Ֆեյսբուքում մի քանի տեղ էս թեման աչքովս ընկավ: Ներքևում հղումը կտեղադրեմ, բայց համառոտ պատմեմ:
Ջենիֆեր Ֆիքթերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում անգլերեն լեզվի ուսուցչուհի էր: Նա պարբերաբար սեռական հարաբերություններով է զբաղվել իր 17-ամյա 3 աշակերտների հետ, համենայն դեպս՝ երեք տղայի մասին տվյալներ կան: Նրանցից մեկից նույնիսկ հղիացել և աբորտ է արել: Տղաներից մեկի մայրը, երբ տղան տուն է վերադառնում համարյա լուսաբացին, տղայի հեռախոսում հայտնաբերում է հաղորդագրություն, որում քննարկվում էր տարիքային տարբերության հարցը: Մոր ճնշման տակ տղան խոստովանում է, որ հաղորդագրությունը Ֆիքթերից է: Բանը հասնսում է դիվանբաշուն: Նույնիսկ նրանից հետո, երբ ուսուցչուհին արտասուքն աչքերին իր զղջումն է հայտնում դատարանում, դատարանը որոշում է նրան դատապարտել 22 տարվա ազատազրկման: Ընդ որում, ուսուցչուհին իսկապես հակում ուներ պատանիների հանդեպ և նախկին դպրոցում էլ միջադեպ էր եղել, երբ նա տարվել էր աշակերտով, բայց բանը, հավանաբար, սեքսին չէր հասել:
Թե հայալեզու ֆեյսբուքում, թե անգլիալեզու հոդվածի տակ քննարկումները աչքի են ընկնում նրանով, որ մարդկանց ուղեղի մեջ չի տեղավորվում, թե որտեղ է այս կնոջ հանցանքը կամ արդյո՞ք այդքան մեծ է մեղքը: Ահա և խոստացված լինկը: Եթե թեմայով հետաքրքրվեք, խնդրում եմ՝ հոդվածի տակի քննարկումն էլ աչքի անցկացնեք:
Էնպես ա, որ ես էլ եմ 17 տարեկան եղել ու շատ լավ գիտեմ՝ ինչ ա նշանակում սեռապես մտահոգ լինելը (հուսով եմ տերմինը ճիշտ թարգմանեցի), բայց գալով հենց մեր ակումբում վերջերս շատ շրջանառվող սեքսիզմ տերմինին՝ բայց սակայն ի՞նչ տարբերություն էդ դեպքում: Եթե 30-ամյա տղամարդը սեքսով զբաղվեր իր 17-ամյա աշակերտուհիների հետ, հասարակությունը, մենք նույն կե՞րպ կվերաբերվեինք, թե՞ միանշանակ կդատապարտեինք ու կասեինք, որ իրան մահապատիժն էլ ա քիչ (հասկանում եմ, որ էստեղ 17 տարեկան լինելը համը հանում ա, մի քիչ շատ են մոտ չափահասությանը): Այսինքն՝ թե մի մեծ հանցանք չի տղաների դեպքում, ուրեմն չպիտի՞ մտածենք, որ աղջիկների դեպքում էլ մի մեծ հանցանք չի լինի: Ըստ էության նաև շատ լավ գիտեմ, որ համենայն դեպս Հայաստանում սեքսի պատրաստ մալալետկա աղջիկները չափահաս տղամարդկանց կողմից մեծ պահանջարկ են վայելում (17-ից էլ փոքր) ու մի մեծ հանցանք չի էլ ընկալվում շատ դեպքերում շատերի կողմից:
Գուցե էդ դեպքում սեքսի թույլատրելիության տարի՞քը պետք ա նվազեցնել երկու սեռերի համար էլ, թե՞ ամեն դեպքում էս էն դեպքն ա, երբ սեռերի հանդեպ պետք ա տարբերակված մոտեցում ունենալ, թե՞ գուցե սա հենց ամենաճիշտ որոշումն էր, որ կայացվել ա:
Մի խոսքով, ժող, ի՞նչ եք մտածում էս մասին:
Էջանիշներ