
Մուշու (31.07.2015)
Շինարար (31.07.2015)

հա դե կարևորը սվաստիկա չի, որովհետև խաչ պատերազմին ես չգիտեմ ինչու թարս սվաստիկա եմ պատկերացնում, բայց կարող եմ սխալվեմ, էպոսում կա՞ ճիշտ նկարագրությունը:
Իսկ մականունդ լավն ա, ի՞նչ ա եղել: Մականունի թեման Ձայնալարն էլ շոշափեց, եթե իմ փոշմանելների մեջ մարդիկ կեսկատակը չեն զգացել, ասեմ՝ իմ ակումբային մականունը ես դրեցի էն ժամանակ զուտ հանուն հումորի, ընդհանրապես էդ մականունը Դատարկությունին էին խորհուրդ տալիս վերցնել, տենց հա-հա հի-հի արինք, մանրամասն չեմ էլ հիշում, ինքը չարավ, ես արեցի, ու ի՞նչ վատ ա: Էն ժամանակ ահագին ուրախացանք, լիքը մարդ իրանց տներում էին ուրախացել, էնքան անձնական հաղորդագրություն եկավ՝ ծիծաղող սմայլներով, Էն ժամանակները որ փոշմանել էի, ուղղակի ուզում էի՝ հանուն հումորի Տնաշեն սարքեմ, էլի ուրախանալու կլիներ, բայց մենակ էդ ուզելս էլ էր ուրախանալու: Նենց չի, որ իրականում տենց սրտիս մոտ եմ ընդունում: Զատո կրճատ տարբերակը ինչ հավես կպել ա, կյանքում կմտածեի՞, որ ես մականուն կունենամ ու տենց համերաշխ կլինեմ էդ մականունիս հետ: Դաժե էստեղ ում հետ մոտիկ եմ, գիտեն, որ վիրտուալ ինչ մականուն ունեմ:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 31.07.2015, 21:59:
Շին ջան, ես ծանր եմ տանում ոչ թե ինձ համար:
Ես ծանր եմ տանում թեթև տանողի համար...
Ուղղակի համարեցի, որ այստեղ չարտահայտվելու իրավունք չունեմ:
Ես շատ լավ գիտեմ ու համաձայն եմ, որ ամեն մեկն ինքն է պատասխանատու իր կյանքի համար: Բայց և այնպես համարում եմ, որ նման թեմաներ բացելու համար մեկ իմաստը` տարբեր աշխարհընկալումների հետ մեկմեկու ծանոթացնելն է, մեկմեկու համար ընտրությունների տարբերակներ առաջարկելը: Ու եթե համարում եմ, որ դաջվածք անելը մարդու կյանքում կարևոր որոշում է, ուրեմն ցանկանում եմ, որ այդ որոշումն ընդունելուց առաջ մարդ լավ կշռադատի իր արարմունքը:
Հո բեղմորուսի թեմայում չենք խոսում, չէ՞... Այնտեղ ասելու բան չունեմ, որովհետև կարծիք չունեմ, ու բոլորովին հետաքրքիր չի, թե ինչ եք այնտեղ խոսում... Սիրում եք, չեք սիրում... կպահեք, չեք պահի... Ինքս համ պահել եմ, համ չեմ պահել ու դրա ոչ օգուտն եմ տեսել, ոչ վնասը:
Իսկ դաջվածքը` մորուք չէ:
Բայց այստեղ էլ արդեն ամեն ինչ ասել եմ ու... գնամ երևի...
Նորից, ներողություն բոլորից...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Sambitbaba (31.07.2015)
Ես հավերժության նշանն եմ ուզում կամ ուրոբարոս ձախ ձեռքիս վրա ^_^ Ժամանակի հարց ա, կարող ա մինչև էդ ուրիշ բան մտածեմ/մոգոնեմ բայց հաստատ անելու եմ![]()
Ինքս տատուներին լավ եմ վերաբերվում, ամեն մարդ կարա անի իրա հետ էն ինչ ուզում ա ու դա ոչ ոքի գործն էլ չի , հաճելի չի դիմացինին կարա աչքերը փակի"Գյաջով" աղջիկները ըստ իս ավելի տհաճ են, բայց ես իրանց հո բան չեմ ասում :/ Իսկ վուլգար մարդիկ տատույով թե առանց չեն դադարում վուլգար լինել
![]()
Ձայնալար (31.07.2015)

Բայց մենք, սենց մի նման թեմա ունենք ակումբում:
http://www.akumb.am/showthread.php/2...6%D5%A3/page10
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Դաջվածքներ շատ եմ սիրում: Դաջվածք ունեցող մարդը ինձ մոտ միանգամից հետաքրքրություն ա առաջացնում, բայց էտ հետաքրքրությունը միանգամից հոդս ա ցնդում երբ իմանում եմ, որ դաջվածքը մենակ սիրունության համար: Երբեք չեմ հասկացել էն մարդկանց, ովքեր ասել են "Ուզում եմ տատու անել, ի՞նչ խորհուրդ կտաք", կամ "Էս նախշը շատ սիրունա, գնամ ձեռքիս նկարեմ":Իմ կարծիքով դաջվածքը պիտի պատմություն ունենա, պիտի ինչ-որ կերպ կապված լինի տիրոջ հետ,հիշեցնի ինչ-որ դեպք/իրադարձություն, որը մարդու կյանքում շրջադարձային ա եղել: Ինձ մոտ հենց այնպես դաջվածք անող մարդկանց մասին բացասական վերաբերմունքա ձևավորում, չնայած նրան, որ ամեն մարդ իր մաշկի ու որոշումների տերն ա:
Ի վերջո մարմինը նկարչական ալբոմ չի, որ ուղղակի հաճույքի համար վրան մի բան "փորագրեն":Ամեն ինչ պիտի խելամիտ լինի:
Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...
Զաքար (31.07.2015)
Մուշու, կա հավանականություն, որ դիմացինին մեկ չի քո կարծիքը: Ու իմ ասածը էն ա, որ գրելուց/խոսալուց առաջ մտածես քո ասածը կվիրավորի թե՞ չէ: Եթե քո համար նաև մեկ ա էն որ կվիրավորի թե՞ չէ, իրան վատ կզգա թե՞ չէ, էդ դեպքում բան չեմ ասի: Պարզապես ստացվեց, որ վիրավորում ես ու ասում, որ չես անում նման բան: Շատ եմ նկատել էս վերջերս:
Vitam regit fortuna, non sapientia.
Մուշու (01.08.2015)
Ես չեմ նստի ու չեմ ասի ինչի՞ ես տենց շպարվել , կամ ինչի՞ ես շպարվել: Նույնն էլ կակնկալեմ իմ տատուի(ապագա) հետ կապված : Ինքը իմնա, իմ որոշումը , ոնց որ դիմացինիս չափից շատ շպարը իրա որոշումն ա : Ալյ բան ա, որ ինքը իմ համար գաջով աղջիկ ա մի այլ բան որ ես իրան կոպիտ ասեմ ինչի ես գաջվել : Ասածս դա ա ոչ թե էն թե ես ի՞նչ եմ մտածում իրա մասին : Հա ու սենց բան էլ կա եթե ես դիմացինս նման հարց եմ տվել (չեմ հիշում նման դեպք, բայց և չեմ բացառում որ ասած կլինեմ ) ուրեմն ինքը իմ համար էն կարգի կարևոր ա ու մոտիկ, որ կարամ կարծիքս ասեմ :
Սա էլ երկրորդս, բայց նորից անհաջող նկար է։
![]()

Զաքար, էս մեկը սրբության պահերը չունի, չէ՞
Ի դեպ, սենց կատակում եմ, բայց դու ո՞նց ես վերաբերվում քո դաջվածքներին: Զինակոչիկները շատ լուրջ էին, ու հենց կատակով ինչ-որ բան էի ասում, նեղվում էին:
Աթեիստ (01.08.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ