User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Ինչ գիտենք կամ չգիտենք մեր մասին

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչ գիտենք կամ չգիտենք մեր մասին

    Չեմ ներկայացնում Ելենա Բլավատսկայային: Շատերը երեևի չգիտեն նրան կամ այնքան վատ բան գիտեն, որ ավելի լավ կլիներ չներկայացնել նրան...

    Բայց հարցն այստեղ ոչ թե Բլավատսկայան է, այլ այն, ինչ նա ասում է մեր մասին: Իսկ այն, ինչ նա ասում է մեր մասին, լրիվ նորություն էր ինձ համար և, մտածելով, որ դա հետաքրքիր նորություն կարող է լինել ձեզանից շատերի համար էլ, որոշեցի բացել այս թեման: Չգիտեմ, ճիշտ տեղում եմ բացել թե ոչ, եթե ոչ, մոդերներին կխնդրեի տեղափոխել այն հարմար բաժին (նախապես ներողություն ավելորդ գլխացավանքի համար): Իսկ մենք եկեք փորձենք նման նյութեր տեղադրել այստեղ ու փորձել խոսել դրա մասին, և թող սա լինի առաջինը:

    Ի՞նչ կասեք...

    Отрывок из письма Е.П. Блаватской к её тёте
    Н. Фадеевой


    Նյու- Յորք, 19 -, 1877


    Հին հրեական լեզուն, կամ այն լեզուն, որը մենք սովորաբար անվանում ենք իվրիտ, իրականում երբեք գոյություն չի ունեցել; դա լեզու է, որ չունի միակ լեզու-նախնի և կազմված է հունական, արաբական ու խալդեական ծագում ունեցող էլեմենտներից: Ինձ հաջողվեց ապացուցել այդ պրոֆեսոր Ռոսոնին Յեյլի համալսարանից: Վերցրեք հին հրեական լեզվի յուրաքանչյուր բառ, և ես կապացուցեմ, որ այն ծագում է հունական, արաբական և խալդեական լեզուներից: Իվրիտը հիշեցնում է խայտաբղետ կտորներից կարած արլեկինի հագուստ: Բիբլիական բոլոր անուններն ունեն արտասահմանյան արմատներ, նրանց կառուցվածքն ինքը խոսում է իր մասին: Դա արաբա-եթովպական բարբառ է, խալդեական լեզվի խառնուրդով; իսկ խալդեական լեզուն էլ արմատներով դեպի սանսկրիտ է գնում: Այսօր արդեն ապացուցված է, որ ժամանակին Բաբելոնը բնակեցված է եղել բրամիններով և ունեցել է սանսկրիտի դպրոց: Մեր ասորեագետները խոստովանում են, որ հնագույն Աքքադ քաղաքի բնակիչները (ըստ Ռոլինսոնի* տվյալների) եկել են այնտեղ, ամենայն հավանականությամբ, Հայաստանից, սովորեցնելով մոգերին մի հոգևոր լեզվի, որն իրենից ինչ-որ սուրբ լեզու էր ներկայացնում: Այլ խոսքերով ասած, դրանք այն արիացիներն էին, ում լեզվի հետ նմանապես կապված է նաև մեր սլավոնական լեզվի ծագումը:

    - - - - -
    * Հնարավոր է, Բլավատսկայան նկատի ունի. Sir Henry Rawlinson, 1st Baronet
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, առաջին տողերից արդեն հասկանալի ա, որ էդ կնիկը լեզվաբանությունից գաղափար չունի: Իսկ քանի որ չունի, գոնե ինձ համար անիմաստ ա իրա ասած որևէ բանին հավատալը:

    Եբրայերենը, ինչպես և արաբերենն ու Եթովպիայի ամհարիկը, սեմական լեզուներ են, ու բնական ա՝ նմանություններ կունենան: Իսկ աշխարհագրական դիրքով մոտ լինելով Հունաստանին՝ բնական ա, որ հունական փոխառություններ կլինեն: Ըստ էության, աշխարհում «մաքուր» լեզու չկա: Սաղն էլ խայտաբղետ են, որտև լիքը փոխառություններ ունեն տարբեր ձևերով զարգացած:

  3. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.08.2015), Chuk (06.08.2015), Mephistopheles (07.08.2015), Skeptic (06.08.2015), Հայկօ (06.08.2015), մարդագայլուկ (06.08.2015), Նաիրուհի (07.08.2015), Շինարար (07.08.2015), Տրիբուն (08.08.2015)

  4. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցնում եմ: Ու մեծ հույս ունեմ, որ ոչ մի ծաղրական իմաստ չունեն:

  5. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցնում եմ: Ու մեծ հույս ունեմ, որ ոչ մի ծաղրական իմաստ չունեն:
    Մեծ սիրով, Ռիփ ջան: Էդ չուփաչուփս լզող կատուն, հիփստեր ալպական ու սեքսով զգաղվող բաբուինները ավելի պատշաճ են, քան մադամ Բլավացկայայի փայթած մտքերը, որոնք կարող ա 100 տարի առաջ չափից դուրս արդիական ու ավանգարդ էին, բայց հիմա էն աստիճանի վիրավորական ու ոչ պոլիտ կոռռեկտ են, որ պիտի էդ գրածները մի տեղ հավաքվի, վառվի ու մոխիրները հողում խորը թաղվի: Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի ոմն մեկի կարծիքը, ով բացարձակապես գաղափար չունի լեզվաբանությունից, բայց համարձակվում ա լեզվաբանական վերլուծություններ կատարել՝ էդ ընթացքում պրոպագանդելով անտիսեմիտիզմը՝ իր ողջ հմայքով:

    Հա, ես անհանդուրժող եմ, ես չեմ հանդուրժում հոմոֆոբներին, քսենոֆոբներին, անտիսեմիտներին, ֆաշիստներին, նացիստներին ու այլոց: 80 տարի առաջ Գերմանիայում դրանց հանդուրժեցին, իսկ թե հետո ինչ եղավ, բոլորիս էլ քաջ հայտնի ա: Ու ավելի լավ ա մարդիկ իմ դրած վիդեոներն ու նկարները նայեն, քան թե կարդան Բլավացկայայի գրած էշությունը ու դեռ մի բան էլ մտածեն դրա մասին:

    #առանցվիրավորանքների
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.08.2015), Skeptic (06.08.2015), Աթեիստ (06.08.2015), մարդագայլուկ (06.08.2015), Մուշու (06.08.2015)

  7. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. ու եթե ինչ-որ մեկի մոտ հարց առաջանա, թե դրածս նկարներն ու վիդեոներն ընդհանրապես ի՞նչ կապ ունեն թեմայի հետ, հարցրե՜ք, մեծ սիրով կբացատրեմ։
    Անկարող ես բացատրել, ընդ որում` ոչ սիրով, ոչ էլ ատելությամբ:

    Որովհետև դու թեմայի կողքով չանցար էլ անգամ, Ռուֆ, էլ ուր մնաց բացատրես...

    Քեզպեսներին ես լավ ծանոթ եմ, սիրելիս, ու հենց ձեր համար էի գրել առաջին նախադասությունը, հուսալով անհնարինը հնարավոր դարձնել... Ցավոք, ապարդյուն հույսեր էին... Որովհետև քեզպեսների առջև Բլավատսկայայի անունը նույնն է, ինչ եզի առջև կարմիր կտորը, - միևնույն կուրությանն է բերում...

    Մի քիչ չխառնեցի՞ր ալիքները, եղբայրս... Չշտապեցի՞ր արդյոք հոյակապ պատկերասրահովդ... Չէ, նենց լավ տժժացրեցիր, բան չունեմ ասելու, բայց արդյո՞ք տեղին էր և, ամենակարևորը` տեղում...

    Եթե հանկարծ մի օր որոշեմ լսել "սիրալիր" բացատրություններդ իմ կողմից շատ հարգված Բլավատսկայայի մասին, խոստանում եմ թեմա բացել հենց նրա մասին, և նույնիսկ մի երկու թարգմանություններ էլ տեղադրել: Բայց արդյո՞ք ես ուզում եմ դա... ի՞նչ պետք է ասես ինձ նրա մասին, ինչին տեղյակ չեմ: Հասկանում եմ, նրա տասնյակ հազարանոց էջեր կազմող գրական ժառանգությունից գոնե մի երկու տասնյակ էջ կարդացած լինեիր ու որոշեիր դրա մասին խոսել... Բայց դու պետք է կրկնես էն ապուշների դուրս տված հիմարությունները, ովքեր ջանք չեն խնայել վատաբանելու այդ կնոջը: Կներես, ես դա չեմ ուզում, Ռուֆ ջան: Ոչ ուզում եմ պաշտպանել նրան, ոչ ուզում եմ հակաճառել քեզ, ոչ ուզում եմ իմ ասածը պնդել... Ժամանակ չունեմ, հավես չունեմ, համարում եմ, որ այդ դեպքում արդեն իրոք որ, հիմարությամբ կզբաղվեի...

    Որովհետև քեզպեսների Բլավատսկայային վարկաբեկելը գիտե՞ս ինչի է նման... Դա նույնն է, որ վերցնես մի դույլ աղբաջուր, շպրտես վերև ու համարես, որ երկինքը կեղտոտեցիր...
    Իսկ այդ նույն աղբաջրից կեղտոտվելու շատ ավելի մեծ հավանականություն ունես հենց ինքդ...


    Բայց խնդրում եմ, մի կողմ դիր ատելությունդ Բլավատսկայայի հանդեպ, բացիր աչքերդ ու նայիր բացածս թեմայի վերնագրին. "Ինչ գիտենք կամ չգիտենք մեր մասին":

    Ի՞նչ կապ ունի սրա հետ Բլավատսկայան:

    Ես քեզ առաջարկում եմ ինձ արտակարգ հետաքրքիր թվացած մի նորություն իմ ու քո սեփական ազգի, իմ ու քո սեփական լեզվի վերաբերյալ: Մի՞թե քեզ ամեն քայլափոխիդ չորս կողմից զզվացրել են հայտարարություններով, որ քո լեզուն, ուշադրություն դարձրու, ոչ թե դու, այլ ուրիշները, Սուրբ Լեզու են համարել, այնքան սուրբ, որ "մոգերին սովորեցրել են այդ լեզվին"... Մի՞թե այնքան անհետաքրքիր է քեզ համար այս նորությունը քո իսկ մասին, որ նույնիսկ այդ հանգամանքը գոնե մի փոքր շնորհակալության չի արժանացում այդ կնոջը քո առջև, այլ հակառակը, դրդում է հերթական շան լափը թափել նրա գլխին: Նույնիսկ այն ժամանակ, որ նրա մասին բոլորովին խոսք չի գնում:

    Ախր լավ, գոնե դա նրա հնարածը լիներ... Բայց մարդը նույնիսկ աղբյուրն է հիշատակում` ես ստուգեցի, կա նման մարդ ասորեագետ, Sir Henry Rawlinson, 1st Baronet, ունի այդ թեմաներով ոչ թե մեկ աշխատություն, - գնա կարդա ու նրան քրֆիր, Ռուֆ ջան... Իսկ կոնկրետ այս դեպքի համար, ինչպես և ուրիշ դեպքերի համար էլ, - Բլավատսկայան ոչինչ չի հորինել... Չես պատկերացնի, թե քանի անգամներ եմ ստուգել նրա ասածները. այն սկզբնաղբյուրները, որոնք գտել եմ, լրիվ համապատասխանել է նրա ասածներին:

    Եթե մեր մասին (հայերի, հայող լեզվի) ասելու բան ունես, եկ խոսենք: Թե Բլավատսկայայի թեման ես ուզում շարունակել, ուրեմն ոչ այստեղ, լա՞վ... Գնա, թեմա բացիր, ու հնարավորինս կփորձեմ քեզ այնտեղ բավարարել: Իսկ այստեղ... կխնդրեի թեմային անհամապատասխան պատկերասրահդ էլ փակեիր... Առանց նեղանալու, լա՞վ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (06.08.2015), Զաքար (06.08.2015)

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, ես մինչև հիմա Բլավատսկայայի մենակ անունն եմ լսել, առանձնապես չեմ խորացել, թե ինքն ինչ ա ասել, ինչ՝ չէ: Ես չգիտեմ՝ դու ինչ աղբյուրներ ես ստուգում ու ովքեր են էդ իրա սկզբնաղբյուրները, բայց մենակ էդ մի քանի տող բանը, որ դրել էիր, լրիվ հերիք էր պատկերացում կազմելու համար, որ իրա արտահայտած մտքերը լուրջ չեն: Էդ տեքստը շատ հակալեզվաբանական ա, շատ:

    Իսկ եթե ուզում ես հայերենից խոսենք, ապա խնդրեմ: Բան չունեմ ասելու, հայերենը հետաքրքիր լեզու ա, ինչպես և հետաքրքիր լեզուներ են եբրայերենը, հինդին, իսպաներենը, ռառոտոնգանը, գրինլանդերենը, սվահիլին ու ընդհանրապես երկրագնդի վրա գոյություն ունեցող ցանկացած լեզու: Բայց Աստված չանի, Բլավտսկայայի նման մեկը հայտնվի ու որոշի, որ հայերենը գոյություն չունեցող լեզու ա, հաստատ կկարողանա հայերենի համար նույն փաստարկները բերել, ինչ Բլավատսկայան՝ եբրայերենի համար:

    Սամ, հայերենը հնդեվրոպական լեզու ա, դրանում կասկած չկա, վաղուց են արդեն լեզվաբաններն ընդհանուր հայտարարի եկել: Էդ նշանակում ա, որ հունարենի, անգլերենի, լիտվերենի, ռուսերենի ու լիքը այլ լեզուների պես առաջացել ա մեկ հնդեվրոպական նախալեզվից: Բայց ինքն իրանով ահագին հետաքրքիր լեզու ա հայերենը, որովհետև հարևան ոչ հնդեվրոպական լեզուներից լիքը ազդեցություններ ա կրել (մասնավորապես, սեմական ու հարավկովկասյան): Հայերենը (կարծեմ) մոտ 1000 բնիկ բառարմատ ունի, այսինքն՝ բառարմատներ, որոնք հենց հնդեվրոպական նախալեզվից են եկել: Իսկ բառապաշարի մնացած մասը կա՛մ իրանական փոխառություններ են (այսինքն՝ բառեր, որոնք պարսկերենում բնիկ են, եկել են հնդեվրոպական նախալեզվից, դարձել պարսկերեն բառ, հետո մտել հայերեն), կա՛մ թուրքական, կա՛մ այլ լեզուներից եկած:

    Էնպես որ, եթե դու Բլավատսկայային երկինք ես բարձրացնում, պատրաստ եղիր, որ կարող ա իրա նման անտիհայ մեկը հայտնվի ու նույն բաները հայերենի մասին ասի: Դուրդ կգա՞:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.08.2015), Chuk (06.08.2015), Moonwalker (06.08.2015), Հայկօ (06.08.2015), մարդագայլուկ (06.08.2015), Նաիրուհի (07.08.2015), Տրիբուն (08.08.2015)

  11. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սամ, կներես, բայց ես ԱՆընդունելի եմ համարում նման թեմաները, նման նյութերն էս տեսքով տարածելը:

    Բացառված չի, որ նույն Ռուֆի արձագանքն էսպիսին չլիներ, եթե թեմայի վերնագիրը լիներ ասենք «ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ տեսակետներ»:

    Հայերենի ու հայերի հետ կապված լիքը բան կա, որ հետաքրքիր ա, որով կարելի ա հպարտանալ: Պսևդոգիտական սենց նյութերի տարածումը ակամայից անլրջացնում ա նաև իրականը, երբ որ հիմնավորված տեսակետներն ենք տեսնում, ակամայից դրանց վերաբերվում ենք էնպես, ինչպես նման անլուրջ տեքստերին:

    Որևէ հիմնավորում չունեցող, մատից ծծած նման անլուրջ բաները որպես նորություն ներկայացնելով նաև վատ ծառայություն ենք մատուցում էն մարդկանց, ովքեր ակամա հավատալու են, առանց խորանալու:

    Մի խոսքով դու մեզ, քեզ, բոլորիս շատ վատ ծառայություն ես մատուցում սենց շեշտադրումներով էդ տեքստը տարածելով: Հասկացանք, որ դու գիտությանը լուրջ չես վերաբերում, էդ դեպքում ուղղակի մոռացի գիտության ու առավել ևս «գիտության» մասին ու մի տարածի կեղծ գիտությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.08.2015), Աթեիստ (06.08.2015), Հայկօ (06.08.2015), մարդագայլուկ (06.08.2015), Նաիրուհի (07.08.2015), Ռուֆուս (06.08.2015), Տրիբուն (08.08.2015)

  13. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, ես մինչև հիմա Բլավատսկայայի մենակ անունն եմ լսել, առանձնապես չեմ խորացել, թե ինքն ինչ ա ասել, ինչ՝ չէ: Ես չգիտեմ՝ դու ինչ աղբյուրներ ես ստուգում ու ովքեր են էդ իրա սկզբնաղբյուրները, բայց մենակ էդ մի քանի տող բանը, որ դրել էիր, լրիվ հերիք էր պատկերացում կազմելու համար, որ իրա արտահայտած մտքերը լուրջ չեն: Էդ տեքստը շատ հակալեզվաբանական ա, շատ:

    Իսկ եթե ուզում ես հայերենից խոսենք, ապա խնդրեմ: Բան չունեմ ասելու, հայերենը հետաքրքիր լեզու ա, ինչպես և հետաքրքիր լեզուներ են եբրայերենը, հինդին, իսպաներենը, ռառոտոնգանը, գրինլանդերենը, սվահիլին ու ընդհանրապես երկրագնդի վրա գոյություն ունեցող ցանկացած լեզու: Բայց Աստված չանի, Բլավտսկայայի նման մեկը հայտնվի ու որոշի, որ հայերենը գոյություն չունեցող լեզու ա, հաստատ կկարողանա հայերենի համար նույն փաստարկները բերել, ինչ Բլավատսկայան՝ եբրայերենի համար:
    ...

    Էնպես որ, եթե դու Բլավատսկայային երկինք ես բարձրացնում, պատրաստ եղիր, որ կարող ա իրա նման անտիհայ մեկը հայտնվի ու նույն բաները հայերենի մասին ասի: Դուրդ կգա՞:
    Բյուր, երբեք մտքովս չէր անցնի, որ քեզ համար նույնպես առանձին պետք էր նշել, որ այս թեման Բլավատսկայայի մասին չի: Բլավատսկայային երկինք բարձրացնելու միտքդ, ճիշտն ասած, դուրս եկավ, ու չնայած մինչև այժմ այդ չեմ արել, բայց և այնպես կարելի է մտածել: Բայց դրա պատճառը ոչ մի դեպքում նրա` հայերին գովաբանելն ու հրեաներին վատաբանելը չի լինի, որովհետև ես ոչ հրեատյաց եմ, ոչ էլ հայամոլ: Ուղղակի մի բան գիտեմ հաստատ, որ, անկախ իր մասին իրականության հազարապատիկ խեղաթյուրումների, այդ կինն իր ամբողջ կյանքը դրել է մարդկությանը ծառայեցնելու համար:

    Ուրեմն, կրկնում եմ նորից. Բյուր, այս թեման Բլավատսկայայի մասին չի: Չուկ, այս թեման Բլավատսկայայի մասին չի: Մյուսներ, ովքեր ցանկություն կունենան գալ և իրենց բաժին աղբը թափել այստեղ. այս թեման Բլավատսկայայի մասին չի:

    Այս թեման բացելու ոտնձգությանս միակ նպատակն էր. խոսել մեր մասին, հայերի մասին, այնպիսի բաներից, որոնց մասին մենք, կամ մեզանից շատերը, կամ մեզանից ոմանք, - չը-գի-տեն: Վաղուց ցանկություն ունեի նման մի թեմա բացելու, բայց միշտ վախենում էի, որ իզուր ժամանակ եմ վատնելու... ինչն այսօր, ցավոք, փաստացիորեն ապացուցվեց... Բայց էս երկու օրը մեկը մյուսին հաջորդեցին երկու, ինձ շատ հետաքրքրական թվացող դեպքեր, ու ես համարեցի, որ երևի թե ժամանակն է կուլ տալ վախս ու թեման այնուամենայնիվ բացել: Հիշատակածս այս չարաբաստիկ գրառումը երկրորդ դեպքն էր, իսկ առաջինը...

    Բլավատսկայայի այդ տողերը կարդալուս նախորդ օրը մի հաճախորդիս հետ զրույցի ընթացքում պարզեցի, որ ինքը հրեա է: Այսինքն, ոչ, ավելի շուտ, ինքը պարզեց, որ ես հայ եմ ու սկսեց խոսել հայերի ու հրեաների մասին: Բավականին հետաքրքիր զրույց էր, ճիշտն ասած, բայց վերջում նա ուղղակի շշմեցրեց ինձ հայտարարությունով, որ. իվրիտից առաջ հրեաները խոսել են արամեերենով... Այդքանը ես էլ գիտեի, ինչպես նաև, որ Հիսուսի մայրենի լեզուն էլ եղել է արամեերենը, որ գնոստիկները նույնպես խոսել ու գրել են արամեերեն, որ ընդհանրապես, այն ժամանակներում այդ տարածքներում համարյա բոլորի համար (եգիպտացիներ էլ, շումերներ էլ ու մնացած այլոք), - արամեերենը եղել է ընդհանուր` կապի, նամակագրության և այլի միջոց: Շշմեցնողը` հրեա խաճախորդիս հաջորդ նախադասությունն էր, որ. արամեերենը` մեր, հայերիս լեզուն է...

    Հարսս` եղբորս կինը, - հայագետ է: Ժամանակին նա ինչ-որ բաներ ասում էր այս մասին: Բայց ես երբեք առանձնապես բանի տեղ չեմ դրել դա, համարելով հերթական հայկական ճոռոմություն: Բայց որ հրեան ինքը պնդի այդ, ընդ որում այն ժամանակ, երբ նրան այդ մասին ոչ ոք չի խնդրել...

    Հետո հիշեցի, թե ինչպես, տարիներ առաջ, եգիպտացի մի պատմաբան, տեսնելով կողքիս դրած իրենց "Մեռյալների գիրքը", որ նոր էի գնել այն ժաքմանակ ու կարդում էի տաքսու մեջ, սկսեց պատմել ինձ այն մասին, որ Եգիպտոսը մեծ հարգանքով է վերաբերվել Հայաստանին, նույնիսկ ահագին բաներ վերցրել ու սովորել են Հայերից, այդ թվում` անիվն ու ձին: Եվ ասաց, որ նրանք մեզ կոչում էին ոչ թե Հայաստան, այլ Հյուսիսի Երկիր: Իսկ հետո, երբ վերջին անգամ վերընթերցում էի Աստվածաշունչը, որտեղ ամեն քայլափոխի խոսվում է ինչ-որ Հյուսիսի Երկրի մասին, սկսեցի արդեն ինքս մտածել, որ հնարավոր չէ՞ արդյոք, որ խոսքը նորից մեր մասին է գնում, իսկ մենք, սկսած ռուսներից ու վերջացրած անգլիացիներով, ում մասին ասես կարող ենք մտածել, բայց միայն թե ոչ մեր մասին, - դրանից մենք խորշում ենք, ինչպես թուրքը խոզի մսից:

    Էս հրեայի հետ զրույցից հետո ես, իհարկե, սկսեցի փորփրել համացանցը: Տեղեկություններն արամեերենի մասին: Չէ, ինչպես միշտ, հայերի մասին ոչինչ չի ասվում... Բայց գիտե՞ս, ինչն է հետաքրքիր, Բյուր ջան... Ասվում է, որ արամեերեն խոսում էին համարյա բոլոր մեզ հայտնի ու անհայտ ժողովուրդներն այդ տարածքում, իսկ մեր մասին` ոչ մի խոսք... Ինչու՞: Իսկ մենք ու՞ր էինք: Ինչու՞ մենք էլ չէինք օգտագործում այդ լեզուն: Ախր էնպես էի չի դրված հարցը, որ այն ժամանակներում Հայաստան-բան գոյություն չուներ: Որովհետև համարյա ամեն տեղ էլ կրկնվում է. "այսինչ տեղից` մինչև Հայաստանի սահմանն ընկած տարածքում, յուրաքանչյուր իրեն հարգող երկիր խոսում էր արամեերեն": Իսկ ինչու՞ հայերը` ոչ: Պատճառը ո՞րն է, որ հայերի մասին չեն խոսում: Միգուցէ դա ընդամենը մեկ պատճա՞ռ ունի, այս հրեա հաճախորդիս ասա՞ծը, և հենց այդ դեպքում է, որ լրիվ բնական է չհիշատակել, որ հայերը նույնպես արամեերեն էին խոսում, քանի որ այն ժամանակներում բոլորին քաջ հայտնի էր, որ արամեերենը հենց նրա՞նց լեզուն է...

    Դու պատկերացնու՞մ ես այսօր, որ ԱՄՆ բոլոր նահանգները խոսեն անգլերեն, իսկ Կալիֆորնիան, օրինակ, խոսի ուրիշ լեզվով... Մի՞թե աբսուրդ չի լինի դա: Կամ պատկերացրու մի այլ տարբերակ. մի երկու հազար տարի հետո մի ուրիշ Բյուր գիտական փաստեր է բերում, որ Եվրոպայում շատ երկրներ` Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և այլն, որպես ընդհանուր լեզու օգտագործել են անգլերենը: Բայց, քանի որ չկան փաստեր, որ անգլիացիներն էլ որպես ընդհանուր լեզու օգտագործել են անգլերենը, այդ վերոհիշյալ Բյուրն սկսում է պնդել, որ անգլիացիներն անգլերեն չեն խոսացել, և անգլերեն բառերն էլ, իմիջիայլոց, վերցրել են անգլերեն օգտագործող ֆրանցիացիներից, իտալացիներից և այլոց, իսկ սեփական անգլերեն երբեք չեն էլ ունեցել... Ինչը շատ գիտականորեն պնդում ես դու այսօր.
    Սամ, հայերենը հնդեվրոպական լեզու ա, դրանում կասկած չկա, վաղուց են արդեն լեզվաբաններն ընդհանուր հայտարարի եկել: Էդ նշանակում ա, որ հունարենի, անգլերենի, լիտվերենի, ռուսերենի ու լիքը այլ լեզուների պես առաջացել ա մեկ հնդեվրոպական նախալեզվից: Բայց ինքն իրանով ահագին հետաքրքիր լեզու ա հայերենը, որովհետև հարևան ոչ հնդեվրոպական լեզուներից լիքը ազդեցություններ ա կրել (մասնավորապես, սեմական ու հարավկովկասյան): Հայերենը (կարծեմ) մոտ 1000 բնիկ բառարմատ ունի, այսինքն՝ բառարմատներ, որոնք հենց հնդեվրոպական նախալեզվից են եկել: Իսկ բառապաշարի մնացած մասը կա՛մ իրանական փոխառություններ են (այսինքն՝ բառեր, որոնք պարսկերենում բնիկ են, եկել են հնդեվրոպական նախալեզվից, դարձել պարսկերեն բառ, հետո մտել հայերեն), կա՛մ թուրքական, կա՛մ այլ լեզուներից եկած:
    Իմիջիայլոց, հայերի վզին լեզվագողի այդ բարդ աշխատանքը փաթաթելու փոխարեն, ավելի հեշտ չէ՞ր լինի ենթադրել, որ ոչ թե հայերն են սեփականացրել ուրիշների տարբեր լեզուները, այլ շատ լեզուներ ժամանակին օգտվել են միևնույն մեկ լեզվից, և մինչև օրս էլ իրենց մեջ պահապանել են այդ լեզվի կռճոններ:

    Ինչը հենց հիշատակեց նույն խեղճ Բլավատսկայան և ինչին ձեզանից ոչ ոք չբարեհաճեց ուշադրություն դարձնել.
    Այլ խոսքերով ասած, դրանք այն արիացիներն էին, ում լեզվի հետ նմանապես կապված է նաև մեր սլավոնական լեզվի ծագումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, երբեք մտքովս չէր անցնի, որ քեզ համար նույնպես առանձին պետք էր նշել, որ այս թեման Բլավատսկայայի մասին չի: Բլավատսկայային երկինք բարձրացնելու միտքդ, ճիշտն ասած, դուրս եկավ, ու չնայած մինչև այժմ այդ չեմ արել, բայց և այնպես կարելի է մտածել: Բայց դրա պատճառը ոչ մի դեպքում նրա` հայերին գովաբանելն ու հրեաներին վատաբանելը չի լինի, որովհետև ես ոչ հրեատյաց եմ, ոչ էլ հայամոլ: Ուղղակի մի բան գիտեմ հաստատ, որ, անկախ իր մասին իրականության հազարապատիկ խեղաթյուրումների, այդ կինն իր ամբողջ կյանքը դրել է մարդկությանը ծառայեցնելու համար:

    Ուրեմն, կրկնում եմ նորից. Բյուր, այս թեման Բլավատսկայայի մասին չի: Չուկ, այս թեման Բլավատսկայայի մասին չի: Մյուսներ, ովքեր ցանկություն կունենան գալ և իրենց բաժին աղբը թափել այստեղ. այս թեման Բլավատսկայայի մասին չի:
    Սամ, ախր հետաքրքիրն ես: Թեման բացում ես, Բլավատսկայայից ծավալուն մեջբերում դնում, հարցնում՝ ինչ կարծիքի եք դրա մասին, հետո ասում, որ իրա մասին չի՞: Եթե ուզում ես իրոք հայերի ու հայերի ծագման մասին խոսել, ապա գուցե թեկուզ էլի ոչ գիտական, բայց գոնե ալտերնատիվ կարծիքնե՞ր դնես:

    Ինչ վերաբերում ա Բլավատսկայային երկինք հանելուն, դու ինքդ ես դա մի քանի գրառում վերև արել՝ Ռուֆի մեկնաբանությունները համեմատելով կեղտոտ ջուր երկինք շպրտելու հետ (ի դեպ, իմ կարծիքով, բավական վիրավորական համեմատություն ես արել):

    Այս թեման բացելու ոտնձգությանս միակ նպատակն էր. խոսել մեր մասին, հայերի մասին, այնպիսի բաներից, որոնց մասին մենք, կամ մեզանից շատերը, կամ մեզանից ոմանք, - չը-գի-տեն: Վաղուց ցանկություն ունեի նման մի թեմա բացելու, բայց միշտ վախենում էի, որ իզուր ժամանակ եմ վատնելու... ինչն այսօր, ցավոք, փաստացիորեն ապացուցվեց... Բայց էս երկու օրը մեկը մյուսին հաջորդեցին երկու, ինձ շատ հետաքրքրական թվացող դեպքեր, ու ես համարեցի, որ երևի թե ժամանակն է կուլ տալ վախս ու թեման այնուամենայնիվ բացել: Հիշատակածս այս չարաբաստիկ գրառումը երկրորդ դեպքն էր, իսկ առաջինը...

    Բլավատսկայայի այդ տողերը կարդալուս նախորդ օրը մի հաճախորդիս հետ զրույցի ընթացքում պարզեցի, որ ինքը հրեա է: Այսինքն, ոչ, ավելի շուտ, ինքը պարզեց, որ ես հայ եմ ու սկսեց խոսել հայերի ու հրեաների մասին: Բավականին հետաքրքիր զրույց էր, ճիշտն ասած, բայց վերջում նա ուղղակի շշմեցրեց ինձ հայտարարությունով, որ. իվրիտից առաջ հրեաները խոսել են արամեերենով... Այդքանը ես էլ գիտեի, ինչպես նաև, որ Հիսուսի մայրենի լեզուն էլ եղել է արամեերենը, որ գնոստիկները նույնպես խոսել ու գրել են արամեերեն, որ ընդհանրապես, այն ժամանակներում այդ տարածքներում համարյա բոլորի համար (եգիպտացիներ էլ, շումերներ էլ ու մնացած այլոք), - արամեերենը եղել է ընդհանուր` կապի, նամակագրության և այլի միջոց: Շշմեցնողը` հրեա խաճախորդիս հաջորդ նախադասությունն էր, որ. արամեերենը` մեր, հայերիս լեզուն է...

    Հարսս` եղբորս կինը, - հայագետ է: Ժամանակին նա ինչ-որ բաներ ասում էր այս մասին: Բայց ես երբեք առանձնապես բանի տեղ չեմ դրել դա, համարելով հերթական հայկական ճոռոմություն: Բայց որ հրեան ինքը պնդի այդ, ընդ որում այն ժամանակ, երբ նրան այդ մասին ոչ ոք չի խնդրել...
    Էլի արի խոսենք, Սամ ջան: Ու կարծում եմ՝ արժե խոսել էս թեմաներով, ի վերջո ցույց տալ, թե որն է իսկական գիտականը, որը՝ պսևդոգիտական, որ թացը չորի հետ չխառնվի: Ինչ վերաբերում ա արամեերենին, ապա շատ սիրուն ա, որ հրեա հաճախորդդ նման հայտարարություն ա արել, մեր ազգային ինքնասիրությունը շոյվում ա, բայց որ ինքը տենց բան ա ասել, դա դեռ չի նշանակում, որ ճիշտ ա: Արամեերենը հստակ սեմական լեզու ա, հայերենը՝ հնդեվրոպական: Դրանում կասկած չկա: Հակառակը պնդելն անհեթեթություն ա: Ուղղակի հայերենի անուներից մեկն արամերենն ա, մի տառի տարբերություն, բայց ահագին շփոթությունների պատճառ ա դառնում:

    Հետո հիշեցի, թե ինչպես, տարիներ առաջ, եգիպտացի մի պատմաբան, տեսնելով կողքիս դրած իրենց "Մեռյալների գիրքը", որ նոր էի գնել այն ժաքմանակ ու կարդում էի տաքսու մեջ, սկսեց պատմել ինձ այն մասին, որ Եգիպտոսը մեծ հարգանքով է վերաբերվել Հայաստանին, նույնիսկ ահագին բաներ վերցրել ու սովորել են Հայերից, այդ թվում` անիվն ու ձին: Եվ ասաց, որ նրանք մեզ կոչում էին ոչ թե Հայաստան, այլ Հյուսիսի Երկիր: Իսկ հետո, երբ վերջին անգամ վերընթերցում էի Աստվածաշունչը, որտեղ ամեն քայլափոխի խոսվում է ինչ-որ Հյուսիսի Երկրի մասին, սկսեցի արդեն ինքս մտածել, որ հնարավոր չէ՞ արդյոք, որ խոսքը նորից մեր մասին է գնում, իսկ մենք, սկսած ռուսներից ու վերջացրած անգլիացիներով, ում մասին ասես կարող ենք մտածել, բայց միայն թե ոչ մեր մասին, - դրանից մենք խորշում ենք, ինչպես թուրքը խոզի մսից:
    Է հա, շատ լավ ա, որ եգիպտացիները վախտին մեզ հարգանքով են վերաբերվել: Իսկ պարսիկները մինչև հիմա էլ հարգանքով են վերաբերվում: Բայց էկեք նենց անենք, որ մյուսներն էլ հարգանքով վերաբերվեն, հա՞: Իսկ էսպիսի պսևդոգիտական բաներ տարածելով մենք ընդամենը նվազեցնում ենք հարգանքը մեր նկատմամբ ու ծաղրի առարկա դառնում: Ի դեպ, ինտերնետում հիմա ադրբեջանական պատմության դասագրքից հատված ա պտտվում, որտեղ իրանք Ամերիկայի հայտնագործությունը Ադրբեջանի հետ են կապում: Սաղ հռհռոցները դրած ման են գալիս: Պատկերացրու՝ նույն ծիծաղելի վիճակում հայտնվում ենք մենք, երբ նմանատիպ հակագիտական պնդումներ ենք անում:

    Աստվածաշնչում Հայաստանը հիշատակվում ա, դա նորություն չի: Ու դա բնական բան ա, որովհետև էնտեղ նկարագրվող աշխարհաքաղաքական դիրքում Հայաստանն ինչ-որ դեր խաղացել ա:

    Էս հրեայի հետ զրույցից հետո ես, իհարկե, սկսեցի փորփրել համացանցը: Տեղեկություններն արամեերենի մասին: Չէ, ինչպես միշտ, հայերի մասին ոչինչ չի ասվում... Բայց գիտե՞ս, ինչն է հետաքրքիր, Բյուր ջան... Ասվում է, որ արամեերեն խոսում էին համարյա բոլոր մեզ հայտնի ու անհայտ ժողովուրդներն այդ տարածքում, իսկ մեր մասին` ոչ մի խոսք... Ինչու՞: Իսկ մենք ու՞ր էինք: Ինչու՞ մենք էլ չէինք օգտագործում այդ լեզուն: Ախր էնպես էի չի դրված հարցը, որ այն ժամանակներում Հայաստան-բան գոյություն չուներ: Որովհետև համարյա ամեն տեղ էլ կրկնվում է. "այսինչ տեղից` մինչև Հայաստանի սահմանն ընկած տարածքում, յուրաքանչյուր իրեն հարգող երկիր խոսում էր արամեերեն": Իսկ ինչու՞ հայերը` ոչ: Պատճառը ո՞րն է, որ հայերի մասին չեն խոսում: Միգուցէ դա ընդամենը մեկ պատճա՞ռ ունի, այս հրեա հաճախորդիս ասա՞ծը, և հենց այդ դեպքում է, որ լրիվ բնական է չհիշատակել, որ հայերը նույնպես արամեերեն էին խոսում, քանի որ այն ժամանակներում բոլորին քաջ հայտնի էր, որ արամեերենը հենց նրա՞նց լեզուն է...
    Սամ, պատճառը մեկն ա ու շատ ավելի սիրուն ա. որովհետև հայերը հայերեն էին խոսում: Մի հատ նայի, դա ավելի սիրուն չի՞: Բոլորը խոսում էին էլիտայի լեզվով, իսկ հայերն ունեին իրենցը: Արի գանք մեր օրեր: Սովետում էսպես կոչված բոլոր իրենց հարգող մարդիկ ռուսերեն էին խոսում: Բայց Հայաստանն ու Վրաստանը միակ սովետական հանրապետություններն էին, որ ռուսերենի կողքին իրենց լեզուները կարողացան պետական լեզու սարքել: Դա ավելի սիրուն չի՞: Դա ավելի հարգանքի արժանի չի՞: Հատկապես, երբ դա իրական ա, դա փաստ ա, դա տենց ա:

    Դու պատկերացնու՞մ ես այսօր, որ ԱՄՆ բոլոր նահանգները խոսեն անգլերեն, իսկ Կալիֆորնիան, օրինակ, խոսի ուրիշ լեզվով... Մի՞թե աբսուրդ չի լինի դա: Կամ պատկերացրու մի այլ տարբերակ. մի երկու հազար տարի հետո մի ուրիշ Բյուր գիտական փաստեր է բերում, որ Եվրոպայում շատ երկրներ` Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և այլն, որպես ընդհանուր լեզու օգտագործել են անգլերենը: Բայց, քանի որ չկան փաստեր, որ անգլիացիներն էլ որպես ընդհանուր լեզու օգտագործել են անգլերենը, այդ վերոհիշյալ Բյուրն սկսում է պնդել, որ անգլիացիներն անգլերեն չեն խոսացել, և անգլերեն բառերն էլ, իմիջիայլոց, վերցրել են անգլերեն օգտագործող ֆրանցիացիներից, իտալացիներից և այլոց, իսկ սեփական անգլերեն երբեք չեն էլ ունեցել... Ինչը շատ գիտականորեն պնդում ես դու այսօր.
    Սովետի օրինակը բերեցի: Ինչու՞ ես հեռու գնում, Կանադան վերցրու: Բոլոր նահանգները խոսում են անգլերեն, իսկ Քվեբեկը՝ ֆրանսերեն: Պատկերացնու՞մ ես Քվեբեկի համար ինչ վիրավորական կլինի, եթե հազար տարի հետո սկսեն պնդել, որ իրանք էլ են անգլերեն խոսել:

    Ես որտե՞ղ եմ պնդել, թե սեփական անգլերեն երբեք չեն ունեցել: Անգլերենը չի ամաչում փոխառություններից, ցածր բան չի համարում, դրա համար էսօր էդ աստիճանի հարուստ ու խայտաբղետ լեզու ա: Անգլերենի բառապաշարի յոթանասուն տոկոսը ֆրանսերենից փոխառություններ են, բայց եթե դու շատ զարգացած ես, գիտես նաև դրանց գերմանական ծագման համարժեքները:

    Իմիջիայլոց, հայերի վզին լեզվագողի այդ բարդ աշխատանքը փաթաթելու փոխարեն, ավելի հեշտ չէ՞ր լինի ենթադրել, որ ոչ թե հայերն են սեփականացրել ուրիշների տարբեր լեզուները, այլ շատ լեզուներ ժամանակին օգտվել են միևնույն մեկ լեզվից, և մինչև օրս էլ իրենց մեջ պահապանել են այդ լեզվի կռճոններ:

    Ինչը հենց հիշատակեց նույն խեղճ Բլավատսկայան և ինչին ձեզանից ոչ ոք չբարեհաճեց ուշադրություն դարձնել.
    Ո՞վ ա ասում, թե հայերը լեզվագող են: Սամ, ասելը, թե հայերենում լիքը փոխառություններ կան պարսկերենից, դա բնավ չի նշանակում, որ հայերը լեզվագող են: Բոլոր լեզուներն էլ փոխազդում են, իրարից բառեր ու քերականական ձևեր վերցնում: Պարսկերենն ու թուրքերենն էլ հայերենից ունեն փոխառություններ: Դրա մեջ վատ բան չկա, նորմալ լեզվաբանական ընթացք ա:

    Դե լավ, որ էդքան ուզում ես, Բլավատսկայայի վերջին ասածին էլ ուշադրություն դարձնեմ: Մի սխալ, մի սուտ էլ դա ա, որովհետև սլավոնական լեզուները, ինչպես և հայերենը, առաջացել են հնդեվրոպական մայր լեզվից: Ուղղակի հայերենը հիմնական լեզվից ավելի շուտ ա անջատվել, քան բալթոսլավոնական ճյուղը: Իսկ հետագայում բաժանվել են բալթիկի ու սլավոնականի: Դրանք էլ իրենց հերթին են ճյուղավորվել: Ու նույնիսկ եթե աշխարհաքաղաքական իրավիճակին նայենք, սլավոնական լեզուները ոչ մի կերպ չէին կարող հայերենից առաջանալ: Իհարկե մեր ինքնասիրությունը շոյվում ա տենց բաներ լսելուց, բայց դրանք սխալ են: Էկեք ընդունենք ու մեզ չխայտառակենք աշխարհով մեկ:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (07.08.2015), Տրիբուն (08.08.2015)

  16. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, այս թեման Բլավատսկայայի մասին չի:
    Սամ, ուրեմն հստակ ասեմ. իմ գրառումը Բլավատսկայայի մասին չի: Գուցե ամոթ ա, բայց ես իսկի չգիտեմ, թե ինքն ով ա: Ես խոսել եմ բացառապես իրա գրած հիմարության մասին: Գրվածի մասին: Հիմարության մասին: Տեքստի, ոչ թե անձի մասին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (07.08.2015), Տրիբուն (08.08.2015)

  18. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, կներես, բայց ես ԱՆընդունելի եմ համարում նման թեմաները, նման նյութերն էս տեսքով տարածելը:

    Բացառված չի, որ նույն Ռուֆի արձագանքն էսպիսին չլիներ, եթե թեմայի վերնագիրը լիներ ասենք «ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ տեսակետներ»:
    Իսկ քո ուզածը ո՞րն է, Չուկ ջան: Որ ես թեմա բացեմ "2 + 2 = 4" թեմայով կամ "5 x 5 = 27, քարը տրաքի` 28" թեմայով, - և առաջարկեմ խոսել այդ մասի՞ն...

    Ի՞նչ պարտադիր է անպայման գիտականորեն ապացուցված բաների մասին խոսել: Միշտ ասել եմ ու կասեմ, որ կյանքում ավելի շատ են գիտականորեն չապացուցված բաները և այո, ինձ ավելի շատ հենց դրանք են հետաքրքրում ու ես անհամբեր սպսում եմ գիտության հաջորդ առաջընթացներին, որտեղ նա ինչ խոսք, ապացուցելու է այն, ինչ հերքում է այսօր: Ու դա էլ հենց համարում եմ գիտության կայֆը:

    Հայերենի ու հայերի հետ կապված լիքը բան կա, որ հետաքրքիր ա, որով կարելի ա հպարտանալ:
    Կոնկրետ ի՞նչ նկատի ունես, կասե՞ս:
    Կարո՞ղ է դու էլ, Բյուրի պես, հայոց լեզուն ամենաղզողլան լեզուն ես համարում ու առաջարկում ես հպարտանալ դրանով... Հուսով եմ, ոչ...
    Մեկ էլ, խնդրում եմ, չասես, որ տոկոսային հարաբերականությամբ մենք ամենաշատ Սովետական Միության Հերոս ունենք ու Իշտոյան ունենք...

    Պսևդոգիտական սենց նյութերի տարածումը ակամայից անլրջացնում ա նաև իրականը, երբ որ հիմնավորված տեսակետներն ենք տեսնում, ակամայից դրանց վերաբերվում ենք էնպես, ինչպես նման անլուրջ տեքստերին:
    Որևէ հիմնավորում չունեցող, մատից ծծած նման անլուրջ բաները որպես նորություն ներկայացնելով նաև վատ ծառայություն ենք մատուցում էն մարդկանց, ովքեր ակամա հավատալու են, առանց խորանալու:
    Չուկ ջան, իսկ ո՞րն է ավելի վատ. առանց խորանալու հավատա՞լը, թե՞ առանց խորանալու չհավատալը...
    Գիտականորեն սահմանված այդպիսի որևէ կանոն կա՞...

    Մի խոսքով դու մեզ, քեզ, բոլորիս շատ վատ ծառայություն ես մատուցում սենց շեշտադրումներով էդ տեքստը տարածելով:
    Իսկ քեզ չի՞ թվում, եղբայր, որ իմ գրած տեքստերի վրա` շեշտերը դուք եք փորձում դնել...

    Հասկացանք, որ դու գիտությանը լուրջ չես վերաբերում:
    Չհասկացաք:
    Գիտությանը ես շատ լուրջ եմ վերաբերվում: Եվ այդ պատճառով քիթս չեմ խոթում այնտեղ, ինչից տեղյակ չեմ և աջուձախ չեմ հերքում այն, ինչ չգիտեմ:
    Իսկ անլուրջ վերաբերվում եմ այն մտածողությանը, որ սահմանափակում է իրեն գիտության շրջանակների մեջ ու չի նկատում կյանքի ամբողջ իմաստն ու ներդաշնակությունը: Որովհետև յուրաքանչյուր գիտություն` կյանքի շատ փոքրիկ մասն է ընդամենը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քո ուզածը ո՞րն է, Չուկ ջան: Որ ես թեմա բացեմ "2 + 2 = 4" թեմայով կամ "5 x 5 = 27, քարը տրաքի` 28" թեմայով, - և առաջարկեմ խոսել այդ մասի՞ն...
    Իմ ուզածն էն ա, որ չհիմնավորված բաները որպես փաստ չներկայացվեն: Դու խոսում ես «նորության» մասին, մինչդեռ խոսքը գնում ա ինչ-որ մեկի հիպոթեզի մասին: Ես ուզում եմ, որ հակագիտական նյութերը որպես գիտական չներկայացվեն: Ես ուզում եմ, որ մեզ մոլորության մեջ չգցեն՝ չճշտված ու չհիմնավորված բաները որպես եղելություն ներկայացնելով: Ու ուզում եմ, որ ամեն մեկն իրա գործով զբաղվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ ես թեմա բացեմ "2 + 2 = 4" թեմայով կամ "5 x 5 = 27, քարը տրաքի` 28" թեմայով, - և առաջարկեմ խոսել այդ մասի՞ն...
    Հա, մեկ էլ «2+2=4» թեմա կարելի է բացել, որտև կարող է մարդ կա՝ չգիտի, կարող է հետաքրքիր մեթոդներ առաջարկվի գումարման և այլն:

    Իսկ այ «5 x 5 = 27, քարը տրաքի` 28» թեման անթույլատրելի եմ համարում, որտև կեղծ ա, ոնց-որ էս թեման: Շատ շատ կարելի ա թեմա բացել «Շիզո Խելագարոն կարծում է, որ 5x5=27 կամ քարը տրաքի՝ 28» թեմա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (07.08.2015)

  22. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկը թող ների, բայց էս գրառմանն էլ պիտի պատասխանեմ:
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քո ուզածը ո՞րն է, Չուկ ջան: Որ ես թեմա բացեմ "2 + 2 = 4" թեմայով կամ "5 x 5 = 27, քարը տրաքի` 28" թեմայով, - և առաջարկեմ խոսել այդ մասի՞ն...

    Ի՞նչ պարտադիր է անպայման գիտականորեն ապացուցված բաների մասին խոսել: Միշտ ասել եմ ու կասեմ, որ կյանքում ավելի շատ են գիտականորեն չապացուցված բաները և այո, ինձ ավելի շատ հենց դրանք են հետաքրքրում ու ես անհամբեր սպսում եմ գիտության հաջորդ առաջընթացներին, որտեղ նա ինչ խոսք, ապացուցելու է այն, ինչ հերքում է այսօր: Ու դա էլ հենց համարում եմ գիտության կայֆը:
    Սամ, իհարկե վնաս չի գիտականորեն չապացուցված բաների մասին խոսել ու նույնիսկ հետաքրքիր ա: Բայց խոսել նենց բաների մասին, որոնք վաղուց իրենց գիտական հիմքերն ունեն ու էդ բոլորին տալ ոչ գիտական բացատրություններ... Կներես, դա կոչվում ա շառլատանություն:

    Կոնկրետ ի՞նչ նկատի ունես, կասե՞ս:
    Կարո՞ղ է դու էլ, Բյուրի պես, հայոց լեզուն ամենաղզողլան լեզուն ես համարում ու առաջարկում ես հպարտանալ դրանով... Հուսով եմ, ոչ...
    Մեկ էլ, խնդրում եմ, չասես, որ տոկոսային հարաբերականությամբ մենք ամենաշատ Սովետական Միության Հերոս ունենք ու Իշտոյան ունենք...
    Սամ, որտե՞ղ եմ ես տենց բան ասել: Մի հատ կարա՞ս մեջբերես ասածս: Այ հիմա դու ահավոր հակագիտական բան ես անում ու իմ ասածները ոնց կարողանում, աղավաղում ես:
    Հեչ որ չէ, կարանք հպարտանանք մեր գրային համակարգով: Աշխարհում շատ քիչ են էնպիսի լեզուները, որոնք ունեն իրենց սեփական գրային համակարգը հերիք չի, դեռ էդ համակարգն էլ այբուբեն ա: Ու մեր այբուբենը շատ սիրուն ու գրագետ ա մտածված: Երբ խորանում ես, մտածում ես՝ Մաշտոցը հրաշալի լեզվաբան պիտի որ էղած լինի, որ կարողացել ա տենց գրային սիստեմ ստեղծել:

    Չհասկացաք:
    Գիտությանը ես շատ լուրջ եմ վերաբերվում: Եվ այդ պատճառով քիթս չեմ խոթում այնտեղ, ինչից տեղյակ չեմ և աջուձախ չեմ հերքում այն, ինչ չգիտեմ:
    Իսկ անլուրջ վերաբերվում եմ այն մտածողությանը, որ սահմանափակում է իրեն գիտության շրջանակների մեջ ու չի նկատում կյանքի ամբողջ իմաստն ու ներդաշնակությունը: Որովհետև յուրաքանչյուր գիտություն` կյանքի շատ փոքրիկ մասն է ընդամենը:
    Սամ, եթե գիտությանը լուրջ ես վերաբերվում, ինչու՞ ես հրաժարվում իմ բերած գիտական փաստարկներն ընդունելուց, դեռ մի բան էլ վիրավորական պիտակներ կպցնում ու աղավաղում ասածներս:
    Եթե քիթդ չես խոթում այնտեղ, ինչից տեղյակ չես, ուրեմն ինչու՞ ես էս թեմայի մեջ քիթդ խոթել: Գուցե տարրական պատմական լեզվաբանություն կարդաս, մի երկու բան, նո՞ր մտնես թեմայի մեջ: Թե՞ եթե Բլավատսկայան գրել ա կամ հաճախորդդ ասել ա, ուրեմն արդեն տեղյակ ես թեմայից:

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.08.2015), Աթեիստ (07.08.2015), Հայկօ (07.08.2015), Նաիրուհի (07.08.2015), Տրիբուն (08.08.2015)

  24. #15
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ գրառման ամբողջ իմաստը սա էր.
    Մեր ասորեագետները խոստովանում են, որ հնագույն Աքքադ քաղաքի բնակիչները (ըստ Ռոլինսոնի* տվյալների) եկել են այնտեղ, ամենայն հավանականությամբ, Հայաստանից, սովորեցնելով մոգերին մի հոգևոր լեզվի, որն իրենից ինչ-որ սուրբ լեզու էր ներկայացնում: Այլ խոսքերով ասած, դրանք այն արիացիներն էին, ում լեզվի հետ նմանապես կապված է նաև մեր սլավոնական լեզվի ծագումը:
    Թեմային ռաստ եմ եկել Բլավատսկայի մի, ուշադրություն դաձրու, ոչ թե գրքի նույնիսկ, ինչին կարելի կլիներ "գիտական" անունը կպցնել ու հայհոյել, այլ ընդամենը նամակագրության (վերևում նշված է) մեջ: Ընդ որում նա ինքը, վախենալով քեզանից ու Ռուֆից, տալիս է հղումը, թե որտեղից է վերցրել այդ տեղեկությունը ("ըստ Ռոլինսոնի տվյալների"):

    Ես ինքս գտա այդ Ռոլինսոնին, տեսա, որ իրոք ասորեագետ է` և ունի մի քանի գիտական աշխատություններ.

    "The Persian Cuneiform Inscription at Behistun (1846–51)"
    "Outline of the History of Assyria (1852)"
    "A Commentary on the Cuneiform Inscriptions of Babylon and Assyria (1850)"
    "Notes on the Early History of Babylonia (1854)"
    "England and Russia in the East (1875)":

    Սա այն է, ինչ կարողացա գտնել ես, իմ տգետ տեղով: Համոզված եմ, որ Ռուֆի մոտիկ ընկեր չուպաչուպս լպստող կատուն ցանկության դեպքում ինձանից ավելի շատ բաներ կգտնի` թեմայի վերաբերյալ:

    Հիմա:

    Եթե իրոք, պատմականորեն գոյություն ունեցել է այդ մարդը, և եթե իրոք, նա գրել է թվարկածս այդ աշխատությունները, որոնցից առնվազն առաջին չորսի մեջ մեծ հնարավորություն կա հանդիպելու հայոց լեզվի մասին Բլավատսկայայի հիշատակած տողերին. -

    Ուրեմն, չփորձելով ստուգել ասածի հավաստի լինել կամ չլինելը, ի՞նչ իրավունք ունենք խոսել նյութի մասին որպես գիտական կամ հակագիտականի, հիմնավորվածի ու չհիմնավորվածի մասին:

    Իմ ուզածն էն ա, որ չհիմնավորված բաները որպես փաստ չներկայացվեն: Դու խոսում ես «նորության» մասին, մինչդեռ խոսքը գնում ա ինչ-որ մեկի հիպոթեզի մասին: Ես ուզում եմ, որ հակագիտական նյութերը որպես գիտական չներկայացվեն: Ես ուզում եմ, որ մեզ մոլորության մեջ չգցեն՝ չճշտված ու չհիմնավորված բաները որպես եղելություն ներկայացնելով: Ու ուզում եմ, որ ամեն մեկն իրա գործով զբաղվի:
    Ես ընդամենն ասել եմ, որ դա նորություն էր ինձ համար: Իսկ դու իմ ասածից ինչու՞ ես հասկացել, որ քեզ գիտական նոր հայտնագործություն եմ ներկայացնում, Չուկ: Ես քեզ ստիպե՞լ եմ, որ այդպես հասկանաս: Իմ գրածի այդ մասը ցույց կտա՞ս:

    Ու ի՞նչն եմ քեզ որպես եղելություն ներկայացրել, ինչից դու այդքան վախենում ես մոլորվել: Չնայած ես ավելի շատ իրավունք ունեմ այդ անել, քան դու` պնդել, որ չհիմնավորված բաներ են, որովհետեև ես գոնե ինչ-որ բաներ գտա, իսկ դու` կներես, բայց ուղղակի կողի ես ընկել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 30 փաստ մեր մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 359
    Վերջինը: 10.09.2020, 15:37
  2. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  3. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •