահեշտ հարցն է երևի. "Արժանի՞ է արդյոք նա, որ չհիշի իմ անունը, որ ես այսպիսի անուշադրության մատնվեմ":
Բայց մի բան էլ կա մեր կյանքում, ինչին մենք կարևորություն չենք տալիս, իսկ դա ավելի կարևոր է, քան շատ ու շատ այլ բաներ... "Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես":
Այս տեսանկյունով դիտելիս, առաջին պլան են գալիս քիչ այլ որակի հարցեր. "Կա՞ արդյոք ինձ շրջապատող աշխարհում մեկը/ոմանք, ում ես անուշադրության եմ մատնում: Ինչու՞. անհետաքրքի՞ր է; անկի՞րթ է; երեխա՞ է դեռ; անհատականություն չէ՞": Այսինքն, եթե դու ցանկանում ես ինչ-որ մեկի համար այդպիսին չլինել, ուրեմն աշխատում ես, ու մեկ ուրիշը կամ ուրիշնեը` այդպիսին չլինեն քեզ համար...
Մի այլ տարբերակ էլ ասեմ, ու վերջ:
"Աշխարհն սկսվում է ինձանից":
Քո կյանքում ամեն ինչի պատճառը դու ես: Ամեն ինչ քո կյանքում դու ինքդ ես ստեղծում: Դու քո կյանքի Արարիչն ես:
Եվ ուրեմն այս դեպքում հարցերն էլ այլ կերպ են հնչում.
"Ի՞նչ չեմ արել
ես այն բանի համար, որպեսզի նա ինձ հիշի և ընդունի որպես անհատականություն";
"Ի՞նչ եմ արել
ես, ինչն օգնել է նրան` չհիշել անգամ անունս և մասսայից մեկը համարել ինձ":
Այսքանը հերի՞ք է...
Էջանիշներ