Կասկածում եմ, թե երեսուն տարեկան տղամարդու և տասնյոթ տարեկան կնոջ դեպքում նույնպիսի որոշում կայացվեր...
Տատուս տասնչորս տարեկանում էին ամուսնացրել...
Այս դատավճիռը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչպիսի "հմտությամբ" տղամարդիկ կարող են ցուցաբերել իրենց թերի լինելը...
Որովհետև, ինչի՞ համար են այդքան դաժանորեն դատապարտել այդ խեղճ ուսուցչուհուն: Մի՞թե ոչ նրա համար, որ տասնյոթամյա տղան ոչ թե հասուն տղամարդ է դեռևս, այլ երեխա: Իսկ արդյո՞ք երեխա է տասնյոթամյա տղամարդը:
Բայց երբեք այդքան դաժանորեն չէին դատապարտի երեսունամյա տղամարդ ուսուցչին`մաքսիմում մի քանի տարի, այն էլ ոչ թե անչափահաս երեխայի, այլ սեփական աշակերտի հետ սեքսի համար: Որովհետև ոչ մի դատավորի մտքով չէր անցնի տասնյոթամյա կնոջն անչափահաս համարել:
Եվ ստացվում է, որ.
Տասնյոթամյա աղջիկը հասուն մարդ է արդեն և ինքն է պատասխանատու իր արարքների համար;
Տասնյոթամյա տղան տհաս երեխա է դեռևս և նրա քայլերի համար պատասխանատու են ուրիշները...
Սրանից լավ էլ ինչպե՞ս մենք տղամարդիկս բացահայտենք մեզ...
Ու շատ պարզ երևում է, որ ոչ միայն տասնյոթամյա տղան, այլև "հարգարժան" դատավորը... դեռևս այն նույն տհաս երեխան է մնացել...![]()
Էջանիշներ