1․ Հարուկի Մուրակամի՝ "1Q84" (2009-2011)
2. Ուրսուլա Լե Գուին՝ "Շեմը" (The Beginning Place/Threshold, 1980)
3. Ումբերտո Էկո՝ «Վարդի Անունը» The Name of the Rose, 1983)
4. Ալֆրեդ Դյոբլին՝ "Համլետ, կամ Երկար գիշերը մոտենում է ավարտին" (Tales of a Long Night, 1956)
5․ Քորմաք Մաքարթի՝ "Ճանապարհը"/"Ուղին", (The Road (2006)
6. Նիլ Գեյման` "Ոչմիտեղ", (Neverwhere, 1996
7. Մո Յան՝ «Գինու երկիրը» (The Republic of Wine, 1992)
8. Ջոզեֆ Հելեր՝ «Ծուղակ-22» (Catch-22, 1961)
9. Ջեֆրի Եվգենիդիս՝ «Միջին սեռ» (Middlesex, 2002)
10․ Նիլ Գեյման՝ «Քորալայն» (Coraline, 2002)
11․ Ջոն Սթայնբեք՝ «Ցասման ողկույզները» (The Grapes of Wrath, 1939)
12․ Չակ Պալանիկ՝ «Ուրվականները» (Haunted, 2005)
13․ Էլֆրիդե Ելինեկ՝ «Դաշնակահարուհին» (The Piano Teacher, 1983)
Հմմ...
Այսինքն Չուկին պիտի սպասենք, լավ չի լավ չի
Լավ, ես թեման բացեմ, մեկ ա էն ժամանակ կցկտուր էինք քննարկում, որ սփոյլ չանենք։ Թող էդ քննարկումները մնան էնտեղ, մեկ ա ոնց որ ոչ ոք չի կարդում գիրքը էս պահին։
Ի դեպ, որոշեցի բոլոր գրքերի Goodreads-ի ռեյտինգները հավաքել ստեղ դնել, հետաքրքիր ա բավականին
Հարուկի Մուրակամի 1q84 - 3.85
Ուրսուլա Լե Գուին The Beginning Place - 3.54
Ումբերտո Էկո The Name of the Rose - 4.08
Ալֆրեդ Դյոբլին Tales of a Long Night - 4.23
Քորմաք Մաքքարթի The Road - 3.94
Նիլ Գեյման Neverwhere - 4.16
Մո Յան The Republic of Wine - 3.48
Ջոզեֆ Հելլեր Catch-22 - 3.97
Ջեֆրի Եվգենիդիս Middlesex - 3.95
Նիլ Գեյման Coraline - 3.99
Ջոն Ստայնբեք The Grapes of Wrath - 3.89
Չաք Փալանիք Haunted - 3.57
Էլֆրիդե Ելինեկ The Piano Teacher - 3.54
I may be paranoid but no android!
Գալաթեա (16.09.2015)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Հարպեր Լիի "To kill a mockingbird"-ը եղե՞լ ա։
Մեկ էլ Սթեյնբեքի համար ա ցավալի ։/
Առաջատարներից կուզեի "The road"-ն ընտրվեր, Ֆեյսբուքիցս մեջբերեմ.
Երկու տարի առաջ, ծառայությանս տարիներին, երբ դիվիզիոնի «կամպյուտրշիկն» էի, եղբորս խնդրել էի, որ հերթական տուլիկի մեջ DVD-ներ դնի տարբեր ֆիլմերով ու գրքերով, էդ թվում՝ Քորմաք ՄաքՔարթիի "The Road"-ը: Էնպես էի տարվել դրանով, որ երկու, թե երեք գիշեր «ատբոյից» մոտ կես ժամ հետո վեր էի կենում, գնում դիվիզիոնի շտաբի սենյակ, պատուհանը ծածկոցով փակում, որ կոմպի լույսը դրսից չերևա, ու կպնում էկրանին: Չնայած սևազգեստները նույնիսկ էդ ժամերին էին վխտում ամբողջ զորամասի տարածքում, ու առավոտը 5:45 պետք ա արթնանայի սերժանտական անիմաստ հրահանգավորման համար, բայց էնքան էի կլանվել գրքի մեջ, որ էդ ռիսկերն ու զոհողություններն անտեսում էի:
Չէ, չի եղել: Ստայնբեքն էլ բնական ա, որ չի ընտրվում: Քչից-շատից կլասիկա ա: Հա, The Road-ի մասին լիքը ռիվյուներ կարդացի: Երևի ավելացնեմ to-read-իս: Բայց էս մի ընթերցանությունից ես փաս եմ: Մի ամիս արձակուրդ եմ գնում ամեն տեսակի ընթերցանության ակումբներից:
Գուդրիդսի ռեյտինգների պահով ասեմ: Նկատել եմ, որ ընդհանուր նոբելյանակիրների ռեյտինգը ցածր ա: Չգիտեմ ինչով ա պայմանավորված: Ու մեկ էլ գիրք ընտրելիս նայում եմ նաև, թե քանի հոգի ա քվեարկել ու ընկերներս ինչ ձայն են տվել:
Մալխասի "Վարդանանց պատերազմ" պատմավեպը դրեք... մի հատ էլ հայ թող ըլնի...
Ես էդքան "ատամ" չունեմ, որ կծեմ, Բյուր ջան... Ուղղակի դու մեկ-մեկ շշմեցնում ես ինձ, գիտե՞ս: Օրինակ, ինչի՞ց ես նման եզրակացություններ անում: Եթե ընդունենք, որ նույնիսկ ճիշտ է ասածդ, բայց ո՞նց ես եզրակացնում, որ կարդացել ես ասածդ "մի գրքի հեղինակի" հենց այն գիրքը, որը քեզ պետք էր կարդալ: Նման մոտեցմամբ ես ինքս, ասենք, այսօրվա իմ շատ սիրված ու հարգված գրողներից շատերին չէի էլ ճանաչի (հենց նույն Մուրակամիին էլ, Կամ Ջեկ Լոնդոնին, Ջոն Դոս Պասսոսին, Ումբերտո Էկոյին, Մայակովսկուն, Ցվետաեվային, Շեքսպիրին, Էկհարտ Թոլլեյին ու շատ ուրիշների): Նույնիսկ մեկ գիրքը տարբեր հոգեկան կամ ֆիզիկական վիճակներում, տարբեր տրամադրության դեպքերում, տարբեր տարիքներում և հազար ու մի այլ տարբերակներում կարելի է տարբեր կերպ ընկալել, և այդ պատճառով սխալ է նույնիսկ մեկ գրքին այդքան կտրուկ մոտենալը: Իսկ դու մի ամբողջ հեղինակի մասին ես խոսում, Բյուր ջան... Առավել ևս, Մուրակամիի պես տաղանդավոր մեկի...
Կամա թե ակամա ճիշտ ես, Մուրակամին չի նեղանա, նրան քո կարդալ-չկարդալուց "ни холодно, ни горячо": Դու ես ափսոս: Նման վերաբերմունքով դու ինքդ քեզ զրկում ես շատ հաճելի հայտնություններից, անակնկալներից: Ու ոչ միայն Մուրակամիի մասին եմ ասում, չնայած Մուրակամին այն հեղինակներից է, որի յուրաքանչյուր գիրք նոր հայտնություն կարող է դառնալ: Առավել ևս, որ կարդացածդ "Կաֆկան...", որքան հիշում եմ, լավ էլ դուրդ եկել էր:
Իսկ բոլոր "գուդրիսներն" ու մենք բոլորս էլ մեկմեկու համար`ինձ թվում է, թե ուղղակի հնարավորություններ ենք նոր անուններ բացահայտելու, այլ ոչ թե մեկմեկու կյանք կամ գոնե ճաշակ սովորեցնելու համար, ու բոլորովին էլ պարտադիր չի, որ մեր բոլորի ճաշակները համապատասխանեն: Տես, օրինակ, Առաջարկածս Դյոբլինը ձեզ քվեարկության մեջ ամենավերջիններից մեկն է, իսկ Գուդրիսի ցուցակում կարծես թե համար մեկն էր, չէ՞: Ու դա լրիվ նորմալ է: Բայց դրանցից և ոչ մեկին էլ պետք չի քեզ պես կտրուկ մոտենալ, ավելի լավ է ընդամենը, ասենք, հաշվի առնել:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սամ, գրքեր ընտրելու իմ սկզբունքներն ունեմ, ու պետք չի, որ որևէ մեկն ինձ ուղղություն ցույց տա, թե ոնց կարդամ, որ հեղինակից քանի գիրք կարդամ:
Դուր գալ-չգալն ու նորից գիրք ուզենալ կարդալ-չկարդալը լրիվ տարբեր բաներ են: Հա, Կաֆկան դուրս էկել ա, բայց ես գիտեմ, որ իրանից եթե երկրորդ գիրք կարդամ, ընդ որում՝ ցանկացած գիրք, հերիք չի դուրս չի գալու, դեռ մի բան էլ Կաֆկայից էլ եմ սկսելու զզվել: Ու դա գիտեմ, որտև լիքը ռիվյուներ եմ կարդացել, գիտեմ մարդկանց, որոնք իմ գրական ճաշակին նման ճաշակ ունեն ու սխալվել են, Մուրակամիից երկրորդ, անգամ երրորդ գիրք են կարդացել: Մուրակամիի տրյուկները մենակ մի անգամ են անցնում, երկրորդ անգամ արդեն անհամ ա: Մենակ մի անգամ ա հավես էդ սաղ խորհրդավոր ու լուծում չստացող հարցերի մեջ ընկնելը, երկրորդ անգամ արդեն զգում ես, որ քեզ խաբում ա հեղինակը: Իսկ ես չեմ ուզում խաբվածի էդ զգացողությունն ունենամ:
Ինչ վերաբերում ա գուդրիդսին, բնականաբար էնտեղի չոր ռեյտինգներով առաջնորդվելը հեչ ճիշտ բան չի: Ասենք, չեմ բացառում, որ 50 Shades-ը, որը գրականության հետ կապ չունեցող մի բան ա, բավական բարձր ռեյտինգ ունենա, որովհետև ուղղակի լրիվ ուրիշ լսարան ա գնահատել: Ու չեմ մտնում գուդրիդս, տեսնում՝ որ գրքի ռեյտինգն ա 5, էդ էլ կարդում, այլ երբ մտածում եմ որևէ գիրք կարդալու մասին, նայում եմ.
1. Ինչ ռեյտինգ ունի ընդհանրապես
2. Քանի հոգի ա քվեարկել (հա, մեկ-մեկ լինում են անհայտ հեղինակներ 4.8 ռեյտինգով, որը կազմվել ա ընդամենը քսան հոգու գնահատականով, էդ քսանից 18-ն էլ հեղինակի ընտանիքից են)
3. Ընկերներս ինչ ձայն են տվել (ընկերներիս իմանալով հասկանում եմ՝ ինձ դուր կգա, թե չէ)
Էսքան գրեցի, որ ընդամենը ասեմ՝ Մուրակամի էլ չեմ կարդալու:
Sambitbaba (16.09.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ