User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: 2015-ի ամփոփում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    2015-ի ամփոփում

    Նոր փնտրում էի տարվա ամփոփման թեմաներ, տեսա, որ 2014-ի համար առանձին թեմա է եղել ու մի հատ էլ նմանատիպ շատ հին թեմա կա, որը չգիտեմ ինչքանով է նպատակահարմար վերակենդանացնելը:
    Էնպես որ մտածեցի, շատ սխալ չի լինի, եթե էս տարվա համար էլ առանձին թեմա բացվի:

    Քանի որ տարին արդեն ավարտին է մոտենում, էստեղ կարող ենք արդեն 2015-ը ամփոփել:

    Ես էլ լիքը գրելու բան ունեմ: Ու քանի որ ամբողջ տարին «տեղ» էի փնտրում գրելու և էդպես էլ չէի գտնում, էստեղ երևի մի հսկայական գրառում եմ անելու՝ տարվա ընթացքում ամբողջ կուտակվածը արտահայտելով:

    Հետաքրքիր կլինի կարդալ ամեն մեկիդ ամփոփումը:
    Հուսով եմ, գրողներ շատ կլինեն

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.12.2015), Chuk (09.12.2015), GriFFin (09.12.2015), Mr. Annoying (09.12.2015), Smokie (09.12.2015), unknown (26.12.2015), Yevuk (10.12.2015), Աթեիստ (09.12.2015), Այբ (09.12.2015), Դատարկություն (10.12.2015), Նիկեա (10.12.2015), Վոլտերա (09.12.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ կարդացի թեման, միանգամից այնքան բան ուզեցի գրել․․․ գրեցի ու ջնջեցի, գրեցի ու ջնջեցի․․․ Ի վերջո, ամբողջությամբ ջնջեցի։ Միշտ այդպես է, չէ՞, երբ շատ են տպավորությունները, դեպքերը, կիսվելու ցանկությունը՝ չի ստացվում դրանցով կիսվել։ Ինչևէ։ Գուցե հետո կարողանամ։ Իսկ հիմա ուղղակի մի երկու բան գրեմ․

    Եթե հնարավոր լիներ կյանքից ինչ-որ մի հատված ․․․ հենց այնպես բռնել ու ջնջել, ես երևի կյանքիցս ամբողջությամբ կջնջեի 2015 թվականը։ Բայց այնուամենայիվ, ճիշտ են ասում՝ "այն, ինչը չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում
    3 շատ կարևոր բան, այնուամենայնիվ, 2015թ․ շնորհիվ հասկացա՝ 1․ գնահատել այն, ինչ ունեմ,2․ անել միայն այն, ինչ ուզում եմ, 3․ ամենակարևորը մարդկային կյանքն է, մեր "կամ"-ը, իսկ մնացածը երկրորդական բաներ են։
    Հուսամ՝ 2016թ․ նոր սկիզբ կլինի՝ կյանքս դեպի լավը փոխելու, նպատակներիս հասնելու համար։
    Վերջին խմբագրող՝ Այբ: 09.12.2015, 17:25:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.12.2015), delicate (08.01.2016), ivy (09.12.2015), Mr. Annoying (09.12.2015), Sambitbaba (09.12.2015), Smokie (09.12.2015), unknown (26.12.2015), Yevuk (10.12.2015), Աթեիստ (09.12.2015), Լուսաբեր (09.12.2015), Նիկեա (10.12.2015), Վոլտերա (09.12.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
    3 շատ կարևոր բան, այնուամենայնիվ, 2015թ․ շնորհիվ հասկացա՝ [I]1․ գնահատել այն, ինչ ունեմ,2․ անել միայն այն, ինչ ուզում եմ, 3․ ամենակարևորը մարդկային կյանքն է:
    Իսկ եթե ջնջեիր, ինչպե՞ս էիր սա հասկանալու... Ուրեմն, միգուցէ ավելի ճիշտ կլիներ շնորհակա՞լ լինել: Չէ՞ որ ինքդ էլ գրել ես. շնորհիվ:;)
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (09.12.2015)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մեկ ակումբի անցյալ տարվա գրառումս կարդացի, մեկ էլ բլոգումս արած ամփոփումը: Ու ջոկեցի՝ չէ, ախպեր, ստեղ անկեղծ չենք գրում: Գոնե իմ գրառումը բավական ոչինչ չասող էր, ի տարբերություն բլոգումս գրված բավական բաց ու անկեղծ ամփոփմանը:

  8. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մեկ ակումբի անցյալ տարվա գրառումս կարդացի, մեկ էլ բլոգումս արած ամփոփումը: Ու ջոկեցի՝ չէ, ախպեր, ստեղ անկեղծ չենք գրում: Գոնե իմ գրառումը բավական ոչինչ չասող էր, ի տարբերություն բլոգումս գրված բավական բաց ու անկեղծ ամփոփմանը:
    Դե բլոգումդ գրի, հետո քոփի արա էստեղ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (10.12.2015)

  10. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե բլոգումդ գրի, հետո քոփի արա էստեղ:
    Որ քոփի անող լինեի, միանգամից ստեղ կգրեի:

  11. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավ, Միջին սեռը վիզ եմ դրել մինչև տարեվերջ վերջացնեմ: Դուխ տվեցիր

  12. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ, որ երկար եմ գրելու: Երևի երեսուն րոպեից էլ ավել տևի, տեղադրելուց արդեն լոգաութ եղած լինեմ, ամբողջ գրածս գնա կորչի, ես էլ տխրեմ: Կիկոսի մահը...

    2015-ը կյանքիս ամենահանգիստ տարիներից մեկն էր: Թեև հետն էլ շատ հագեցած էր, անցյալ տարվանից ոչ պակաս:
    Էսքան շատ աշխատած դեռ ոչ մի տարի չկայի: Նույնիսկ անցյալ տարի, որ թվում էր, էլ ավել «տեղ չկա»՝ փոքր երեխա ունենալու պայմաններում, միևնույն է էսքան շատ չէր, ինչքան էս տարի: Գրեթե ամեն օր հինգից հինգ անց կես եմ արթնացել, երբեմն եղել է, որ համարյա երկու օր տանը չեմ եղել՝ մի աշխատանքից մյուսին գնալով, հետո նորից առաջինին վերադառնալով: Բայց ոչ մի անգամ չի եղել, որ դա ինձ ստիպելով անեմ:

    Ինձ էնքան լավ եմ զգում, որ հենց էս աշխատանք(ներ)ն ունեմ: Եթե գործս էսքան չսիրեի, հնարավոր չէր լինի էս ծանրաբեռնվածությամբ աշխատելը: Ես երևի ուրիշ ոչ մի բանում էնքան պիտանի չեմ, ինչքան մարդկանց օգնելու հարցում: Հենց մենակ մոտիվացիոն աշխատանքը՝ քաջալերելը, հավատացնելը, որ «հնարավոր» է, պոզիտիվ տրամադրելն ու ոգևորելը, էնքան հավես գործ է: Իսկ որ հետն էլ ձեռքը բռնում ես ու ցույց տալիս ճամփան, որ տեսնի՝ անկապ չէին ասածներդ, արդեն լրիվ գերագույն հաճույք է: Երբ տալիս ես մարդուն էն ամենն, ինչ կարող ես՝ առանց մի րոպե գլուխ պահելու, և ինքը դա տեսնում ու հասկանում է, դա շատ հավես բան է: Էն դրական էմոցիաներն ու ջերմությունը, որ ստանում ես, հաստատ տվածիցդ պակաս չի: Ու դե նաև էն է հաճելի, որ քեզ հետ նույն գործն անոող մարդկանց հետ էլ ես շատ լավ հարաբերությունների մեջ, իսկ շեֆերիցդ հնարավոր ամենալավ ֆիդբեքն ես ստանում: Շատ եմ սիրում իմ աշխատանքը ու էս տարի արդեն լրիվ սիրահարվել եմ իրեն:

    Գործից ազատ ժամանակը փոորձել եմ հնարավորինս որակյալ անցկացնել աղջկաս հետ, որ ինքն էլ մամայից մի բան ստանա: Ու շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց, ովքեր ինձ օգնել են աղջկաս «հնարավորինս շատ բան տալու» հարցում: Իր պապային, ծնողներիս ու քրոջս, մանկապարտեզին, ընկերներին:
    Էս տարի, հակառակ ֆիզիկական հոգնածությանը, հոգեպես ահագին հանգիստ եմ եղել: Առանձնանալն ու աղջկաս հետ մենակ ապրելը կյանքիս լավագույն որոշումներից մեկն էր: Ու կարծում եմ, բոլորիս համար էր էդ որոշումը դրական:
    Քույրիկիս հետ եմ էս տարի ահագին շատ ժամանակ անցկացրել. ամռանը մի քանի անգամ հանդիպել ենք տարբեր տեղերում, ճամփորդել ենք միասին, դե աղջիկս էլ՝ մեզ հետ: Ընդհանրապես, շատ հավես ու երկար ամառ էր: Մամաս ու պապաս էլ ինձ մոտ էին ահագին երկար ժամանակ:

    Անկախ էս ամեն ինչից, իհարկե կան ու մնում են բաներ, որոնք ինձ շատ մտահոգում են: Մարդկանց հետ մտերիմ կապեր ստեղծելը կա ու մնում է մի մեծ պարադոքս. մի կողմից զգում եմ մտերիմ կապերի կարիք, մյուս կողմից կա մի սահման, որից էն կողմ ոչ մեկին ինձ մոտ չեմ թողնում: Եթե անցյալ տարիներին լինում էին բացառություններ, էս տարի դրանք էլ են վերացել: Էդ սահմնանը շատ հաստակ է ինձ համար: Ու իմ անձնական տարածք տանող բոլոր դռները փակ են բոլորի համար: Ընդհանրապես, ես շատ մենակ մարդ եմ: Մի կողմից ինձ կատարյալ ապահվ եմ զգում էդ վիճակում, մյուս կողմից տխրում եմ, որ էդպես է:
    Գլխումս (հոգո՞ւմս) շարունակում են լիքը իրարամերժ ու հակասական քամիներ պտտվել. ես գիտեմ, որ լիքը կտցրած բաներ ու տարօրինակություններ ունեմ: Բայց քանի դեռ դրանք ոչ մեկին վնաս չեն տալիս, ամեն ինչ էնքան էլ վատ չի
    Էս տարի սկսել եմ լիքը խոսել ինքս ինձ հետ, մեկ-մեկ՝ քթիս տակ, մեկ-մեկ՝ ահագին բարձր: Սկսել եմ գիշերը (քնած վիճակում) բաներ անել, որոնց մասին ոչինչ չեմ հիշում ու հետո դրանք վախենալով հայտնաբերում եմ առավոտյան:

    Կուզեի, որ էս տարի մի քիչ ավելի շատ ժամանակ ունենայի ինքս ինձ համար, ցավոք, էդ ժամանակը չեմ ունեցել: Բայց դրա փոխարեն աշխատել եմ ամեն րոպեն որակյալ օգտագործել, ոչ մի ժամանակ անկապ տեղը չվատնել: Թայմ մենեջմենթը միշտ լավ է եղել մոտս, բայց էս տարի լրիվ կատարելագործվել է: Ոչ մի բան վաղվան չեմ թողել, չեմ հետաձգել, չեմ ուշացրել: Միշտ եղել եմ էսօրվա մեջ ու իմ 24 ժամում արել եմ էն ամենը, ինչ հնարավոր է անել: Մեկ-մեկ էլ քնած ժամանակ

    Ինչպես գրեց Մալխասը, տարին դեռ չի ավարտվել, և դեռ լիքը հետաքրքիր ու լավ բաներ կարող են լինել:
    Մի քանի օրից սկսվում է արձակուրդս: Առջևում ճամփորդություններ են: Նոր երկիր ու իմ առաջին լրիվ մենակ ճամփորդությունը: Հետո էլ գնալու եմ քույրիկիս մոտ՝ իր ծնունդը նշելու ու Նոր տարին միասին դիմավորելու: Նենց ուրախ եմ

  13. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.12.2015), GriFFin (27.12.2015), kitty (25.12.2015), LisBeth (15.12.2015), Mr. Annoying (12.12.2015), Sambitbaba (12.12.2015), Smokie (14.12.2015), Tiger29 (12.12.2015), unknown (26.12.2015), Աթեիստ (12.12.2015), Այբ (12.12.2015), Դատարկություն (13.12.2015), Մուշու (14.12.2015), Նիկեա (12.12.2015), Շինարար (12.12.2015), Ուլուանա (15.12.2015), Ռուֆուս (12.12.2015), Վոլտերա (12.12.2015), Տրիբուն (12.12.2015)

  14. #9
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2015-ը ինձ համար փնտրտուքների տարի էր, քանի որ մի տարի առաջ կորցրել էի կյանքի իմաստի մասին բոլոր պատկերացումներս ու թաղվել նիհիլիզմի ճահճում, ահագին դժվար էր վերագտնել կյանքի իմաստներ ու շարունակել ապրել. մենակ տարվա վերջում հասկացա, որ մի կարևոր նպատակ ունեմ՝ գնալ Շվեդիա կրթություն ստանալու, բայց միայն տարվա վերջում: ՈՒղղակի շատ կարևոր է, որ գոնե էդ մեկն էլ գտա ու վերջապես հասկացա, թե ինչով կարելի է մոտիվանալ ու ապրել: Լիքը նոր գրողների, երաժիշտների ու ռեժիսորների բացահայտելու տարի էր, գուդրիդսումս մոտավորապես 80 գիրք ունեմ կարդացած տարվա ընթացքում, ինչն ուրախացնում է, մոտ մի 200 ֆիլմ եմ հասցրել նայել ամբողջ աշխարհից, տարբեր քաղաքներից ու երկրներից, հետևաբար՝ լիքը նոր մարդկանց եմ բացահայտել, նոր պատմություններ ու զգացմունքներ: Էս տարի մի քանի շատ երջանիկ պահեր եմ ունեցել. ամենակարևորը՝ ամենա-ամենասիրածս խմբի համերգին եմ եղել ու մոտ 1ժամ 40 րոպե աշխարհի երջանիկը եղել: Տարվա ընթացքում լիքը՜ նոր մարդկանց հետ եմ ծանոթացել, որոնցից շատերի հետ մտերմացել ու լավ ընկերներ ենք դարձել, ոմանց ուղղակի սիրահարվել եմ, ոմանցից նեղվել, բայց մեկ է սկսել եմ շատ-շատ սիրել մարդկանց ու վստահել, ավելի բաց ու շփվող եմ դարձել՝ համեմատած անցած տարվա հետ: Իհարկե կոմպլեքսներս դեռ հետս են, բայց մի քանի մարդկանց շնորհիվ ավելի բաց եմ շփման հարցում:
    Էս տարին կարևոր էր նրանով, որ որոշ մարդկանց հետ շատ ավելի եմ մտերմացել, բացահայտել եմ առանց պարտք ու պահանջի, բացատրությունների ու սպասելիքների հարաբերությունների տեսակը, որն ինձ օգնում է նորմալ ու մարդավարի շփվել մարդկանց հետ, ոչ սպասելիքներ ունենալ, ոչ էլ կապնվել հետները, ուղղակի վայելել իրենց ներկայությունն իմ կյանքում:
    Մի քիչ զգացմունքային եմ դարձել, սկսել եմ մարդկանց հանգիստ ասել, որ կարոտել եմ կամ սիրում եմ, որ կարևոր են ինձ համար ու չեմ ուզում կորցնել, նախկինում շատ սառն էի ու անտարբեր, հեշտությամբ կորցնում էի մարդկանց, հիմա չեմ կարողանում: Շատ եմ թափառել, համով բաներ եմ կերել ու խմել, նոր քաղաքներ եմ բացահայտել, տարվա կեսին էլ մի քիչ սիրահարվել եմ, բայց դե քանի շարունակում եմ մնալ աշխարհի անհաջողակը՝ վերջապես հասկացել եմ, որ էդ իմ խելքի բանը չի:
    4 տարի համալսարանական կյանքիցս հետո վերջապես սկսել եմ սիրել համալսարանս ու կուրսեցիներիս, սիրելի դասախոս ունեմ ու հետաքրքիր առարկաներ, ընտանիքիս անդամների հետ վերջապես լեզու եմ գտնում, կամ իրենք են հարմարվել, կամ ես, չգիտեմ, բայց էլ ծանր չեմ տանում ամեն ինչ: Մյուս տարվա սկզբից կսկսեմ նորմալ աշխատել ու երևի երջանիկ կլինեմ:
    Հ.Գ. միակ հարցը որն ինձ շարունակելու է տանջել նաև հաջորդ տարում իմ սեռական կողմնորոշման հարցն է:
    i wanted to destroy something beautiful

  15. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.12.2015), Cassiopeia (12.12.2015), GriFFin (13.12.2015), ivy (16.12.2015), John (13.12.2015), kitty (25.12.2015), Mr. Annoying (12.12.2015), Sambitbaba (12.12.2015), Smokie (14.12.2015), unknown (26.12.2015), Դատարկություն (13.12.2015), Նիկեա (12.12.2015), Շինարար (12.12.2015), Ուլուանա (15.12.2015), Տրիբուն (12.12.2015)

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, մի երկու բառ ասեմ, մինչև:

    Ընդհանուր առմամբ, 2015-ը կարելի ա ասել նախորդ տարիներից ոչ մի բանով չէր տարբերվում. էլի լիքը ճամփորդություններ, էլի լիքը հավես պահեր, լիքը համերգներ, լիքը գրքեր, լիքը հին ու նոր մարդիկ, հին ու նոր լավ ընկերներ: Բայց մյուս կողմից, էս ամբողջ դրականը նրա արդյունքն ա, որ շատ լավ սովորել եմ նույնիսկ ամենաճգնաժամային պահերին լավ լինել: 2015-ն ինքն իրանով ահագին վատ ու բարդ տարի էր, մի երկար ճամփորդություն էր, որը թեև լավ տեղ էր տանում, բայց ընթացքն ահագին բարդ էր, իսկ տեղ չհասնելու հավանականությունը՝ մեծ: Ոնց որ տարեսկզբին մի բան գցեին, կոտրեին, իսկ տարվա ընթացքում ամբողջ գործս լիներ էդ բոլոր կտորներն իրար գլխի հավաքելն ու մի ամբողջություն ստանալը: Ու քանի տարին ավարտին ա մոտենում, ամեն ինչ գալիս, իրա տեղն ա ընկնում:

    Տարեսկզբին մազ էր մնում, որ անտուն մնայի: Ամբողջ տարվա ընթացքում տեղից տեղ տեղափոխվելով, անընդհատ տուն ման գալով եմ զբաղված էղել, մինչև գտել եմ էս մեկը, որտեղ գոնե մի տարի կարամ մնամ:

    Տարեսկզբին ու ամբողջ տարվա ընթացքում գործիս տեղը լիքը պրոբլեմներ ունեի, անընդհատ մեկի վրա մյուսն էր ավելանում, ու ոչ մի կերպ լուծում չէի գտնում: Էս վերջին հարցն ա մնացել էս տարի, որ լուծվի, բայց քանի որ շատ կոնկրետ պլան ունեմ, գիտեմ, որ էս մի քանի օրը սաղ տեղը կընկնի:

    Տարեսկզբին անձնական կյանքումս մի շիլաշփոթ էր սկսվել, ու ինձնից ահագին ժամանակ ու էներգիա ծախսվեց, մինչև ամեն ինչ տեղն ընկավ, դեռ մի բան էլ ավելին: Էրեկ նստեցի, հաշվեցի, մենակ 2015-ին տասը տարբեր տղերք են իմ կյանքում էկել-անցել մինչև էն պահը, երբ հանդիպեցի է՜ն մեկին, մինչև հանդիպեցի իմ երազանքների տղամարդուն, ու դա ոչ մի կաթիլ չափազանցություն չի:

    2015-ին լիքը բաներ եմ արել իմ կոմֆորտի զոնայից դուրս՝ է՛լ վազքի մրցույթ, է՛լ ուկուլելե նվագել սովորել, է՛լ մարդկանց չորով «չէ» ասել (սրա մասին մանրամասն բլոգումս կգրեմ): Իմ շրջապատի մարդկանց ֆիլտրելն ավելի չորով ու կտրուկ ա էղել, ինչի համար չեմ ափսոսում, որովհետև ստեղծել եմ իդեալական միջավայր:

    Մնացածը բլոգումս դեկտեմբերի վերջերին:

  17. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.12.2015), GriFFin (27.12.2015), ivy (16.12.2015), kitty (25.12.2015), Mr. Annoying (13.12.2015), Sambitbaba (13.12.2015), Smokie (14.12.2015), unknown (26.12.2015), Yevuk (14.12.2015), Աթեիստ (13.12.2015), մարիօ (13.12.2015), Մուշու (14.12.2015), Նաիրուհի (08.01.2016), Նիկեա (25.12.2015), Ուլուանա (15.12.2015), Վոլտերա (13.12.2015)

  18. #11
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր եկա տուն, որոշեցի նոր տարվա զարդարանք անեմ, պարզվեց սաղ միշուռեքը անցած տարի աղբարկղ եմ գցել, կամ էլ կատվիս խորհրդավոր ու սևեռուն հայացքները առաստաղին ինչ-որ գերբնական նշանակություն ունեն.
    Տարվա իտոգ N°1 Առաջին անգամ որոշեցի գրեմ տարվա իտոգ:
    Պահարանում մի քիչ պակսած վայթ հորսես գտա: Կրծոսկրի հետևում տևական այրոց ունեմ:
    Տարվա իտոգ N°2 Վայթ հորսեսը շշից չեն խմում:
    Դետալները փոխվել են, բայց պատկերը նույնն ա: Նույն տունը, հնության հոտը, ծխահոտի հետ խառված: Մի երկու անգամ մտածել եմ տունս փոխելու մասին: Պապս ասում էր. "Բալամ կկուն բունը փոխում ա, որովհետև վրից շան հոտ ա գալիս, ինքը գիդի բնից ա":
    Իտոգ N°3 Մի կկու որոշել ա իր հոտից չփախչի:
    Որ փոքր էի տատս էլ ասում էր. "Քոռնամ, վրեդ հալ չկա մի բան կեր, էհ", պապս. "Մի քիչ էլ որ համոզես ասղի ծակով կանցնի":
    Իտոգ-4 Լավ ա, որ տատս ինձ չի տեսնում:
    Չեմ հաշվել ինչքան երգ եմ լսել, ինչքան գիրք եմ կարդացել, ինչքան ֆիլմ եմ նայել, անկեղծ ասած չգիտեյի որ տենց բաները ուչոտով են արվում: Փորձեցի հիշել, պարզվեց... ինչ պարզվեց, հա, որ ամեն ինչ արել եմ մոռանալու համար:
    Ժամանակի պակաս եմ զգում: Էն լավ պակասից, էն որ ինչ լավ ա: Բայց մի հատ օպուս ուղեղս ուտում ա, ամբողջական չի դեռ, բայց ուզում ա թվայնացնեմ իրան: Այ հարգելիս, հլը սպասի էլի, ստեղ գնամ, էս անեմ, էն ասեմ:
    Իտոգ-7 Երևի թե շատ բաներ ա փոխվել, մարդիկ գնացել են, մարդիկ հեռացել են, մարդիկ են հայտնվել, մի տեղը դառել ա մի ուրիշ տեղ ու սենց շարունակ կատարվող բաներ, որ վռոդի իմ շուրջ են, բայց ոչ ինձ հետ:
    Ակումբը փորփրեցի, մի քանի տեստ անցա պարզեցի, որ 100% ինտրովերտ եմ: Երևի էս գրառումը հենց հիմա հակառակը կապացուցի, բայց լրիվ համոզված լինելու համար որոշեցի մեկին հարցնեմ: Նայեցի, հարմար մեկի չգտա ում կարելի կլիներ տենց հարց տալ:
    Փորձեցի մարդկանց դասակարգել ինչ որ կրիտերիաներով ու ընտրել էլի ում, ում կարելի ա ներգրավել կոմֆորտ զոն: Մի հատ սենց հստակ գիծ տեսա որից էս կողմ մարդ չկա, էն կողմ լրիվ նույնն են: Մեռած գործ ա:
    Իտոգ եսիմ որերոդ այ սենց ա լինում կատարյալ թեթևությունը, սենց դատարկ: Ու եթե շատ խորանամ ալոգիկ օպտիմիզմի մեջ, սաղ լավ ա:
    Բայց, մի բան էն չի, չեմ ջոգում ինչ, բայց մի բան հաստատ էն չի:
    SWTS

  19. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.12.2015), ivy (16.12.2015), Mr. Annoying (15.12.2015), Sambitbaba (25.12.2015), unknown (26.12.2015), Աթեիստ (15.12.2015), Մուշու (15.12.2015), Յոհաննես (05.01.2016), Նիկեա (25.12.2015), Տրիբուն (17.12.2015)

  20. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, թեզիդ պահով մի բան ասեմ: PhD անողների մի 90 տոկոսը սկսելուց մի տարի անց կրիզիսի մեջ ա հայտնվում: Հետաքրքիրն էն ա, որ սաղին թվում ա, թե մենակ իրանք են: Բայց տենց չի: Ու չեն խոսում էդ մասին, չեն արտահայտվում: Հետո արդեն մանրից սաղ սկսում ա տեղն ընկնել, սաղն էլ ժամանակին հասցնում են, նենց որ դուխդ տեղը

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.12.2015), Շինարար (25.12.2015), Ուլուանա (26.12.2015)

  22. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ ամփոփեմ 2015-ը:
    Էս ի՞նչ տարի էր: Ամեն ինչը շատ շատ էր, չափից շատ:

    Հունվար

    ես նոր տարին որոշել էի որ քնած եմ դիմավորելու բայց վերջին պահին միտքս փոխեցի, վերջին պահ ասելով նկատի ունեմ 12 զանգերից 8-րդի ժամանակ ու հետո մինչև գիշերվա եսիմքանիսը թափառում էի, հավես էր մենակ մինչև ծնկները ձյան մեջ խրվելը Հունվարի մեկի գիշերն էլ թափառեցի... իսկ հետո... հետո սկսվեց դեպրեսիաներիս երկար շղթան: Առաջին օղակը՝ հունվարի 2-ին. հանգիստ նստած ես մեկ էլ իմանում ես որ ավտովթար ա էղել, հաջորդ օրը վթարի ենթարկվածներից մեկը մահանում ա, շատ հարազատ մեկը... ավելի վատ սկիզբ դժվար ա պատկերացնել էն տարվա համար, որին սպասել ես, որը իրա հետ պետք ա լուրջ, կարևոր, դրական փոփոխություններ բերեր:
    Հետո սկսվեցին դասերը... ավելի անկապ ու անիմաստ քան առաջ էին... ու էդ ընթացքում պետք էր պարապել, բայց էս մթնոլորտում մի քիչ դժվար էր ինչ-որ բանի վրա կենտրոնանալ:

    Փետրվար

    Շարունակեց հունվարյան դեպրեսիվ տրամադրությունը, ուղղակի ավելի մուննաթոտ ամիս էր: Համարյա ամեն օր կռվում էի մերոնց հետ... ինքնագնահատականս հասնում էր մինուս անվերջության... ու էդ միակ փրկությունը զոմբիացած պարապելն էր: ուղեղս լրիվ անջատվում էր: Ռեժիմ չկար: Ապրում էի երբ ոնց պատահեր: մի օր 12-ին էի քնում, 4-ին արթնանում ու սկսում պարապել, մի օր էլ քնում էի 4-ին որ 8-ին արթնանամ ու դպրոց գնամ, դպրոցում քնեմ: Թղթե օրագրիս մեջ ամենաշատը էս ամսի ընթացքումեմ գրել:

    Մարտ

    Հիշում եմ որ էս ամսին 2 շաբաթ սիրահարված եմ էղել վերջ... այսքանը ...

    Ապրիլ

    Դասարանցիներիս հետ յոլա չէի գնում... իրանք վերջին զանգով էին գլուխ տանում իսկ իմ գլուխը առանց էդ էլ շատ խառն էր: Ընկերներս իրար հետ կռվում էին, ես էի ծանր տանում: Գիշերները համարյա չէի քնում, եղել ա երբ 58 ժամ անընդմեջ արթուն եմ մնացել: Սկսեցի օրագրիս մեջ թարս գրել, էնպես որ հայելու մեջ ա ճիշտ գրածը երևում:

    Մայիս, հունիս

    Խառն էին էս ամիսները: Դասեր, վերջին զանգ, քննություններ: Վերջում դասարանցիներիս շատ էի սիրում, մյուս ընկերներիցս շատերի հետ վիճեցի ու էդ վեճից հետո ամեն ինչ փոխվեց: Բայց մայիսը դեպրեսիվ չէր, մեկ-մեկ ջղային էր, ընդհանուր առմամբ` մարտական:

    Հուլիս, օգոստոս

    Ազատություն: Վերջ, պըրծ: էլ ոչ մի քննություն: Բայց դե հիմա էլ մնում էր սպասել ամսի 15-ին, որ վերջապես իմանայի ընդունվել եմ թե չէ: Գլխիս որդերը էլի արթնացել էին ու ես սկսել էի մտածել որ հավաքածս բալերը բավարար չեն լինի: Էդ ընթացքում աննորմալ արագությամբ սերալներ էի նայում, կինոներ, բայց կարդալ՝ չէ, մինչև հունիս կարդացել եմ, դրանից հետո չէի ուզում գիրք ձեռքս վերցնել: Հետո իմացա որ ընդունվել եմ, սիրտս տեղն ընկավ ու ես սկսեցի հանգիստ խղճով ժամանակ սպանել: Հորաքրոջս աղջիկը ինձ հյուր եկավ ու փրկեց մենակությունից, ձանձրույթից, ինքս ինձնից: Օգոստոսն էլ նման էր հուլիսին: Ուղղակի օգոստոսին ես հասկացա, որ լավ չի երբ մամադ կարդում ա օրագիրդ, ակումբի օրագիրը լիներ, էլի ոչինչ, բայց բարձի տակ պահած օրագիրը՝ երբեք: Ու եթե գրածդ չեն հասկանում քեզ էլ չեն հասկանա: Ու որ թղթին վստահել չի կարելի, համենայն դեպս էդ աստիճանի:
    ես էլ թաքուն բլոգ բացեցի, բայց քանի որ ես իմ մասին շատ "լավ" էի էդ ժամանակ գաղտնիքներ պահում, մի քանի հոգի իմացան դրա գոյության մասին ու ես էնտեղ էլ չէի կարողանում գրել: Արձակուրդի վերջը դեպրեսիվ էր:

    Սեպտեմբեր

    Տարվա ամենածանր, ամենավատ, ամենասև ամիսն էր: Ընկերներիցս հեռու էի, կարոտում էի, նոր ընկերներ դեռ չունեի ու մեռնում,էի մենակությունից: էն տպավորությունն էր որ բոլորի մոտ ամեն ինչ լավ ա, ու ամեն ինչ իմ պատճառով ա, ամեն ինչի մեղավորը ես եմ:
    չեմ ուզում սովորել, սպառվել էի... Հա՜, չափահաս դարձա տնից-տեղից հեռու... ու շատ ապրեն էն մարդիկ որ էդ օրը չթողեցին դեպրեսվեմ, հիշեցրեցին որ ես վերջիվերջո ծովահեն եմ Էդ օրից կամաց-կամաց, դանդաղ-դանդաղ սկսեցի վերակենդանանալ: սկսեցի իսպաներեն սովորել, հավես էր, հիմա ահագին հասկանում եմ ու շարունակելու եմ սովորել:


    Հոկտեմբեր, նոյեմբեր

    Այ սրանք լավն էին: Ես էլ մենակ չէի, համալսարանում լիքը ընկերներ ունեի, բոլորը սիրում էին ինձ, սկսել էի դաս սովորել: հոկտեմբերի 29-ին, մի օրվա մեջ 2 շատ կարևոր բաներ գտա, որոնք անմիջականորեն կապված են մոտ ապագայիս հետ: Լիքը թափառել եմ: Լիքը մարդկանց եմ սկսել ճանաչել ու ինձ եմ ճանաչել: Սիրահարվել եմ, ապուշանալու աստիճանի... ու լավ եմ արել... սկսել եմ ճապոներեն սովորել ու լուրջ եմ տրամադրված: Մի տարվա ընթացքում երևի մի 1000 կանջի կսովորեմ: կամ էնքան ճապոներեն կիմանամ որ անիմե ճապոներենով կնայեմ: Իտալերեն ու անգլերեն էի պարապում, մինչև քննությունները սկսվեցին ու սաղ փչացրեցին, բայց հուսամ էլի կպարապեմ: "աշակերտներս" ախր շատ լավն են: աշակերտ... խնդալու ա
    Տեսա ընկերներիցս մեկին ում տեսնելու հույս համարյա թե չունեի...

    Դեկտեմբեր

    Իսկ դեկտեմբերը շատ լավն էր ^^ չհաշված քննությունները:

    ընդհանուր առմամբ տարին ավելի շատ լավն էր, քան վատը: Լիքը նոր բաներ եմ սովորել: Հիշում,եմ թե ինչերից եմ դեպրեսվել 2014-ին, համեմատում եմ 2015-ի հետ ու հա, ես 2014-ին ավելի ապուշ եմ եղել:
    Էս տարվա ընթացքում
    • ֆիլտրվել ա ընկերներներիս ցանկը, մի քանի անգամ, ու էն մարդիկ առանց որոնց ես ինձ չէի պատկերացնում, արդեն քանի ամիս ա կողքիս չեն ու ես իրանց չեմ էլ կարոտում:
    • գտել եմ էն համալսարանը, որտեղ սովորելու եմ 3 տարի հետո
    • սովորել եմ որոշել, ճիշտ ա դեռ լավ չեմ որոշում, բայց կկատարելագործվեմ ժամանակի ընթացքում
    • սկսել եմ մանրամասն, հանգամանալից օրագիր գրել, թաքուն բլոգի, թաքուն սևագրություններում ու մենակ վերջին 3 օրերի գրածներս կարդալով զգում եմ որ դրանք ավելի լիքն են քան 2014-ի 3 ամիսներ միասին վերցրած:
    • լիքը գրքեր եմ կարդացել, ահագին ֆիլմեր նայել, շատ մարդկանց բացահայտել
    • խաբել եմ շատ, լիքը, ամեն քայլափոխի, ու սովորել եմ գրագետ խաբել ու էլ խիղճս չի տանջում: Փչացել եմ

    հա՜, ու էս տարվա ընթացքում ակումբն ու ակումբցիները չափազանց մեծ դեր են խաղացել: Համարյա բոլոր փոփոխությունների մեջ իրանց մատը խառն ա
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 25.12.2015, 23:47:

  23. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.12.2015), GriFFin (27.12.2015), laro (26.12.2015), Mr. Annoying (26.12.2015), Sambitbaba (26.12.2015), Smokie (28.12.2015), unknown (26.12.2015), Աթեիստ (26.12.2015), Այբ (26.12.2015), Զաքար (03.01.2016), Մարի-Լույս (26.12.2015), մարիօ (26.12.2015), Մուշու (28.12.2015), Շինարար (26.12.2015), Ուլուանա (26.12.2015)

  24. #14
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապուշագույն տարի....Ասեմ. Նիկեայի ոճով
    Հունվար-քննաշրջան. համարենք տապալված քննաշրջան, որովհետև պարապում էի վերջին մի օրը ու քիչ ու բնականաբար հետո ինձ արդյունքները դուր չեկան: Այ սենց ա, սենց սովորելով մարդ չեն դառնում, վերացրեք ինձ աշխարհի վրայից, եթե մոտակա երկու տարում մարդ չդառնամ:
    Փետրվար-Հմ...բան չեմ հիշում. դե նոր կիսամյակ, նոր դասախոսներ: Հա էս ժամանակ ավելի սկսեցի զզվել բիոխի դասախոսից: Իրար հետ լավ չէինք, մի այլ կարգի:
    Մարտ-Երկար ժամանակ ինձ համոզում էի, որ ես ամենալավ ընկերն եմ իմ ընկերների համար, իսկ իրենք՝ իմ: Էդ համոզմունքը աստիճանաբար փշրվեց ու ես սկսեցի չվստահել մարդկանց:
    Ապրիլ- Սիսթըմի համերգ. Սրանից որ սկսեմ խոսել, երկար կխոսեմ: Դա մի օր էր, որից ես մինչև հիմա տպավորված եմ, հրաշալի օր, աննկարագրելի: Երանի մի անգամ էլ լինեի էդ համերգին կամ էլի գան էստեղ....չնայած կապ չունի որտեղ իրենք համերգ տան, թող էնտեղ ես լինեմ Էսպիսի հրաշք ամիս:
    Մայիս-Էհ, ինչ ասեմ կիսամյակի վերջ, անկապ դասեր, զզվելի կուրսեցիներ, նեռվաքանդ օրեր: Լրիվ մենակության զգացումի ամրապնդում, դեպրեսիա: Նախապատրաստում քննությունների:
    Հունիս-Քննություններ: Հետո պրակտիկա իմ սիրելի Հոսպիտալում: Հրաշք մարդիկ, հրաշք բժիշկներ, ես իրենց շատ եմ սիրում բոլորին, ամբողջ անձնակազմին Ի՜նչ մոտիվացիա առաջացրին իմ մեջ իրենք: Անհամբեր սպասում եմ մեր գալիք ամառվա հանիպմանը:
    Հուլիս- Ես աշխատում եմ: Ճիշտ ա մեկը մեկից անմակարդակ էին անձնակազմում, բայց ինձ աշխատավարձը, աշխատելուս ժամերը ու աշխատանքի որակը լրիվ ձեռք էր տալիս, հետևաբար նյարդեր աշխատում էի խնայել ու թեթև տանել:
    Օգոստոս- կեսին հիվանդացա շատ լուրջ, մինչև հիմա էլ նորմալ չեմ բուժվում: Երկարատև բացակայության ու էդ հիվանդ վիճակների պատճառով ինձ հեռացրեցին ձեռնտու աշխատանքից: Եվ ես մնացի գործազուրկ :
    Սեպտեմբեր- նույն կերպ շարունակում եմ տառապել էդ անտեր հիվանդության ձեռքը, դասերից լիքը բացակայում եմ, միկրոբիս դասատուն ինձ հացնում ա չսիրել ու որոշոմ ա, որ ես դեբիլ եմ, ինձ բանի տեղ չէր դնում:
    Հոկտեմբեր-Սկսում ա քննաշրջանը, սեպտեմբերի բացականը քթիցս են գալիս, ստիպված սկսում եմ էլի բացակայել, որ կարղանամ պարապել քննությունների համար: Դասախոսներն արդյունքում ինձ չեն ճանաչում, ես դասի չեմ գնում, չեմ շփվում կուրսեցիներիս հետ: Բայց որոշում եմ գնալ երգչախմբի ու գտնում եմ շատ ավելի լավ մարդկանց ու հետ հանդիպելն ու խոսելը հաճույք ա Էնքան լավ մարդիկ, էնքա՜ն.... մեկը մեկից լավն են, բոլորին անչափ սիրում եմ: Ես տպավորվեցի աղջիկներից մեկի խոսքով, երբ ես ասեցի շնորհակալություն: Ինքն ասեց «Էլ էդպիսի բան չասես, ընտանիքում շնորհակալություն չեն ասում, մենք ընտանիք ենք»: Ժողովու՜րդ էդ ուղղակի բառեր չեն իրենք էնքան «բռնած են իրար», իրար համար ամեն ինչ կանեն: Սիրում հավատարիմ մարդկանց:
    Նոյեմբեր- Էլի քննաշրջան: Ծանոթանում եմ Նիկեայի հետ, հասկանում եմ, որ դախ ա, ուրեմն սաղ լավ ա, մարդ եմ գտել շփվելու Երգչախումբը շարունակում ա իմ վրա միայն դրական ազդել: Մեկ ա ընտիր մարդիկ են: Էնքան եմ բացակայում դասրից, որ դեկանատային են տալիս: Ու դ բացականեր ստիպեցին ինձ հասկանալ, որ ես իմ խմբի, կուրսեցիների «ընկերուհիների» կարիքը հեչ էլ չունեմ, ինչ եմ անկապ դեպրեսվում անկապ մարդկանց համար :
    Դեկտեմբեր- Ստանում եմ ռեկտորատային: Հասկանում եմ, որ չորրորդ կուրսում կլինեմ ուրիշ խմբից, կեղծ լինելու հավես ու ցանկություն չկա: Հիասթափվում եմ Երևանի տնեցիքից: Դե իասթափվելս որն ա, լրի՜վ համբերությունս պրծնում ա ու ես համոզվում եմ, որ պիտի անպայման ամառը մինիմում 70000 աշխատավարձով գործ գտնեմ, նենց որ դասերի ժամանակ էլ կարողանամ աշխատել, Նիկեային վերցնեմ, գնանք մեր համար տուն վարձենք հանգիստ, մարդավարի ապրենք Ձեզ էլ հյուր կկանչենք Մնում ա ամեն ինչ մեր պլանավորածով գնա: Հենց էս պահին ես զարդարում եմ տունը, Նոր տարի ա: Սենց բաներ ընդհանրապես չեմ սիրում, բայց էս տարի չգիտմ ինչի հավես ունեմ:
    Ու ամենակարևորը. էս տարի ես վերահաստատեցի իմ երազանքը ու ես կգնամ մինչև վերջ, թեկուզ դա լինի շատ երկար ճանապարհ, ես օր ու գիշեր աշխատեմ դրա վրա, ես ունեմ երազանք, ես իրոք ուզում եմ դա, ու անպայման ամեն ինչ կանեմ դրան հասնելու համար Մոտակա օրերին պատրաստվում եմ ֆարմակ անել, դեմը քննություններ են, լավ եմ հանձնելու, որ չդժգոհեմ, ես սկսում եմ երազանքի իրականացման համար վերջ տալ թամբալությանս :
    Հուսամ մյուս տարի սա կարդալուց գրածներիս գոնե մի մասը իրականություն կլինեն
    Վերջին խմբագրող՝ laro: 26.12.2015, 00:37:

  25. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.12.2015), Mr. Annoying (26.12.2015), Sambitbaba (26.12.2015), Smokie (28.12.2015), unknown (26.12.2015), Այբ (26.12.2015), Զաքար (03.01.2016), Նիկեա (26.12.2015), Շինարար (26.12.2015), Ուլուանա (26.12.2015)

  26. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ան, հաստատ բոլորի համար չի, որ վատն ես եղել: Ինձ համար շատ լավն ես եղել, նույնիսկ տարվա կարևորագույն մարդկանցից, շատ էլ որ հեռավորության վրա:

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (04.01.2016), Շինարար (03.01.2016), Ուլուանա (03.01.2016)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2016-ի ամփոփում
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.01.2017, 23:35
  2. Տարվա ամփոփում...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.01.2013, 00:46
  3. 2010-ի ալբոմները. ամփոփում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2010, 20:05
  4. Սոցիոլոմականվան մրցույթի ամփոփում!!!
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 66
    Վերջինը: 02.08.2009, 15:11

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •