User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Ագրեսիայի և ցինիզմի կապը

  1. #31
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    պապս ասում է, որ մի քիչ ծայրահեղացնում ես
    Կարող է: Բայց դա իմ ընտրությունն է:
    Պապդ կարող է համարել, որ դա` մերձավորին սիրելու իմ ըմբռնումն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #32
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    Sambitbaba եկա քեզ ամեն դեպքում հաջող անեմ; լավ մնա
    Հաջողություն: Ես կհիշեմ քեզ:

    չգիտեմ ոնց կվերջանա էս ամենը;
    Իսկ ո՞վ գիտի...

    ՛լրիվ դավադիտ եղած եմ իմ ընտանիքից էլ, խանութից էլ, կյանքիցս էլ․
    Էնպես ես ասում, կարծես էդ կյանքը ոչ թե քոնն է, այլ ուրիշինը: Իսկ եթե քոնն է, ուրեմն ամեն ինչ քո ձեռքին է: Վերցրու և փոխիր, ինչ դուր չի գալիս: Հնարավորինս: Կամաց-կամաց: Ու մեկ էլ կտեսնես, որ մի ինչ-որ բան արդեն դադարել է քեզ "դավադիտ" անել... Եվ այդպես շարունակ:
    Բայց մի սպասիր, որ ինչ-որ մեկը կվերցնի ու ամեն ինչ կփոխի քո կյանքում: Պատրանքների հետևից մի ընկիր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #33
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, ամեն ինչ էլ կարելի է պատճառաբանել և արդարացնել, առավել ևս, որ այդ անողը դու ես:
    Սամ ջան, պատճառաբանելու ու արդարացնելու բան չկա: Սխալ բան էի արել, տաքացած ու գինովցած, նաև որոշակիորեն նեղված ժամանակ գրել էի մի բան, որը չպիտի գրեի, հաշվի առնելով հեչ-որ չէ վերջին շրջանի քննարկումները, մթնոլորտը ու իմ՝ ակումբում ունեցած դիրքը: Վերնայեցի, ուղղեցի, ջնջել եմ գրառմանս էդ հատվածը:

    Ընդհանրապես բոլորս էլ սխալական ենք: Կարևորը կարողանանք ընդունել: Ես վատ բան էի արել, որ էդ գրել էի: Մի քանի օր առաջ էլ դու էիր վատ բան արել՝ Բյուրին ուղղված գրառումովդ: Սարսափելի չի, բոլորս էլ կարող ենք վրիպել: Մեզ դա վատ մարդ չդարձրեց:

    Ընդհանրապես հայհոյախոսությունն ու ոչ նորմատիվ բառապաշարը համարում ենք որ ակումբում տեղ չունեն: Բայց ռոբոտացված չենք նայում, էլի, Սամ ջան: Դեպքեր կան, որ դրանք էլ կարող են մտնել գրառումների մեջ, դրա համար էլ մոդերատորներ կան, ովքեր իրենց ընկալման սահմանում փորձում են մթնոլորտը պահել թույլատրելիի սահմանում: Բայց դե կան դեպքեր, որ նույն հայհոյանքը կարող ա տեղին ու դիպուկ լինի, ինչպես որ նույնն առօրյա կյանքում է: Դրա համար էլ ակումբում կգտնես ինչ-որ գրառումներ, որոնցում կան տենց բառեր: Էդ նույն մարդը մեղմ խախտումի, ասենք թեմայից շեղվելու համար կարող ա տուգանվի, հաջորդ պահին հայհոյանքի համար չտուգանվի: Սա ասում եմ նաև ընդգծելու համար, որ արտոնության հարց չի, որ սրան կարելի ա, մյուսին՝ չէ: Բայց դե ընդհանուր, տեսած կլինես, ջանում ենք հնարավորինս բացառել ու արգելել հայհոյանքները:

    Լավ կաց, վիրավորվածությունդ էլ փորձի մոռանալ: Իսկապես քո սխալ վարմունքի պատճառով էր, որ հարևան թեմայում լարված վիճակ ստեղծվեց: Բայց մեկ է, կարող եմ բոլորի տեղն ասել, մենք քեզ սիրենք գը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #34
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, ամեն ինչ էլ կարելի է պատճառաբանել և արդարացնել, առավել ևս, որ այդ անողը դու ես: Ես Չուկ անունով մարդուն նկատի չունեմ` մենք բոլորս ենք այդպիսին: Բայց դրա հետ միասին գոյություն ունի նաև այսպես կոչված իմիջ, որը թույլ է տալիս նույն վարքը մեկի մոտ համարել հումոր կամ սրամտություն, իսկ մեկ ուրիշի մոտ` լպիրշություն: Դրա համար, օրինաակ, Ակումբի արդար դատավոր Շինը նույն բանի համար ինձ ամոթով տվեց, իսկ դիմացինիս շոյեց ու փայփայեց:
    Մարդուն վիրավորում ես, ասում եմ՝ զգացի՞ր որ վիրավորեցիր, շուռ ես գալիս, ինձ էլ ես մի այլ կարգի վիրավորում անվանելով քինախնդիր, սսկված և այլն, ոչ մի կերպ չես ընդունում դա քիչ չի, մի բան էլ էստեղ արդար դատավոր ես անվանում: Չգիտեմ ինչ ա էրեխությունդ բռնել, բայց ես արդեն զգում եմ, որ նույնիսկ իմաստ չունի ժամանակ վատնելը: Սա լուրջ պահվածք չի: Դու կարաս շարունակես քո կարծիքը հայտնել հայհոյելու անթույլատրելիության մասին, դա քո իրավունքն ա, ոնց որ մյուսների իրավունքն ա քեզ հետ չհամաձայնելը, բայց պիտի քեզ թույլ չտաս դիմացինին հայհոյել էդ ընթացքում, մի՞թե չես զգում օդի մեջ հայհոյական արտահայտությունների կիրառման ու իրար հայհոյելու տարբերությունը , բայց չէ, ախպեր, դու ամեն պատասխանի մեջ հասցնում ես ևս մեկ անգամ քո հակախոհներին անվանարկել շատ կոպիտ կերպով: Ես չգիտեմ ինչ ասեմ, վերաձևակերպելով իմ սիրելի բանաստեղծություններից մեկից բանատողը՝ ուղղակի անբառ եմ այս իրողության ներկայությամբ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.10.2015, 01:23:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.10.2015), StrangeLittleGirl (09.10.2015), Universe (11.10.2015), Տրիբուն (09.10.2015)

  6. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, քո վարքը չի տարբերվում 20 տարեկան նեղացած ակումբցու վարքից: Ամոթ ա, գոնե տարիքիցդ ամաչի: Ես 20 տարեկանում էի տենց բաներ անում:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (09.10.2015)

  8. #36
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, պատճառաբանելու ու արդարացնելու բան չկա: Սխալ բան էի արել, տաքացած ու գինովցած, նաև որոշակիորեն նեղված ժամանակ գրել էի մի բան, որը չպիտի գրեի, հաշվի առնելով հեչ-որ չէ վերջին շրջանի քննարկումները, մթնոլորտը ու իմ՝ ակումբում ունեցած դիրքը: Վերնայեցի, ուղղեցի, ջնջել եմ գրառմանս էդ հատվածը:

    Ընդհանրապես բոլորս էլ սխալական ենք: Կարևորը կարողանանք ընդունել: Ես վատ բան էի արել, որ էդ գրել էի: Մի քանի օր առաջ էլ դու էիր վատ բան արել՝ Բյուրին ուղղված գրառումովդ: Սարսափելի չի, բոլորս էլ կարող ենք վրիպել: Մեզ դա վատ մարդ չդարձրեց:

    Ընդհանրապես հայհոյախոսությունն ու ոչ նորմատիվ բառապաշարը համարում ենք որ ակումբում տեղ չունեն: Բայց ռոբոտացված չենք նայում, էլի, Սամ ջան: Դեպքեր կան, որ դրանք էլ կարող են մտնել գրառումների մեջ, դրա համար էլ մոդերատորներ կան, ովքեր իրենց ընկալման սահմանում փորձում են մթնոլորտը պահել թույլատրելիի սահմանում: Բայց դե կան դեպքեր, որ նույն հայհոյանքը կարող ա տեղին ու դիպուկ լինի, ինչպես որ նույնն առօրյա կյանքում է: Դրա համար էլ ակումբում կգտնես ինչ-որ գրառումներ, որոնցում կան տենց բառեր: Էդ նույն մարդը մեղմ խախտումի, ասենք թեմայից շեղվելու համար կարող ա տուգանվի, հաջորդ պահին հայհոյանքի համար չտուգանվի: Սա ասում եմ նաև ընդգծելու համար, որ արտոնության հարց չի, որ սրան կարելի ա, մյուսին՝ չէ: Բայց դե ընդհանուր, տեսած կլինես, ջանում ենք հնարավորինս բացառել ու արգելել հայհոյանքները:

    Լավ կաց, վիրավորվածությունդ էլ փորձի մոռանալ: Իսկապես քո սխալ վարմունքի պատճառով էր, որ հարևան թեմայում լարված վիճակ ստեղծվեց: Բայց մեկ է, կարող եմ բոլորի տեղն ասել, մենք քեզ սիրենք գը:
    Էսօր առավոտյան, երբ պատասխանում էի Արազին, ես էլ մոտավորապես էն վիճակում էի, ինչպիսին դու եղել ես քո այն գրառումն անելիս: Հակառակ դեպքում երևի այլ կերպ կձևակերպեի միտքս, ափսոսում եմ, որ անմիջականորեն կպել է քեզ: Ուղղակի, Արտ ջան, ազնվորեն ասած, քո կատարած հսկայական աշխատանքն իմ աչքին բազմապատիկ անգամ ավելի մեծ է, հավանաբար այն պատճառով, որ ինքս անկարող եմ նման բաների, իմ տեխնիկական տգիտության պատճառով: Երևի այդ է պատճառը, որ շատ բաներ քեզ ավելի ներելի եմ համարում, քան ուրիշներին:

    Բայց նույն միտքս, մեկ է, կասեի հազար տոկոսով, քանի որ մարդը կոնկրետ հարց էր տվել, ու ես չէի կարող չպատասխանել:

    Արտոնությունն էլ... հա, արտոնության հարց չի, Արտ ջան: Բայց մի այլ վիճակ էլ կա: Հարյուր հատ մուկ թաքուն սյան տակը փորում են, ոչ ոք ոչինչ չի ասում, քանի որ աննկատելի են փորել: Իսկ մի ագռավ գալիս ու ափաշկյարա նստում է սյան վրա ու սյունը տապալվում է: Եվ իհարկե, բոլորն ագռավին են մեղադրում, չէ՞ որ տեսել էին, թե ինչպես էր նա սյունին թառել...

    Ու նաև` վիրավորված չեմ, Արտ ջան, չէ՞ որ պարզվեց, որ մի բան էլ ես եմ աջուձախ բոլորին վիրավորել: Ու եթե համարեի, որ իրոք այդպես է, վաղուց արդեն բոլորից հազար անգամ ներողություն էի խնդրել: Ցավոք, այդպես չեմ համարում, այլ համարում եմ, որ կան լիքը ուրիշներ, ովքեր ուղղակի պարտավոր են ներողություն խնդրել: Ոչ թե ինձանից, հանկարծ չկարծես: Ակումբից, կամ գոնե Ակումբի պատանեկությունից: Էնպես որ, վիրավորված չեմ:

    Բայց հիասթափված եմ շատ: Ու շատ եմ ցավում դրա համար, ֆիզիկապես զգում եմ այդ ցավն այս քանի օրը: Ավելի լավ էր վիրավորված լինեի: Ախր այդ մարդիկ ինձ համար այնքան թանկ էին... Տրիբունից սկսած և այդպես շարունակ... Քանի տարի է, ուզում էի Մեֆին տեսնել: Մտածում էի, մի քաղաքում ենք ապրում, ինչի նման է, չենք ճանաչում իրար: Էնքան մեծ էր ցանկությունս, որ նույնիսկ մի միտք էի հղացել. որոշել էի մի վեպ գրել, վերնագիրը. "Մեֆին որոնելիս"... Նախաբանն էլ սկսել էի արդեն... Ցավում եմ, բայց չեմ կարծոում արդեն, թե ուզում եմ... Մյուսների մասին` էլ չասեմ: Ում մասին էլ ասացի, նորից ներողություն, մի վերջին անգամ էլ վիրավորվեք ու պրծնենք էս ամենը:

    Շնորհակալ եմ, որ գրեցիր, Արտ ջան: Ես էլ ձեզ եմ շատ սիրում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #37
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, քո վարքը չի տարբերվում 20 տարեկան նեղացած ակումբցու վարքից: Ամոթ ա, գոնե տարիքիցդ ամաչի: Ես 20 տարեկանում էի տենց բաներ անում:
    Դու, որ ինձ մատնացույց արեցիր իմ սխալը` երեխաների շրթերի կաթի վերաբերյալ, հաշվի առա՞ր իմ տարիքը, որ հիմա այն բերել ու աչքս ես խոթում:
    Իսկ երբ որ ես քեզ պատասխանեցի, ինձանից կես բառ գոնե ավելացրեցի՞ նրան, ինչ դու էիր ասել, թե՞ ուղղակի քեզ հետ վերադարձրեցի քո իսկ ասածը:
    Լավ, թող Շինն անկարող է հասկանալ, որ ուրիշի, առավել ևս երեխաների համաեր կարելի է վիրավորվել ավելի, քան սեփական անձի համար, - բայց դու կին ես, դու ավելի լավ պետք է որ զգաս նման բաները, ու դրա հետ միասին էլ հոգեբան ես թե հոգեբույժ ես, ուրեմն շատ ավելի պետք է հասկանաս նման բաները... Ուրեմն ինչու՞ մի բան չասեցիր Շինին այդ մասին, երբ նա ինձ ամոթով էր տալիս: Իսկ եթե դու էլ դա չես հասկացել, ուրեմն իզուր են բոլոր գիտելիքներդ ու այս խոսակցությունն էլ ավելորդ է արդեն: "20 տարեկանում" նման բաները կարող էիր չհասկանալ, իսկ հիմա... Մի խոսքով:

    Շին, ես քեզ ասելու բան չունեմ: Հա, պահի տակ վիրավորեցի քեզ, դրա համար սրտանց ներողություն: Բայց կոնկրետ թեմայի վերաբերյալ դու էդպես էլ ինձ չհասկացար: Ու ես վստահորեն կրկնում եմ քեզ, որ արժանի չէի քո ամոթանքներին, և ամոթանքներդ դու լրիվ հակառակ կողմ էիր ուղղել:
    Իսկ եթե կուզես ավելի ճիշտ, այս տարիների ընթացքում քո մասին կազմած կարծիքիս համաձայն...
    Այդ դու պետք է լինեիր իմ տեղում, դու պետք է վրդովվեիր ջահել երեխեքի առջև աղբ շաղ տալու վրա, իսկ ես այդ ժամանակ հանդես կգայի արդեն քեզ պաշտպանողի, այլ ոչ թե ցեխակոլոլ անողի դերում:
    Ինչևէ, ինչ եղել` եղել է: Ներիր ինձ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #38
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba , պապս ասում ա, որ խմբակային ագրեսիայի ժամանակ հանդես ա գալիս ամբոխի որակների ամենավատ ու տգեղ դրսևորումենը ու ասում ա որ էտ ժամանակ ոչխարը դառնում ա գալյ, իսկ գայլը օձ;
    չգիտեմ թե սա ինչքանով քո հետ կապ ունի, բայց ասում ա որ քեզ փոխանցեմ․․․

  11. #39
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սամ, սեփական՝ անգամ ակնհայտ սխալն ընդունելը մեծություն ա, չընդունելը՝ չափազանց տխուր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #40
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, Շինն արդեն ասեց իմ ու քո ասածի տարբերությունը, մի հատ էլ ես ասեմ. իմն օդի մեջ էր, դու կոնկրետ ինձ էիր ուղղել, իմը կատակ էր, դու լուրջ էիր ասում: Ու Շինը շատ ավելի հասուն ու տեղին պահեց իրան, քան դու:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.10.2015), Տրիբուն (09.10.2015)

  14. #41
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    Sambitbaba , պապս ասում ա, որ խմբակային ագրեսիայի ժամանակ հանդես ա գալիս ամբոխի որակների ամենավատ ու տգեղ դրսևորումենը ու ասում ա որ էտ ժամանակ ոչխարը դառնում ա գալյ, իսկ գայլը օձ;
    չգիտեմ թե սա ինչքանով քո հետ կապ ունի, բայց ասում ա որ քեզ փոխանցեմ․․․
    Չէ, սա էդ դեպքը չի Արազ ջան, էստեղ ուրիշ բան է: Ուրիշ թեմաներում իմ ներկա օպոնենտների հետ հիմնականում միշտ, ինչպես ասում են, ջան ենք ասել ու ջան լսել: Իսկ այստեղ հանդես է եկել բառի բուն իմաստով, տարիքային` արժեքների գնահատման անհամապատասխանությունը: Հա, երևի չգիտես, ասեմ, որ Ակումբի անդամների մեծամասնությունից ես հիմնականում երկու, իսկ երբեմն երեք անգամ մեծ եմ: Մի խոսքով, պապիդ թայն եմ:

    Եվ ուրեմն, ելնելով իմ հետամնացությունից, ես այն անխախտ կարծիքին եմ, որ եթե խոսքը գնում է Ակումբի անդամների մասին, դա ինձ համար նույնն է, ինչ խոսքը գնում է իմ ընտանիքի մասին, որովհետև ես արդեն հինգ տարի է, Ակումբի անդամ եմ: Ինձ համար պարտադիր չէր, որ Բյուրը կոնկրետ նշեր, թե երեխեքից ում շուրթերին է կաթ, իսկ ում շուրթերին` ոչ, - որպեսզի ես էլ ընտրեի. էս երեխու համար վրդովվեմ, իսկ մյուս երեխու համար ոչ: Ինձ վրդովում են նրանցից յուրաքանչյուրին ասված նման գռեհկությունները:

    Իսկ ինձանից երկու անգամից ավելի ջահել Բյուրի համար իրենից արժեք է ներկայացնում արդեն միայն անձնականորեն նշված, մատով ցույց տվածը, իսկ "վերացականորեն" ինչ ուզես, կարող ես սփռել շուրջդ ու դա ներելի է: Այսինքն, եթե ես գամ ձեր տուն, հայհոյեմ սեղանի շուրջ նստած բոլորին, իսկ դու էլ վեր կենաս ու բերանս ջարդես, ես պետք է մեղադրեմ քեզ, քանզի ես կոնկրետ քեզ չէի հայհոյել, իսկ դու խեղճիս հետ այդքան անարդար վարվեցիր:

    Մյուսներն էլ, իհարկե, ավելի շատ Բյուրին են հասկանում երևի: Չնայած մինչև օրս ես այնքան էլ այդ կարծիքին չէի: Կարծիքիս փոխեցին հենց իրենք: Ես միշտ աշխատել եմ այստեղ չխոսել տարիքից, համարելով, որ կարևորը մարդու հոգին է, այլ ոչ ֆիզիկական մարմինը: ճշմարտությունն ինձ համար միշտ էլ մնացել է ճշմարտություն, բայց տես, որ այսեղ ինձ ապացուցում են, որ տարիքի համեմատ կարող է համապատասխան ճշմարտություն լինել: Նույնիսկ այնքան համոզեցին մի պահ, որ ինքս էլ կասկածեցի, թե Շինին ինչ-որ ավելորդ բան եմ ասել ու սկսեցի ներողություն խնդրել... Հիմա ափսոսում եմ ներողությանս համար, որովհետև վերընթերցեցի այն առաջին վեճն ու հիմա վստահորեն պատասխանատու եմ ասածս բառերի համար, մեկ ճշտումով. ես չեմ պնդել, թե նա քինախնդիր է: Ուղղակի, շշմելով նրա նման վերաբերմունքից հարցին ու չհասկանալով դրա պատճառը, հարցրել եմ, կարո՞ղ է նախկինում եմ ինչ-որ բան արել նրա հանդեպ...

    Ինչ վերաբերվում է Չուկին...

    Արտ ջան, ես սխալ չեմ տեսնում, հակառակ դեպքում վաղուց էի ընդունել... ես դրա դեմ կոմպեքս չունեմ: Ընդհանրապես ես շատ եմ սիրում լսել ջահելներին, քանզի համարում եմ, որ յուրաքանչյուր նոր սերունդ հնից ավելի խելոք պետք է լինի: Կոնկրետ էս երեքիդ մասին, օրինակ, կարող եմ ասել.
    Բյուրին մեկ անգամ չէ, որ ասել եմ. եթե հնարավոր լիներ կյանք վերապրել, ես կնախընտրեի հենց նրա կյանքն ապրել;
    Շինին միշտ համարել եմ մտքեր կառուցող ամենագերազանց ճարտարապետն Ակումբում;
    Դու ինձ ստիպել ես երբեմն փոխել կարծիքս ինչ-որ բանի վերաբերյալ նույնիսկ քաղաքական հարցերում, ինչից զզվում եմ ընդհանրապես: Հաճույքով կարդալով գրառումներդ յուրաքանչյուր թեմայում ու տեսնելով խելացի գնահատականներդ, միշտ ցավել եմ, որ դու իմ գործերը չես կարդում... Հիշում եմ, էն սկզբներում մի անգամ նույնիսկ ասացի մեկին մոտավորապես նման մի բան, որ եթե դու չես կարդում ին գրառումները, ինչ տարբերություն, թե որտեղ չես կարդում:

    Բայց կոնկրետ հիմա, Արտ ջան, ցավոք, ես չեմ կարող համաձայնվել ձեր հետ: Ես սխալ չեմ տեսնում իմ կողմից, էնպես որ ցավոք, չեմ կարող ընդունել խորհուրդդ, չնայած համաձայն եմ, որ սխալ ընդունելը մեծություն է: Բայց սխալ պետք է նախ լինի, որ այն ընդունես: Ներկա պահին այն ընդունելու համար երևի ինձ պետք է հրաժարվել կյանքիս կեսից ու ձեր տարիքին վերադառնալ, բայց ես նախ անկարող եմ այդ անել, և հետո` չեմ էլ ուզում, քանզի ես շատ երախտապարտ եմ իմ անցած կյանքին:

    Այնպես որ, այս հարցին ինչ-որ այլ կերպ նայելու երևի թե մի տարբերակ կա միայն. սպասել, մինչև դուք էլ հասնեք իմ տարիքին: Այն ժամանակ միգուցէ կհասկանաք...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #42
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, թարգի նվնվոցդ: Թե չէ համբերությունս չի հերիքի, ավելի կոպիտ բաներ կասեմ

  16. #43
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամն ակնհայտ ծաղրում ա, ժող, չե՞ք զգում, արդար դատավոր, մտքերի ճարտարապետ ու դարբին, չեմ իմանում ինչ:

  17. #44
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սամ ջան, ընդհանրապես բանավեճում հիմնավորումների պաշարը սպառելու, փաստարկ չունենալու դեպքում տարիքին հղվելը համարվում է բանավեճի վատ տոն, ասելիքի բացակայություն:

    Հիմա գանք Բյուրի գրածին ու քո արձագանքին: Եթե ես վաղը ապարանցիների մասին անեկդոտ պատմեմ, որտեղ օգտագործեմ «էշ» տերմինը, դրանով իրականում վիրավորած չեմ լինի որևէ ապարանցու, որովհետև դրանք կոլորիտային անեկդոտներ են ու բոլորն էլ էդպես են ընդունում, բացի որոշ բացառիկներից, ինչն իրենց օգտին չի խոսի: Բայց եթե էդ անեկդոտը լսող որևէ մեկը, ընդ որում ոչ ապարանցի, պտտվի ու ինձ ասի «էշը դու ես», դա կլինի վիրավորանք: Այ սենց տարրական, հասարակ բան ենք ասում, իսկ դու ասում ես «ես ձեզնից մեծ եմ, ուրեմն ձեզնից շատ եմ հասկանում»: Չէ, սիրելիս, տարիքդ նախապայման չէ մեզնից շատ հասկանալու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #45
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, թարգի նվնվոցդ: Թե չէ համբերությունս չի հերիքի, ավելի կոպիտ բաներ կասեմ
    Դու քո արածն արդեն արեցիր, էնպես որ, արխային: Կոպիտով էլ չես զարմացնի. չեմ կարծում, թե քեզաննից նրբություններ լսած լինեմ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 5
    Վերջինը: 01.04.2013, 15:24
  2. Մեր խոսակցականի կապը թուրքերենի հետ
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 01.05.2011, 19:14
  3. Upload/Download կապը
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 20
    Վերջինը: 13.01.2010, 11:51
  4. Հանճարեղության ու պարզության կապը
    Հեղինակ՝ hippy w.s, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.12.2007, 00:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •