User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Խրտվիլակը

  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խրտվիլակը

    Խումբը մեծ չէր: Հինգ գժերով իրար գտել էին ու ամբողջ օրը հաղորդալարերի, լամպերի, դիոդների, մանր ու մեծ սարքերի մեջ կորած փորձում էին աշխարհը փոխել:
    - Եկեք ինչ-որ հետաքրքիր սահմանապահ մեխանիզմ մշակենք, որ արձագանքի ձայնին, շարժմանը, - առաջարկեց Աշը՝ 12-13 տարեկան շեկլիկ տղա, որ նոր էր խմբին միացել:
    - Իրեն ասե՞նք, որ նման սարքեր կան, թե թողենք երջանիկ անտեղյակության մեջ, - խայթեց Լալան՝ խուճուճիկը:
    - Եթե էդպիսի սարքեր կան, կարանք ասնեք մագինսական դաշտով փամփուշտները կանգնեցնենք, լիքը բան ա հնարավոր անել:
    - Ոչ մի ռազմական սարք, կամ մոռացեք, որ ձեր թիմում եմ:
    Ազատը խմբի ավագն էր, գրեթե չէր խոսում, բայց եթե ինչ-որ բան ասում էր, ընդունվում էր առանց վերապահումների: Անառարկելի հեղիակություն նա ճանաչվել էր երկար ժամնակ համատեղ աշխատանքի արդյունքում՝ նորից ու նորից զարմացնելով ու հիացնելով ընկերներին:
    - Բա ի՞նչ անենք, - արդեն ագրեսիվ վրա բերեց Աշը:
    - Նայեք, - հայացքը համակարգչի էկրանից կտրեց Մարին, - գյուղատնտեսության ոլորտում էնքան քիչ գործ են անում, որ լիքն անելու բան կա:
    - Ի՞նչ անենք, խրտվիլակ աշխատենք,- նորից ընդդիմացավ Աշը:
    - Խրտվիլակ սարքենք,- Մարիի տեսակետը պաշտպանեց Տրդատը:
    - Տատը (այսպես տրդատին դիմում էր Լալան) ճիշտ ա ասում, եկեք խրտվիլակ սարքենք:
    Ազատը որոշ ժամանակ լուռ էր, հետո ժպտաց:
    - Հետն էլ դինամիկներ կդնենք, որ ոչ միայն տեսքով վախեցնի, այլ նաև՝ քշ, փշտ, թռռ...նման բաներ գոռա:
    - Ահա, անիվներով դաշտի մի ծայրից մյուսը կգնա ու ձայնը գլուխը կգցի:
    - Տատ, էդ ոչ միայն թռչուններին ու կրծողներին կվախացնի, այլև՝ գյուղացիներին:
    - Տրդատը ճիշտ է, մասամբ, անիվներով ռոբոտը դաշտի բույսերը կարող է վնասել, բայց պետք է նաև շարժական լինի, ոչ թե տեղում կանգնած գոռգոռա:
    - Եթե սարդի նման լինի, - ասաց Մարին, - ապա բարակ ոտքերը վնասելու դեպքում էլ աննշան կվնասեն բույսերը, կկարողանա շարժվել ցանկացած ուղղությամբ, ուղղակի կտանք պարամետրերն ու կշարժվի ցանկացած չափի դաշտում:
    - Ու պետք ա բարձր լինի, որ թռչուններին էլ վախացնի, ասենք մի երկու մետր:
    - Երկու մետրանոց բո՜ գոռացող սարդը թափառում է դաշտում, խե՜ղճ գյուղացիներ, լեղաճաք կլինեն, - եզրափակեց Լալան:
    Թիմը համերաշխ անցավ աշխատանքի ու մի քանի ամիս անց ռոբոտը պատրաստ էր: Ոտքերի հատուկ կառուցվածքի շնորհիվ այն կարող էր «քայլել» անգամ խիստ անհավասար մակերեսով:
    « ժՄարսագնաց խրտվիլակ». ռոբոտին այսպես էր կնքել Լալան:
    Խումբը հպարտ հպարտ Մարսագնաց խրտվիլակը տարավ Աշենց ազգականի ցանքատարածություն, որը գյուղից բավական հեռու էր, ու օրերով այնտեղ միայն պահակին կարելի էր հանդիպել:
    - Գև ձյա, ուրեմն ոնց որ դու ագռովներին քշում ես, ինչ ասում ես, էդ զապիս արա՝ այ էս կոճակն ես սեղմում, հետո էս մյուս կոճակը սղմի, թող դաշտում, ինքը սաղին կքշի, - լայն, շատ լայն ժպիտով վրա բերեց Աշը:
    Մի քանի օրից երեխաները գնում են արդյունքները գնահատելու, տեսնում՝ իրենց ռոբոտը դաշտի մի ծայրից մյուս ծայրն է գնում ու ամենավերջին բառերով հայհոյում:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (03.06.2015), Lusina (03.06.2015), Mr. Annoying (03.06.2015), Sambitbaba (03.06.2015), Արէա (03.06.2015), Նիկեա (03.06.2015), Վոլտերա (03.06.2015)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆ, հենց հիմա դիր ու խմբագրի
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (03.06.2015)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆ, հենց հիմա դիր ու խմբագրի
    հը-ը, նոր եմ գրել, մի քիչ կարծիքներ լսեմ, մի քիչ մարսեմ, նոր...

  6. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, Ալֆ ջան, հավեսով կարդացվեց, մի շնչով:
    Էնքան կայֆ էր, որ այդ ամենի հեղինակները 12-13 տարեկան երեխեք էին...

    Բայց վերջին նախադասությունը մի տեսակ ամեն ինչը բերեց դարձրեց անեկդոտի մակարդակի, ոնց որ թե ամեն ինչի համը կորցրեց...
    Չգիտեմ, մի տեսաակ ափսոսեցի սիրուն պատմվածքը:
    Ես... ես ոչ թե կվերանայեի վերջաբանը` ես լրիվ նոր վերջաբան կփնտրեի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusina (03.06.2015), Արէա (03.06.2015)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շարունակություն եմ պահանջում

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.06.2015)

  10. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շարունակություն եմ պահանջում
    Կամ էլ էդպես: Նիկին ավելի ճիշտ է ասում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (05.06.2015)

  12. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էկա քլնգելու Ալֆ, միտքը շատ լավն ա, բայց ես հույս եմ հայտնում, որ սա կիսատ գործ ա: Հակառակ դեպքում Սամի ասած ավելի շատ անեկդոտի ա նման:
    Դու շատ լավ զարգացրել ես պատմվածքի, վեպի կամ ինչի ուզես սկիզբ, բայց սա ամբողջական գործ չի:
    Հիմա ավելի կոնկրետ քլունգ:

    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    - Եկեք ինչ-որ հետաքրքիր սահմանապահ մեխանիզմ մշակենք, որ արձագանքի ձայնին, շարժմանը, - առաջարկեց Աշը՝ 12-13 տարեկան շեկլիկ տղա, որ նոր էր խմբին միացել:
    - Իրեն ասե՞նք, որ նման սարքեր կան, թե թողենք երջանիկ անտեղյակության մեջ, - խայթեց Լալան՝ խուճուճիկը:
    - Եթե էդպիսի սարքեր կան, կարանք ասնեք մագինսական դաշտով փամփուշտները կանգնեցնենք, լիքը բան ա հնարավոր անել:
    - Ոչ մի ռազմական սարք, կամ մոռացեք, որ ձեր թիմում եմ:
    Ազատը խմբի ավագն էր, գրեթե չէր խոսում, բայց եթե ինչ-որ բան ասում էր, ընդունվում էր առանց վերապահումների: Անառարկելի հեղիակություն նա ճանաչվել էր երկար ժամնակ համատեղ աշխատանքի արդյունքում՝ նորից ու նորից զարմացնելով ու հիացնելով ընկերներին:
    - Բա ի՞նչ անենք, - արդեն ագրեսիվ վրա բերեց Աշը:
    - Նայեք, - հայացքը համակարգչի էկրանից կտրեց Մարին, - գյուղատնտեսության ոլորտում էնքան քիչ գործ են անում, որ լիքն անելու բան կա:
    - Ի՞նչ անենք, խրտվիլակ աշխատենք,- նորից ընդդիմացավ Աշը:
    - Խրտվիլակ սարքենք,- Մարիի տեսակետը պաշտպանեց Տրդատը:
    - Տատը (այսպես տրդատին դիմում էր Լալան) ճիշտ ա ասում, եկեք խրտվիլակ սարքենք:
    Ազատը որոշ ժամանակ լուռ էր, հետո ժպտաց:
    - Հետն էլ դինամիկներ կդնենք, որ ոչ միայն տեսքով վախեցնի, այլ նաև՝ քշ, փշտ, թռռ...նման բաներ գոռա:
    - Ահա, անիվներով դաշտի մի ծայրից մյուսը կգնա ու ձայնը գլուխը կգցի:
    - Տատ, էդ ոչ միայն թռչուններին ու կրծողներին կվախացնի, այլև՝ գյուղացիներին:
    - Տրդատը ճիշտ է, մասամբ, անիվներով ռոբոտը դաշտի բույսերը կարող է վնասել, բայց պետք է նաև շարժական լինի, ոչ թե տեղում կանգնած գոռգոռա:
    - Եթե սարդի նման լինի, - ասաց Մարին, - ապա բարակ ոտքերը վնասելու դեպքում էլ աննշան կվնասեն բույսերը, կկարողանա շարժվել ցանկացած ուղղությամբ, ուղղակի կտանք պարամետրերն ու կշարժվի ցանկացած չափի դաշտում:
    - Ու պետք ա բարձր լինի, որ թռչուններին էլ վախացնի, ասենք մի երկու մետր:
    - Երկու մետրանոց բո՜ գոռացող սարդը թափառում է դաշտում, խե՜ղճ գյուղացիներ, լեղաճաք կլինեն, - եզրափակեց Լալան:
    Թիմը համերաշխ անցավ աշխատանքի ու մի քանի ամիս անց ռոբոտը պատրաստ էր: Ոտքերի հատուկ կառուցվածքի շնորհիվ այն կարող էր «քայլել» անգամ խիստ անհավասար մակերեսով:
    « ժՄարսագնաց խրտվիլակ». ռոբոտին այսպես էր կնքել Լալան:
    Խումբը հպարտ հպարտ Մարսագնաց խրտվիլակը տարավ Աշենց ազգականի ցանքատարածություն, որը գյուղից բավական հեռու էր, ու օրերով այնտեղ միայն պահակին կարելի էր հանդիպել:
    - Գև ձյա, ուրեմն ոնց որ դու ագռովներին քշում ես, ինչ ասում ես, էդ զապիս արա՝ այ էս կոճակն ես սեղմում, հետո էս մյուս կոճակը սղմի, թող դաշտում, ինքը սաղին կքշի, - լայն, շատ լայն ժպիտով վրա բերեց Աշը:
    Մի քանի օրից երեխաները գնում են արդյունքները գնահատելու, տեսնում՝ իրենց ռոբոտը դաշտի մի ծայրից մյուս ծայրն է գնում ու ամենավերջին բառերով հայհոյում:
    Բոլդացված մասերին նայի: Ես հասկանում եմ, որ ուրիշի ուղղակի խոսքից հետո կարևոր ա մի ձև ընթերցողին տեղյակ պահելը, թե ով ինչ ասեց: Ու հասկանում եմ, որ չես ուզում «ասաց» բառը շատ օգտագործել: Բայց դու ընտրել ես շատ միատարր կառուցվածք, ու մի երկու անգամից հետո ձանձրալի ա դառնում: Փորձի բազմազանություն մտցնել: Այ, Ազատի մասը շատ լավ ես արել: Մեկ էլ կարծում եմ «ասաց» բառից չարժե էդքան խուսափել, ինչքան մենք ենք սիրում խուսափել: Բաց Հեմինգուեյ ու տես, թե ինչքան շատ ա օգտագործում: Ու դա աշխատում ա:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.06.2015), Sambitbaba (04.06.2015), Շինարար (04.06.2015), Ուլուանա (05.06.2015)

  14. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայեր, շնորհակալություն կարծիքների համար:Վերջն իրական է, երբ պատմեցին, ես ծիծաղից թուլացել էի, ոգևորված նստեցի, մնացածը հորինեցի, մի շնչով գրեցի ու արդեն առանց կարդալ միանգամից դրեցի էստեղ՝ կարծիքներ լսելու: Հիմա, երբ արդեն երկու օր անցել է, էն մուսայի դոզան էլ չկա, արդեն թերություններն ավելի լավ եմ տեսնում, ահագին ուղղելու բան, կա, հատկապես «ասաց»-ի հետ կապված Բյուրի նկատառումները ... շարունակություն հաստատ կլինի, իհարկե դաժան՝ էրեխեքի գաղափարը գողանում, սահմանապահ ռոբոտներ են սարքում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •