Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
չէէէէէ; ոչ թե բառը , այլ ոնց ա կարողացել մարդ գերի դառնալ իր վիրտուալ կերպարին; այ սա եմ ուզում հասկանամ ; միգուցէ դա հիվանդույթուն է՞;
մարդը արդեն վախենում է ոչ միայն իր ռեալ կյանքից, այլ նաև վիրտուալ
աբսուրդ է․ պապուս ասած;
ինչի՞ մարդ չի կարողանում նորմալ ընդունի ռեալությունը ; պապս ասում ա, որ սա էլի փակ կյանքում գոյացած վախերից ա;
այ սա էի ուզում որ բացատրես; ու ոնց որ թե համարյա թե բացատրել ես;
Ուրեմն սրանից պրծանք: Անցնենք առաջ:
Չէ, հետ վերադառնանք:
Վերևում ինչ-որ գրել էիր ինձանից սովորելու մասին... Խնդրում եմ, նման բան չանես: Ես քեզ համար, ու ոչ ոգու համար էլ, ուսուցիչ չեմ: Ես նույնիսկ պապդ էլ չեմ: Ուղղակի էս պահին մեր կյանքն այնպես է դասավորվել, որ դու հարցնում ես, ես` պատասխանում եմ: Եվ որքան կտևի մեր համբերությունը, ոչ ոգու հայտնի չէ, ճի՞շտ է: Ես պատրաստ եմ պատասխանել քո յուրաքանչյուր հարցին, իհարկե, գիտեցածիս սահմաններում և առանց կեղծելու: Բայց դու մի սովորիր: Գնա ու կյանքդ ինքդ դասավորիր: Կյանքում ուրիշներից ինչ-որ բան սպասողներն իրենց ողջ կյանքում ինչ-որ բանի պակաս են ունենում: Որովհետև միշտ սպասում են, որ ինչ-որ մեկն իրենց ինչ-որ բան կտա, իսկ իրենք մատը մատին չեն խփում: Բայց ոչ ոք ոչ ոգու ոչինչ չի տալիս:
Սա գիտելիքներին էլ է վերաբերվում: Կարծում եմ, պապդ համաձայն է ինձ հետ:

Հիմա կարելի է առաջ էլ անցնել:

Հ.Գ. Հենա` նորից մոռանում էի... Ասածդ "ռեալության" մասին մի բան ասեմ:
ինչի՞ մարդ չի կարողանում նորմալ ընդունի ռեալությունը
Մարդ չի կարողանում նորմալ ընդունել իրականությունը, որովհետև այն, ինչ նա իրականություն է համարում, իրականության հետ ոչ մի կապ չունի: Դա մարդու էգոյի խաղերն է: Իսկ մարդն` իր էգոն չի: