Հա, Այվ ջան իհարկե, դա էլ է տարբերակ, բայց ինձ թվում է, թե դա համ քիչ այլ ոճ է, համ էլ ամեն անգամ այդպես չես կարող անել:
Ես համարում եմ, որ ամեն ինչ հեղինակի ձեռքին է: Բայց հեղինակն ինքը պետք է հաշվի առնի, թե կոնկրետ տվյալ անուններից իր ստեղծագործությունը շահու՞մ է, թե կորցնում: Եթե քո կամ Բյուրի պես մեկը, ով ամբողջ եվրոպաները ոտքի տակ է տվել ու գիտի նրա ուղնուծուծը, գրում է Դանիայի կամ Գերմանիայի կամ Իտալիայի մասին համապատասխան անուններով, ամեն ինչ պարզ է: Չնայած այդ դեպքում էլ, Մերիի ու Ժուլյենի ու Հեդվիգի կողքին ինչու՞ չի կարելի ասենք, Բյուր ու Ռիպ էլ օգտագործել:
Նույնն էլ կարելի է ասել Հայաստանում ապրող գրողի մասին, ով նույնպես, հայկական անունների հետ միասին լրիվ իրավասու է օտար անուններ էլ օգտագործել (ոչ թե միայն արդեն հայկական դարձած Համլետն ու Ռոլանդը նկատի ունեմ, այլ Յորիկն ու Սիդն էլ): Կարևորը, որ երկու դեպքում էլ արդարացված լինի:
Այ, ինչը չեմ սիրում, երբ երբեք Փարիզ չտեսնողը գրում է Փարիզի մասին: Իհարկե, երբ գրում ես Բաստիլլի կամ Էֆելյան աշտարակի մասին, դեպքի վայրն էչմիածինը լինել չի կարող: Բայց նույնիսկ Լուվրի մասին էլ կարելի է գրել այնպես, որ Փարիզի մասին քո չը-գիտելիքները ցույց չտաս: Երբ հարևաններից ու հեռուստացույցից ստացած տեղեկություններով գրում ես ամերիկյան "անտարբերության ու շինծու ժպիտի" մասին, կա շատ մեծ հավանականություն, որ գրածդ ինքը շատ կեղծ ու շինծու կհնչի իրականությանը չհամապատասխանելու պատճառով: Կամ էլ, եթե նույնիսկ ապրում ես Ամերիկայում, բայց քո իմացած Ամերիկան Գլենդելի "Ուրարտու" և "Ռեվո" սրճարանների արանքում եղած տարածությունն է միայն, ավելի լավ կլինի, որ ամերիկյան ապրելակերպի մասին չգրես... Ինչ անուններով էլ ուզում է լինի...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ուլուանա (01.06.2016)
Սամ, մի քիչ համաձայն եմ, մի քիչ չէ: Սայ-ֆայ ու ֆենթըզի գրողներրն էլ իրանց սեթինգում չեն էղել: Ուղղակի եթե գրում ես որևէ միջավայրի մասին, որտեղ չես էղել, պիտի ինքդ քո վրա վստահ լինես, որովհետև կեղծիքը հեշտ բռնվում ա: Ասենք մի ամերիկացի գրող հայ կերպար էր մտցրել, զռռում էր, որ կյանքում հայ չի տեսել: Հետո որ հարցազրույցները փորփրեցի, պարզվեց` իրոք տենց ա: Շեքսպիրն էլ Դանիայում չի էղել, բայց Կրոնբորգ պալատը նենց դետալներով ա նկարագրել, որ շշմելու բան ա:
Բայց դու որպես ԱՄՆ-ում ապրող մարդ ինձ մի հատ ասա: Օրից ամերիկյանությունը թափվում ա, չես ասի, որ հեղինակն էնտռղ չի էղել:
Ուրեմն սենց - Իմպրեսսիա - ինչ խոսք սիրուն բան ա, մանավանդ երգի բառերը: Եթե չքվեարկեմ, ապա ոչ մենակ նրա համար, որ ինձ ոչինչ չի ասում էս գործի ինչ որ մեկին նվիրված լինելը, այլ որովհետև երկխոսությունները խառն են, պետք ա լարվես որ հասկանաս ով էր այս կամ այն բանը ասում, մի տող կար դրանից վաբշե բան չջոկի: Բհիշմայի մոմենտը կարելի էր ավելի բնական սարքել, հեչ չեմ կարողանում էդ պահը պատկերացնեմ, երկխոսության ֆորմատի մեջ չմտավ:
Բայց շատ լավ հատվածներ կան: Դաժե պահի տակ կազդուրիչ ուզեցի, եթե տենց խմիչք իրոք գոյություն ունի: Գարեջուրն ու տեկիլան միաժամանակհետաքրքիր ա, մնում ա պարզել ինչ գարեջուր ա ու ինչ տեկիլա: Կստածի, ես մտածում եմ որ ճիշտ կլիներ "Կազդուրեց" բառը չօգտագործել, նենց տպավորություն ա որ աղջիկը նախօրոք գիտեր խմիչքի անունը ( հեղինակը ականջից ասել էր):
SWTS
Չէ, էս երկխոսությունների պահը լրիվ նորմալ ա, ես էի բժժած:
SWTS
Ուռագանը ես չեմ գրել Բյուր![]()
SWTS
Ընդհանուր առմամբ ոչ մեկն էլ չեմ հավանել՝ որպես ամբողջական պատմվածք։ Բայց իրոք հետաքրքիր էր, որ բոլորը ոնց որ մի տեսակ նույն ոգով լինեին գրված։ Իմ կարծիքով, «Միայն մի բան էր պակասում» նախադասությունը համարյա բոլոր աշխատանքներում արհեստականորեն էր կապված մնացած մասին։
Կփորձեմ հնարավորինս համառոտ գրել ամեն մեկի մասին (չնայած ես ո՞ր օրվա համառոտ գրողն եմ)։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (03.06.2016)
«Իմպրեսսիա»
Շարադրանքը լավն էր, ընդհանուր առմամբ գրագետ՝ մի երկու մանրուք չհաշված։ Խոսակցությունները հետաքրքիր էին։ Էս նախադասությունն էր անհասկանալի՝ անհաջող ձևակերպված.
Ամբողջ ընթացքում լարվածություն կար, որ ստիպում էր շարունակել կարդալը։ Բայց մի տեսակ իմը չէր, հատկապես վերջը։ Սա էն գործերից է, որ կարդալիս հաստատ համոզված եմ, որ համարյա բոլորը հավանելու են, բայց ինձ էնքան էլ դուր չի գալիս։ Արյունաշաղախ տեսարանների ու իրավիճակների գեղեցկությունն ընկալելն իմ ուժերից վեր է, հո զոռով չի։Գլուխը դրեց ձեռքերին ու սուզվեց ինքն էլ` քնի Ֆաբիա՞նը:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (04.06.2016)
«Ծովանկար»
Խաղաղ ու առօրեական տոնով նկարագրված ողբերգական պատմություն։ Սրա շարադրանքն էլ վատը չէր։ Բայց անհասկանալի բաներ կային ինձ համար. օրինակ, տղայի մասին կուզենայի ավելին իմանալ, էսպես մի տեսակ չես հասկանում՝ ո՞նց, որտեղի՞ց, ինչի՞ համար... Չգիտեմ, ինչ–որ բան պակաս էր։ Դե, համ էլ դեպրեսիվ բաներ չեմ սիրում, էլի, թեկուզև սենց «անմեղ դեմքով» պատմված։
Էս մրցույթներում վերնագրերը հաճախ են անհաջող ընտրված լինում, բայց սա էն քիչ դեպքերից էր, որ, իմ կարծիքով, շատ լավ էր ընտրված։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.06.2016, 22:39:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Smokie (02.06.2016)
«Օր»
Եղածներից ամենաշատ հավանածս տարբերակն է։ Լավ էր շարադրված՝ սահուն, բնական, հաջող նկարագրություններով։ Բայց համաձայն եմ էն կարծիքին, որ շարադրանքը նաև թարգմանության տպավորություն էր թողնում, թեև աչք սղոցող պահեր կարծես չկային էդ առումով։ Սյուժեի ու հստակ ասելիքի բացակայությունը խանգարում է, որ ստեղծագործությունը լիարժեք հավանեմ որպես պատմվածք, բայց որպես օրվա նկարագրություն՝ բավական հաջող էր՝ անմիջական, իրական ու դիպուկ. հեղինակին հաջողվել է էնպես գրել, որ կարդալիս լրիվ պատկերացնես էդ ամենը նրա տեսանկյունից։ Համաձայն չեմ, որ ֆեյսբուքյան անցուդարձի մասն ավելորդ էր։ Հեղինակն իր օրն է նկարագրում, ու էդ ֆեյսբուքյան անցուդարձն էլ օրվա մասն է, հետևաբար ինչու՞ չպիտի գրեր դրանց մասին։ Իմ կարծիքով, դրանք շատ էլ լավ լրացնում էին ընդհանուրին. կարդալիս ոնց որ հեղինակի հետ Ֆեյսբուքում լինես։
Ինձ էլ է թվում, որ հեղինակը Mr. Annoying–ն է։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.06.2016, 23:26:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
«Ծովանկար»
Առաջին հայացքից գործը սև է թվում, ինչպես Ուլուանան նկատեց ողբերգական, այնինչ հիմքում բավականին գեղեցիկ են հիմնասյուները։ Ընդհանուր բովանդակությունը բազմազան է, կա վերլուծություն, գեղեցկություն, կուլտուրա, անշահախնդրություն, բացահայտում։ Բայց ամենից շատն ինձ դուր եկավ հեղինակի վարպետությունը։ Կարողացավ սահուն կերպով իրականությունից հնարավորինս հեռացնել գեղեցիկը, բայց չկորցնելով ո՛չ դրա քաշը, ո՛չ էլ բովանդակությունը, ինչն ինձ համար առավել գեղեցիկ է։ )))
boooooooom (03.06.2016), Sambitbaba (04.06.2016), Smokie (02.06.2016), Աթեիստ (01.06.2016)
«Առաջին «Ուռագանը»»
Չէի ուզենա վատ բաներ ասել, բայց երևի չի ստացվի... Ինձ հեչ դուր չեկավ՝ գրելաոճից սկսած, կցկտուր ու անհասկանալի սյուժեով վերջացրած։ Գրելաոճը մի տեսակ գռեհիկ էր, ու դա հենց սկզբից վանեց։ Բայց դեռ հույս ունեի, որ գուցե սյուժեն փրկի։ Ցավոք, սյուժեն էլ չփրկեց։
Չեմ կարող չնկատել, որ էսքան փոքր ստեղծագործության համար անհոդաբաշխ նախադասությունները մի քիչ շատ էին։
Թավատառով նշածներիս մեջ կամ քերականական անհամապատասխանություն կա, կամ բառը, արտահայտությունը ոչ մի կերպ չի կապվում նախորդի ու հաջորդի հետ, էլ չեմ ասում, որ էս հատվածն ընդհանուր ինչ–որ կցկտուր մտքերի կույտ է։- Սա շատ լուրջ ա, ինչ կոնսեսուս, իշխանությունը հինգ կամ վեց տոկոս, ... միշտ խոսում խոսում են, պատրաստվում են, դուք հլա խոսում եք, ես ասել եմ ամբիցիա չունեմ, ինչքան փող ա պետք, համարի, միգուցե մտածեք ասում եմ, օրինակ ուժ է եղել, ես ասում են եղբայր, դուք հասկանու՞մ եք...
Անհասկանալի մտքերի շարան
Ինձ համար, օրինակ, անհասկանալի է վերոնշյալ մեջբերման մեջ մտքերի փոխկապվածությունը։ Ասենք, ընկերուհու հետ համբուրվելու ընթացքում ինչու՞ է հեղինակին հուզում՝ նրա մայրն իրեն կհամբուրի, թե չէ։ Կամ՝ ինչու՞ պիտի հոր ուժեղ ձեռքսեղմումը լինի իր վերջը։Ինչքան կարելի է կասկածել... Ավելի է մոտենում: Արտաշնչում ենք իրար շրթունքների վրա: Եթե նա շրթներկ քսած լիներ, դա կլիներ վերջը: Տեսնես իր մայրը մեր առաջին հանդիպմանը ինձ կհամբուրի՞: Իսկ հայրը իմ ձեռքը ուժգին կսեղմի՞: Դա կլինի իմ վերջը:
Ինչի՞ մի տեղ մայրը, հայրը, իսկ հետո՝ մերը, հերը։ Հասկանում եմ, որ հեղինակը կարող է ոճական նկատառումներով ընտրել «հերը», «մերը» տարբերակները, բայց էդ դեպքում, կարծում եմ, պիտի էդ բառերը տեքստում միշտ էլ նույն կերպ լինեին, ոչ թե մի տեղ մայր, մի ուրիշ տեղ՝ մեր։ Իսկ ի՞նչ է նշանակում «կարմրացված» գլխով։ Խորոված կամ բովա՞ծ էր գլուխը։ Չգիտեմ՝ հեղինակն ինչ իմաստ է դրել էդ «կարմրացված» բառի մեջ, բայց ոչ համատեքստից է հասկանալի, ոչ էլ որևէ կերպ բացատրում է, որ մարդ հասկանա, թե էդ տարօրինակ բառն ինչ պատճառով է վերագրվել խեղճ հոր գլխին։Քիսոյի մերը համբուրում էր իմ թուշը, Քիսոյի հերը կարմրացված գլխով համբերատար սպասում էր, որ ազատվի իմ թուշը:
Լեզուս ինչ-որ շարժումներ են անում:
Վերջից էլ ընդհանրապես բան չհասկացա։
Դրականն էն էր, որ շարադրանքն անմիջական էր, բայց նշածս թերությունները հաշվի առնելով՝ տվյալ դեպքում դա, մեղմ ասած, չէր փրկում ստեղծագործությունը։
Վերնագիրն էլ անհասկանալի էր. ի՞նչ ուռագան, ի՞նչ առաջին...
Իսկ ես կարծում եմ, որ նմանատիպ սրբագրումներ ու խմբագրումներ անելը սխալ է։ Ո՞րն է իմաստը։ Որ կարդացողները չներվայնանա՞ն ու կիսատ թողնեն։ Է, թող կիսատ թողնեն։ Եթե մարդն էնքան անփույթ է, որ չի մտածում, որ իր ստեղծագործությունը փնթիության ու անփութության պատճառով կարող է չկարդացվի, ինչի՞ պիտի ուրիշը մտածի։ Թող չկարդան ու գրեն, թե ինչի չեն կարդացել, որ հեղինակը հաջորդ անգամ ստեղծագործություն ուղարկելիս ավելի պատասխանատու գտնվի։ Օրինակ, իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ոնց է հնարավոր ստեղծագործությունը հրապարակել, էն էլ մրցույթի ներկայացնել, բայց գրելուց հետո գոնե չկարդալ, տեսնել՝ ինչ է ստացվել, հո սխալներ կամ վրիպակներ չկան։ Ու նաև չեմ պատկերացնում, որ կարող է մարդ կարդալ իր գրածը ու չնկատել, որ մի բառը մյուսի հետ չի կապակցվում։ Ես կողմ եմ միայն ֆորմատի հետ կապված ուղղումներին։ Մնացածը պիտի հեղինակի խնդիրը լինի։ivy-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.06.2016, 00:57:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ծովանկար
Մեկը գրել էր, որ կուզեր սրա մուլտը տեսնել: Իսկ ես կարդալիս հենց մուլտն էլ տեսնում էի: Սենց մեծ, խորը աչքերով տղուկ, մազերը՝ մուգ, հագին՝ վադալասկա, ինքն էլ՝ ձիգ ու նիհար: Իր համար խելոք, գլուխը կախ իր գործն է անում: Թե ինչի է էդ ամենը կատարվում, բացատրելու կարիք չկա, ուղղակի էդպես է: Ու ինձ դա դուր է գալիս, որ չի բացատրված ոչ մի բան:
Էս մի պատմվածքում էլ անուն չկա
Բա վերջը. ասում է՝ մի բան պակաս էր (գանք սկզբին), էդ էն գուլպաներն էին, որ ինքը բոլորին տալիս էր, իսկ իրեն տվող էդպես էլ չեղավ:
Լավն էր, ուղղակի էդքան էլ «իմը» չէր:
Վերջին խմբագրող՝ ivy: 02.06.2016, 01:12:
boooooooom (03.06.2016), John (02.06.2016), Sambitbaba (04.06.2016), Աթեիստ (02.06.2016), Նիկեա (02.06.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ