Ինձ էլ կարող ես թաքնված ֆեմինիստ համարել, Բյուր ջան, ես էլ եմ ատում այն, ինչ ատում է ընկերդ:Ասեմ ավելին, երևի թե ինձ նույնիսկ ֆեմինոֆոբ կարելի է անվանել, որովհետև համարում եմ, որ կնոջ դերն այս աշխարհում ավելի մեծ ու կարևոր է, քան տղամարդունը և այդ պատճառով նա շատ ավելի բարձր գնահատականի է արժանի: Եվ, ելնելով սրանից, կրկնում եմ.
Կինը չպետք է ծառայի բանակում;
Կինը չպետք է ծանրամարտիկ լինի (Նիկի ջան, նաև երկար դիստանցիաներ վազող);
Կինը ասֆալտ գցող չպետք է լինի:
Եվ նման այլ բաներ:
Խոսքս առանձին դեպքերի մասին չէ:
Ես շատ ու շատ սիրում ու հարգում եմ դերասանուհի Սինտիա Ռոթռոքին` չճանաչողների համար ասեմ, որ նրան կարելի է անվանել Բրույս Լի կանանց մեջ: Միշտ հիացել եմ նրա մարտարվեստով: Իսկ այսօր, այնպես է ստացվել, որ ժամանակ առ ժամանակ աշխատում եմ նրա քաղաքացիական ամուսնու հետ: Շատ հաճախ խոսում ենք Սինտիայի մասին, երբեմն նա հետաքրքիր դեպքեր է պատմում: Օրինակ, գիտեմ, որ նա չորս շուն ունի ու շներից մեկի հետ էլ լավ մտերիմ եմ... Բայց հենց նոր մտքովս անցավ, որ ամուսինը ոչ մի անգամ չի հիշատակել, ունի՞ արդյոք Սինտիան երեխաներ: Այսօր աշխատելու եմ հետը, եթե հիշեմ` կհարցնեմ:
Ճիշտն ասած, կասկածում եմ, որ ունենա: Եվ եթե չունի, արդյոք՞ պատճառը հենց այդ մարտարվեստը չէ...
Հա, ինչ էի ասում... Այսինքն, եթե նույնիսկ պատմության մեջ էլ կին գեներալներ լինեն (միգուցէ կա՞ն...), դա չի նշանակում, որ բոլոր կանայք պետք է զինվորական ծառայություն անցնեն:





Ասեմ ավելին, երևի թե ինձ նույնիսկ ֆեմինոֆոբ կարելի է անվանել, որովհետև համարում եմ, որ կնոջ դերն այս աշխարհում ավելի մեծ ու կարևոր է, քան տղամարդունը և այդ պատճառով նա շատ ավելի բարձր գնահատականի է արժանի: Եվ, ելնելով սրանից, կրկնում եմ.
);
Մեջբերել


Էջանիշներ