User Tag List

Էջ 11 24-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 347 հատից

Թեմա: Պատանեկան գրական նախագիծ 2

  1. #151
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Հողի պահապան զինվորը
    Էս պատմվածքի մասին էլ ահագին կառուցական քննարկում արդեն եղել ա: Արդեն երկրորդ պատմվածքն ա՝ սկսվում ա քամով, և ընդամենը երկրորդ պատմվածքն ա: Ուրեմն քամին ինչ-որ հարմար բան ա պատկեր ստեղծելու համար, ուրեմն պետք ա խույս տալ, եթե քամու անհրաժեշտությունը խիստ չի զգացվում:

    Մի քիչ տարօրինակ էր, որ պատմողը քեռի Աշոտն էր ու վերջում մահանում ա փաստորեն, չնայած Կազինո ֆիլմը հիշեցի, որում պատմողերից մեկը մինչև վերջ պատմում ա, նույնիսկ իրան կենդանի թաղելու տեսարանը, բայց էդ ամենը էնտեղ էնքան համով ա արված, էստեղ իհարկե էդ համը չկար: Հնարքը կիրառելիս պետք ա իմանաք, թե ինչի եք էդպես վարվում, օրինակ՝ կարող են էսպիսի տարբերակներ լինել՝ ուղղակի անհրաժեշտ ա, այլ կերպ հնարավոր չի, մեկ էլ էնքան հմուտ պատմող եմ, էնքան լավ կարող եմ անել դա, որ շատ սիրուն ստացվի, էս դեպքում ՝ ոչ էն էր, ոչ էլ էն:

    Զրույցը ևս համոզիչ չի ստացվել: «-Թու՜, ես ձեր… բա թիկունքից կհարձակվե՞ն, բա ես էնտեղ չլինեի՞, գայի ձեզ օգնության»,- շատ համով միտք ա, բայց ինձ թվում ա էս միտքը ուրիշ բառերով կամ ուրիշ շարադասությամբ ա ասվում, չգիտեմ, հեղինակ, հլա պատկերացրու դու ես լսում պատմությունը ու էդպիսի հոգու զեղում ես ունենում, ո՞նց կասես, ի՞նչ բառերով, բառերի ի՞նչ հերթականությամբ: Իմ կարծիքով՝ ոչ սենց: Վերջին ընկուզենին էլ էր ավելորդ, ախր շատ բանալ, հասարակ ա դարձնում իրականությունը էսպիսի ծեծված դետալների կիրառումը կամ պիտի դա էնպես անմիջական մատուցվի, տեղ հասցվի, որ արհեստականություն չզգացվի:

    Թեմայի հետ կապված խնդիր չունեմ, լրիվ պատկերացնում եմ իրավիճակ, երբ Արցախյան պատերազմի վետերանը թաղի երեխաներին դրվագներ պատմի պատերազմից, բայց սենց չէ էլի: Հեղինակ ջան, եթե ականատեսն ես եղել նման զրույցի, դու ինձնից լավ գիտես՝ ոնց ա եղել այն իրականում, ես չեմ տեսել երբեք, ու դու ինձնից լավ գիտես, որ հենց սենց չի եղել հաստատ: Պետք չի իրականությունը փորձել ավելի սիրունացնել, հղկել և այլն, պատմիր ոնց կա, մեկ ա դու քո տեսածն ես պատմում, քո աչքերով էդ իրականությունը մեկ ա տարբեր ա լինելու զրույցի մասնակից մյուսների աչքերին երևացած իրականությունից:

    Ոչի՞նչ, որ էս երկու կարծիքն ասացի: Բայց ասեմ՝ ոչ մեկիս ասածն էլ հալած յուղի տեղ մի ընդունեք, արեք՝ ոնց դուք եք ճիշտ գտնում վերջին հաշվով, բայց հետո երբ որոշեք, որ ես ճիշտ էի օրինակ, չասեք՝ էն ակումբի Շինարարը գիտեր, չասավ, հենա՝ ասացի:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.10.2015), ivy (15.10.2015), Sambitbaba (16.10.2015)

  3. #152
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Ազատամարտը շարունակվում է
    Շարադրանքը վատը չէր, որոշ նկարագրություններ բավական հաջող էին։ Նաև ընդհանուր լարվածության մթնոլորտը հեղինակին հաջողվել է փոխանցել. ամբողջ պատմվածի ընթացքում էդ լարվածությունն զգում ես։ Ենթադրում եմ, որ հարազատ կամ մտերիմ մարդու մասին է գրված։ Եթե էդպես է, ցավում եմ շատ...

    Բայց ծեծված բառերն ու արտահայտությունները շատ էին, պաթոսը՝ նույնպես։

    իրենց տան ճրագ, երեք քույրերի միակ եղբորը՝ Նորայրին էին ռազմի դաշտ ուղարկել
    Էդ «տան ճրագ» արտահայտությունից ներվայնանում եմ, ճիշտն ասած։ Բացի նրանից, որ ահավոր ծեծված է, նաև մի տեսակ անտեղի եմ համարում։ Կարծում եմ՝ ցանկացած երեխա էլ իրենց տան ճրագն է, ու նրա դերը կարևորելու համար կարիք չկա հատուկ «տան ճրագ» անվանելու։ Էլ չեմ ասում, որ մենակ երեխաները չեն, որ տան ճրագ կարող են լինել։ Կամ որ հատուկ նշվել է եղբոր միակությունը՝ ցավի ուժգնությունը ցույց տալու համար։ Իսկ ոչ միակ եղբայրներին ավելի քի՞չ են սիրում քույրերը, ու կորցնելու դեպքում ավելի քի՞չ են ցավ ապրում։ Չեմ կարծում։ Օրինակ, իմ եղբայրն էլ է իմ միակ եղբայրը, ուրիշ եղբայր չունեմ, բայց համոզված եմ, որ եթե ուրիշ եղբայր կամ եղբայրներ ունենայի, դրանից իրեն պակաս չէի սիրելու։

    Դարերն անգամ անզոր կլինեն խամրելու Ձեր անունները:
    Խամրել–ը չեզոք սեռի բայ է։ Անունը կարող է խամրել, բայց դարերը կարող են խամրեցնել անունը։
    Իրենց կռվով նրանք հաստատում էին իրենց ցեղի, իրենց հողի ու ջրի, իրենց բարձրագնա լինելիությունը: Նրանց փառքը կապրի այնքան , ինչքան կճախրի հայոց արծիվը: Իսկ հայոց Արծիվը նոր է գերությունից դուրս եկել երկնակամար...
    Մեր նահատակ տղաներ, այս ինչպես է Ձեզ համար մորմոքում իմ սիրտը...
    Պաթոսը չափից դուրս շատ է...

    Սա էլ է, իմ կարծիքով, անտեղի պաթետիկ ու անբնական նախադասություն.
    Ընկերներին սիրում էր ասել.« Հայրենասիրությունը կեցվածք չէ, եւ ոչ էլ մոդայիկ հագուստ, որ ցանկացած պահի զգեստափոխվենք»:
    Մի տեսակ չեմ հավատում, թե Նորայրն իրոք իր ընկերներին նման նախադասությամբ դիմած լիներ։


    Մարտը ծանր էր , բայց թշնամին ստիպված եղավ այս անգամ էլ նահանջել, ավաղ մարտը վերջինն էր Նորայրի համար...
    «ավաղ, մարտը վերջինն էր Նորայրի համար...»–ը լրիվ առանձին ու ինքնուրույն նախադասություն է, որը պիտի առանձնացվեր նախորդից։ Մարտի նկարագրություն է, մեկ էլ հոպ՝ Նորայրի մահվան լուրը շփփացնում են ընթերցողի երեսին։ Նման կարևորություն ու ծանրություն պարունակող ինֆորմացիան ոչ մի դեպքում չի կարելի կպցնել ընդհանուր մարտի նկարագրությանը, երբ դրանց միջև կապն անմիջական չի. ճիշտ է, կապ կա՝ իմաստային ու հաջորդական, բայց սա էն կապը չի, որի դեպքում էս երկու նախադասություններն իրար միացնելն արդարացված համարվի։


    Ժողովուրդը չի մոռանա իր երակներից սնունդ առած զավակներին:
    Արտաքինից կարծես վեհ է հնչում, բայց որ խորանում ես իմաստի մեջ, ի՞նչ է ստացվում. ժողովրդի արյունը խմած զավակնե՞ր ։ Խոստովանի, որ էն չի, ինչ ցանկացել ես ասել։ Ընդհանրապես որևէ բարդ բառ կամ բառակապակցություն ձևակերպելիս, ստեղծելիս փորձեք քննել ստացվածի իմաստը, տեսնել՝ ինչ է ստացվել ի վերջո։ Էդպես շատ է լինում, որ կարծես լավ ու ճիշտ է հնչում, առաջին հայացքից կարծես իմաստալից էլ է, բայց որ խորանում ես, ավելի ուշադիր ես իմաստը տնտղում, տեսնում ես՝ ծիծաղելի ու անհեթեթ բան է ստացվել։ Բոլորի հետ էլ երբեմն կարող է լինել, կարևորը՝ վերջում դա հայտնաբերելն ու փոխելը կամ վերացնելն է։ Բայց գուցե հեղինակն իրականում «ծնունդ» է նկատի ունեցել, սխալմամբ է «սնունդ» գրել։ Էդ դեպքում ուղղումս հետ եմ վերցնում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.10.2015), ivy (16.10.2015), Malxas (15.10.2015), Sambitbaba (16.10.2015), Tiger29 (15.10.2015), Աթեիստ (15.10.2015), Ռուֆուս (15.10.2015)

  5. #153
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Հանուն ինչի՞

    Վատ էր գրված, նույն բառերն են կրկնվում, տեղ-տեղ դրանք իսկի իմաստային առումով էլ իրենց տեղում չեն: Արբել և հարբել բառերը էապես տարբերվում են իրարից: Ժամանակաձևերը ճիշտ չեն պահպանված: Իմաստային առումով թույլ էր, որակի առումով՝ անուժ: Չգիտեմ՝ քանի տարեկան է հեղինակը, ներեցեք կոշտության համար, բայց շատ վատ էր: Չէի ուզի տարիքի պատճառով ներողամտություն ցուցաբերել, հիմա ասեմ՝ ինչու: Պատկերացրեք, ես երգել չգիտեմ: Ընդհանրապես: Նույնքան երգել չգիտեի նաև ութ տարեկանում, ու նաև դրանից առաջ ու հետո: Ու ես չեմ մասնակցել որևէ երաժշտական մրցույթի: Բայց մասնակցել եմ քիմիայի միջազգային օլիմպիադային, ու շահել մրցանակ, քանի որ քիմիայից լավ էի:

    2. Հողի պահապան զինվորը

    Գրված էր գրագետ ու սիրուն: Մեծավարի էր գրված, մեծական զգացմունքներ ու վերաբերմունք էր կյանքին: Սյուժեն ինձ չհուզեց, որովհետև ինչքան կարելի է հուզվել նույն բանից, էսպիսի պատմվածքներ ինչքան ուզեք՝ կան, մնում է միայն տարեթվերն ու տեղանունները փոխել: Դուր չեկավ նացիոնալիստական վերաբերմունքը մի նախադասության մեջ, հուսամ՝ դա հեղինակի միտքը չէր, հերոսինն էր միայն, բայց դժվար թե:

    3. Զսպված մոլեգնուհի

    Լավ էր գրված: Հեղինակի ազատության տենչը զգացվեց: Սիրուն էին ընտրված համեմատություններն ու ածականները: Այլ հարց է, թե ինչքանով էր գործը հետաքրքիր: Ըստ իս՝ հետաքրքիր չէր:

    4. Կուրսային աշխատանք No 007

    Լավ փսիխոդելիկա էր: Հում էր գրված, բայց տեղ-տեղ անցումները սպանում էին: Մենակ թե քյարթազգիները նենց համը հանեցին, էլ դու սուս: Էդ բառը հենց: Ահավոր էր: Ափսոս: Ընդհանուր լավ էր:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.10.2015), ivy (16.10.2015), Malxas (16.10.2015), Mr. Annoying (09.06.2016), Sambitbaba (16.10.2015), Աթեիստ (16.10.2015)

  7. #154
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. Թունել - Շատ հետաքրքիր պատմվածք է: Հա, էլի մռայլ է շատ, բայց բոլոր այս պատմվածքների մեջ երևի թե ամենաշատը հենց սրա մռայլությունն է արդարացված: Հետո` շատ հետաքրքիր մի բան. այդ մռայլության մեջ երբեմն բավական հաճելի լույսեր էլ են վառվում, բայց Նարեն, խորասուզված իր մռայլության մեջ, դրանք առանձնապես չի էլ նկատում... Եվ ահա արդյունքը. "Առավոտյան տասնվեցերորդ հարկի բաց պատշգամբից երևում էր Նարեի անտարբեր դեմքը… " Հիմնական կարծիքները հնչեցին, որ այս վերջն անհասկանալի մնաց, բայց, ըստ իս, շատ ավելի անհասկանալի մասեր կային այլ տեղերում. Նարեի մտորումների մեջ, նույնիսկ դիալոգներում: Ու դրանց պատճառն էլ, կարծես թե հասկանալի է. այդպես լինում է այն ժամանակ, երբ հեղինակի համար/մտքում ամեն ինչ պարզ է, ու նրա մտքով չի անցնում արդեն, որ պարտադիր չի, որ բոլոր ընթերցողներն էլ հենց իր պես մտածեն, և հարկ չի համարում ավելի պարզաբանել իր մտքերը: Եվ, հետևելով անհասկանալիության այդ ընթացքին, ես եկա եզրակացության, որ ամենապարզը հենց վերջաբանն է. վաղ առավոտյան`բակի ջրավազանում լողում էր միայն ինքնասպան եղած Նարեի անկենդան մարմինը, ում անտարբեր դեմքը կարելի էր տեսնել տացնվեցերորդ հարկի բաց պատշգամբից...
    Լավն էր ահագին: Շնորհակալություն, հեղինակ ջան: (Ասեմ, որ կարդալու ամբողջ ընթացքում մեր Էննան է աչքիս առաջ...) Կարծում եմ, եթե մի քիչ մշակես, արտակարգ պատմվածք կդառնա: Հա, ու մի քիչ ավելի ռիսկով եղիր:

    10. Դարչնագույն - Համոզեցիր, որ սա դրոմոս է: Ինձ դուր եկավ: Մանավանդ, որ, մինչև տասերորդ պատմվածքին հասնելը, կարծես թե սովորել եմ արդեն մթի մեջ տեսնել... Նորից իմ սիրելի ակումբցու է հիշեցնում և դա առավել ևս ցավալի է... Չէ, պաքտմվածքը շատ լավն է, խոսքս հերոսուհու մասին է... Ցավալի է, որովհետև ինքդ շատ լավ գիտես, որ յուրաքանչյուր թրթուր հնարավորություն ունի թիթեռ դառնալ, բայց ընտրում ես ճահիճը: Քո սիրած խումբը չգիտեմ, բայց պատմվածքդ կարդալիս, հիշատակածդ երգը մտքումս հնչում էր Էդիտ Պիաֆի կատարմամբ, ու դա շատ էր սազում պատմվածքիդ:
    Մի խոսքով, չնայած բոլորովին իմը չէ այս թեման, բայց կարդացի շատ մեծ հաճույքով` շնորհակալ եմ, հեղինակ ջան:

    11. Ամենալավ պատմվածքը - Վերջապես մի լուսավոր պատմվածք: Ընդ որում, այնքան լավը, որ կարելի է այս մրցույթի արևը համարել: Համ միտքն է շատ լավը, համ էլ շատ հավեսով շարադրված է: Մի բան է ափսոս, կարծում եմ, թե շտապել է հեղինակը, եթե քիչ ավելի հղկած լիներ, բյուրեղյա պատմվածք կանվանեի: Բայց միևնույն է, մրցույթում լավագույններից է: Շնորհակալություն, հեղինակ ջան: Ելնելով մտահղացումից, բարությունից ու լավատեսությունից, բոլորովին չէի զարմանա, եթե հեղինակը Նիկաեն լիներ:

    12. Ինքնասպանը - Ներողություն հեղինակին, բայց դրական ոչինչ չտվեց այս պատմվածքը... Հասկանում եմ, երիտասարդ ես դեռ և այլն, բայց... Ինձ թվաց, թե սա... չգիտեմ, ինչպես ճիշտ ասել, - կարծես թե սա այն պատմվածքն է, որ պահանջում է իրեն գնահատել արդեն այն բանի համար, որ ինքը կա: Խոստովանեմ, որ նույնիսկ ցանկություն եղավ նախադասություն առ նախադասություն անդրադառնալ, բայց այդ դեպքում շատ ավելի էին լինելու բացասական խոսքերս, - որոշեցի, որ պետք չէ:
    Կեղծ է շատ, - գտա ուզածս բառը... Ոչ մի երիտասարդ չի բերի և իր սիրածին (ասում ես սիրում է, չէ՞) ցույց չի տա ուրիշի համար նախատեսված նշանի մատանին: Եվ սա միակ տեղը չի, երբ ես քեզ չեմ հավատում... Իսկ հեղինակի` համար առաջին խնդիրը` ընթերցողին հավատացնելն է: Կներես...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.10.2015), ivy (16.10.2015), Malxas (16.10.2015), Աթեիստ (17.10.2015)

  9. #155
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ, դու հրաշք ես:
    Անսահման շնորհակալություն չարչարանքիդ համար, սիրելիս: Շատ լավ գործ ես անում: Տես, երկրորդ մրցույթն է ընդամենը, բայց որքան մեծ առաջընթաց է կատարվել առաջինի համեմատությամբ: Եթե այսպես գնաց, ու՜ր ենք հասնելու...
    Բոլոր ձեռքերովս կողմ եմ, որ մրցույթները շարունակվեն:

    Նաև շնորհակալություն բոլոր նրանց, ով օգնել է Այվին: Չուկին որ` հարյուր տոկոսով:

    Հ.Գ. Մի տեսակ նույնիսկ ուրախ եմ, որ ժյուրիի անդամ չեմ: Այս անգամ ինձ համար շատ դժվար էր լինելու գնահատական տալը: Պատմվածքների գոնե մեկ-երրորդը, եթե ոչ ավելին, արժանի է ամենալավը համարվելու...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (16.10.2015), Malxas (16.10.2015)

  11. #156
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին նամակը

    Էս գործը մի քանի օր առաջ կարդացի ու մտածեցի՝ էս ի՞նչ էր: Մտածեցի՝ երևի շատ հոգնած եմ, դրա համար չեմ հասկանում: Էսօր նորից կարդացի: Էլի բան չհասկացա: Հեղինակ ջան, ի՞նչ ես ուզում ասել ընթերցողին, ի՞նչ ես ուզում տեղ հասցնել, ո՞րն է քո պատմությունը, քո ասելիքը: Չկա ոչ մի բան էստեղ, դատարկ բառակույտ է: Ու դրան գումարած մի հատ տես, թե նախադասություններդ ինչքան անիմաստ երկար են: Ընթերցողի շունչը կտրվում է, մինչև վերջակետին հասնում է: Էս քեզ օրինակ.

    Այդ պահից ի վեր ես ամեն անկյունում փնտրում էի ոչ թե քեզ, որ ևս մեկ անգամ տեսնեմ. այլ մի որևիցե հայելի որ տեսնեի ինձ, հասկանալու համար արդյոք դու կկարողանաիր սիրել ինձ ճիշտ նույնքան որքան որ ես քեզ, ապարդյուն իմ բոլոր փորձերից հետո ես ավելի ու ավելի էի ցնորվում, որովհետև հասկանում էի, որ ոչ միայն ես այլև մարդկային որևէ արարած չէր կարող արժանանալ քո սիրուն և ոչ թե նրա համար, որ դու բնության կատարյալ հրաշք էիր այլ նրա համար, որ ես էի քեզ ընդունում որպես բնության կատարյալ հրաշք, քեզ տեսնում էի այդպիսին ամբող աշխարհում գոյություն ունեցող միլիարդավոր մարդկանցից միայն ես, սակայն դու այդ նույն աշխարհում գոյություն ունեցող միլիարդավոր մարդկանցից մեկն էիր ով ինձ ընդունում ու տեսնում էր ոչ միայն այնպիսին ինչպիսին որ ես կայի այլ երևի ավելի գառշելի:
    Էս նախադասությունից կարող ես հինգ-վեց առանձին նախադասություններ ստանալ: Որտեղ կարող ես վերջակետ դնել, դիր:
    Ու ուշադրություն դարձրու կետադրությանդ ու ուղղագրությանդ: Էս մրցույթում կարդացածս միակ գործն էր, որ բազմաթիվ ուղղագրական սխալներ ուներ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.10.2015), ivy (16.10.2015)

  13. #157
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թունել

    Գործի սկիզբն ահագին խոստումնալից էր: Մտածեցի՝ ըհը, ինչ-որ մեկը վերջապես անդրադառնում է պատանինենրին կամ երիտասարդներին հուզող մի խնդրի. ծնողների տնից գնալուն: Շատ կուզեի, եթե հեղինակը մնար էդ թեմայի մեջ ու հենց դա զարգացներ, որովհետև մնացած ամեն ինչը շատ արհեստական էր ու կլիշեներով լեցուն:

    Նախ, բժիշկ-հիվանդ սերը գրեթե ֆանտաստիկայի ժանրից է, նման բաներ չեն լինում: Ու բժիշկ լինելն էլ կողքից ինչքան էլ ռոմանտիկ թվա, բավական դաժան մասնագիտություն ա ու չի սահմանվում «կյանքեր փրկելով»: Հետո, վերջին մենախոսությունն էր շատ անիմաստ: Դժվար կարդացվում էր, մեջն էլ բովանդակություն առանձնապես չկար: Երկխոսությունները բավական վերամբարձ ու արհեստական էին: Հեղինակին խորհուրդ կտայի դրանք սարքել հակիրճ ու դիպուկ: Խորհուրդ կտայի նաև օգտվել «ցույց տուր, մի պատմիր» տեխնիկայից: Հասկացանք, որ Նարեն մենակ էր ապրում: Դա կարելի էր ինչ-որ կերպ ցույց տալ, ոչ թե մի քանի տեղ շեշտել, որ մենակ էր ապրում: Հա, մեկ էլ էդ թունելի լույսն ահավոր կլիշե ա, աշխատիր չօգտագործել էդ արտահայտությունը:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.10.2015), ivy (16.10.2015), Աթեիստ (17.10.2015)

  15. #158
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դարչնագույն

    Առաջին գործն է, որ կարդում եմ, ու վատ բան դժվարանում եմ ասել: Հենց առաջին նախադասությունից կլանեց: Ինձ դուր եկավ, որ պատանի հեղինակն իրեն հուզող խնդիրների մասին էր գրում: Թող որ տեքստը մռայլ լինի, բայց էդ տասնվեց-տասնյոթ տարեկանի մռայլությունը լրիվ մեջը կար: Հեղինակն ընթերցողի բոլոր զգայարանները գործի է դնում. զգում ես սառը սալիկները, տեսնում ես աշխարհի քարտեզը, դարչինի հոտ ես առնում, լսում ես երգը: Ի դեպ, շատ հետաքրքիր ա՝ հեղինակի սիրած խումբը որն ա, որովհետև էդ երգը մենակ Էդիթ Պիաֆի կատարմամբ գիտեմ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.10.2015), Sambitbaba (17.10.2015), Աթեիստ (17.10.2015)

  17. #159
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենալավ պատմվածքը

    Էլի խոստումնալից սկիզբ, բայց ծույլ գործ: Երևում է՝ հեղինակը գրելու փորձ ունի, բայց առիթից օգտվել է, որ մրցույթում ընդհանրապես արձակ գործերն ընդունվում են, ալարելով էսսե է գրել: Էդքանով հանդերձ հետաքրքիր են նրա մտորումները պատմվածքների մասին: Բայց հեղինակ ջան, երբ մի օր որոշես պատմվածք գրել, նստիր ու փորձիր քո կերպարը ստեղծել, ոչ թե գործածել քո տեքստում արդեն նշվածներից մեկին:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (16.10.2015)

  19. #160
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, շատ հետաքրքիր ա՝ հեղինակի սիրած խումբը որն ա, որովհետև էդ երգը մենակ Էդիթ Պիաֆի կատարմամբ գիտեմ
    Ինձ էլ ա էդ խումբը հետաքրքիր: Ինձ թվաց, հեղինակն ա սխալվել, մտածելով, որ էս երգը ինչ-որ խումբ ա կատարում:
    I may be paranoid but no android!

  20. #161
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնասպանը

    Պոտենցիալ ունեցող գործ է, բայց ահագին բան կա աշխատելու: Ինձ ահագին դուր եկան ծխախոտի ու դրա հետ կապված նկարագրությունները, չնայած մի քիչ ջղայնացա, որ ծխելն էդքան առնական բան ա համարվում: Աղջիկն էլ կարա հանգիստ ծխի, եթե ուզենա: Գործի մեջ ընդհանուր զգացողություն կար, մթնոլորտ կար, բայց էլի կլիշեները շատ էին, հեղինակն էլ շատ բաների մեջ չի խորանում: Էսպիսի գործեր շատ-շատ կան. տղան թողեց աղջկան, աղջիկը հաջողության հասավ, տղան ու աղջիկը հանդիպեցին: Վատ չի էլի մի անգամ դրա մասին գրելը, բայց հեղինակ ջան, փորձիր գտնել, թե քո պատմությունն ինչով է տարբերվում մնացածներից, հենց էդ ուղղությամբ էլ շարժվիր:

    Վերջ, գնացի գնահատականներս ուղարկելու:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.10.2015), ivy (16.10.2015)

  22. #162
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ ա էդ խումբը հետաքրքիր: Ինձ թվաց, հեղինակն ա սխալվել, մտածելով, որ էս երգը ինչ-որ խումբ ա կատարում:
    Rammstein-ի "Frühling in Paris" երգի կրկներգում էդ երգից երկու տող երգվում ա: Ինձ թվում ա` հեղինակը դա ա նկատի ունեցել:


  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարիօ (16.10.2015), Ռուֆուս (16.10.2015)

  24. #163
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Rammstein-ի "Frühling in Paris" երգի կրկներգում էդ երգից երկու տող երգվում ա: Ինձ թվում ա` հեղինակը դա ա նկատի ունեցել:
    Հույս ունեմ ինքնաբացահայտում չէր
    I may be paranoid but no android!

  25. #164
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ ա էդ խումբը հետաքրքիր: Ինձ թվաց, հեղինակն ա սխալվել, մտածելով, որ էս երգը ինչ-որ խումբ ա կատարում:
    Բայց եթե սիրած խումբն ա, ուրեմն անունը կիմանա:

  26. #165
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հույս ունեմ ինքնաբացահայտում չէր
    Թե չէ նորությու՞ն ա, որ էդ մեկի հեղինակը Ռուբին ա Լրիվ իրա ձեռագիրն ա:

Էջ 11 24-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 22.12.2018, 23:51
  2. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  3. Պատանեկան գրական նախագիծ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 319
    Վերջինը: 10.07.2015, 14:01
  4. «Հայ ասպետ» պատանեկան ինտելեկտուալ հեռուստաշոու
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 09.08.2012, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •