User Tag List

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 95 հատից

Թեմա: Ո՞նց եք վերաբերվում մարմնի վրա դաջվածքներ անելուն

  1. #31
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, Ջոն Իրվինգի «Մինչև քեզ գտնեմ» վեպի գլխավոր հերոսի մայրը տատու արտիստ ա, ու ընդհանրապես դաջվածքները կենտրոնական թեմա են գրքում: Եթե ուզում եք էդ աշխարհի ներսի նիստուկացին ծանոթանալ, կարդացեք գիրքը:

    Էս էլ գրքի կանադական վերսիայի շապիկը:



    Ամերիկյան վերսիան ավելի խոշոր պլանով ա, որ ծիծիկը չերևա:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (31.07.2015)

  3. #32
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Մեկ էլ: Ինձ կասեք էն ձեռքերի վրայի ( հիմնականում ) կանաչ գույնի դաջվածքները ի՞նչ են նշանակում: Ինձ մի քանի վարկած են ասել, բայց սպառիչ չէին դրանք իմ համար:
    Ձեռքերի վրա տարբեր դաջվածքներ են անում. մատանի, կետեր, խաչ, անձնանուն, հապավումներ և այլն։ Դու որի՞ն նկատի ունես։

  4. #33
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեռքերի վրա տարբեր դաջվածքներ են անում. մատանի, կետեր, խաչ, անձնանուն, հապավումներ և այլն։ Դու որի՞ն նկատի ունես։
    Էդ հիմնականում բերդում նստածների ու բանակում ծառայածների վրա կան էդ իր ասածներից: Եթե իհարկե երկուսս նույն բանն ի նկատի ունենք:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  5. #34
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ հիմնականում բերդում նստածների ու բանակում ծառայածների վրա կան էդ իր ասածներից: Եթե իհարկե երկուսս նույն բանն ի նկատի ունենք:
    Նշածներս հիմնականում սև (գողական) բանտերի ծագում ունեն։
    Դրանցով բանտարկյալները նմանվում ու միևնույն ժամանակ տարբերվում էին մյուս բոլոր բանտարկյալներից։

  6. #35
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքը դաջվածքների մասին ահագին դեպի լավն ա փոխվել, նույնիկս էն աստիճանի, որ մեկ մտածում եմ ես էլ մի բան անեմ, բայց դեռևս չեմ որոշել թե ինչ: Մի բան կարամ հաստատ ասել, Հայաստանում տատուները (էն հին ավանդական սովետականներն ու գողական մոտիվներովները չհաշված) շատ ավելի ճաշակով են անում, քան Եվրոպայում ու Ամերիկայում, Իտալիայում մեկ մեկ նենց սարսափելի տատուներ էի տեսնում, գույնզգույն թանաքներով խզբզած շատ անհաջող նկարներ, որ մտածում էի, երևի էդ մարդուց ընկերները վրեժ են լուծել, քնած ժամանակ էդ անհաջող տատուներն անելով:

    Ահավոր շատ եմ սիրում half sleeve ու full sleeve տատուները, մանավանդ եթե գունավոր ներկերով են, ու երբ որ ձեռքից շատ սիրուն անցնում են մեջքին, ուսին կամ կրծքին, ասենք ես իմ իմիջի մասին էդքան մտահոգված չլինեի, մի թևս, կամ ջհանդամ երկու թևս էլ կանեի:

    Հլը նայեք, ինչ լավն են.







    Իսկ սրանք freehand են, այսինքն առանց նախօրոք թղթի վրա նկարելու, միանգամից թևի վրա է դաջվածքն արվել.





    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (01.08.2015), Աթեիստ (31.07.2015), Արէա (31.07.2015), Մուշու (31.07.2015), Շինարար (31.07.2015)

  8. #36
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը

    էս տարբերակը ինձ էլ դուր եկավ

  9. #37
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տոչնի տենց, մի վեց տարի առաջ, մի խաչ պատերազմի արեցի վեր իմ աջ թևին։
    Էն ժամանակ դեռ ռազմահայրենասիրական, Վահագնա-Նեմեսիսական վիճակների մեջ էի։
    Էս քանի օրը մի քիչ ազատ լինեմ՝ գնամ ջնջեմ, այ մարդ։
    Խաչ պատերազմին ի՞նչ տեսք ունի՝ սվաստիկա՞: Եթե՝ հա, հասկանում եմ՝ խի ես ուզում ջնջել: Մեկ էլ սիրածի անունն ա մուխաննաթ, որովհետև էդ պահին կարա թվա, որ բացի իրանից էլ ոչ ոք, ու հետո մեկ էլ ուփս: Բայց ասել ասողը՝ ուփսի ժամանակ էլ կարելի ա ջնջել:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (31.07.2015)

  11. #38
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե պետք ա մտածել ուրեմն գրելուց առաջ․․․
    Ինձ համար էլ՝ աղջկան ուղղված "փնթի" բառից ավելի վիրավորական ու ստորացնող բան չկա։
    Ավելի լավ ա ասեն բոզ, քան փնթի։
    Նորից ներողություն: Ու ոչ միայն այն երեք աղջիկներից, այլ բոլորից:
    Իսկ կոնկրետ քեզանից, Գալ ջան, հազար ներողություն...

    Ազնվորեն, երկար եմ մտածել գրելուց առաջ: Կան դեպքեր, երբ ավելի լավ է չգրես, քան գրես, և ինձ համար դա հենց այդ դեպքն էր: Բայց գրելու կարիքը` սեփական անձը հարվածի տակ չդնելուն գերակշռեց:
    Որովհետև գեղեցկությունից, տգեղությունից, մոդայից, ճաշակից վեր, գոյություն ունի նաև մի ավելի կարևոր բան:

    Դառը իրականությունը:

    Գալ, դու երբևիցէ տեսե՞լ ես ամենագեղեցիկ տատուները կնոջ թառամած մաշկի վրա: Ոչ թե 20-30 տարեկան, այլ 50-60 տարեկան կնոջ: Տեսե՞լ ես, թե ինչ է մնում այդ "գեղեցկությունից"...
    Իսկ ոչ բոլորն են, որ ուժ կամ հնարավորություն ունեն զղջալուց հետո ազատվել դաջվածքներից: Որովհետև` հենց զղջացողներից եմ լսել ու ոչ թե մեկ անգամ, որ դաջվածք հանելը մոտ 3000 դոլարի պատմություն է և մի քանի ամիսների չարչարանք:

    Առաջին անգամ մի տղա պատմեց, հաճախորդս, մի վեց տարի առաջ երևի: Տեսա, ձեռքը վնասված էր, ոնց որ մի մեծ այրվածք լիներ դաստակից վերև, ներքին մասում, հարցրեցի, թե ինչ է եղել: Ասաց, որ դաջվածքներն է փորձում հանել, իսկ այդպիսիներն ամեն ձեռքին երեքն ունի: Այս տղան սիրահարվել էր լուրջ, իսկ աղջիկն ասել էր, որ դաջվածքներով մեկի հետ երբեք չի ամուսնանա... Տղան ասաց, որ ամեն դաջվածքին 50-70 դոլար է տվել, իսկ հիմա մաքրման ամեն սեանսի համար յուրաքանչյուրին 100 է տալիս, իսկ այդ այրվածքն արդեն չորրորդ անգամվա այրվածքն էր: Հետո ուսինը ցուց տվեց, երրորդ անգամից հետո. ոնց որ թանաքով գրած բառերի վրա ջուր թափված լիներ...

    Մի երկու շաբաթ առաջ, մոտ 35-40-անոց երկու ընկերուհիներ էին, ինչպես ասում են այսօր` բիզնես-վումեն կարգի: Նրանց զրույցից հասկացա, որ մեկը երկու փոխքրիկ դաջվածք ունի տարիներ առաջ արած, և արդեն երկար ժամանակ ամաչում է դրանցից ու հնարավորինս փակ է պահում: Իսկ հիմա որոշել է երեխա ունենալ, ու սարսափով է մտածում, որ երեխան մոր մարմնի վրա հանկարծ տեսնի այդ դաջվածքները, և այդ պատճառով Հյուսթոնից Լոս է գալիս մի կորեացու մոտ, ով, իբր թե խոստացել է առանց ցավի հանել դաջվածքները երեք հազարով...

    Գործի բերումով օրեկան մի երկու տասնյակ մարդու հետ եմ շփվում ու հիմնականում ջահելների: Հազար ու մի ձևի մարդ եմ տեսել. գեղեցիկ ու անճոռնի դաջվածքներով (դե, ճաշակին ընկեր չկա), փոշմանած և ոչ: Եղել է, զրուցել եմ հետները, եղել է, ուղղակի լսել եմ:

    Եվ ահա թե ինչ կասեմ:

    Մարդու անունն իսկ մարդու կյանքին որոշակի ուղղություն է տալիս: Մարդու հագուստը: Հաճախ միևնույն մարդը կարճ մազերով մի կերպ է իրեն պահում, իսկ երկար մազերով` մի այլ կերպ: Էլ ինչ ասեմ դաջվածքի մասին...
    Բայց հագուստը հեշտությամբ կարելի է փոխել: Մազերը մեկ վայրկյանում կարելի է կտրել: Իսկ դաջվա՞ծքը...

    Գրելու ընթացքում անընդհատ ցանկություն է առաջանում դաջվածքի փոխարեն "տավրո" գրել... Երևի, որովհետև դա էլ դրոշմի պես մի բան է մարդու մարմնին, մտքին:
    Եվ այնպիսի տպավորություն է, որ այն հիմնականում դրոշմում է` ագրեսիա:


    Գալ ջան, դու ինձ գրեցիր, որ պետք է մտածել գրելուց առաջ: Ես իրոք որ շատ մտածեցի, և մի բան էմ ուզում ձեզ շատ-շատ խնդրել.

    Հազար անգամ մտածեք դաջվածք անելուց առաջ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (31.07.2015)

  13. #39
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Հազար անգամ մտածեք դաջվածք անելուց առաջ...
    Սամ ջան, մի քիչ շատ սրտիդ մոտ ես ընդունում էսպիսի բաները: Վաթսուն, յոթանասուն կամ ութսուն տարեկան մարդու մաշկը, մարմինը, հայացքը բնականաբար արդեն տարբեր ա նրանից, ինչ եղել ա քսան, երեսուն, քառասուն տարեկանում: Դաջվածքն էլ համապատասխանաբար փոխվում ա: Ինձ թվում ա՝ ամեն ինչ կախված ա մոտեցումից: Եթե ցավագին ես մտածում՝ վախ մաշկս, վախ ամբողջ կյանքի համար ա, վայ սենց, վայ նենց, ուրեմն իհարկե դա կարա ծանր նստի, իսկ եթե հասուն մարդ ես ու դա անում ես հոգեբանորեն պատրաստ լինելով, իսկ էս թեմայում դաջվածք ունենալու պատրաստակամ մարդկանցից որևէ մեկին հնարավոր չի հասուն չլինելում մեղադրել, ուրեմն գիտես՝ ինչ ես անում: Պատահական չի, որ շատերն ասացին՝ ամենադժվարը ընտրելն ա, թե ինչ: Փոշմանես, հետո էլ սիրուն չհարմարես, ֆինանսդ էլ չհերիքի մաքրելուն, աշխարհը չփլվեց, վայ, ոնց կլինի՝ մաշկիս վրա նենց նկար կա, էլ ինձ դուր չի գալիս, չեմ կարծում, թե քունս կորցնեմ դրա համար: Մեկ-մեկ կարաս նույնիսկ մի բանից բողոքած լինելու համար ասես՝ էս ինչ անխելքություն արեցի վաղտին:ԴԴ Ոնց որ ծխողները ասում են՝ էս ինչ կրակ ա էս ծխելը ու էլի ծխում են:

    Յոթանասուն տարեկան տատիկի կնճռոտված մաշկի վրայի տատուները ինձ շատ գեղեցիկ են պատկերանում, որպես վկայություն՝ ջահել վաղտ քիչ ըմ գժուկ լինելու, ասել Վ.Գ.-ն: Որ պատկերացնում ես, շատ էլ հավես ա, ինչ ա եղել որ:

    Էլ ոնց կլինի՝ տատու: Էդ ծանր տանողներին ուղղակի ասել ա պետք, որ էդ տատուները աշխարհի վերջը չեն: Եթե ինձ հետ մեկը տենց զղջումով, հիասթափված խոսեր տատու անելու վերաբերյալ իր ճակատագրական սխալներից էս պահին, կասեի, որ թեթև տար հա, աշխարհը չփլվեց, շատ էլ սիրուն ա, ուզել ես, արել ես, ով չի հասկանում, մեղքն իր վիզը, էս ոճի բաներ, նայած ինչ համար կլիներ, բայց միայն քաջալերման մեջ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (01.08.2015)

  15. #40
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դաջվածք հա ուզում եմ անել, հա հետաձգվում է։
    Բայց լավ հիշեցրեցիք, հիմա արդեն հաստատ կանեմ։
    Ոտքի ներքևում՝ կոճից վեր բարձրացող։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (31.07.2015)

  17. #41
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դաջվածքների հետ կապված մի քանի պատմություն պատմեմ: Իմ ընկերուհիներից մեկը ձեռքին ինչ-որ հիերոգլիֆ ունի: Շատ տեսանելի տեղում ա: Էն կարգի, որ երբ տեսնում ես, չես կարում զսպես քեզ, հարցնում ես՝ ինչ ա նշանակում: Ու ինքը միշտ հարցնում ա՝ իսկ դու ի՞նչ ես տեսնում: Սկսած կրակից, վերջացրած եռոտանի մարդուկով ով ինչ ասես տեսնում ա: Վերջում բացատրում ա՝ ինչ ա նշանակում: Հավես ա, նոր բան ես սովորում:

    Մի պատմություն էլ Հոլանդիայում մեր յոգայի տեղը մի աղջկա մաորիական դաջվածք էր: Նորզելանդուհի ընկերուհիս (ասած Նանիկի ) որ տեսավ, մոտեցավ, խոսեց: Պարզվեց՝ էդ աղջիկը Նոր Զելանդիայում ա էղել: Տենց իրանք մտերմացան, հետո ես էլ իրա հետ մտերմացա: Հավես էր: Եթե էդ աղջիկն էդ դաջվածքը չունենար, ինքը երբեք իմ կյանքում չէր հայտնվի:

    Հետո էդ աղջիկը գնաց շուրջերկրյա ճամփորդության ու մի քանի նոր դաջվածքներ ձեռք բերեց: Հա, ասեմ, ինքը քառասունն անց ա ու հպարտանում ա իրա դաջվածքներով:

    Եսի՞մ, հավես ա: Դաջվածքը մարդու ինքնության մասն ա, ինչ-որ պատմություն ա, ու սիրուն ա, որ դա կա քեզ վրա: Դրա համար Սամի ահուսարսափ գրառումը մենակ երևույթի մի կողմն ա նկարագրում: Բայց եթե փոշմանելու մասին ենք խոսում, կյանքում էնքան բաներ կան, որ անում ենք, ու անդառնալի հետք են թողնում, հետո նույնիսկ թանկարժեք հետդարձի ճամփա չկա: Ի՞նչ անենք, չապրե՞նք:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (03.08.2015), Նաիրուհի (01.08.2015), Շինարար (31.07.2015)

  19. #42
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից ներողություն: Ու ոչ միայն այն երեք աղջիկներից, այլ բոլորից:
    Իսկ կոնկրետ քեզանից, Գալ ջան, հազար ներողություն...

    Ազնվորեն, երկար եմ մտածել գրելուց առաջ: Կան դեպքեր, երբ ավելի լավ է չգրես, քան գրես, և ինձ համար դա հենց այդ դեպքն էր: Բայց գրելու կարիքը` սեփական անձը հարվածի տակ չդնելուն գերակշռեց:
    Որովհետև գեղեցկությունից, տգեղությունից, մոդայից, ճաշակից վեր, գոյություն ունի նաև մի ավելի կարևոր բան:

    Դառը իրականությունը:

    Գալ, դու երբևիցէ տեսե՞լ ես ամենագեղեցիկ տատուները կնոջ թառամած մաշկի վրա: Ոչ թե 20-30 տարեկան, այլ 50-60 տարեկան կնոջ: Տեսե՞լ ես, թե ինչ է մնում այդ "գեղեցկությունից"...
    Իսկ ոչ բոլորն են, որ ուժ կամ հնարավորություն ունեն զղջալուց հետո ազատվել դաջվածքներից: Որովհետև` հենց զղջացողներից եմ լսել ու ոչ թե մեկ անգամ, որ դաջվածք հանելը մոտ 3000 դոլարի պատմություն է և մի քանի ամիսների չարչարանք:

    Առաջին անգամ մի տղա պատմեց, հաճախորդս, մի վեց տարի առաջ երևի: Տեսա, ձեռքը վնասված էր, ոնց որ մի մեծ այրվածք լիներ դաստակից վերև, ներքին մասում, հարցրեցի, թե ինչ է եղել: Ասաց, որ դաջվածքներն է փորձում հանել, իսկ այդպիսիներն ամեն ձեռքին երեքն ունի: Այս տղան սիրահարվել էր լուրջ, իսկ աղջիկն ասել էր, որ դաջվածքներով մեկի հետ երբեք չի ամուսնանա... Տղան ասաց, որ ամեն դաջվածքին 50-70 դոլար է տվել, իսկ հիմա մաքրման ամեն սեանսի համար յուրաքանչյուրին 100 է տալիս, իսկ այդ այրվածքն արդեն չորրորդ անգամվա այրվածքն էր: Հետո ուսինը ցուց տվեց, երրորդ անգամից հետո. ոնց որ թանաքով գրած բառերի վրա ջուր թափված լիներ...

    Մի երկու շաբաթ առաջ, մոտ 35-40-անոց երկու ընկերուհիներ էին, ինչպես ասում են այսօր` բիզնես-վումեն կարգի: Նրանց զրույցից հասկացա, որ մեկը երկու փոխքրիկ դաջվածք ունի տարիներ առաջ արած, և արդեն երկար ժամանակ ամաչում է դրանցից ու հնարավորինս փակ է պահում: Իսկ հիմա որոշել է երեխա ունենալ, ու սարսափով է մտածում, որ երեխան մոր մարմնի վրա հանկարծ տեսնի այդ դաջվածքները, և այդ պատճառով Հյուսթոնից Լոս է գալիս մի կորեացու մոտ, ով, իբր թե խոստացել է առանց ցավի հանել դաջվածքները երեք հազարով...

    Գործի բերումով օրեկան մի երկու տասնյակ մարդու հետ եմ շփվում ու հիմնականում ջահելների: Հազար ու մի ձևի մարդ եմ տեսել. գեղեցիկ ու անճոռնի դաջվածքներով (դե, ճաշակին ընկեր չկա), փոշմանած և ոչ: Եղել է, զրուցել եմ հետները, եղել է, ուղղակի լսել եմ:

    Եվ ահա թե ինչ կասեմ:

    Մարդու անունն իսկ մարդու կյանքին որոշակի ուղղություն է տալիս: Մարդու հագուստը: Հաճախ միևնույն մարդը կարճ մազերով մի կերպ է իրեն պահում, իսկ երկար մազերով` մի այլ կերպ: Էլ ինչ ասեմ դաջվածքի մասին...
    Բայց հագուստը հեշտությամբ կարելի է փոխել: Մազերը մեկ վայրկյանում կարելի է կտրել: Իսկ դաջվա՞ծքը...

    Գրելու ընթացքում անընդհատ ցանկություն է առաջանում դաջվածքի փոխարեն "տավրո" գրել... Երևի, որովհետև դա էլ դրոշմի պես մի բան է մարդու մարմնին, մտքին:
    Եվ այնպիսի տպավորություն է, որ այն հիմնականում դրոշմում է` ագրեսիա:


    Գալ ջան, դու ինձ գրեցիր, որ պետք է մտածել գրելուց առաջ: Ես իրոք որ շատ մտածեցի, և մի բան էմ ուզում ձեզ շատ-շատ խնդրել.

    Հազար անգամ մտածեք դաջվածք անելուց առաջ...
    Սամ, օվերրեաքթ ես անում… ես էլ չեմ սիրում՝ կյանքում չեմ անի… իմաստ չեմ տեսնում, բայց անողներն էլ իրանց մոտեցումն ունեն, որն էդ տեսակի մոտեցում ա… կայնքում մարդու հետ հարաբերություններս դրա վրա չեմ հիմնի ու դատողություններ չեմ անի… դիսփլեյ ա, մեսեջ ուղարկելու ձև ա, ինքնարտահայտման ձև ա… կյանքի մահվան հարց չի…

    հա, ես էլ դրա իմաստը չեմ հասկանում, որ վզներին գրում են տեքստեր եսիմինչեր, չեմ իմանում պտի կարդա՞մ թե ինչ, բայց հաստատ էդ մարդիկ շատ կարևոր են համարում դա ու ես ոչ մի խնդիր չունեմ դրա յետ… կիլոմետրերով չեմ փախնի հաստատ…

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.07.2015), Ձայնալար (31.07.2015), Շինարար (31.07.2015)

  21. #43
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա՞ն մարդիկ, ովքեր ունեն դաջվածքներ, կա՞ն օբյեկտիվ պատճառներ, որ սխալ ա դա անելը և այլն:
    Շին ջան, ես ծանր եմ տանում ոչ թե ինձ համար:
    Ես ծանր եմ տանում թեթև տանողի համար...

    Ուղղակի համարեցի, որ այստեղ չարտահայտվելու իրավունք չունեմ:
    Ես շատ լավ գիտեմ ու համաձայն եմ, որ ամեն մեկն ինքն է պատասխանատու իր կյանքի համար: Բայց և այնպես համարում եմ, որ նման թեմաներ բացելու համար մեկ իմաստը` տարբեր աշխարհընկալումների հետ մեկմեկու ծանոթացնելն է, մեկմեկու համար ընտրությունների տարբերակներ առաջարկելը: Ու եթե համարում եմ, որ դաջվածք անելը մարդու կյանքում կարևոր որոշում է, ուրեմն ցանկանում եմ, որ այդ որոշումն ընդունելուց առաջ մարդ լավ կշռադատի իր արարմունքը:

    Հո բեղմորուսի թեմայում չենք խոսում, չէ՞... Այնտեղ ասելու բան չունեմ, որովհետև կարծիք չունեմ, ու բոլորովին հետաքրքիր չի, թե ինչ եք այնտեղ խոսում... Սիրում եք, չեք սիրում... կպահեք, չեք պահի... Ինքս համ պահել եմ, համ չեմ պահել ու դրա ոչ օգուտն եմ տեսել, ոչ վնասը:
    Իսկ դաջվածքը` մորուք չէ:

    Բայց այստեղ էլ արդեն ամեն ինչ ասել եմ ու... գնամ երևի...

    Նորից, ներողություն բոլորից...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. #44
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց և այնպես համարում եմ, որ նման թեմաներ բացելու համար մեկ իմաստը` տարբեր աշխարհընկալումների հետ մեկմեկու ծանոթացնելն է, մեկմեկու համար ընտրությունների տարբերակներ առաջարկելը:
    Էդ էլ անում ենք էլի, Սամ ջան: Դու ասիր, ես ասի, Մեֆն ասաց, դու էլ կասես, վերջում էլ կկռվենք հավեսով, ինչ ա եղել որ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (31.07.2015)

  24. #45
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    See? այ էս եմ ասում…
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաջվածքների հետ կապված մի քանի պատմություն պատմեմ: Իմ ընկերուհիներից մեկը ձեռքին ինչ-որ հիերոգլիֆ ունի: Շատ տեսանելի տեղում ա: Էն կարգի, որ երբ տեսնում ես, չես կարում զսպես քեզ, հարցնում ես՝ ինչ ա նշանակում: Ու ինքը միշտ հարցնում ա՝ իսկ դու ի՞նչ ես տեսնում: Սկսած կրակից, վերջացրած եռոտանի մարդուկով ով ինչ ասես տեսնում ա: Վերջում բացատրում ա՝ ինչ ա նշանակում: Հավես ա, նոր բան ես սովորում:
    ուսուցողական… կրթական նշանակություն ունի…
    Մի պատմություն էլ Հոլանդիայում մեր յոգայի տեղը մի աղջկա մաորիական դաջվածք էր: Նորզելանդուհի ընկերուհիս (ասած Նանիկի ) որ տեսավ, մոտեցավ, խոսեց: Պարզվեց՝ էդ աղջիկը Նոր Զելանդիայում ա էղել: Տենց իրանք մտերմացան, հետո ես էլ իրա հետ մտերմացա: Հավես էր: Եթե էդ աղջիկն էդ դաջվածքը չունենար, ինքը երբեք իմ կյանքում չէր հայտնվի:
    socializing… շփան ու կոմունիկացիոն նշանակություն ունի…
    Հետո էդ աղջիկը գնաց շուրջերկրյա ճամփորդության ու մի քանի նոր դաջվածքներ ձեռք բերեց: Հա, ասեմ, ինքը քառասունն անց ա ու հպարտանում ա իրա դաջվածքներով:
    դոկումենտալ… վավերագրական…

    Եսի՞մ, հավես ա: Դաջվածքը մարդու ինքնության մասն ա, ինչ-որ պատմություն ա, ու սիրուն ա, որ դա կա քեզ վրա: Դրա համար Սամի ահուսարսափ գրառումը մենակ երևույթի մի կողմն ա նկարագրում: Բայց եթե փոշմանելու մասին ենք խոսում, կյանքում էնքան բաներ կան, որ անում ենք, ու անդառնալի հետք են թողնում, հետո նույնիսկ թանկարժեք հետդարձի ճամփա չկա: Ի՞նչ անենք, չապրե՞նք:
    օրագրային…

    p.s. մոռացա ասեմ… and sexual…

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.07.2015), Ձայնալար (31.07.2015)

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս եք վերաբերվում ազգայնականությանը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 29.07.2017, 19:44
  2. Փիրսինգներ ականջներին, դեմքին ու մարմնի այլ մասերին
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 01.08.2015, 21:59
  3. Ինչպես եք վերաբերվում այս թեմաներին
    Հեղինակ՝ Intel, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 21.01.2009, 20:05
  4. Մարմնի խնամքը և լազերային տեխնիկայի կիրառություն
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 10.09.2008, 14:20
  5. Մարմնի ջերմարտադրություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.06.2007, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •