Շնորհակալ եմ քեզ շատ, Արէա ջան: Միշտ էլ ասել էմ, որ մեծ կարևորություն եմ տալիս քո գնահատականներին:
Խնդրանքիդ մասին.
Խոստովանեմ, որ համարյա ամեն օրս սկսվում է այդ կռվով. ի՞մը գրել, թե թարգմանել...
Սկզբունքորեն, այն ինչի մասին թարգմանում եմ, երևի թե վաղուց արդեն կարող էի ինքս էլ գրել:
Լիքը այլ մտքեր էլ կան. մի երկու վեպի թեմա; կա մի համարյա ավարտած կինոսցենար (համարյա վստահ եմ, որ դուրդ կգար...); լիքը պատմվածքների մտքեր են գալիս-անցնում, իսկ երբեմն մնում-ֆիքսվում են, ես էլ հա դուխ եմ տալիս ինձ, թե մի օր կգրեմ...
Բայց համարյա ամեն օրս սկսվում է նրանով, որ հաղթում է թարգմանելու պահանջս... ինչ-ինչ պատճառներով ստացվում է, որ դրանք ավելի կարևոր են ինձ համար, քան սեփական գործերս: Երևի այն պատճառով, որ համարում եմ, որ դրանք ձեզ ավելի մեծ օգուտ կարող են տալ, քան ե՞ս... Գիտես, վերջերս իմ շատ սիրելի ակումբցիներից մեկն ինձ ասաց, որ երբ կարդում է թարգմանություններս, էնպիսի տպավորություն է իր մոտ, որ ոչ թե կարդում է, այլ ես նստած իր կողքին, պատմում եմ իրեն... Շատ էի հուզվել, ազնվորեն: Բայց գուցէ դրա պատճառն այն է, որ ես մի քիչ ինձ ներդրե՞լ եմ այդ թարգմանությունների մեջ...
Ու բոլորովին կապ չունի, գիտե՞ս, որ քչերն են կարդում: Ում պետք է, նա կարդում է, և ես արդեն գոհ եմ: Ու եթե մի օր գա այն պահը, որ քեզ էլ պետք լինի (ինչը շատ հավանական է, որ կլինի), կտեսնես, որ պատրաստի բան ունես կարդալու: Ի՞նչ վատ է, որ...
Իսկ պատկերացնու՞մ ես, եթե, օրինակ, Մարիշի պես տաղանդավոր մեկը մի օր ցանկություն ունենա կարդալ դրանք, կարդա ու ընդունի... Չես պատկերացնի, թե ինչ լույս նա դուրս կտա...
Իսկ դու ասում ես, իմ գործերը: Թքած...
Թող Բյուրն ասի, որ էստեղ քարոզ կարդացի: Օք:
Չես պատկերացնի ինչ հաճույքով եմ գրել...Չես պատկերացնի ինչ հաճույքով եմ կարդացել պատմվածքդ։![]()
Էջանիշներ