User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 95 հատից

Թեմա: Ո՞նց եք վերաբերվում մարմնի վրա դաջվածքներ անելուն

  1. #16
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով՝ հետաքրքրեց, թե դուք ինչ կարծիք ունեք: Օրինակ առաջ ես մտածում էի՝ կյանքում չեմ անի, դա ամբողջ կյանքի համար ա, դնես մաշկդ որ ինչ փչացնես, բայց եսիմ, նենց չի, որ էդ մաշկը հետներս դժոխք ենք տանելու, տանենք էլ՝ էնպես են դաջելու որ: Հիմա մտածում եմ, որ ինչու ոչ: Մի հատ ռազմահայրենասիրական տատու չանե՞մ վեր իմ աջ թևին:
    Նորմալ եմ համարում։ Երբեմն գեղեցիկ են, դուրեկան, երբեմն էլ խիստ տհաճ։ Օրինակ ՝ երբ մարդը դաջում է վագր, որը բնութագրում է նրա էությունը, և համապատասխանում է իր ֆիզիկական տվյալների հետ, այդ ինձ համար գեղեցիկ է։ Իսկ երբ մարդը դաջում է հապավում (ներ) (ССЖВ) կամ ագրեսիա/տգիտություն/տխմարություն/ստորադաս մտածողություն արտահայտող պատկերներ, դրանք ինձ համար անասելի տհաճ են։

    Ասելիքս այն է, որ սիրում եմ, երբ դաջվածքներն արտահայտում են դրական իմաստներ և միևնույն ժամանակ համահունչ են տվյալ անձի ֆիզիկական ու հոգեկան տվյալների հետ:

    Կա՞ն մարդիկ, ովքեր ունեն դաջվածքներ
    Այո։ Ես երկուսն (վագր ու գայլ) ունեմ: Դաջել եմ հինգ տարի առաջ, երբ դեռ բավականին երիտասարդ էի։ Մինչև օրս չեմ զղջացել։

    -------
    Հետագայում չզղջալու համար կարևոր է, որ պատկերի իմաստը ճկուն լինի։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (31.07.2015), Շինարար (31.07.2015)

  3. #17
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    TLC ալիքով երկու հաղորդում եմ նայել tattooների հետ կապված՝ LA Ink ու Ամերիկայի ամենավատ tattooն: Էս հաղորդումները նայելուց հետո որոշեցի, որ ուզում եմ ես էլ tattoo artist լինեմ: Էնքան սիրուն էին նկարում, մարդու մարմնական թերությունները ծածկում կամ ինչ-որ էմոցիոնալ սիմվոլիկ նշաններ անում: Հավես էր: Մի քիչ ավելի փորփրեցի ու գիտեք ի՞նչ գտա: Կան հատուկ դաջվածք անողներ, որոք օգնում են կրծքագեղձը հեռացրած կանանց: Թվում ա՝ հասարակ բան ա, բայց էդ կանանց համար էնքան մեծ ռեաբիլիտացիոն ժեստ էր էդ: Հասարակ նկար չէր էլի մարմնի վրա: Ասածս ի՞նչ ա: Երբ դաջվածքի մեջ խորը իմաստ կա, ինքը շատ սիրուն ա թվում, իսկ երբ ճապոնական ինչ-որ անկապ տառ/բառ ա, կամ երբ աղոթք են գրում, որի մաստը չգիդեն, դրանք վանում են:
    Հ.Գ. Մեկ էլ: Ինձ կասեք էն ձեռքերի վրայի ( հիմնականում ) կանաչ գույնի դաջվածքները ի՞նչ են նշանակում: Ինձ մի քանի վարկած են ասել, բայց սպառիչ չէին դրանք իմ համար:
    Vitam regit fortuna, non sapientia.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (31.07.2015), Մուշու (31.07.2015), Նարե91 (31.07.2015), Շինարար (31.07.2015)

  5. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ ռազմահայրենասիրական տատու չանե՞մ վեր իմ աջ թևին:
    Տոչնի տենց, մի վեց տարի առաջ, մի խաչ պատերազմի արեցի վեր իմ աջ թևին։
    Էն ժամանակ դեռ ռազմահայրենասիրական, Վահագնա-Նեմեսիսական վիճակների մեջ էի։
    Էս քանի օրը մի քիչ ազատ լինեմ՝ գնամ ջնջեմ, այ մարդ։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.07.2015), Sambitbaba (31.07.2015), Ձայնալար (31.07.2015), Շինարար (31.07.2015)

  7. #19
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես անելու եմ, երևի օգոստոսի մեջ։ Ռազմահայրենասիրական չի լինի, մի բան էլ հակառակը, պուճուրիկ բան կլինի՝ քիչ երևացող տեղում։

    Չեմ սիրում շատ մեծ մակերեսով դաջվածքներ, կապ չունի՝ աղջկա մարմնին է, թե տղայի։ Բայց դե ի վերջո իր մարմինն է, ինձ առանձնապես չի անհանգստացնում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (31.07.2015), Զաքար (31.07.2015), Շինարար (31.07.2015)

  9. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա որ զինկոմիսարիատում էի աշխատում, պարտադիր պիտի զինակոչիկների դաջվածքները ստուգեի: Նենց խնդալու էր: Դե ես գիտեմ, որ դաջվածքներն ու հոգեկան խանգարումներն իրար հետ կապ չունեն, բայց անդուր բան էր. դնում, հարցնում էի, թե էսինչն ու էնինչն ինչ ա նշանակում: Ոմանք չէին ուզում ասել, կռիվ-ղալմաղալ էր լինում: Մեկն էլ առյուծ ուներ վրան՝ բերանով խաչ բռնած: Ասեցի՝ էս ինչ ա նշանակում, ասեց՝ սրբությունս ատամներով կպահեմ

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.07.2015), Cassiopeia (31.07.2015), John (31.07.2015), Moonwalker (31.07.2015), Smokie (31.07.2015), Աթեիստ (31.07.2015), Մուշու (31.07.2015), Նաիրուհի (31.07.2015), Շինարար (31.07.2015), Ռուֆուս (31.07.2015)

  11. #21
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ իս, գեղեցիկ դաջվածք ուղղակի չկա:
    Ամենագեղեցիկ բանը մարդուն արդեն իսկ տրված է` իր մարմինը, այնպիսին, ինչպիսին այն կա: Եթե փորձում ես զարդարել մարմինդ դաջվածքներով, նշանակում է, ինքդ քեզ դուր չես գալիս: Կամ չես սիրում քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Իսկ եթե դու քեզ չես սիրում, ուրեմն ուրիշներից սեր սպասելն իզուր է, իսկ դաջվածքներով... ինքդ քեզ միգուցէ խաբես, բայց ուրիշներին` երբեք:

    Հետո... կյանքում ամենաանհաստատ բանը մոդան է: Եվ արդյո՞ք թյուրիմացություն չէ, մոդային հետևելով, այսօր մարմնիդ վրա հավերժացնես այն "գեղեցկությունը", ինչը վաղը, շատ հնարավոր է, ուղղակի աղբ ես համարելու: Հա, Գալն ասում է, որ կարելի է հանել: Բայց որքա՞ն ավելի թանկ պետք է վճարել դրա համար ու քանի՞ անգամ պետք է կրկնել դաջվածք մաքրելու մի քանի անգամներ կրկնվող այդ ցավալի փորձերը: Ու որքան գիտեմ, ոչ բոլորի մարմինն է, որ կարելի է մաքուր մաքրել դաջվածքներից:

    Աշխարհի ամենագեղեցիկ աղջկանից կիլոմետրով հեռու կփախչեի, եթե նա դաջվածք ունենար: Որովհետև դաջվածքով կինն ինձ վրա փնթի կնոջ տպավորություն է թողնում...

    Նախապես ներողություն եմ խնդրում նրանցից, ում վիրավորեց կարծիքս...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #22
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս, գեղեցիկ դաջվածք ուղղակի չկա:
    Ամենագեղեցիկ բանը մարդուն արդեն իսկ տրված է` իր մարմինը, այնպիսին, ինչպիսին այն կա: Եթե փորձում ես զարդարել մարմինդ դաջվածքներով, նշանակում է, ինքդ քեզ դուր չես գալիս: Կամ չես սիրում քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Իսկ եթե դու քեզ չես սիրում, ուրեմն ուրիշներից սեր սպասելն իզուր է, իսկ դաջվածքներով... ինքդ քեզ միգուցէ խաբես, բայց ուրիշներին` երբեք:

    Հետո... կյանքում ամենաանհաստատ բանը մոդան է: Եվ արդյո՞ք թյուրիմացություն չէ, մոդային հետևելով, այսօր մարմնիդ վրա հավերժացնես այն "գեղեցկությունը", ինչը վաղը, շատ հնարավոր է, ուղղակի աղբ ես համարելու: Հա, Գալն ասում է, որ կարելի է հանել: Բայց որքա՞ն ավելի թանկ պետք է վճարել դրա համար ու քանի՞ անգամ պետք է կրկնել դաջվածք մաքրելու մի քանի անգամներ կրկնվող այդ ցավալի փորձերը: Ու որքան գիտեմ, ոչ բոլորի մարմինն է, որ կարելի է մաքուր մաքրել դաջվածքներից:

    Աշխարհի ամենագեղեցիկ աղջկանից կիլոմետրով հեռու կփախչեի, եթե նա դաջվածք ունենար: Որովհետև դաջվածքով կինն ինձ վրա փնթի կնոջ տպավորություն է թողնում...

    Նախապես ներողություն եմ խնդրում նրանցից, ում վիրավորեց կարծիքս...
    Դու մեր տուն հյուր չեկար ուրեմն: Խելացի տղա ես, բայց էսպիսի կատեգորիկ բաներ ես գրում:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  13. #23
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, մի տեսակ տենդենց եմ նկատում Ակումբում, բացահայտ վիրավորական բան գրել ու ասել՝ չեմ ուզում վիրավորեմ․․․
    Գրառումիցդ առաջ մինիմում երեք աղջիկ գրել ա որ տատու կուզեր իր վրա, դու ասում ես՝ փնթի, Սամ։ Է հետո՞։
    Էլի ասա, որ չես հավանում, սխալ ես համարում, կարծիք ա, քոնն ա, բայց մարդուն ուղիղ վիրավորելը որն ա։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դավիթ (31.07.2015), Նաիրուհի (31.07.2015)

  15. #24
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա՝ ուղղակի սխալ տերմին ընտրեց Սամը, բոլորիս հետ էլ պատահում ա, որ մի բան ենք ուզում ասել, մեկ էլ շատ կոպիտ ա ստացվում՝ էն նողկանք-եղկանքը հիշեցի:

  16. #25
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե պետք ա մտածել ուրեմն գրելուց առաջ․․․
    Ինձ համար էլ՝ աղջկան ուղղված "փնթի" բառից ավելի վիրավորական ու ստորացնող բան չկա։
    Ավելի լավ ա ասեն բոզ, քան փնթի։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (31.07.2015)

  18. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ ա, ես հիմա ուզում եմ իմը մաքրեմ, բայց էն ամբողջ ձեռքով տատուները, կրծքախառը ուսով մինչև դաստակ, շատ եմ հավանում, մանավանդ եթե երկու ձեռքին էլ լինում ա։
    Կարող ա խելքիս փչի տենց անեմ, բայց մի տաս տարի հետո էլի փոշմանելու եմ հաստատ, այ դրա մաքրելը զահլա գործ կլինի։

  19. #27
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ չի էն՝ որ էդ դաջվածքները հետո մաքրելու համար էլ պիտի մի լա՜վ չարչարվեք: Մարդը փոփոխական ա, դաջվածքն էլ հնարավոր ա ժամանակավոր դառնա՝ երբեք մի ասա երբեք:

    Այ էստեղ 30:35 վայրկյանից նայեք: Ա՛յ սա ուրիշ ա Եթե դաջվածք, ապա գոնե ժամանակավոր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. #28
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կնոջ դաջվածքները որ տեսնում են, շատերը հարցնում են, թե որ թրայբից ա Բայց խոհանոցում լավ փնթի ա, ի դեպ, չստացվեց փոշու շորը ձեռքին հարս...

    Դաջվածք ա էլի, սա ՄԹԱ պապուդ դաջվածքը չի, ստալինը դոշին, կամ նեզաբուդու մած ռադնույու
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (31.07.2015)

  22. #29
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե պետք ա մտածել ուրեմն գրելուց առաջ․․․
    Ինձ համար էլ՝ աղջկան ուղղված "փնթի" բառից ավելի վիրավորական ու ստորացնող բան չկա։
    Ավելի լավ ա ասեն բոզ, քան փնթի։
    Ես աղջիկ գիտեմ ով տատու ունի ու ցանկացած առումով էն գյուղի կաթնակեր աղջիկներից մի հազար գլուխ բարձրա ու տենց աղջիկներ շատ կան:
    Ճաշակի հարցա ու կապ չունի անողը տղայա, թե աղջիկ:Ես սիրում եմ, բայց չեմ անի:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (31.07.2015)

  24. #30
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մազածածկս դաճվածքի համար շատ քիչ տեղեր ա թողել, բայց մի տեղ դեռ ունեմ. միշտ ուզեցել եմ վզի վրա` ականջից մի քիչ ներքև մի փոքրիկ դաջվածք ունենալ` ավերջության նշանը, բայց դեռ ռիսկ չեմ անում:
    Իսկ ընդհանուր` վատ չեմ տրամադրված դաջվածքներին: Դրանով մարդուն չեմ գնահատում, միգուցե մեկ-մեկ:
    Կարճ
    Կոնկրետ

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (31.07.2015), Շինարար (31.07.2015)

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս եք վերաբերվում ազգայնականությանը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 29.07.2017, 19:44
  2. Փիրսինգներ ականջներին, դեմքին ու մարմնի այլ մասերին
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 01.08.2015, 21:59
  3. Ինչպես եք վերաբերվում այս թեմաներին
    Հեղինակ՝ Intel, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 21.01.2009, 20:05
  4. Մարմնի խնամքը և լազերային տեխնիկայի կիրառություն
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 10.09.2008, 14:20
  5. Մարմնի ջերմարտադրություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.06.2007, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •