Սա ճշմարիտ կլիներ այն դեպքում, եթե այդ տղան ինչ-որ բանից վախենում է: Բայց քո խոսքերից նրա մասին, Լարո ջան, այդպիսի տպավորություն չի ստեղծվում: Ինձ թվում է, որ այս դեպքում ճշմարտությանը շատ ավելի մոտ է քո վերջին նախադասությունը.
Երեխա լինելն էլ այնքան այն չի, քանի որ մենք բոլորս "ձևավորվում ու ինքնահաստատվում" ենք մեր ամբողջ կյանքում: Եվ այդ պատճառով եթե ես պնդում եմ, որ "այլևս երեխա չեմ", - այդ պնդումով իսկ հաստատում եմ, որ դեռ երեխա եմ:ինձ թվում ա, որ (երեխա ա հլը,) չի ձևավորվել ու ինքնահաստատվում ա:
Ես հարցին կփորձեի այլ կերպ մոտենալ:
Մենք բոլորս ֆիզիկական աշխարհ ենք գալիս ճանաչման համար, իսկ ճանաչումը հնարավոր է փորձի միջոցով միայն, նույնիսկ կարելի է ասել, որ ֆիզիկական աշխարհը հենց այդ փորձի համար է ստեղծված: Այստեղ է, որ բախվում են չարն ու բարին, լավն ու վատը, լույսն ու մութը և այլն, և հենց այդ բախումների փորձի մեջ մենք ճանաչում ենք ձեռք բերում: Կոպիտ ասած, այս կյանքից ինչ-որ բան հասկանալու համար, մարդու համար ամենակարևոր բանն է` սկսել գործել: Այսինքն, լինել առաջին հերթին ակտիվ: Դրա համար է, որ սովորաբար երեխաները շատ ավելի ակտիվ են երիտասարդներից, երիտասարդները շատ ավելի ակտիվ են տարեցներից...
Բայց թե երեխաների, թե երիտասարդների և թե մեծահասակների մեջ, ոչ բոլորն են միատեսակ ակտիվ, ճի՞շտ է: Որպես օրինակ վերցրու հենց համակուրսեցիներիդ, Լարո ջան, - շա՞տ են ակտիվները: Չեմ կարծում:
Այդ տղան ակտիվ է, պարզ է: Դու էլ ես ակտիվ: Այսինքն, դուք բուռն ապրում եք ձեր ճանաչման պրոցեսը: Եվ ինչն է կարևոր. դուք երկուսդ էլ սկսել եք ճանաչել բացասականը սկզբից, ուղղակի տարբեր կերպ եք մոտեցել հարցին: Նա սկսել է փորձել ճանաչել սեփական կաշվի վրա զգալով դրա ազդեցությունը, իսկ դու` քո կատարած բարի գործերի վրա` չարն ավելի տեսանելի դարձնելով:
Հավատա, դուք երկուսդ էլ նույն ճանապարհն եք անցնում, և ամենակարևորն այստեղ` ակտիվ լինելն է: Դուք երկուսդ էլ դեռ չեք հասել ձեր ճանաչման այն աստիճանին, որտեղ արդեն ընտրություն եք կատարել ու որոշել եք արդեն. չարն եք ընտրում, թե բարին:
Այստեղ եկ քո մասին խոսենք, որ ավելի պարզ լինի ասածս:
Դու. "Էս չափազանց բարի եմ, ես չեմ կարողանում մարդկանց մերժել: Չեմ կարողանում նաև նեղացնել, վիրավորել ու նման բաներ, եթե անգամ դրա կարիքը իրականում կա: Իմ մոտ ընդգծված ձևով արտահայտվում ա ինչ-որ մեկին լավություն անելու ցանկությունը ու լրիվ անշահախնդիր: Չեմ անում լավություն մենակ նրա համար, որ իրենք էլ ինձ անեն: Ուղղակի ահավոր հաճույք եմ ստանում մեկի հանդեպ մի լավ բան անելուց: Ու չափից դուրս նվիրված մարդ եմ ու վստահող:
Եվ չնայած դրան. " գրեթե ամեն օր հիասթափվում եմ: ... երբ համատարած նույն պատասխանն եմ ստանում (իմ տվածին ոչ համարժեք կամ էլ ընդհնարապես հակառակը) սկսում եմ նեղվել ու ուզում եմ փոխվեմ, էսպես չի կարող շարունակվել":
Հետո խոստովանում ես, որ վերջնական ընտրություն դեռ չես կատարել. " Սովորեցրեք ինձ մի քիչ չար դառնալ, էդ ինձ իրոք պետք ա: Ես ինձնից նեռվայինանանում եմ, ապուշի կարգավիճակում եմ ինձ զգում":
Հասկանու՞մ ես, Լարո ջան, եթե դու արդեն ընտրած լինեիր դրականը, բարին, լույսը, - երբեք այսպիսի հարցադրումներ չէիր անի: Քեզ համար արդեն լրիվ մեկ կլիներ, թե ինչպես են քեզ պատասխանում դիմացիններդ: Որովհետև ամեն մարդ պատասխանատու է իր կատարած քայլերի համար միայն, այլ ոչ ուրիշների: Իսկ եթե քո կատարած քայլերը բավարարում են քեզ, քեզ համար մեկ կլինի, թե ինչպես է դիմացինդ վերաբերվում դրան, - նրա վատ վերաբերմունքի համար դու կղճաս միայն նրան և հեշտությամբ կներես: Հավատա, սիրելիս, եթե արդեն ընտրել ես լույսը, երբեք այլևս այն մթի հետ չես փոխի:
Չմոռանամ ասել, որ շատ հնարավոր է, որ այդ տղան քեզ ավելի ակտիվ վիրավորի, քան նրանց, ովքեր իր հակապատկերը չեն: Նրանց մասին նա արդեն ասել է. "ինքը մոզգ ա, մնացածը ստոր ստրուկներ են": Դա նրանց մասին է, ովքեր պասիվ են, այսինքն հեռու են իրենից: Բայց քո մասին նա դժվար թե նման կարծիք ունի, որովհետև դու շատ նման ես իրեն` դու էլ ես ակտիվ: Ու դրա համար դու արժանի ես նրա հարգանքին և նա այդ գիտի: Թե դու, և թե նա, - այն համարձակներն եք, ովքեր իերնց ճանաչման ճանապարհին չեն վախենում դրական կամ բացասական գործունեությունից, իսկ ամենակարևորը գործուն լինելն է այստեղ, որովհետև ընտրության մասին խոսելը դեռ վաղ է:
Այստեղ հարկ է մյուսներին էլ հիշատակել, երևի դա էլ կօգնի քեզ այլ կերպ նայել հարցին: Մյուսները վատ բան չեն անում: Ճիշտ է: Բայց նրանք շատ ավելի վտանգավոր են, քան այդ "վատ բան" անող տղան:
Հասկանում ես, Լարո ջան, չանել վատ բան, - բոլորովին չի նշանակում լավը լինել: - Լավը լինելու համար պարտադիր է լավ բան անելը: Իսկ պասիվը ոչ վատ բան է անում ոչ էլ լավ: Այստեղ շատ լավ հասկանալի է, որ նա "լավը" չի, քանզի եթե լավն ես, լավ բան չանել չես կարող: Այլ կերպ ասած, չես վախենա լավ բան անել, ճի՞տ է: Անկախ նրանից, որ երբեմն լավ բան անելը` մեծ համարձակություն է:
Իսկ վատ բան չանել, - դա արդեն հնարավոր է, որ վախից չանես: Վախենաս վատ բան անել, որ չպատժվես դրա համար... Հասկանու՞մ ես, թե ինչու ավելի գերադասելի է այդ վատ տղան, քան մնացած պասիվները:
Նա, եթե որոշի "հարվածել" քեզ, երբեք թիկունքից չի "հարվածի": Իսկ պասիվն այդ կանի, կարծում եմ, դու ունես դրա փորձը...
Թովմասի պարականոն Ավետարանում մի շատ հետաքրքիր տեղ կա, ու դա հենց այս ամենի մասին է.
"Հիսուս ասաց.
Արքայությունը նման է հովվի, ով ունի հարյուր ոչխար: Նրանցից մեկը, ամենամեծը, մոլորվել էր: Նա թողեց իննսունիննին (և) սկսեց փնտրել մեկին, մինչև գտավ նրան: Այդքան չարչարվելուց հետո, նա ասաց ոչխարին.
Ես քեզ սիրում եմ ավելի, քան իննսունիննին":
Կարծում եմ, այս ամենի մասին է...![]()
Էջանիշներ