User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Ագրեսիայի և ցինիզմի կապը

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ագրեսիայի և ցինիզմի կապը

    ես էլ հաճույքով կզրուցեմ քո հետ; վիճել,կռվել․ սպառնալ,որակավորումներ տալ չեմ սիրում իմ հետ խոսացողին; իսկ զրույցը - դա հաճելի բան է;
    լսիր, ինձ մի հետաքրքիր թեմա կա, այսինքն հետաքրքիր է էնքանով, որ պապս դա սկսել է պնդել ու ես չեմ կարողանում դեմը առնել;
    ասում է,որ ագրեսիան ու ցինիզմը իրար հետ մեծ կապ ունեն; որ ցինիզմը ու ագրեսիան դրանք տարբեր ստադիաներ են; ոնց որ սիֆիլիսի տարբեր ստադիաները; ես թեմա եմ բացել սրա մասին որ զրուցենք, հանգիստ ձևով; որովհետև ես էտ կապը լավ չեմ հասկանում; կօգնես՞ ինձ հասկանալ էտ կապը;

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (02.10.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    ես էլ հաճույքով կզրուցեմ քո հետ; վիճել,կռվել․ սպառնալ,որակավորումներ տալ չեմ սիրում իմ հետ խոսացողին; իսկ զրույցը - դա հաճելի բան է;
    լսիր, ինձ մի հետաքրքիր թեմա կա, այսինքն հետաքրքիր է էնքանով, որ պապս դա սկսել է պնդել ու ես չեմ կարողանում դեմը առնել;
    ասում է,որ ագրեսիան ու ցինիզմը իրար հետ մեծ կապ ունեն; որ ցինիզմը ու ագրեսիան դրանք տարբեր ստադիաներ են; ոնց որ սիֆիլիսի տարբեր ստադիաները; ես թեմա եմ բացել սրա մասին որ զրուցենք, հանգիստ ձևով; որովհետև ես էտ կապը լավ չեմ հասկանում; կօգնես՞ ինձ հասկանալ էտ կապը;
    Որքան ավելի շատ եմ մտածում, այնքան ավելի եմ խճճվում, էնպես որ, եկ փորձեմ ինչպես կստացվի: Ես դրանց կոնկրետ թեորեմները չգիտեմ իհարկե, ու նաև հոգեբան կամ հոգեբույժ էլ չեմ` նրանք ավելի լավ կիմանան: Բայց ինչ որ ինքս եմ հասկանում հարցի վերաբերյալ, կասեմ:

    Կարծում եմ, պապդ թե ճիշտ է և թե սխալ:

    Սխալ է այն պահով, որ սրանք երևի հանգիստ կարող են գոյատևել նաև իրարից անկախ: Օրինակ, ցինիկը հեշտ ու հանգիստ կարող է համատեղվել շատ պասիվ և նույնիսկ անկյալ մարդու բնավորությանը: Պատկերացրու "օբլոմովա"-դենդիա-սնոբա-ինտելեկտուալ մեկի, ով համարում է, որ կյանքում ամեն ինչ տեսել է ու ամեն ինչ գիտի, ծխամորճը բերանին տարածել է իր մարմինը բազմոցի վրա, կիսախուփ աչքերով նայում է շուրջն ու ամեն շնչավոր ու անշունչին անուն է կպցնում` իհարկե, լավագույն դեպքոում ներողամիտ-արհամարհական: Այս դեպքում, ինչ խոսք, որ ագրեսիա չկա: Մաքսիմում` մեծամտություն:

    Բայց ինձ թվում է, թե սա շատ ավելի հազվադեպ երևույթ է, քան ցինիզմի և ագրեսիայի միևնույն սկզբնաղբյուր ունենալը: Եվ ստացվում է, որ պապդ էլ` հիմնականում ճիշտ է:

    Ըստ իս, թե ցինիզմը և թե ագրեսիան` պաշտպանական միջոցներ են: Իսկ եթե մեկը որոշել է ինչ-որ բանից պաշտպանվել, նշանակում է, որ նա, բնականաբար, ինչ-որ բանից վախենում է: Եվ ուրեմն, երկուսի սկզբնաղբյուրն էլ` վախն է:

    Հավանաբար, սկզբում ի հայտ է գալիս ցինիզմը: Սա` ուրիշների, իսկ ավելի շատ սեփական աչքին թոզ փչելու լավ միջոց է: Դու քեզ հեշտությամբ համոզում ես, որ բոլորին հեշտությամբ համոզեցիր, որ անվախ տղա/աղջիկ ես: Քանի որ բոլորը լռում են ու չեն ասում, որ դու վախկոտ ես (իսկ յուրաքանչյուր վախկոտի թվում է, թե իր վախկոտ լինելու մասին գրված է իր ճակատին), դու լրջորեն հավատում ես, թե ինչ լավ բան է ցինիկ լինելը: Իսկ իրականում, բոլորն ուղղակի թքած ունեն, վախկոտ ես դու թե ոչ, նրանք այդ մասին չեն էլ մտածում...
    Եվ, քանի որ ցինիզմն առանձնապես հաստատուն բան չի վախը քողարկելու համար, բավականին կարճ ժամանակ անց այն դադարում է վստահություն ներշնչել քեզ: Եվ դու փոխարինում ես այն... գռեհկությամբ: Սա ավելի երկար պրոցես է, քան ցինիզմը, քանզի դու ավելի երկար ես հավատում նրա ուժին: Դրանում քեզ օգնում է այն հանգամանքը, որ դիմացիններդ սկսում են խորշել քեզանից, իսկ դու կարծում ես, թե վախենում են...
    Հետո գալիս է մի պահ, երբ տեսնում ես, որ մնացել ես մենակ: Բոլորը հեռացել են քեզանից: Եվ սկզբնական վախերիդ հիմա գումարվում է նաև մենակ մնալու վախը... Եվ ի հայտ է գալիս ագրեսիան: Որովհետև քեզ արդեն պետք է ստիպել բորորին հավատալ, որ դու չես վախենում... Հիմա արդեն ագրեսիան` քո վախը թաքցնելու միակ ձևն է:

    Այս պահին` այսպես:

    Ճիշտն ասած, երբեք չէի մտածել այս թեմայի մասին, ու եթե ինչ-որ տեղ սխալ եմ, ներող եղիր: Առավել ևս, որ դրանք ինձ համար ուղղակի պատրանքներ են, այլ ոչ իրականություն...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    arazaz (03.10.2015)

  5. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս, թե ցինիզմը և թե ագրեսիան` պաշտպանական միջոցներ են: Իսկ եթե մեկը որոշել է ինչ-որ բանից պաշտպանվել, նշանակում է, որ նա, բնականաբար, ինչ-որ բանից վախենում է: Եվ ուրեմն, երկուսի սկզբնաղբյուրն էլ` վախն է:
    Պապս ասում է, որ ցինիկը ցինիկ է դառնում հիմնականում երեխա ժամանակվանից, որովհետև իրան դպրոցում շատ են կպնում ու ինքը չի կարողանում դրան պատասխանել;
    ինչ որ տեղ քո ասածի նման է, այսինքն երկու դեպքում էլ դուրս է գալիս որ էտ երեխան վախկոտ է;
    ու հետագա կյանքում ինքը դառնում է փորձանք շրջապատի գլխին իր մեջ կուտակած թույնով․;
    շատ սպոռնի վերսիա է;

    ինձ միշտ թվում էր, որ ցինիկը - ով կարողանում է մարդկանց վարպետոեն ձեռ առնել- նա շատ մեծ ինտելեկտի տեր մարդ է, ով նաև շատ սրամիտ է;
    իսկ ագերսիվը ընդամենը մարդ է, ով շատ մեծ ուժ ունի ու ստիպում է դիմացինին հարգել իր ուժը - մանավանդ լեզվակռվի ժամանակ, շատ տեղին օգտագործելով բավականին ճիշտ ընտրված ագրեսիվ բառեր ու նախադասություններ; ճիշտ ասած միշտ հիացել եմ էտ մարդկանց էտ հատկության վրա, ովքեր բավականին լավ կպնում են դիմացինին, հարվածի համար ընտերլով ամենացավոտ տեղերը ու խփելով;
    միգուցե ես սխալվու՞մ եմ;
    Վերջին խմբագրող՝ arazaz: 03.10.2015, 10:12:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.10.2015)

  7. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    Պապս ասում է, որ ցինիկը ցինիկ է դառնում հիմնականում երեխա ժամանակվանից, որովհետև իրան դպրոցում շատ են կպնում ու ինքը չի կարողանում դրան պատասխանել;
    ինչ որ տեղ քո ասածի նման է, այսինքն երկու դեպքում էլ դուրս է գալիս որ էտ երեխան վախկոտ է;
    ու հետագա կյանքում ինքը դառնում է փորձանք շրջապատի գլխին իր մեջ կուտակած թույնով․;
    շատ սպոռնի վերսիա է;

    ինձ միշտ թվում էր, որ ցինիկը - ով կարողանում է մարդկանց վարպետոեն ձեռ առնել- նա շատ մեծ ինտելեկտի տեր մարդ է, ով նաև շատ սրամիտ է;
    իսկ ագերսիվը ընդամենը մարդ է, ով շատ մեծ ուժ ունի ու ստիպում է դիմացինին հարգել իր ուժը - մանավանդ լեզվակռվի ժամանակ, շատ տեղին օգտագործելով բավականին ճիշտ ընտրված ագրեսիվ բառեր ու նախադասություններ; ճիշտ ասած միշտ հիացել եմ էտ մարդկանց էտ հատկության վրա, ովքեր բավականին լավ կպնում են դիմացինին, հարվածի համար ընտերլով ամենացավոտ տեղերը ու խփելով;
    միգուցե ես սխալվու՞մ եմ;
    Կուզենայի, որ դու մի բանի շուրջ մտածես. առյուծը որ որսի է դուրս գալիս, ո՞րն է նրա նպատակը. իր ուժը բոլորին ցույց տա՞լը: Չե՞ս կարծում, որ նա ընդամենը սոված է: Իսկ կուշտ ժամանակ նա ոչ ոգու աջ ու ձախ չափալախելով ման չի գալիս, չէ՞: Եվ դա ընդամենն անգիտակից գազան է: Իսկ դու գիտակցող մարդու մասին ես խոսում... Թող դու քո ուժով տրակտոր ես բարձրացնում, բայց եթե եկար տուն, մի լավ բոքսեցիր կնոջդ ու հպարտ-հպարտ բազմեցիր թախտին, - ուրեմն դու վախկոտ ու թուլամորթ սրիկայի մեկն ես: Չե՞ս լսել երբեք, որ իրոք ուժեղները սովորաբար շատ բարի են լինում:

    Իսկ դու ինտելեկտից ես խոսում... Իսկ միտքը` մկանների ուժից շատ ավելի հզոր բան է: Որովհետև մկաններիդ ուժն այսօր կա, իսկ վաղը չկա, իսկ միտքդ միշտ քեզ հետ է: Բայց եթե մեկն ինձանից ու քեզանից մի երկու գիրք ավել է կարդացել, և իր գիտելիքների շնորհիվ քիթը վեր է ցցել մյուսների առջև, ծաղրել, ասածդ` սրամտել է, դիմացինին նվաստացնելու համար, - դա ոչ մի ուժ էլ չէ, դա էլ վախի մի տեսակ է: Որովհետև, եթե դու նվաստացնում ես դիմացինիդ, ուրեմն վախենում ես, որ նա հանկարծ քեզ չնվաստացնի: Բայց եթե դու իրոք գիտակից մարդ ես, ոչ մի խոսք քեզ նվաստացնել չի կարող: Եթե դու ինձ ասում ես, որ ես հիմար եմ, ես կարող եմ նեղանալ այն ժամանակ միայն, եթե իրոք հիմար եմ, ու զայրանում եմ, որ դու իմ գաղտնիքը բացահայտեցիր բոլորի առջև: Հակառակ դեպքում` հազար անգամ ասա հիմար, - հետո՞... եթե ես մինչև քո ասելը հիմար չէի, արդյո՞ք հավատացի քո խոսքերին ու հիմարացա:

    Ասածս այն է, որ թե ֆիզիկական , թե մտքի ուժի իրոք տիրող մարդը երբեք չի փորձի դիմացինին նվաստացնել:

    Այդ իմաստով ես շատ ուրախ կլինեի, եթե դու կատակն ու ծաղրը տարբերեիր իրարից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    arazaz (04.10.2015)

  9. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լսեցի քո ասածը ու մտածում եմ դրա շուրջը; Շատ հետաքրքիր ես խոսում ու շատ պարզ; Բայց էլի պետք է մտածեմ, որովհետև պապս էս ամենը այլ կերպ էր հիմնավորում․․․

    Առյուծի մասով հիմա մի խնդիր կա; լսել եմ, որ կենդանիները նաև զբաղված են իրենց պոտենիցալ կոնկուրենտներին վախեցնելով; հենց էնպես, - որ իրանց տեղանք չմտնեն; չես մտածու՞մ որ սա նաև մարդուն ա հատուկ; որ իրանք դառնում են շատ ագրրեսիվ, երբ որ ինչ որ մեկի մեջ տեսնում են պոտենցիալ կոնկուրենտ; Պապս ասում է, որ ագրեսիան նաև վախ է արևի տակ սեփական տեղը կորցներու,սեփական հացը, և ավելի կարևոր է սեփական իմիջի կշիռը պահելու համար;
    ․․․․ ու ասում է Պապս, որ դա առավելապես երևում է ժամանակակից աշխարհում,երբ որ մարդիկ շփվում են ինտեռներտի միջոցով ու "շփման արագությունը" գերազանցում է մարդու իրավիճակը ադեկվատ մարսելու արագությանը; ու սոցիալական նիկերը տիեզերական երկրորդ արագությամբ հարձակվում են իրենց վիրտուալ ձևավորված հիերարխիաին վտանգ սպառնացող ամեն մի օբեկտի վրա, անգամ եթե այդ օբեկտը այդ պահին իրենցից մեկն է;
    խուճուճ է խոսում Պապս ու անհասկանալի․․․
    չեմ հասկանում իրան;
    իսկ դու՞

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (04.10.2015)

  11. #6

    Պապդ ու ես մոտավորապես նույն բանն ենք ասում: Եթե ինձ հասկանում ես, համարիր, որ պապիդ էլ ես հասկանում:
    Մարդու էությունն է դա. չեն սիրում հարազատներին հասկանալ: Համարում են, որ եթե "պապս է" կամ "հայրս է", ուրեմն իր դարն ապրած, հետամնաց սերունդ է: Նրանց ինչ հասկանաս: Չէ՞...

    Իսկ կենդանիների հաշվով...
    Կարծում եմ, բնությունն է հաշվում կենդանիների տարածքը, իսկ կենդանիները պատրաստակամորեն լսում են մայր բնությանը:
    Տես, օրինակ, թե այսօր ինչ հետաքրքիր բան է տեղի ունենում: Եղանակի տաքացման հետևանքով բևեռների սառույցները հալչում են, իսկ սա նշանակում է, որ սպիտակ արջերը սկսել են կորցնել իրենց տարածքները: Եվ շշմեցնող մի բան: Ցամաքի արջերը սկսել են կամովի փոքրացնել իրենց տարածքները, և այդպիսով տեղ են հատկացնում իրենց անտուն մնացած ազգականներին: Կարծում եմ, որ եթե բնությունը չմտածեր այդ մասին, արջերն ինքնուրույն հարցն այդքան իմաստուն կերպով լուծել անկարող կլինեին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    arazaz (04.10.2015)

  13. #7

    Ուղղակի հրաշք է․․․ իմ համար, որ պես մարդ-երևանցի․․․ անընկալելի;
    ուզում եմ արջ ծնվեմ;
    իոկ ոնց՞ ես մտածում, էտ ամենը , իսկ ո՞նց ես մտածում, բաշխման բնական արջային մեխանիզմը մեր վրա որպես երևանցիներ-հայաստանիցիներ-սփյուռքիահայերը տարածվում է՞;
    քո օրինակից հետո ես սկսեցի մտածել․ որ կարող՞ է իրականում մենք բնությունից դուրս մի էակներ ենք, ու ոչնչացնում ենք ամեն ինչ, մանավանդ մեր վախերից խույս տալու ու դրանք ապահովագրելու համար;

  14. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ......

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (06.10.2015)

  16. #9
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ իմաստով ես շատ ուրախ կլինեի, եթե դու կատակն ու ծաղրը տարբերեիր իրարից:
    գիտես՞ Sambitbaba, մի քիչ առաջ Պապս նայում էր ակումբը ու ինձ ասեց էս ծաղրի կապակցությամբ, որ երբ որ ցինիկը հնար չի գտնում ծաղրելու դիմացինին ու գտնում ա որ ինչ էլ ասի շատ տափակ մի բան ա դուրս գալու, սկսում ա բարձր ձայնով սուտի հռհռալ․․․ ասում ա էլի ռեյտինգը կորցնելու վախա; էս ինչ բան ա էս վիրտուալ ռեյտինգը չեմ հասկանում ;
    չգիտեմ էլ ինչ պատասխանեմ իրան, քանի որ իրա հետ ինչպես միշտ համաձայն չեմ;
    կօգնես՞ ինձ խնդրում եմ;

  17. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի հրաշք է․․․ իմ համար, որ պես մարդ-երևանցի․․․ անընկալելի;
    ուզում եմ արջ ծնվեմ;
    իոկ ոնց՞ ես մտածում, էտ ամենը , իսկ ո՞նց ես մտածում, բաշխման բնական արջային մեխանիզմը մեր վրա որպես երևանցիներ-հայաստանիցիներ-սփյուռքիահայերը տարածվում է՞;
    քո օրինակից հետո ես սկսեցի մտածել․ որ կարող՞ է իրականում մենք բնությունից դուրս մի էակներ ենք, ու ոչնչացնում ենք ամեն ինչ, մանավանդ մեր վախերից խույս տալու ու դրանք ապահովագրելու համար;
    Կարիք չունես արջ լինելու, արջը գիտակից արարած չէ ու շարժվում է բնազդներով: Բայց նույնիսկ արջից էլ մենք կարող ենք սովորել: Որովհետև արջի միջոցով անգամ` Բնությունը, կամ Տիեզերքը, կամ Աբսոլյուտը կամ..., - քեզ խորհուրդներ է հուշում: Այս ասածս` քո երկրորդ հարցին էլ կարող է պատասխանել, այսինքն. անհնար է գտնվել բնությունից, ինչպես նաև թվարկածս մնացածից էլ, դուրս: Ուրիշ հարց, որ մեր գոռոզությունը փակել է մեր համարյա բոլոր զգայարանները և մենք համարյա ոչինչ ընկալել չենք կարողանում... Մենք մեն մասին այն կարծիքին ենք, որ հենց մենք ենք, որ կանք, ինքնաբավարար, ինքնուրույն էակներ, ում ոչինչ պետք չէ: Դա նույնն է, որ մի օր մտնես քո սենյակ, դուռ-լուսամուտ ամուր փակես այնպես, որ արտաքին աշխարհից ոչինչ չտեսնես ու չլսես, և այդ կերպ սկսես համարել, որ ամբողջ աշխարհը հենց քո սենյակն է: Այդպես էլ կարելի է, իհարկե, մեզ կամքի ազատությունը հենց նրա համար է տրված, որ վարվենք մեր կյանքի հետ նույնիսկ այդպես էլ: Բայց, հասկանում ես, քեզ ոչ ոք չի ասել, որ լրիվ փակ սենյակում մի օր վերջիվերջո թթվածին չի մնա և դու շնչահեղձ կլինես...

    Հնարավոր է, որ այնքան էլ հասկանալի չեմ գրում այս ամենը, և որոշեցի մի հավելում էլ անել: Այս պահին թարգմանում եմ Ուոլշի "Զրույցի Աստծո հետ" գրքի երրորդ հատորը, և այնտեղից մի փոքրիկ հատված կտեղադրեմ քեզ համար, - միգուցէ կօգնի՞ ավելի պարզել հարցը...

    "Ուոլշ. - Այս մոլորակի վրա մենք չորրորդ դասարանում չենք: Առաջինում ենք: Ճի՞շտ է:

    Աստված. - Զավակս, դուք դեռ մանկապարտեզում էլ չեք: Դուք մանկամսուրում եք:

    Ուոլշ. - Ուրիշ ի՞նչ ես կարող եմ համարել այդ խոսքերը, եթե ոչ վիրավորանք: Ինչու՞ է դա ինձ համար հնչում այնպես, ասես Դու նվաստացնում ես մարդկային ռասային:

    Աստված. - Որովհետև "ես"-ը խորը սուզվել է գոյատևման մեջ նրա, ինչ դու չես հանդիսանում, և չը-գոյատևման մեջ նրա, ինչ դու հանդիսանում ես:
    ...
    Մարդկանց մեծամասնությունը, եթե չի ցանկանում ընդունել նկատվածը, վիրավորանք է տեսնում այնտեղ, որտեղ ընդամենը դիտողություն է արտահայտված:
    ...
    Քո ռասայի մեծ մասը չի ցանկանում ընդունել, որ դուք մանկապերտեզի համար դեռ չեք հասունացել:
    ...
    Բայց հենց այդ չընդունելն է, որ ձեզ պահում է մանկամսուրի մակարդակի վրա:
    Ձեր "ես"-ն այնքան խորն է ընկղմված նրա մեջ, ինչ դուք չեք հանդիսանում (բարձրզարգացածներ), որ դուք չեք հանդիսանում այն, ինչ կաք (զարգացողներ): Այսպիսով, դուք աշխատում եք ձեր դեմ, պայքարում եք ձեր հետ: Եվ, հետևաբար, շատ դանդաղ եք զարգանում:
    Բարեշրջման ճանապարհով արագ առաջընթացը սկսվում է ճանաչելով և ընդունելով այն, ինչ կա, այլ ոչ թե այն, ինչ չկա:

    Ուոլշ. - Եվ երբ ես, լսելով "այն, ինչ կամ", ինձ այլևս վիրավորված չզգամ, դրանով կիմանամ, որ ընդունե՞լ եմ "այն, ինչ կամ":

    Աստված: - Հենց այդպես: Դու քեզ վիրավորված զգու՞մ ես, երբ Ես քեզ ասում եմ, որ երկնագույն աչքեր ունես:
    Ահա թե ինչ կասեմ Ես քեզ. որքան ավելի վեհ է հասարակությունը կամ անձը, այնքան ավելի վեհ են նրա հաճույքները:
    Այն, ինչ ձեր համար "հաճույք" է հանդիսանում, վկայում է ձեր զարգացման մակարդակի մասին:"

    Բայց սա արդեն ուրիշ թեմա է: Ավելի լավ է, մտածիր այս մասին. "Եվ երբ ես, լսելով "այն, ինչ կամ", ինձ այլևս վիրավորված չզգամ, դրանով կիմանամ, որ ընդունե՞լ եմ "այն, ինչ կամ":"

    Եթե դու ընդունում ես մի բան, դու կարող ես այն փոխել: Իսկ եթե չես ընդունել, ինչպե՞ս փոխես այն, ինչ չունես...
    Բայց եթե դու մանկամսուրում քեզ ակադեմիկոս ես համարում, ուրեմն ձեռքիդ բռնել ես այն, ինչ քո իրականությունը չի, դու դրա մասին ոչինչ չգիտես և ինչ խոսք, որ այն փոխել անկարող ես:
    Եվ դրա հետ միասին, ձեռքիցդ դեն ես նետել քո մանկամսուրում լինելու իրականությունը և այլևս անկարող ես այն նույնպես փոխել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ......
    ??????
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    գիտես՞ Sambitbaba, մի քիչ առաջ Պապս նայում էր ակումբը ու ինձ ասեց էս ծաղրի կապակցությամբ, որ երբ որ ցինիկը հնար չի գտնում ծաղրելու դիմացինին ու գտնում ա որ ինչ էլ ասի շատ տափակ մի բան ա դուրս գալու, սկսում ա բարձր ձայնով սուտի հռհռալ․․․ ասում ա էլի ռեյտինգը կորցնելու վախա; էս ինչ բան ա էս վիրտուալ ռեյտինգը չեմ հասկանում ;
    չգիտեմ էլ ինչ պատասխանեմ իրան, քանի որ իրա հետ ինչպես միշտ համաձայն չեմ;
    կօգնես՞ ինձ խնդրում եմ;
    Պապդ ճիշտ է ասում, սիրելիս, ի՞նչ բացատրեմ... Ու նաև շատ հասկանալի... Ընդ որում` շատ մեղմ...

    Թե՞ "ռեյտինգ" բառը բացատրեմ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. Թեման «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնից ագրեսիվորեն տեղափոխվել է «Դեսից-Դենից» բաժին: Բարի, հետաքրքիր, ինչու ոչ, նաև ցինիզմ պարունակող քննարկումներ եմ մաղթում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (10.10.2015), Universe (04.10.2015), Vaio (05.10.2015), VisTolog (06.10.2015)

  22. #14
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2015
    Գրառումներ
    117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    գիտես՞ Sambitbaba, մի քիչ առաջ Պապս նայում էր ակումբը ու ինձ ասեց էս ծաղրի կապակցությամբ, որ երբ որ ցինիկը հնար չի գտնում ծաղրելու դիմացինին ու գտնում ա որ ինչ էլ ասի շատ տափակ մի բան ա դուրս գալու, սկսում ա բարձր ձայնով սուտի հռհռալ․․․ ասում ա էլի ռեյտինգը կորցնելու վախա; էս ինչ բան ա էս վիրտուալ ռեյտինգը չեմ հասկանում ;
    չգիտեմ էլ ինչ պատասխանեմ իրան, քանի որ իրա հետ ինչպես միշտ համաձայն չեմ;
    կօգնես՞ ինձ խնդրում եմ;
    Շաաատ նման եք, գուցե դրանիցա, որ չեք հասկանում միմյանց: Ի դեպ, պապիկդ բավականին հետաքրքիր անձնավորություն է, չի՞ գրանցվի ակումբում:

  23. #15
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ ման են գալիս,թե ուր ես կորել դու; գտա քեզ ;

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 5
    Վերջինը: 01.04.2013, 15:24
  2. Մեր խոսակցականի կապը թուրքերենի հետ
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 01.05.2011, 19:14
  3. Upload/Download կապը
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 20
    Վերջինը: 13.01.2010, 11:51
  4. Հանճարեղության ու պարզության կապը
    Հեղինակ՝ hippy w.s, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.12.2007, 00:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •