Ուզում ես, Արէա ջան, ասել, որ ես պնդում եմ, որ աթեի՞ստ եմ...Երևի դու է՞լ որոշեցիր սարկազմել: Իսկ եթե լուրջ ես ասում, գոնե մի տեղ ցույց կտա՞ս, թե ինչպես եմ պնդում: Խնդրում եմ...
Նորի՞ց քար ես գցում իմ բոստանը... Հարց չկա, եղբայրս, էս մասին արդեն խոսել ենք ժամանակին: Ու եթե ես քեզ չհամոզեցի որ այդպես չէ, ուրեմն փակ շրջանագծով վազելիս հաղթողը դու եղիր: Բայց, եթե ճիշտը խոսենք, ես սպորտին դեմ եմ ընդհանրապես:Ես սեփական փորձից եմ ասում, ժամանակին ես էլ տեղի անտեղի փորձում էի բանավիճել հավատացյալների հետ, խելոք-մելոք փաստարկներ էի բերում, բան, իբր ես բաներ գիտեմ, հասկացել եմ, որոնք իրենք չգիտեն ))
Ինչու՞ հետաքրիր չի: Դու որոշել ես վերջնականապես, աթեիստ ես թե հավատացյա՞լ: Ուրեմն առավել սպասելի չէ՞ր լինի, որ, ասենք, ընտրածդ ուղղության մեջ հիմա արդեն որ պետք է ավելի հետաքրքիր բաներ բացահայտեիր, ինչը ցանկություն կունենայիր կիսել մերձավորներիդ հետ: Քիչ թե շատ հետաքրքիր անեկդոտ լսում ենք մեկից, վազում-սկսում ենք կիսվել բոլորի հետ, իսկ մի՞թե ավելի հաճելի չէ հետաքրքիր բաներով կիսվելը:Հիմա հեչ հետաքրքիր չի էդ թեման։ Մարդ կա հավատում ա, մարդ կա չի հավատում, ինչ կա որ։ Էնքան որ ուրիշներին վնաս չտան, ապրել չխանգարեն )
Իսկ եթե ընտրությունն ինքը ոչ մի հետաքրքրություն չի բերել իր հետևից, ուրեմն ի՞նչն է պատճառը կատարած ընտրության: Ուղղակի հակառակ կողմին ի դե՞մ...
Էջանիշներ