User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք ամենաշատը հավանում.

Քվեարկողներ
23. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իմպրեսսիա

    11 47.83%
  • Ծովանկար

    10 43.48%
  • Օր

    9 39.13%
  • Առաջին «Ուռագանը»

    2 8.70%
  • Վերջին թռիչքը

    1 4.35%
  • Նորմալ լինելու անտանելի թեթևությունը

    5 21.74%
  • Քլինթ Իսթվուդ

    2 8.70%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 7 23-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 338 հատից

Թեմա: Նորից արձակ. քվեարկություն ու քննարկումներ

  1. #91
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին թռիչքը

    «Թքել փայտիկին» արտահայտությունը զուտ հայկական չի՞: Ինչ-որ էդքան էլ չպատկերացրեցի դա Գիյոմե-ների կատարմամբ:
    Ոչ էլ ամբողջ պատմվածքի պլպլան շարադրանքն էր համապատասխանում փայտիկին թքելու էդ խոսակցական արտահայտությանը:
    Ինձ համար ոչ մի բան իրար չկպավ էս տեքստում:
    Վերջին խմբագրող՝ ivy: 02.06.2016, 11:06:

  2. #92
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Վերջին թռիչքը»

    Էս տարբերակը կարծես շատ քննադատվեց, բայց ինձ համար վատը չէր։ Մի քիչ զարմացած եմ, որ համարյա ձայն չի ստացել... Ես, օրինակ, հաճույքով եմ կարդացել, չեմ ձանձրացել։ Շարադրանքն էլ էր լավը, մտքերն էլ, բայց ամբողջականության խնդիր կար. առանձին–առանձին համարյա բոլոր հատվածներն էլ հավանել եմ, բայց դրանք իրար չեն կպնում մի տեսակ։ Էն սկզբում փայտիկին թքելու պահը հավես էր, բայց ընդամենը որպես թռուցիկ էպիզոդ։ Էդ փայտիկի դերի կարևորումն արհեստական էր։ Համենայնդեպս, կարդալիս փայտիկի մասին չես մտածում ու չես հիշում, հասկանալի չի, թե ինչով էր էդքան կարևոր, որ հեղինակը համ սկզբում, համ վերջում փայտիկը դեմ է տալիս ընթերցողին։ Երևի շատերի համար անցանկալի բեռ դարձած առաջին նախադասությունն ամեն գնով պատմվածքին կապելու համար էր արվել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #93
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Նորմալ լինելու անտանելի թեթևությունը»

    Ինչպես արդեն քանի հոգի նկատեց, գաղափարը լավն էր, իրականացումը՝ ոչ այնքան։ Կարելի էր ավելի ոչ ստանդարտ, բայց միաժամանակ ավելի ռեալիստական մոտեցում ցույց տալ։ Իմ կարծիքով, սկզբնական իրավիճակը մի քիչ շատ էր ծայրահեղացված՝ իրականությունից հեռացած։ Օրինակ, էս նախադասությունն, ըստ իս, չափն անցնելու դրսևորում էր.
    Պայուսակիդ մեջ ֆլեյտա են գտել…
    «Նորմալացման» պրոցեսն էլ մի տեսակ պարզունակ էր ու էլի ոչ էնքան ռեալիստական ու ոչ էնքան համոզիչ։
    Շարադրանքը լավն էր։

    Քանի որ 99%–ով համոզված եմ, որ գիտեմ՝ հեղինակն ով է (իր օրագրում, որն, ի դեպ, միշտ հավեսով կարդում եմ, հանդիպել եմ պատմվածքի համար հիմք հանդիսացած երևույթներն ու մտքերը ), մտածում եմ, որ ինքն ուղղակի էնքան է տարվել էդ գաղափարով` սեփական մաշկի վրա զգալով, որ մի տեսակ տաք գլխով ու շտապ այն պատմվածքի վերածելու պահանջ է զգացել, ու դրա պատճառով պատմվածքը հում է ստացվել, երևի արժեր թողնել, որ գաղափարը մի քիչ եփվեր, «նստեր», նոր դրա հիման վրա պատմվածք գրել։ Էդ դեպքում, կարծում եմ, ավելի ռեալիստական կստացվեր։ Ի դեպ, դա միշտ էլ կարելի է անել, թեկուզ մրցույթից դուրս, մշակել ու ավելի լավ զարգացնել էդ գաղափարը։ Համենայնդեպս, ես հավատում եմ հեղինակի ուժերին ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #94
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, մի քիչ համաձայն եմ, մի քիչ չէ: Սայ-ֆայ ու ֆենթըզի գրողներրն էլ իրանց սեթինգում չեն էղել: Ուղղակի եթե գրում ես որևէ միջավայրի մասին, որտեղ չես էղել, պիտի ինքդ քո վրա վստահ լինես, որովհետև կեղծիքը հեշտ բռնվում ա: Ասենք մի ամերիկացի գրող հայ կերպար էր մտցրել, զռռում էր, որ կյանքում հայ չի տեսել: Հետո որ հարցազրույցները փորփրեցի, պարզվեց` իրոք տենց ա: Շեքսպիրն էլ Դանիայում չի էղել, բայց Կրոնբորգ պալատը նենց դետալներով ա նկարագրել, որ շշմելու բան ա:

    Բայց դու որպես ԱՄՆ-ում ապրող մարդ ինձ մի հատ ասա: Օրից ամերիկյանությունը թափվում ա, չես ասի, որ հեղինակն էնտռղ չի էղել:
    Դե, մի՞թե ես էլ նույնը չասացի, Բյուր ջան... Ես էլ եմ ասում, որ կարելի է ամեն ինչ, միայն թե արդարացված լինի:

    Բայց Շեքսպիրի մասին էդքան վստահորեն միա ասա, որ Դանիայում չի եղել: Նրա անձի մասին այնքան տարբեր բաներ են ասում, էնպես որ ամեն ինչ հնարավոր է...

    "Օրը" հիմա եմ պատրաստվում կարդալ, հենց նոր տուն մտա...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #95
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Քլինթ Իսթվուդ»

    Էս պատմվածքն ի վիճակի չեմ գնահատելու, որովհետև ընդհանրապես բան չհասկացա, բայց շատ հնարավոր է, որ ուղղակի ես չեմ հասկացել։ Սա հասկանալու համար երևի ահագին լարվել էր պետք, իսկ ես լարվելու հավես չունեի։ Գուցե հետո էլի կարդամ, ավելի շատ բան հասկանամ, չգիտեմ։ Շատ խառը ու ծանրաբեռնված թվաց, թեև նկատեցի, որ հեղինակը որոշակիորեն գրելու հմտություն ունի։ Հնարավոր է, որ սա նույնիսկ մրցույթի լավագույն պատմվածքն է իրականում, չեմ բացառում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (02.06.2016)

  7. #96
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օր
    Շատ վարպետորեն գրած գործ է: Ասես թե հանգիստ, առանց որևէ խնդրի կարդում ես, բայց հետո ինչ-որ ճնշող տխրություն է իջնում վրադ...

    Բյուր ջան, չեմ կարծում, թե "ամերիկացի" է գրողը, համենայն դեպս, իմ ճանաչած "ամերիկերենն" այնքան էլ այդպիսին չի: Օրինակ, իմ ճանաչած Ամերիկայում ամեն օր փողոցները չեն մաքրում... և այլն: Նույնիսկ ավելի մեծ հավանականություն ունեմ կարծելու, թե հենց դու ես գրել:

    Հեչ չեմ սիրում "թրեշ", "սփոյլեր" տիպի բառերի օգտագործումը գրական ստեղծագործության մեջ... Նման բաներն ինձ շատ են վանում ստեղծագործությունից ու շատ եմ ափսոսում դրա համար... Ոնց որ միանգամից սիրտս կուրանա...
    Առավել շատ չեմ սիրում ֆեյսբուքային գրառումները, ու եթե այդ մասը չլիներ, հաստատ քվեարկելու էի այս պատմվածքի օգտին, իսկ հիմա տատանումների մեջ եմ...

    Ու մի երկու անհասկանալի պահեր էլ կային ինձ համար.
    Հեծանիվ քշելը, առավոտյան մարմնամարզության պես մի բա՞ն էր, թե տրանսպորտ` աշխատանքի գնալու համար:
    Ո՞րն է Բի Ջիզի «Stayin’ Alive»-ի ծիծաղելի մասը, առավել ևս "ամերիկյան" վախկոտ հասարակության համար. նրանք հաստատ կվախենային սլավոնացուն նեղացնել իրենց ծիծաղով...
    Հեչ չհասկացա Թանյա Գևինի դերը պատմվածքում: Որ մյուսներից զատվում է, պարզ է: Բայց ի՞նչ դեր է նա խաղում... Նրա անվան վերջին հիշատակումից նույնիսկ սկսեցի կասկածել, որ Թանյան խանդի առարկա է հեղինակի և նրա միջև, ով արդեն քանի շաբաթ չի գրում, - արդյո՞ք ճիշտ եմ հասկացել...

    Ծերուկի համեմատությունը Կաշվերեսի հետ հավես էր...

    - Սե՛մ, ընթրիքը պատրաստ է, արի՛։
    Հենց նոր կինս հենց այսպես ինձ հաց ուտելու կանչեց...
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 02.06.2016, 08:01:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (02.06.2016)

  9. #97
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդքան էլ համաձայն չեմ, որ հեղինակները չեն կարողացել առաջին նախադասությունը հաջողությամբ կապել տեքստին:
    Նախ, ոչ ոք չի ասել, թե առաջին նախադասությունը պիտի սյուժեում առանցքային լիներ. դա ընդամենը նախադասություն էր, որով պետք էր սկսել: Էդքան բան: Ու հեղինակները հենց էդպես էլ արել են:
    Համոզված եմ, եթե ընթերցողները չիմանային հանձնարարության մասին ու էս աշխատանքներից ամեն մեկը առանձին կարդային, ընդհանրապես չէին էլ ֆիքսվի սկզբի նախադասության կամ առավել ևս՝ դրան հետևող տեքստին «անհարթ կպչելու» վրա:

  10. #98
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծովանկարը

    Մրցույթի պատմվածքներից ամենաշատը էս սիրեցի: Երեք անգամ կարդացել եմ ու երեք անգամն էլ զարմացել բառերը ընտրելու հեղինակի վարպետության վրա: Ախր, համենայն դեպս ինձ համար, ամեն ինչը չափազանց ճիշտ էր արված:

    Նախ, բոբիկ ոտքերով տղա, ով գուլպա էր կարում ուրիշների համար, բայց ինքը չէր հագնում դրանք: Մյուսներին ասում էր, թե ոտաբոբիկ ներս չի թողնի, իսկ ինքը միշտ ոտաբոբիկ էր:
    Փարոս, որ պետք ա չթողներ մարդկանց մոլորվել խավարում, նավերին՝ խորտակվել, էլեկտրական լույսի նման իր մոտ էր կանչում «խավարասեր թիթեռներին», ու մարդիկ էլ թիթեռների նման ուղղակի խաղում էին:

    Ես սիրեցի գուլպայագործ տղային: էն, որ կարդում ու ուզում ես գնալ-գտնել էդ կորած փարոսը ու գրկել գունատ, նիհար, թափանցիկ կապտասպիակավուն աչքերով տղային…
    - Ձերը ութերորդ աստիճանն է, զգույշ կլինեք
    Ինչքան սիրուն ու պարզ ա էս նախադասությունը… ասում ա՝ զգույշ կլինեք ու չգիտես լա՞ց լինես թե՞ ծիծաղես:

    Գուլպաների հաշվին ծովն աստիճանաբար գունագեղ էր դառնում` ամեն անգամ փոխելով տեսարանը. ֆիլմի պես: Տղան ֆիլմ էր նկարում, հետո վայելում այն:
    Բա էս մասը ինչքան սիրուն ա:

    Էս, իմ կարծիքով, միակ պատմվածքն էր, որի առաջին նախադասությունը ուղղակի մրցույթ չափանիշներին համապատասխանելու համար չէր գրված: Իրոք միայն մի բան էր պակասում. մի զույգ տղամարդկային գուլպաներ:

    Սիրուն ու սահուն էր, ավելորդ մակդիրներ չկային: Պարզ էր, լիքն էր, լավն էր, վոլտերական էր: Համարյա 100 տոկոսով վստահ էի, որ ինքն է հեղինակը, բայց պատմվածքի մասին Վոլտի գրածը կարդալուց հետո մի քիչ կասկածում եմ, շա՜տ քիչ… Ինչևէ, ապրի հեղնակը, ես ուզում եմ իրան գրկել

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.06.2016), Smokie (02.06.2016), Աթեիստ (02.06.2016)

  12. #99
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմպրեսսիա
    Հարազատ էր։ Հավես, սահուն

    Ծովանկար
    Մի անգամ էլ կարդացի ծովանկարն ու ափսոսացի, որ չեմ քվեարկել ։) ))) չէ, իրոք լավն է, ուղղակի մի պահ կար․ սխալ էի հասկացել, իմ մեղավորությունն է։

    Օր
    Այդ ծանոթ ու հարազատ «հետապոկալիպսիսային զգացողությունը» ))) Էդ ֆբ-յան լայքերի պահն էլ էր հավես ու հարազատ։ Ժպտացրեց:

    Առաջին «Ուռագանը»
    Հեղինակը ոնց որ հատուկ նենց գրած լինի, որ բան չջոգես կարդալուց։ Թե որն ա դրա կայֆը՝ չգիտեմ։ Բայց եթե հատուկ չի արել տենց, ուրեմն խնդրանք․ հեղինակ ջան, էդ մտքիդ թռիչքը մի քիչ նենց ձևակերպի՝ մենք էլ հասկանանք, վերջը պատմվածք ա, ոչ թե օրագրային գրառում։


    Վերջին թռիչքը
    Եսիմ է ախպեր։ Դուրս չեկավ։

    Նորմալ լինելու անտանելի թեթևությունը
    Լավն էր ընդհանուր առմամբ։ Չգիտեմ ինչը խանգարեց, որ «սիրտս կպնի»։

    Քլինթ Իսթվուդ
    Չստացվեց մինչև վերջ կարդալ։ Ախր էդ անտերը գլուխկոտրուկ չպիտի լինի իմ պատկերացմամբ, որ ուղեղի գերլարումով փորձես հասկանալ, թե ի՞նչ ա ուզում հեղինակը։


    Հույս ունեմ՝ լուրջ վերլուծություններ չէիք ակնկալում ինձնից

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.06.2016), Smokie (02.06.2016), Նիկեա (02.06.2016)

  14. #100
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշեցնեմ, որ քվեարկությանը մնացել է 1,5 օր

  15. #101
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ, էլ չեմ կարող մեջս պահել, ոչ թե Գիյոմե այլ Գիյոմ, եթե իհարկե խոսքը Guillaume անվան մասին է:
    I may be paranoid but no android!

  16. #102
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծովանկար

    Հաճույքով միանում եմ Նիկեայի ասածներին, - Նիկի ջան, էնքան լավ ասացիր, որ ասելու էլ բան չես թողել...

    Միակ հարցականը, որ մնաց, չհասկացա, թե ինչու էին գուլպաներն այդքան կարևոր: Բայց իմ չհասկանալն այնքան էլ կարևոր չի ու նույնիսկ չխանգարեց էլ, որ սա ամենալավ պատմվածքը համարեմ...

    Այվ ջան, էն ասածդ մուլտիկը ես էլ տեսա, շատ համով մուլտիկ էր:

    Ապրի Մարիշը, փայլուն պատմվածք էր: Շնորհակալություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (02.06.2016)

  18. #103
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմպրեսսիա

    Լիզի հետ համաձայն եմ, բանաստեղծությունը շատ է լավը...

    Ասեմ, որ Իմփրեշնի լիքը բանաստեղծություններ տեղով պատմվածք են: Նույնիսկ հաճախ մի բանաստեղծությունը` մի քանի պատմվածք...


    Շնորհակալություն բոլոր մասնակիցներին:
    Այվ ջան, գերագույն շնորհակալությունը քեզ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (02.06.2016)

  20. #104
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քլինթ Իսթվուդը իսկականից չե՞ք հասկացել. գործող անձիք բոլորը գրողներ են, իրար գլխի հավաքված: Հլը անուններին նայեք:

    Մեկ էլ գալիս է «անծանոթը» ու բոլորին հերթով վարի տալիս:

    Սեթխն էլ եգիպտական աստվածն էր մահվան:
    Հիմա էս ամենը իմանալով նորից կարդացեք

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (02.06.2016)

  22. #105
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, էստեղ հավաքվածներս բոլորս էլ ոնց որ թե քչից շատից կարդալ սիրող մարդիկ ենք: Ու համոզված եմ, որ մենակ «հեշտ հասկացվող» բաներ չի, որ կարդում ենք կամ կարդացել ենք:
    Բայց նկատել եմ, որ հենց գալիս ենք էս նախագծերին, միանգամից միանում է «հնարավորինս պարզ լինի» կոճակը ու մի անգամ ավել չենք ուզում խորանալ՝ հասկանալու համար, թե ինչ էր գրված:
    Կամ կարող է հայերեն լեզվի հետ է դա կապված, չգիտեմ, բայց դե փաստը էն է, որ էս նախագծերում «չհասկացա»-ի հաճախ ենք հանդիպում (ես էլ եմ հաճախ էդպես), ինչը որ ուրիշ տեսակի ընթերցանության դեպքում, հնարավոր է, մեզնից մի պստիկ ջանք վերցներ ու հասկանալի դառնար:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.06.2016), Վոլտերա (02.06.2016)

Էջ 7 23-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նորից արձակ. մի նոր մրցույթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.05.2016, 23:22
  2. Պիես. քննարկումներ և քվեարկություն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 375
    Վերջինը: 23.03.2015, 22:51
  3. Տարօրինակ պատմություն. քվեարկություն և քննարկումներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 336
    Վերջինը: 27.07.2014, 13:48
  4. Արձակ էջեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 14.02.2011, 20:15
  5. Արձակ. Շարլ Բոդլերի արձակ բանաստեղծությունները
    Հեղինակ՝ El Tango, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.12.2009, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •