…նոր օրագիր…
Երբ նախկին օրագիրս էի ստեղծում, մտածում էի, որ էդտեղ կպատմեմ իմ բոլոր երեկների մասին, կհավաքեմ բոլոր էն մանր-մունր դեպքերի նկարագրությունները, որոնք էդ պահին չափազանց մեծ նշանակություն կունենան իմ համար, բայց ժամանակի ընթացքում հնարավոր է մոռացվեին:
Հիմա նոր օրագիր… բայց էս ուղղակի օրագիր չի: էս կախարդական դուռ ա, որ կարա փրկի ինձ: Նենց դուռ, որով կհայտնվեմ էնտեղ որտեղ ուզում եմ, հենց խելքիս փչի կփախչեմ բոլորից… ու ինչ կապ ունի, թե ես էդ պահին որտեղ եմ… Կարևորը, թե ուր եմ գնում ու ինչի համար…
Էջանիշներ