Լենկ, վերջն ես դու ախր: Մարդիկ սուսուփուս կարդացել, անցել էին՝ իմանալով, որ եթե որևէ բան ասեն, մոտավորապես էսպիսի ռեակցիա ես տալու: Բայց որ էկար, խնդրեցիր, ասեցիր, որ վիրավորական ա, որ ոչ ոք չի արձագանքում, մարդիկ խաթրդ չկոտրելու համար որոշեցին արտահայտել իրանց կարծիքը: Փոխանակ շնորհակալություն հայտնես, որ ժամանակ են տրամադրել, մի երկու տող գրել են, էսպիսի ռեակցիա ես տալիս:
Հավատա, էստեղ լիքը տարբեր կյանքերով, տարբեր փորձով, ուրախություններով ու ողբերգություններով մարդիկ են հավաքված, ու բոլորը բավական խելոք են, հետևաբար ոչ ոք հասկանալու խնդիր չունի: Ավելին՝ էստեղ հավաքվածները ոչ միայն քո գործի պես հարյուրավորներ են կարդացել, այլև համաշխարհային գրականության լիքը լավ նմուշներ: Հետևաբար, ծիծաղելի ա էսպիսի մարդկանց չհասկանալու մեջ մեղադրելը: Ու ընդհանրապես, երբ գրողի գործը համատարած ոչ ոք չի հասկանում, գրողի խնդիրն ա նստել ու մտածելը՝ ինչն ա խնդիրը, ոչ թե մնացածներին անհասկացող անվանելը: Ի վերջո, եթե ուզում ես, որ գրածներդ տպագրվեն, առնվազն ամսագրերի խմբագրերն ու հրատարակչությունները պիտի հասկանան գործերդ:
Մի բան էլ ասեմ: Չգիտեմ՝ բլոգից ոնց ես քոփի արել, բայց բլոգից որևէ բան քոփի անելիս բացատների ու չակերտների հետ ոչ մի կատաստրոֆիկ բան չի լինում: Էստեղ հավաքված մարդիկ օնլայն տեքստի հետ աշխատելու քեզնից շատ ավելի մեծ փորձ ունեն ու ֆորմատավորման տեխնիկական խնդիրները շատ հեշտ տարբերում են հեղինակի արած սխալ ֆորմատավորումից: Էս էլ բլոգի հղումը նույն սխալներով: Ախր ինչու՞ ես խաբում: Մենք բոլորս էլ բավականաչափ խելոք ենք, որ բլոգը գտնենք ու ստուգենք:
Մի խոսքով, ասածս ինչ ա. նեղացածի կեցվածք ընդունելով մենակ դու ես տուժում: Ավելի լավ կլինի՝ մի հատ փորձի հասկանալ, թե ակումբցիներն ինչ են ասում գործիդ մասին, դասեր քաղի դրանից, մյուս անգամ ավելի լավ գրի: Ու մնա ակումբում, մենք բոբո չենք, մենք սաղս ընտիր մարդիկ ենք, որոնցից լիքը բան կարող ես սովորել![]()
Էջանիշներ