Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Կուզեմ էդ փորձերի մասին մանրամասն կարդալ: Եթե հղում կա, խնդրում եմ տուր: Մինչ կարդալս ասեմ, որ կարծում եմ, երեխու՝ խաղալիքի ընտրությունը կախված ա իր միջավայրից: Նենց չի, որ նորածնի առաջ դնում ես, էդ ա ընտրում: Ընտրում են մի քիչ ավելի «հասուն» տարիքում, երբ արդեն տեսած են լինում հոր, մոր, տատի, պապի, հորքուր-մորքուրի, քեռի-հոպարի, եղբայր-քրոջ, հարևան-հարևանուհու, ընկեր-ընկերուհիների վարքը, կամ ավելի կարճ ասած՝ հասարակությունում ընդունված տղամարդու ու կնոջ վարքը:
Արտ ջան, սա շատ հեռու տարիներից եկած բան է, ընդ որում, եթե հանկարծ ես ճիշտ լինեմ... Շատ հնարավոր է, որ սխալ էլ լինեմ: Նախապես ասացի էլ այդ մասին...
Այդ պատճառով, առանց պնդելու, ես ուղղակի հարցրեցի: