Չէ, եղբայրս, այստեղ քեզ հետ համաձայնվել ուղղակի ոչ մի կերպ չեմ կարող, կներես: Նորածինը ոչ աթեիզմի, ոչ էլ հավատի մասին ոչինչ չգիտի, և դրանում է նրա իմաստությունը: Նա գիտի, որ գոյություն ունի մի ամբողջականություն` նա առայժմ դրա անունն էլ չգիտի, բայց հաստատ գիտի, որ ինքը դրա անբաժանելի մասնիկն է: Նա նույնիսկ իր մորն իրենից չի առանձնացնում, և այդ պատճառով նրա համար միևնույնն է, մոր կուրծքը ծծի, թե իր ոտքի բութ մատը: Նորածնի ներդաշնակությունը միայն աստվածային մաքրության հետ կարելի է համեմատել, և չնայած նա առայժմ ասածդ գիտելիքները չունի, մեր մտքով անգամ չի անցնի նրան տգետ համարել:
Իսկ այ, հենց նա սկսում է ձեռք բերել գիտելիքներ, համեմատ դրա սկսում է կորցնել թե իր կապը բնության հետ, թե իր ներդաշնակությունը, և թե իր հրեշտակային մաքրությունը: Բայց ոնց որ թե ես արդեն ուրիշ տեղ եմ գնում...
Դե, եթե համարենք, որ մութն էլ լույսի բացակայություն է... և ըստ այդմ էլ ինքնին մութը գոյություն չունի...Աթեիզմը մի ինչ-որ տարօրինակ բան չի, ուղղակի կրոնի բացակայություն ա։
Բայց նույնիսկ այս դեպքում էլ ես պնդում եմ, որ կրոնն էլ` լույս չի:
Իսկ աթեիզմի մասին որևէ չնչին պատկերացում կունենա՞:Դու կարծում ես կրոնի մասին տեղեկություն չունեցող, բոլոր առաջացած հարցերին պրագմատիկ պատասխաններ ու բացատրություններ տվող հասարակությունում մեծացած մարդը կրոնի, աստծո մասին որևէ չնչին պատկերացում կունենա՞։
Աստծո մասին տեղեկություն չունեցող մարդուն արդյո՞ք հնարավոր է բացատրել, թե աթեիզմն ինչ է:
Գիտե՞ս, Արէա ջան, քեզ հետ զրուցելիս մի տեսակ կասկած ընկավ մեջս. արդյո՞ք աթեիստները ճիշտ են հասկանում, թե ինչ է աթեիզմը: Հանկարծ չնեղանաս, խնդրում եմ, ոչ մի նման պատճառ չեմ հետապնդում: Ուղղակի միգուցէ իրո՞ք ինչ-որ բան չեն հասկանում այս հարցում: Բոլո՞րս...
Էջանիշներ