Sambitbaba-ի խոսքերից
Պապդ ու ես մոտավորապես նույն բանն ենք ասում: Եթե ինձ հասկանում ես, համարիր, որ պապիդ էլ ես հասկանում:
Մարդու էությունն է դա. չեն սիրում հարազատներին հասկանալ: Համարում են, որ եթե "պապս է" կամ "հայրս է", ուրեմն իր դարն ապրած, հետամնաց սերունդ է: Նրանց ինչ հասկանաս: Չէ՞...
Իսկ կենդանիների հաշվով...
Կարծում եմ, բնությունն է հաշվում կենդանիների տարածքը, իսկ կենդանիները պատրաստակամորեն լսում են մայր բնությանը:
Տես, օրինակ, թե այսօր ինչ հետաքրքիր բան է տեղի ունենում: Եղանակի տաքացման հետևանքով բևեռների սառույցները հալչում են, իսկ սա նշանակում է, որ սպիտակ արջերը սկսել են կորցնել իրենց տարածքները: Եվ շշմեցնող մի բան: Ցամաքի արջերը սկսել են կամովի փոքրացնել իրենց տարածքները, և այդպիսով տեղ են հատկացնում իրենց անտուն մնացած ազգականներին: Կարծում եմ, որ եթե բնությունը չմտածեր այդ մասին, արջերն ինքնուրույն հարցն այդքան իմաստուն կերպով լուծել անկարող կլինեին:
Էջանիշներ