Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
Սամ ջան(հույս ունեմ՝ թույլատրելի տարբերակ է իմ կողմից քեզ դիմելու), Բեթմենի կինոն էի նայում էն օրը, ասում ա «Կարևոր չէ, թե դու ինչպիսին ես հոգուդ խորքում, կարևոր է, թե ինչպես ես քեզ դրսևորում»։
(Թույլատրելի է յուրաքանչյուր տարբերակ, բայց քո դիմած տարբերակը` իմ ամենասիրած տարբերակն է, - շնորհակալություն: )
Որովհետև Բեթմթնի համար, ինձ համար, երրորդի համար` դու, - ինչպիսին դրսևորում ես քեզ, այնպիսին էլ կաս:

Ու ընդհանրապես, ի՞նչ է նշանակում «լինել այնպիսին, ինչպիսին կամ»։ Իսկ ո՞վ կարող է որոշել, թե ինչպիսին եմ ես։ Ես՝ չեմ կարող Որտև ես ինձ լավ չեմ ճանաչում։
Սա այլ հարց է: Եվ դրանով դու ոչ ոգուց չես տարբերվում:
Մենք բոլորս այս աշխարհ ենք գալիս հենց մեզ, այլ ոչ թե մեկ ուրիշին ճանաչելու համար, էնպես որ քեզ լավ չճանաչելով, դու ոչ ոգու չես զարմացնի:
Ասեմ, որ ես ավելի հեշտությամբ կարող եմ քեզ ճանաչել, քան դու: Պատճառը քո հետևյալ տողերն են.

Ու իրականում ես այնպիսին եմ՝՝ ինչպիսին որ ինձ ցույց եմ տալիս։ Իսկ թե ինչպիսին ցույց տամ՝ էլի ես եմ որոշում: Քանի հլը դիմացինի կողմից իմ մասին ստեղծված կարծիքին հակասող քայլ չեմ արել՝ իրա համար ես «այդպիսին եմ»։
Սրանով ես արդեն "ճանաչում եմ" քեզ, իսկ դու` դեռ քո ճանաչման պրոցեսում ես, համաձա՞յն ես:

Իսկ թե ինչ կարծիք ունի դիմացինն իմ մասին՝ ինքն է որոշում, իմ ուղղորդմամբ իհարկե։
Այսինքն, ոչ թե ինքն է որոշում, թե որպես ով և ինչ քեզ ճանաչի, այլ դու:
Ու ոնց էլ գցում-բռնում ես, այդ հանգամանքը քիչ թե շատ օգնում է քեզ` ինքդ քեզ ճանաչել:

Ու էնքան խառն ա էդ ամեն ինչը, որ ես գերադասում եմ լինել այնպիսին, ինչպիսին ինձ հարմար է։ Ու չեմ բողոքում։
Բողոքում ես, Ջոն ջան: Սա բողոք չի` ի՞նչ է. "Ես հատուկ ինձ հսկողության տակ եմ պահում, որ հանկարծ նենց բան չգրեմ, որ կարա որպես «ղզիկություն» ընկալվի": Բողոքի համար պարտադիր չի, պլակատներ նկարես ու փողոց դուրս գաս, չէ՞: